Օրվա լրահոսը
Իրանում ևս խորհրդարանական ընտրություններ են. հայ թեկնածուները հինգն են
Մեր հարևան երկրի չափահաս բնակիչները ուրբաթ՝ մարտի երկուսին, ընտրելու են Իրանի իններորդ իսլամական խորհրդարանը: Իրանի խորհրդարանը բաղկացած է 290 պատգամավորից, որի մանդատների ձեռք բերման համար պայքարի են դուրս եկել երեք հազար չորս հարյուր թեկնածու. թեկնածուները պետք է լինեն 30-75 տարեկան և ունենան մագիստրոսի գիտական աստիճան: Իրանն որդեգրել է հարյուր տոկոսանոց մեծամասնական ընտրական համակարգ. երկրի երեք
Ո՞վ կստանձնի գլխավոր կավատի դերը
Ամերիկացի պրոֆեսոր Ստեֆան Քարթերը հաշվարկել է, թե որքան եկամուտ կունենա բյուջեն, եթե, օրինակ, պետությունը հարկ սահմանի սեքսուալ ակտի համար, եւ լավագույնս օգտագործվի ստացված եկամուտը: Պրոֆեսորի կարծիքով՝ եթե ԱՄՆ-ի սեքսուալ ակտիվ 200 միլիոն քաղաքացիները թեկուզ երկու դոլար վճարեն սեռական ակտի համար, ապա դա տարեկան կկազմի 10 միլիարդ դոլար: Գումարը հաշվվել է` ելնելով ամերիկացիների սեքսուալ նորմայից. հետազոտությունների
Վրաերթը կատարել է վաշտի հրամանատարը
Այսօր՝ փետրվարի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում Վանաձորի Սիվաշավան 1/20 հասցեի բնակիչ, 39-ամյա Արմեն Ղարաբախթյանը, վարելով «ՎԱԶ 2106» մակնիշի 36 ՍԼ 968 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Վանաձորի «Տարոն-3» 13/6 հասցեի բնակիչ 63-ամյա Յուրիկ Ալեքսանյանին։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Վանաձորի
Կրկնակի վթար «Զվարթնոց» հյուրանոցային համալիրի մոտ (տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր՝ փետրվարի 29-ին, ժամը 20.00-ի սահմաններում Երևան–Արմավիր ավտոճանապարհի 16-րդ կմ–ի հատվածում՝ «Զվարթնոց» հյուրանոցային համալիրի դիմաց իրար են բախվել Էջմիածին քաղաքի բնակիչներ 35-ամյա Գևորգ Մանուկյանի վարած «ԲՄՎ 525» մակնիշի 31 ՕԼ 009 համարանիշի և 36-ամյա Վարդան Մարտիրոսյանի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի 12 ՏՏ 302 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի
Վաղը կկայանա ՀԱԿ հանրահավաքը
Վաղը՝ մարտի 1-ին ժամը 18։00-ին Երեւանի Ազատության հրապարակում կկայանա ընդդիմադիր ՀԱԿ հանրահավաքը։ Հանրահավաքին կմասնակցեն ՀԱԿ անդամ 18 կուսակցությունների եւ հասարակական-քաղաքական նախաձեռնությունների անդամներն ու առաջնորդները։ Մանրամասները կարդացեք այստեղ:
Շուշան Պետրոսյան. «Մաշտոցի այգու հարցը իմ տան հարցն է» (ձայնագրություն)
Երգչուհի Շուշան Պետրոսյանին ոգեւորում են Մաշտոցի այգում կրպակների տեղադրման դեմ պայքարող երիտասարդները. «Շատ եմ սիրում էդ երեխեքին, ինձ ոգեւորում են, քիչ են, բայց խոսում եմ սերուցքի մասին, որ առաջին օրվանից կռիվ են տալիս, ոչ թե գալիս ու գնում են, շոու սարքում: Ինձ նման չէ, սիրտս տրոփում է, բայց մինչեւ հիմա Մաշտոցի այգի չեմ գնացել,
ՀՀԿ-ական պատգամավորը վարչական պատասխանատվության ենթարկվեց (ֆոտոշարք)
