Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժ Վրաստանում

Մարտ 18,2012 16:15

ՀՀ ԱԻՆ  սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին, տեղական ժամանակով ժամը 10.59-ին Վրաստանի Հանրապետության տարածքում` Գորի քաղաքից 34 կմ դեպի հարավ, տեղի է ունեցել 3.6 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:

Երկրաշարժին նախորդել են 3 և 3.1 մագնիտուդով ցնցումներ, համապատասխանաբար՝ ս. թ. 17.03-ին ժամը 23.04-ին և 18.03-ին ժամը 01.52-ին:

Ըստ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության` զոհեր, տուժածներ և ավերածություններ չկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031