Լրահոս
Օրվա լրահոսը

Ամոթ է՝ կրպակի կռիվ ենք տալիս (Տեսանյութ)

Ապրիլ 03,2012 15:32

Բնապահպան Կարինե Դանիելյանը կարծում է, որ Մաշտոցի այգում կրպակների դեմ պայքարող երիտասարդ ակտիվիստները պայքարում են մեծ փողերի դեմ: Եվ դրանով է բացատրում ակտիվիստների պայքարի տեսանելի արդյունքների բացակայությունը: Նա դժվարացավ փողատեր-կրպակատերերի անուններ տալուց ու հիշեցրեց, որ մամուլում անունները ժամանակ առ ժամանակ շրջանառվում են: Նա կարծում է, որ ակտիվիստների՝ ապամոնտաժման համար ոստիկաններին տված վերջնաժամկետի շնորհիվ նույն փողատեր- կրպակատերերր կհասկանան, որ շատ վատ գործ են անում. «Վատ բան են արել այն ժամանակ, երբ կառուցապատել էին Աբովյան փողոցը ու այդ տարիների ընթացքում հսկայական գումարներ արդեն հավաքել են ու պետք չէ թիրախ դառնալ քաղաքում այսպիսի սարսափելի իրավիճակին: Բարի կամք պետք է դրսեւորեն ու հետ կանգնեն»:

Տիկին Դանիելյանի խոսքերով, ակտիվիստները ճիշտ են վարվել քաղաքապետարանին ժամանակ տալով. «Ոստիկանության հետ բանակցեցին, հասկացան որտեղից մտնեն: Չեմ ուզում կոնֆլիկտ լինիԱմոթ է, որ մեր ներուժը ծախսում ենք այսպիսի կոնֆլիկտների վրա, դրսում այնքան խնդիրներ ունենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30