Օրվա լրահոսը

Պահպանողականները ձայնը տալիս են ՀԱԿ-ին

Քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել Պահպանողական կուսակցությունը: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. 2012թ. մարտի 17-18-ին, Երեւան քաղաքում տեղի ունեցավ Պահպանողական կուսակցության 10-րդ արտահերթ համագումարը` օրակարգային մեկ հարցով` «ՀՀ ԱԺ 2012թ. մայիսյան ընտրություններին Պահպանողական կուսակցության մասնակցություն»: Համագումարն ընդունեց 10 (տասը) որոշում, այդ թվում` Բանաձեւ: Սույնով ներկայացվում են 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ Որոշումները: ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 6 («կողմ»

Մերսեդեսը բախվել է ԳԱԶ-3110-ին, կան վիրավորներ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր` մարտի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 01.00-ի սահմաններում Դավիթ Դավթյանը վարելով Մերսեդես-Բենց մակնիշի 24 ՕՏ 579 համարանիշի ավտոմեքենան, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել է Կարեն Սաֆարյանի վարած ԳԱԶ-3110 մակնիշի 02 ԼՍ 195 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով 3110-ի վարորդն ու նրա ուղեւորներ 37-ամյա

Մահվան ելքով վրաերթ Երեւանում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16.40-ի սահմաններում Երեւանի Խանջյան փողոցից դեպի Հերացու թունել ընկած ճանապարհահատվածի սկզբնամասում` Չարենցի 4 շենքի դիմաց Երեւանի բնակիչ, 56-ամյա Հայկազ Բախրչյանը, վարելով «ՎԱԶ-2107» մակնիշի 20 ԼՏ 219 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել մոտ 60-70 տարեկան մի քաղաքացու: Վրաերթի ենթարկվածը, ով

Ավետիսյան փողոցում բախվել են BMW-ն ու Պաջերոն. կա վիրավոր (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.00-ի սահմաններում Երեւանի Սարալանջի նորակառույց ճանապարհից դեպի Ավետիսյան փողոց տանող ճանապարհահատվածում բախվել են 24-ամյա ամյա Արման Ղեւոնդյանի վարած BMW 320 մակնիշի 29 ՏՍ 268 համարանիշի եւ 41-ամյա Արմեն Արոյանի վարած Միցուբիշի-Պաջերոն մակնիշի 002 ՕՕ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով

Փոխոստիկանապետը՝ Հայաստանում հավաքների անազատության մասին (Տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցում կրկին Հայաստանին վերաբերող կոշտ գնահատականներ կային, մասնավորապես նշվում էր, որ իշխանությունները շարունակում են սահմանափակել հավաքների ազատությունը: Կազմակերպության այս արձանագրության վերաբերյալ Aravot.am-ը փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են խոչընդոտում հանրահավաքների ազատ կազմակերպմանը: Ի պատասխան պարոն Օսիկյանն ասաց, որ չի կիսում կազմակերպության ուսումնասիրությունը ու հավելեց,

Սպարտակ Մելիքյանի ելույթը ԺԱԿ համաժողովում

«Ժողովրդավարություն եւ Աշխատանք» կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանի ելույթը այսօրվա կառավարության նիստերի դահլիճում կայացած ԺԱԿ համաժողովին Մեծարգո հյուրեր, սիրելի գործընկերներ, այս համաժողովը մեզ համար նշանակալի է միանգամից 2 առումներով: Մեկ ամսից լրանալու է «Ժողովրդավարություն եւ Աշխատանք» կուսակցության հիմնադրման 8-րդ տարեդարձը: Հետեւապես, օգտվելով ԺԱԿ տարածքային բոլոր կառույցների ներկայությունից` ի սրտե շնորհավորում եմ բոլորիս այդ հիշարժան օրվա կապակցությամբ եւ մաղթում

«Ժառանգություն» կուսակցության խորհուրդը հաստատեց կուսակցության մեծամասնական եւ համամասնական ցուցակները

Այսօր «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ կայացավ կուսակցության վարչության ընդլայնված նիստը: Վարչությունը քննարկեց եւ որոշեց կուսակցության Խորհրդի քննարկմանը ներկայացնել 2012թ. մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցությանը, ինչպեսեւ կուսակցության կողմից առաջադրվող մեծամասնական թեկնածուների ցանկին եւ համամասնական ցուցակին վերաբերող հարցերը:  Վարչության նիստից անմիջապես հետո տեղի ունեցավ կուսակցության խորհրդի նիստ: Վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց

Խոսեպ Գվարդիոլան հանձնվո՞ւմ է

 «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Սեւիլիային» 2:0 հաշվով հաղթելուց հետո էլ ընդունել է, որ երկրի առաջնությունում «Ռեալին» շրջանցելու եւ չորրորդ անգամ անընդմեջ Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու բոլոր փորձերն անօգուտ կլինեն: Կապտանռնագույնների ակումբի պաշտոնական կայքը մեջբերել է Գվարդիոլայի խոսքերը, որով նա կոչ է անում մոռանալ այս առաջնությունը, քանի որ «Ռեալի» միավորների առավելությունը շատ մեծ է: Աշոտ

Երկրաշարժ Վրաստանում

ՀՀ ԱԻՆ  սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին, տեղական ժամանակով ժամը 10.59-ին Վրաստանի Հանրապետության տարածքում` Գորի քաղաքից 34 կմ դեպի հարավ, տեղի է ունեցել 3.6 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժին նախորդել են 3 և 3.1 մագնիտուդով ցնցումներ, համապատասխանաբար՝

Առաջիկա 3 օրվա եղանակի կանխատեսում

Մարտի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` մառախուղ: Օդի ջերմաստիճանը 19-20-ին կբարձրանա 5-7 աստիճանով: Երևանում` Մարտի  19-21-ին սպասվում է  առանց տեղումների եղանակ: Արտակարգ Իրավիճակների Նախարարություն

Պատգամավորի որդու գործը կուղարկվի ՀՔԾ (Տեսանյութ)

   Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 17-ին Երեւանում տեղի ունեցած վթարի փաստով: Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 00.30-ին Երեւանի Զաքյան 5 շենքի բնակիչ 25-ամյա Հայկ Ղարագոզյանը վարելով «Տոյոտա-Պրադո» մակնիշի 07 ՈՈ 007 համարանիշի ավտոմեքենան Տերյան-Իսահակյան

Ցատկ՝ 36,5 կիլոմետր բարձրությունից

Ավստրիացի պարաշյուտիստ Ֆելիքս Բաումհարտները մտադրվել է մոտ ժամանակներս աշխարհի ռեկորդ սահմանել՝ ցատկելով ստրատոսֆերայից: 42-ամյա էքստրեմալը արդեն նախապատրաստական մեկ ցատկ կատարել է 22 հազար մետրից եւ ութ րոպե անց բարեհաջող վայրէջք կատարել Ամերիկայի Նյու-Ջերսի նահանգում: Բաումհարտներն ազատ անկման ժամանակ, որը տեւել է 3 րոպե 43 վայրկյան, զարգացրել է ժամում 586 կմ արագություն: Այդպիսի բարձրությունում օդի կտրտվածության

Օրիգամի ոճի գաջեթներ

It trend.am

Երկու օրում սատկել է հինգ մարզական նժույգ

Անգլիայի Չելթնեմ առողջարանային քաղաքում անցկացված ձիասպորտի փառատոնի առաջին երկու օրերին տարբեր պատճառներով հինգ մարզական նժույգ է սատկել: Եվ դա այն դեպքում, երբ կազմակերպիչների հավաստիացմամբ, ձեռնարկված են եղել անվտանգության բոլոր միջոցառումները: Ողբերգություններին որպես հանդիսական ականատես  դարձել են Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները՝ Ուելսի արքայազն Չարլզի տիկին Կամիլան եւ միապետի թոռնուհին՝ Զառա Ֆիլիպսը, որը 2006 թվականին Գերմանիայի Ախեն

16 անձանց սպանած զինվորականը տեղափոխվեց ԱՄՆ

Աֆղանստանում քաղաքացիական 16 անձանց սպանության մեջ մեղադրվող ամերիկացի զինվորականը տեղափոխվել է ԱՄՆ-ի տարածքում գտնվող ռազմական բանտ։ Սերժանտ Ռոբերտ Բեյլսը պահվելու է Քանզաս նահանգում գտնվող Ֆորթ Լիվենվորթի հատուկ բանտի մենախցերից մեկում։ 38-ամյա Բեյլսի նկատմամբ դեռեւս չեն ներկայացվել մեղադրանքներ։ Նրա դատապաշտպանն ասել է, թե երկու զավակների հոր վրա հավանաբար ազդել են ընկերներից մեկի ծանր վիրավորվելու, ինչպես նաեւ

Կամքի ուժ գտնել և շարժմանը չենթարկվել. Հոգեբանի խորհուրդը համացանցից օգտվողներին

Սոցիալական ցանցերի դերն ու նշանակությունը մեզանում գնալով ավելի է մեծանում: Իսկ դրանց բացասական ազդեցության մասին խոսում են ամենուր: Գրում են տագնապալի հոդվածներ ու տարածում զգուշացնող, դաստիարակչական տեսանյութեր: Բայց արդյո՞ք համացանցն այնքան վտագավոր է, ինչպես հաճախ ներկայացնում են: Ինտերնետի ու սոցիալական ցանցերի  դրական ու բացասական կողմերի, ազդեցության և մի քանի այլ բաների մասին զրուցեցինք հոգեբանական գիտությունների