Այսօր՝ փետրվարի 29-ին, ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները վարչական պատասխանատվության են ենթարկել օրինախախտ վարորդին։ Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչական ակտը կազմվել է «Տոյոտա Պրադո» մակնիշի 029 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդի նկատմամբ։ Նշված ավտոմեքենան պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ–ական «Դերժավայի Արկադ» մականվամբ Արկադի Համբարձումյանին։ Ավտոմեքենան տեխզննման և ԱՊՊԱ կտրոններ չուներ, դրանք դրվել են
«Հերիք է, չպետք է սպանվի հայ զինվոր». Ուսանողների պահանջը
Այսօր՝ փետրվարի 29-ին, Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքից «Ցեղասպանը մնում է ցեղասպան, լինի թուրք, թե ադրբեջանցի», «ԵՊՀ-ն դատապարտում է Բուդապեշտի ոճրագործությունը» պաստառներով երթ էր կազմակերպել դեպի ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ՝ Սումգայիթյան ջարդերի տարելիցի կապակցությամբ: Ուսանողական խորհուրդը պատրաստել էր հայտարարություն: Մինչ հայտարարության ընթերցումը՝ նրանք մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթյան ջարդերում, 1994 թվականից մինչ օրս
«Ժառանգությունը» պատրաստ է անուններ տալ
«Ժառանգություն» կուսակցությունն ահազանգել էր, որ մարզային հեռուստաընկերություններին բանավոր հրահանգվել է չլուսաբանել կուսակցությունների քարոզարշավը: Ըստ «Ժառանգության» տարածած հաղորդագրության, տեղական որոշ հեռուստաընկերություններ քարոզարշավը լուսաբանելու նպատակով մասնակցել են մրցույթների, շահել դրամաշնորհ, բայց հիմա նրանց արգելվում է այն իրականացնել: Aravot.am-ը այս առնչությամբ ՀՌԱՀ-ին խնդրել էր մեկնաբանել՝ եղե՞լ է նման գրավոր կամ բանավոր հրահանգ: Ի պատասխան՝ հանձնաժողովը պարզաբանել է, թե
«Չորս տարի կարոտով սպասում եմ ծննդյանս ու մորս»
«Միշտ բարի նախանձով եմ նայել նրանց, ովքեր ամեն տարի նորմալ մարդկանց նման նշում են իրենց տարեդարձը: Չորս տարի կարոտով սպասում եմ ծննդյանս ու մորս»,- ասում է Արսենը: Նա ծնվել է «նահանջ» տարում`փետրվարի 29-ին: Այսօր Արսենի համար ամենաերջանիկ օրն է: Նրա սպասումները տվեցին իրենց արդյունքները: Մեր հերոսն այսօր ընկերների աջակցությամբ գտավ իր հարազատ մորը: Մայրը Ռուսաստանում
Չինովնիկական քծնանք` ազգային արժանապատվության հաշվին
Օրերս կայացած մի շնորհանդեսի ժամանակ, ինչի մասին գրել եմ նաեւ «Առավոտում», Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինիից հետաքրքրվել էի՝ ինչո՞ւ է դեսպանատունը մշտապես մամուլի հաղորդագրություններն ուղարկում անգլերեն եւ չի հարգում ՀՀ «Լեզվի մասին» օրենքը, որի մասնավորապես 4-րդ հոդվածի համաձայն՝«Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինները,ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են պետականվերահսկողության ենթակա փաստաթղթերը զուգակցել հայերենով»: Հայաստանում Իտալիայի դեսպանն էլ եվրոպական ժպիտով պատասխանել էր, թե դա այն հարցը չէ, որի վրա
Հայտնաբերվել է վրաերթ կատարողը (ֆոտոշարք)
Այսօր՝ փետրվարի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12.00-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի թիվ 52 շենքի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, վրաերթի է ենթարկել 54-ամյա Ասյա Դանիելյանին։ Ա. Դանիելյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Քիչ առաջ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության
