Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ բանակի պարզաբանումը. զինվորներին չեն ստիպել զուգարան մաքրել

Մարտ 17,2012 23:24

Զինվորական ծառայությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար առաջնահերթ խնդիր է անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանների, այդ թվում  նաև ներզորանոցային մաքրության շարունակական բարելավմանն ուղղված գործընթացների իրականացումը: Հենց այդ նպատակն էին հետապնդում օրերս Պաշտպանության բանակի մի շարք զորամասերում կազմակերպված ցուցադրական պարապմունքները, որոնց շուրջ, ցավոք, մի շարք լրատվամիջոցներ, թերևս ոչ լիարժեք տեղեկացված լինելու հանգամանքից ելնելով, մարտի 17-ին տարածեցին անհիմն մեկնաբանություններ առ այն, թե իբր բանակի զորամասերում զինվորներին ստիպում են մաքրել զուգարանները: Վերոնշյալ ապատեղեկատվության հեղինակներին իրազեկում ենք, որ ՊԲ-ում նշված աշխատանքներն իրականացնում են համապատասխան հաստիքներ զբաղեցնող բանվոր-ծառայողները: Իսկ տարածված լուրերը ոչ այլ ինչ են, քան բանակին հասցեագրված հերթական հերյուրանք:

 ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031