Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Եգանյան. «Փախստականներին սոցիալական մեծ բարիքներ չենք կարող տալ»

Ապրիլ 03,2012 17:11

Սիրիայում, պատերազմական իրավիճակով պայմանավորված, սիրիացի մեր շատ հայրենակիցներ ստիպված են արտագաղթել այդ երկրից: Սակայն այդ մարդկանց մեծ մասը գերադասում է գնալ Եվրոպական երկրներ կամ ԱՄՆ,Կանադա, բայց ոչ մի դեպքում՝ Հայաստան: Aravot.am-ը ՀՀ Միգրացիոն պետական ծառայությունից հետաքրքրվեց, թե մինչ օրս քանի՞ սիրիացի հայ է դիմել մեր երկրում ապաստան ստանալու համար: Պարզվեց՝ անցյալ տարվանից մինչ այժմ, ընդամենը 5 անձից բաղկացած 1 ընտանիք է դիմել եւ մեկ անհատ:

«Բարեբախտաբար փախստականների հոսք չկա»,-Aravot.am-ի հետ զրույցում, մեր հարցին ի պատասխան ասաց Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Բարեբախտաբա՞ր, երբ զարմացած հարցրինք պարոն Եգանյանին, նա հստակեցրեց. «Այո, բարեբախտաբար եմ ասում, ոչ թե նրա համար որ մեր երկիրը պատրաստ չէ, կամ հնարավորություններ չունի, այլ դա մարդկային ողբերգություն է` տուն տեղ թողնել ու արտագաղթել, այդ պատճառով ուրախ ենք, որ մեր հայրենակիցները չեն լքել իրենց բնակավայրը»:

Հարկ եղած դեպքում արդյոք պատրա՞ստ է մեր երկիրը մեծաթիվ փախստականներ ընդունել եւ ի՞նչ սոցիալական փաթեթներ կարող ենք առաջարկել փախստականներին, այն դեպքում, երբ Ադրբեջանից Հայաստան արտագաղթած հարյուրավոր փախստականների կեցության հարցերը լուծված չեն եւ նրանք դեռեւս ոչ մարդավայել պայմաններում են ապրում՝ մեր հարցին Գագիկ Եգանյանը պատասխանեց. «Փախստականին սոցիալական բարիքներ տալը պայմանավորված է տվյալ երկրի հնարավորություններով, զարգացած երկրներում մեծ փաթեթներ են առաջարկում, աղքատ երկրները կարողանում են միայն վրան տեղադրելու տարածք տրամադրել»: Իսկ թե Հայաստանը ո՞ր երկրների թվին է պատկանում, պարոն Եգանյանն ասաց. «Մենք սոցիալական մեծ փաթեթներ չենք կարող տալ. տրամադրում ենք կացարան, բացի այդ  մարդիկ Հայաստանում օրինական գտնվելու, բնակվելու իրավունք են ստանում, նրանց կամքից անկախ չենք կարող այդ մարդկանց ուղարկել այստեղից եւ նրանց տրվում է որոշակի իրավունքներ` սոցիալական, տնտեսական եւ մշակութային ոլորտներից օգտվելու` բացառությամբ քաղաքականից»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30