Վրաերթ Երևանում. վարորդը փախուստի չի դիմել (ֆոտոշարք)
Այսօր՝ փետրվարի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր առավոտյան ժամը 09.00-ի սահմաններում Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ 47-ամյա Արշակ Մանուկյանը, վարելով «Պազ» մակնիշի 62 ՍՏ 440 համարանիշի ավտոբուսը, վրաերթի է ենթարկել Նորագավիթ 6-րդ փողոցի բնակիչ, 61-ամյա Գայանե Չալաբյանին։ Վրաերթի ենթարկվածին շտապ բժշկական օգնության 1-03 բրիգադը տեղափոխել է
ՀԱԿ-ը հերքում է վերնագիրը
«1in.am» էլեկտրոնային լրատվամիջոցը, հատվածներ բերելով «Ազատություն» ռադիոկայանին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի տված հարցազրույցից (փետրվարի 29, ժ. 16:03), նյութը վերնագրել է «ՀԱԿ-ի համամասնական ցուցակը պատրաստ է» վերնագրով: Հայտնում ենք, որ ցուցակի պատրաստ լինելու մասին կայքի հաղորդած տեղեկությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը: Հայ Ազգային Կոնգրես
Վաղը «168 ժամը» լույս չի տեսնի
Վաղը «168 ժամ» թերթը տեխնիկական պատճառներով լույս չի տեսնի: Այդ մասին Aravot.am-ին տեղեկացրին թերթի խմբագրությունից: Այսօր երեկոյան հոսանքի բարձր լարման եւ տատանման պատճառով այրվել եւ շարքից դուրս են եկել խմբագրության մի քանի համակարգիչներն, իսկ տարածքն ամբողջությամբ հոսանքազրկվել է:
ՀԱԿ.«Իշխող հիմնական ուժը բացահայտ խոստովանեց ռեժիմի ավազակապետություն լինելու փաստը»
Իշխող Հանրապետական կուսակցությունը 100%-անոց համամասնական ընտրակարգի անցնելու հարցում մնաց լիակատար միայնակ ողջ քաղաքական դաշտում՝ ներառյալ կոալիցիայի մաս կազմող ուժերը։ Արդեն շուրջ երկու ամիս ձգվող սույն իրողությունն իր խայտառակ հանգուցալուծումը գտավ Ազգային Ժողովում հարցի քննարկմամբ, որտեղ իշխող հիմնական ուժը, օգտվելով իր թվական գերազանցությունից, մերժեց համապատասխան օրինագիծը։ Սրանով Հանրապետական կուսակցությունը ցույց տվեց, որ ինքն ունակ չէ երկխոսության
ԲՀԿ-ականներից ոմանք դեմ քվեարկեցին իրենց ծրագրային դրույթին
ԱԺ պատգամավորներն այսօր 30 կողմ, 54 դեմ, 4 ձեռնպահ ձայներով քվեարկությամբ մերժեցին Ստյոպա Սաֆարյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի, Արմեն Մարտիրոսյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» առաջին ընթերցմամբ քննարկված օրինագծերի փաթեթը: Ուշագրավ է, որ «դեմ» քվեարկածների մեջ
Շենգավիթի որոշ փողոցներում վաղը ջուր չի լինի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Արզնի 2-Երևան» ջրատարի վրա վերանորոգման աշխատանքների հետ կապված, Շենգավիթ վարչական շրջանում մարտի 1-ին ժամը 9.00-ից մինչև մարտի 2-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Բագրատունյաց 4, 6, 7, 8, 10, 11/1, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 24, 26, 27, 28, 29, 30,
Տրանսպորտի նախարարությունը մոնիտորինգ է անում
