Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենան բախվել է էլեկտրասյանը՝ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլ 03,2012 17:26

Այսօր ապրիլի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ 28-ամյա  Արթուր Բալյանը վարելով Վազ 21154 մակնիշի 10 ՕՕ 076 համարանիշի ավտոմեքենան, Արտաշատի խճուղու թիվ 82 տան դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընդհարվել էլեկտրասյանը:

 Վթարի հետևանքով Ա. Բալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
 Դեպքի վայրում աշխատել է օպերատիվ քննչական խումբը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30