Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանապետ. «Անձնական պատասխանատվություն եմ կրում ընտրությունների խաղաղ ու արդարացի անցկացման հետ կապված»

Ապրիլ 03,2012 15:21

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ այսօր հրավիրվել էր աշխատանքային խորհրդակցություն՝ կապված ԱԺ առաջիկա ընտրությունների հետ:

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասաց., որ ահազանգներ են ստացել մինչեւ օրս՝ ցուցակների անճշտությունների եւ այլ երեւույթների հետ կապված:

Նա դիմեց լրագրողներին, առաջարկելով՝ ավելի լայն համագործակցության դաշտ ստեղծել::

«Որպես տանտեր, որպես ոստիկանապետ փաստեմ. անաչառ ենք լինելու, մեր մոտեցումները լինելու են վերկուսակցական, վերքաղաքական: Մեր ֆունկցիաների մեջ են մտնելու սկսած ընտրացուցակների ճշտումները, վերջացրած թեկնածուների, տեղամասերի, շտաբների անվտանգությունը, որը կստվերի արդար ընտրությունները»:

Ոստիկանապետը տեղեկացրեց, որ ստեղծվել են խմբեր բոլոր մարզերում, որոնք աշխատում են ճշտելու, թե որտեղ ինչքան գրանցումներ կան, ոնց են աշխատում:

«Ամենակարեւոր բանը, որը կարող է մեզ խանգարել նախընտրական, ընտրական, հետընտրական գործընթացների ժամանակ, իմանալով հասարակության տրամադրությունները, խնդրում եմ ոչինչ չուռճացնել, ոչ մի երեւակայելի վերլուծություններ չանել: Մենք աշխատելու ենք շատ ավելի ճշգրիտ ու պարզ»,- ասաց ոստիկանապետը, հավաստելով, որ ահազանգի արագ չհակազդման դեպքում ինքն է կրում անձնական պատասխանատվություն: «Անձնական պատասխանատվություն եմ կրում ընտրությունների խաղաղ ու արդարացի անցկացման հետ կապված»,– ասաց ՀՀ ոստիկանապետը:

Ոստիկանապետության համար չկա ընդդիմություն, չկա դիմություն, գոյություն ունի երկիր, պետություն, գոյություն ունի մի շահ՝ արդար ընտրությունների շահ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

Ընտրական գործընթացներին ոստիկանության նախապատրաստելիք աշխատանքների մասին կարդացեք վաղվա «Առավոտ» թերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30