80-ամյա «քցված» սփյուռաքահայի թալանի գործը կքննվի վերաքննիչ դատարանում

Վերջին շրջանում փաստաբանները ձեռնամուխ են եղել սփյուռքահայ ներդրողների կողմից ներդրված միջոցների հափշտակության փաստերի բացահայտմանը, քանի որ շատացել են սփյուռքահայ ներդրողներին «քցելու» դեպքերը: Այս անգամ սփյուռքահայ 80-ամյա Ժորժ Թոմասսյանի միլիոններն են թալանել, սակայն այս առիթով քրեական գործ անգամ չի հարուցվում: Թոմասսյանի  ներկայացուցիչները թեև դիմել են դատարան, սակայն դատական համակարգում ևս գործը որևէ լուծում չի ստացել: Հունվարի

ԺԱԿ-ը սատարելու է ՀՀԿ-ին (ձայնագրություն)

Այսօր Կառավարության նիստերի դահլիճում կայացած «Ժողովրդավարություն և Աշխատանք» կուսակցության համաժողովում ազդարարվեց, որ կուսակցությունը սատարելու է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Հիշեցնենք, որ ԺԱԿ նախագահ Սպարտակ Մելիքյանն 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Այսօր համաժողովում հայտնի դարձավ, որ «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության ազգային կոմիտեի ընդունած որոշման համաձայն՝ խորհրդարանի հերթական ընտրություններին ԺԱԿ-ը

«Մրցանակները ոգեւորում են ու պարտավորեցնում ավելի կատարելագործվել». Դարբնի կարծիքը

 «Դարբնությունը, ինչպես մեղրաճանճի գործը, վերջ չունի», – այս կարծիքին է Մարզպետունի Դավթյանը, ով արդեն 13 տարի է` դարբին է: Սպիտակ քաղաքում բոլորն են ճանաչում նրան ու հիմնական գործերը հենց նրա մոտ պատվիրում: Մարզպետունու արհեստանոցը նման չէ ավանդական դարբնոցներին. մի բացօթյա անկյունում իր ուժերով որոշակի հարմարություններ է ապահովել ու զբաղվում է իր գործով: Երկաթյա մեծ սեղանին

Լավ է, որ Քոչարյանը «պերեդաչի» չուղարկեց Թամամյանին

«Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով այն փաստին, որ Հովհաննես Թամամյանն ի վերջո համաձայնեց իրեն առաջադրված մեղադրանքին ու միջնորդեց անցկացնել արագացված դատաքննություն՝ «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար  Տիգրան Տեր-Եսայանն ասաց. «Եթե մի մարդ ընդունում է, որ իր պաշտոնավարման շրջանում սպանության գործ է թաքցրել, պարտակել, կամ անտեսել է գործի որոշ նյութեր՝ նա ավազակային հարձակումն էլ կարող էր անտեսել: Նման մարդը

Ճանաչված բեյսբոլիստի ընկերուհին ճաղատանո՞ւմ է, թե՞…

 «Լոս Անջելես Դոջերս» ակումբի բեյսբոլիստ Մեթ Քեմփի ընկերուհին՝ ոչ պակաս ճանաչում ունեցող երգչուհի Ռիհաննան, ըստ երուույթին վարսերի հետ կապված խնդիրներ ունի: Ամենատես լրագրողները նկատել են, որ նա վաղուց վարսավիրանոց չի գնում ու ներկած մազերի տակից սկսել են երեւալ բնական մազերի արմատները, որոնք թաքցնելու համար Ռիհաննան գլխարկ է կրում: Տաբլոիդները դա կապում են ինչ-որ խնդրի, մասնավորապես,

Ռոնալդինյոն մեկ ուզում է ամուսնանալ, մեկ՝ ոչ

 Բրազիլիայի ամենացանկալի փեսացուն շուտով 32 տարեկան կդառնա, բայց դեռ ամուսնացած չէ: Դրա համար էլ նա ներկայումս փնտրտուքների մեջ է: «Ես շատ եմ ուզում ամուսնանալ: Միշտ էլ երազել եմ երջանիկ ամուսնության, երեխաներով լիքն ընտանիքի մասին: Բայց ընտրյալ չունեմ ու ոչ մի կերպ չեմ կարողանում հարմար թեկնածու գտնել: Չգիտեմ՝ երբեւէ նման բան կլինի՞: Սակայն մյուս կողմից էլ