«Առավոտ» օրաթերթը փետրվարի 23-ին «ԲՀԿ-ն բարեգործություն է անում՝ տնտեսվարողին գցելով «փոսը» հրապարակման մեջ տեղեկացրել էր, որ Աբովյան-Երեւան թիվ 259 երթուղու ուղեւորափոխադրումը ստանձնած ընկերությունը դժգոհել է, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի բարեգործական ավտոբուսները ֆինանսական մեծ վնասներ են պատճառում իրենց: «Առավոտի» այս հրապարակման եւ տնտեսվարողի բողոքի հիման վրա, երեկ Աբովյան քաղաքում տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի տեսչության աշխատակիցները
Ռուբեն Վարդանյանը ներդրումներ կանի նաեւ զբոսայգիների եւ կանաչ գոտիների զարգացման ծրագրերում
Մայրաքաղաքում ներդրումային ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպման ժամանակ։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և ներկայացնելով իր ղեկավարած ընկերության գործարար հետաքրքրությունները՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ «Ամերիա» ընկերությունների խմբի մաս կազմող «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի»-ն առաջարկում է 2012–2016թթ. մայրաքաղաքում իրականացնել
«Երեւան» ամսագրի խմբագիր. Գրական հայերենը քանզի-վասնզին չէ
Այսօր «Գոլդեն Թյուլիպ» հյուրանոցում տեղի ունեցավ «Հայերենը ժամանակի հորձանուտում» թեմայով քննարկում, որի բանախոսներն էին «Cosmopolitan Հայաստան» եւ «Երեւան» ամսագրերի գլխավոր խմբագիրներ Հրաչուհի Ութմազյանը, Արտավազդ Եղիազարյանը եւ «Armcomedy»-ի երգիծաբան Նարեկ Մարգարյանը: Քննարկումը վարում էր «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը: «Եթե ՄԱԿ-ը չունենար մայրենի լեզվի օր, ապա այսօր երեւի թե չէինք հավաքվի եւ չէինք զրուցի այս ցավոտ
Զարուհի Փոստանջյանի նախապատրաստած ԵԽԽՎ բանաձեւի նախագիծը
Էլեկտրոնային լրատվամիջոցներն այսօր մեծ թափով զարգացում են ապրում, որին զուգընթաց առաջացնում մի շարք մարտահրավերներ՝ լրագրության, տեղեկատվության ազատության ոլորտներում: Այս խնդիրներին անդրադարձ կա ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի նախապատրաստած զեկույցում եւ բանաձեւի նախագծում, որոնք Վեհաժողովում շրջանառության մեջ են դրվել այս տարվա փետրվարի 15-ին: «Ազատ արտահայտվելու իրավունքի և տեղեկատվության ազատության պաշտպանությունը ինտերնետում և էլեկտրոնային լրատվամիջոցներում» վերնագրով
Ամերիկացի կոնգրեսականները խոսել են Ադրբեջանում հայերի ջարդերի մասին
Ամերիկացի կոնգրեսականներ Հովարդ Բերմանը, Աննա Էշուն, Ադամ Շիֆը երկուշաբթի օրը Կոնգրեսում հանդես են եկել հայտարարություններով` անդրադառնալով ավելի քան 20 տարի առաջ Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում էթնիկ հայերի կոտորածներին եւ բռնություններին: Ավելի վաղ հայտարարությամբ հանդես էին եկել կոնգրեսական Գարի Փիթերսը եւ այլ կոնգրեսականներ մարդու իրավունքների հանձնաժողովից: Հովարդ Բերմանը` Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահը, իր հայտարարությունում
Դերեկ Չիսորայի գործերը վատ են
WBC-ն անժամկետ որակազրկեց բրիտանացի սկանդալային բռնցքամարտիկին, ինչպես իր պաշտոնական հայտարարությունում է գրված. «պատմության մեջ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի վատթարագույն պահվածքի համար»: WBC-ն նրանից նաեւ պահանջում է` դիմել բժշկի եւ էմոցիաները տիրապետել կարողանալու կուրսեր անցնել, ինչպես նաեւ կազմակերպության փաստաբան Սթիվեն Բեւերլիի հետ միասին քննարկում է բռնցքամարտիկին լրացուցիչ խոշոր տուգանքի ենթարկելու հարցը: Չիսորան այլեւս իրավունք չունի ռինգ մտնել WBC-ի
