Լրահոս
Օրվա լրահոսը

Մերսեդեսը բախվել է ԳԱԶ-3110-ին, կան վիրավորներ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 18,2012 19:09


Այսօր` մարտի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 01.00-ի սահմաններում Դավիթ Դավթյանը վարելով Մերսեդես-Բենց մակնիշի 24 ՕՏ 579 համարանիշի ավտոմեքենան, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել է Կարեն Սաֆարյանի վարած ԳԱԶ-3110 մակնիշի 02 ԼՍ 195 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով 3110-ի վարորդն ու նրա ուղեւորներ 37-ամյա Հովհաննես Առաքելյանն ու 41-ամյա Վարդիթեր Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031