Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու օրում սատկել է հինգ մարզական նժույգ

Մարտ 18,2012 14:22

Անգլիայի Չելթնեմ առողջարանային քաղաքում անցկացված ձիասպորտի փառատոնի առաջին երկու օրերին տարբեր պատճառներով հինգ մարզական նժույգ է սատկել: Եվ դա այն դեպքում, երբ կազմակերպիչների հավաստիացմամբ, ձեռնարկված են եղել անվտանգության բոլոր միջոցառումները:
Ողբերգություններին որպես հանդիսական ականատես  դարձել են Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները՝ Ուելսի արքայազն Չարլզի տիկին Կամիլան եւ միապետի թոռնուհին՝ Զառա Ֆիլիպսը, որը 2006 թվականին Գերմանիայի Ախեն քաղաքում դարձել է ձիասպորտի աշխարհի չեմպիոն:
Որպես կանոն, կենդանիների մահվան պատճառ հիմնականում դառնում են արգելքները հաղթահարելիս անկումների ժամանակ ծայրանդամների կոտրվածքները:
 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031