Մանվել Բադեյանը Վահան Հովհաննիսյանին առաջարկեց սատանիստի հետ էլ «ռազվեդկայի» գնալ
«Վահանը շատ երանգաշատ մարդ է, պիտակավորման ճանապարհով է գնացել մարդը: Ես փաստերով եմ խոսում: Կրպակի աշխատողները բանի պետք չե՞ն, թե՞ երեւանցի չեն, թե՞ սատանիստն է երեւանցի: Դրանց պիտի լսեք, դրանց հետ պիտի ռազվեդկա գնաք, հա՞: Ով որ ասում է` թող հենց ինքն էլ դրա հետ ռազվեդկա գնա»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն
«Այսօր չգիտենք, թե կինոյի հերոսը գողական է, բժի՞շկ, դասախո՞ս, թե՞ հասարակ մարդ»
21-րդ դարում երիտասարդների աշխարհայացքի ձևավորման մեջ իրենց դեր են կատարում նաև ֆիլմերը: Այժմյան բարձր տեխնոլոգիաները թույլ են տալիս կինոթատրոնում ցուցադրված ֆիլմը ընդամենը օր հետո դիտել համացանցով: 18-ամյա Հրաչ Շահվերդյանն էլ այն երիտասարդներից է, ով դրանք դիտում է համացանցով: Սիրում է տարբեր ժանրերի ֆիլմեր` գեղարվեստականից մինչև պատմավավերագրական: Իր ամենասիրելի ֆիլմը «Կնքահայրն» է: «Այդ ֆիլմը սիրում եմ,
Երեւանը ոչ թե համաշխարհային գրքի մայրաքաղաք է, այլ գերեզմանաքաղաք
«Գրքերի գերեզմանը ուրիշ ո՞նց եք պատկերացնում՝ փակ գրախանութի տեսքով»,- «Ա1+»-ին ասաց արձակագիր Հովիկ Չարխչյանը։ Կարգախոսը գրքերի ճակատագրով մտահոգ քաղաքացիները փակցրեցին երեւանցիների երբեմնի սիրելի «Անի» գրախանութի փակ դռներին եւ երթով շարժվեցին դեպի կառավարության շենքը՝ իրենց բողոքը վարչապետին հայտնելու համար: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Կրկին զինվոր է զոհվել
Փետրվարի 29-ին ժամը 9.30-ից 10.00-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիտակետում, նախնական տվյալներով, իրեն ամրակցված ինքնաձիգից սպանվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Տիգրան Վանոյի Վարյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը:
Իմացիր, թե եթերում ինչ ես խոսում
Մադրիդի «Candena COPE» ռադիոկայանը եթերում հնչեցրած ոչ ճիշտ տեղեկատվության համար պատրաստ է որպես փոխհատուցում «Բարսելոնա» ՖԱ-ին վճարել 300 հազար եվրո: Ակումբը ռադիոկայանին դատի է տվել այն բանի համար, որ դեռեւս 2011 թվականի մարտի 13-ին հաղորդավարը կատալոնցիների բժիշկներին մեղադրել է՝ իբր նրանք ֆուտբոլիստներին արգելված դեղամիջոցներ են տալիս: «Եթերում հնչեցրած այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, հեւտեւաբար ձեռք
Գրասենյակնե՞ր, թե՞ ընտրակաշառքներ բաժանելու կետեր
Չնայած նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկին դեռ մեկ ամիս ժամանակ կա, սակայն Գյումրիում օր օրի ավելանում են տարբեր քաղաքական կուսակցությունների գրասենյակները: Այս առումով աննկարագրելի ակտիվություն է ցուցաբերում ՕԵԿ-ը, որը տարածքներ է վարձակալում անգամ ռեստորանների կամ շինանյութերի խանութների 2-րդ հարկերում ու դրանց դռները, չգիտես ինչու, փակ է պահում: ՕԵԿ-ից հետ չի մնում նաև ՀՅԴ-ն, որը Գյումրիում երկար


















