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի, ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են  Սելիմի լեռնանցքը, Արագածոտնի մարզում՝ Ապարանի տարածաշրջանի միջհամայնքային, Արագածի տարածաշրջանում` Ճարճակիս և Վարդաբլուր, Գեղարքունիքի մարզում՝ Ախպրաձոր, Կոտայքի մարզում` Բուժական, Սարալանջ, Արագյուղ, Զորավան գյուղերի, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները: Դժվարանցանելի

Գագիկ Ծառուկյանի ելույթը ԲՀԿ 6-րդ համագումարում

Իմ ելույթում ես կանգ կառնեմ մի քանի սկզբունքային խնդիրների վրա, կտամ այն հիմնական հարցերի պատասխանը, որոնք այսօր ուղղված են իմ կուսակցությանը: Հաշվի առնելով այն հսկայական հետաքրքրությունն ու սպասումները, որ կա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանդեպ, ինձնից հետո իմ կուսակից ընկերները մանրամասնորեն կներկայացնեն մեր տեսակետներն ու գնահատականները մի շարք այլ կարևորագույն հարցերի շուրջ, կմանրամասնեն առաջիկա խորհրդանարական ընտրությունների

ԼՂՀ բանակի պարզաբանումը. զինվորներին չեն ստիպել զուգարան մաքրել

Զինվորական ծառայությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար առաջնահերթ խնդիր է անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանների, այդ թվում  նաև ներզորանոցային մաքրության շարունակական բարելավմանն ուղղված գործընթացների իրականացումը: Հենց այդ նպատակն էին հետապնդում օրերս Պաշտպանության բանակի մի շարք զորամասերում կազմակերպված ցուցադրական պարապմունքները, որոնց շուրջ, ցավոք, մի շարք լրատվամիջոցներ, թերևս ոչ լիարժեք տեղեկացված լինելու հանգամանքից ելնելով, մարտի 17-ին տարածեցին անհիմն մեկնաբանություններ առ

Փաստաբանների պալատն էլ է ոստիկանների արարքը համարում ոչ իրավաչափ (Տեսանյութ)

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Ոստիկանությունում ոստիկանների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկում էին  օրերս  Մաշտոցի այգում ոստիկանների կողմից ակտիվիստների վրանի հափշտակության իրավաչափությունը: Քննարկմանը ներկա փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանը լրագրողներին ասաց, որ ակտիվիստները բնակլիմայական պայմաններից ելնելով են  փորձել պաշտպանվել, հետեւաբար ոստիկանները չպետք է ապամոնտաժեին վրանը: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Անգլիացի փորձագետը բացահայտե՞լ է հայ ոստիկանների սուտը (Տեսանյութ)

Փոխոստիկանապետն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր կլոր սեղանի շուրջ փորձում էին հասկանալ, թե ինչքանով էին օրինաչափ օրեր առաջ Մաշտոցի այգում ոստիկանների գործողությունները: Քննարկմանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չտվեցին մասնակցել: Ի՞նչ քննարկվեց փակ դռներից այն կողմ Aravot.am-ին պատմեց «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Ըստ նրա, մասնակիցները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու դժգոհությունները եւ պահանջել բացատրություններ այգում

Ոստիկանության պարզաբանումը Խաչատուր Սուքիասյանի վերաբերյալ

Զանգվածային լրատվության միջոցներում առկա մի շարք հարցադրումների առիթով Անձնագրային և վիզաների վարչության կողմից կրկին անգամ ստուգվել են Խաչատւր Սուքիասյանին վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացի չհանդիսանալու և հանրապետությունում մշտապես բնակվելու տեղեկանք տրամադրելու համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքները: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Խաչատուր Սուքիասյանի վերաբերյալ տվյալները չեն համապատասխանում «վերջին հինգ տարում Հայաստանի

ՀԱԿ հայտարարությունը. «Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ տեղի է ունենում հերթական քաղաքական հետապնդումը»

«Սիլ» կոնցեռնի հիմնադիր, Ազգային ժողովի երկու գումարումների պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ս/թ. մարտի 14-ին «Մարիոթ» հյուրանոցում տված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ մեծամասնական համակարգով կրկին առաջադրվել է թիվ 10 ընտրատարածքում։ Նա գովեստի խոսքեր էր ասել Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական գործունեության մասին՝ իրեն համարելով նույն քաղաքական թիմի անդամ։ Նախատեսված էր, որ Խ. Սուքիասյանը կընդգրկվի Հայ Ազգային Կոնգրեսի համամասնական

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031