Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ խոսնակն «առնվազն ծիծաղելի է» որակում ՀԱԿ անդամի բողոքը

Ապրիլ 03,2012 15:40

ՀԱԿ անդամ, Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի ղեկավար Ռուբեն Թորոսյանը վարչական դատարան հայց է ներկայացրել` ԿԸՀ-ի կողմից ԲՀԿ գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ` հիմնավորելով, թե ԲՀԿ-ն կուսակցություն չէ, այլ բարեգործական կազմակերպություն:

Այս առնչությամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն Aravot.am-ի հետ զրույցում պատասխանեց. «Դա առնվազն ծիծաղելի է: Իրենց իրավունքն է դիմել դատարան, թող դիմեն, բայց ես նման հարցում իրենց տեսակետը ծիծաղելի եմ համարում»:

Խաչիկ Գալստյանը հորդորեց նորից մտնել իրենց պաշտոնական կայքն ու համոզվել` այնտեղ կուսակցական գործունեության մասին խոսք կա՞, թե՞ չկա: Bhk.am կայքում տեղադրված է կուսակցության կանոնադրությունը, ծրագիրը, կարգախոսը, համագումարների, անդամագրման կարգի, ինչպես նաեւ Գագիկ Ծառուկյանի հանդիպումների մասին տեղեկատվություն:

Ռուբեն Թորոսյանի` դատարան ներկայացրած մյուս հայցը «Ժառանգություն» կուսակցության գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով է: Մեր զրույցում պարոն Թորոսյանը բացատրեց, որ «Ժառանգության» գործունեությունը  հակասում  է «Կուսակցությունների  մասին» օրենքի 5-րդ հոդվածի  պահանջներին, ըստ որի՝ ՀՀ յուրաքանչյուր մարզում ոչ պակաս, քան 100 անդամ, եւ ՀՀ բոլոր մարզերում, ներառյալ` Երեւան քաղաքում պետք է տարածքային ստորաբաժանումներ ունենան, բայց չունեն, ուստի կուսակցությունը պետք է  վաղուց լուծարված  լիներ:

Այս առնչությամբ «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը հորդորեց պարոն Թորոսյանին, որ փորձի հիմնավորել ու հասնել իր նպատակին. «Նա չի կարող հիմնավորել, որ խախտում է եղել` այդ հոդվածի շրջանակում, մենք ստորաբաժանումներ ունենք»,- վստահեցրեց տիկին Բախշյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30