Օրվա լրահոսը

«Լավ անուն ա՝ դեպուտատ, էլի, ոնց որ մարդը երկու գլուխ ունենա մեկի փոխարեն»

Հատվածներ ՀՀԿ անդամ, «Հայդուկ» հասարակական կազմակերպության նախագահ, Արագածոտնի մարզպետի եղբայր Նաիրի Սահակյանի հետ հարցազրույցից – Պարոն Սահակյան, օրեր առաջ հայտարարել էիք պատգամավոր  դառնալու Ձեր ցանկության մասին, սակայն ասել էիք, որ սպասում եք կուսակցության որոշմանը, կայացվե՞լ է նման որոշում։ – Ոչ, քուրիկ ջան, ոչ մի խոսակցություն էլ չկա, պրոստո եղել է նախկինում ցանկություն-բան, բայց դե հիմա

Խորտակվող նավի մղձավանջը

«Խորտակվող նավի» տերպետրոսյանական ձևակերպումը սկսել է չափից դուրս շատ ջուր տանել, թեև թվում էր, թե այս թեման պետք է որ վաղուց փակված լիներ: Իրողությունը, որ այն դեռևս քաղաքական ու հասարակական օրակարգում է, իհարկե, խոսում է մեզանում առկա պատասխանատվության ճգնաժամի մասին. բոլորը փորձում են իրենցից վանել ձախողումների համար պատասխանատվությունը և այս եռանկյունուց, այս մղձավանջից ոչ մի կերպ ազատվել

Միլիարդատեր Ռոման Աբրամովիչը 1,2 մլն եվրոյով գնել է նախագահականը

Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը շարունակում է զարմացնել աստղաբաշխական թանկ գնումներ կատարելով: Հիմա էլ «Չելսիի» սեփականատերը Եվրո-2012-ի շրջանակներում կայանալիք Լեհաստան-Ռուսաստան հանդիպման համար 1,2 միլիոն եվրոյով գնել է Գդանսկի ստադիոնի նախագահական օթյակի տոմսը: Ճիշտ է, այդ տոմս ասածը խիստ պայմանական հասկացություն է: Դրանով Աբրամովիչն այդ օրն իր հետ ստադիոն կարող է բերել 100 հյուրի, որոնց նախագահական VIP

Ո՞վ էր ռինգում Կլիչկոյի գոտին ցուցադրող պատանին

Դյուսելդորֆում Կլիչկո-Մորմեկ մենամարտին հեռուստատեսությամբ հետեւած մարզասերներն անկասկած տեսել են, որ ռինգում մարտից առաջ եւ հետո աշխարհի չեմպիոնի գոտիներից մեկը հպարտությամբ ձեռքում պահում էր մի պատանի: Շատերը, գուցե, մտածել են, թե դա Կլիչկոների բարեկամներից մեկի որդին է: Բայց՝ ոչ: Այդ տղայի անունը Ալեքս Ստաուտ է եւ նա տառապում է անբուժելի մահացու հիվանդությամբ: Ալեքսը վաղուց երազել է

Միջպետական նշանակության ավտոճանապարհները դժվարանցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ի, ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհները դժվարանցանելի են: Ձնաբքի, մերկասառույցի և վատ տեսանելիության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում` Մարտունու տարածաշրջանի Վերին Գետաշեն-Մադինա, Վարդենիսի տարածաշրջանի Լճավան-Մաքենիս գլխավոր ավտոճանապարհից Այրք, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում` Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն, Վերին Բազմաբերդ, Մեծաձոր գյուղերի, Ապարանի տարածաշրջանում միջհամայնքային

Նիկոլայ Ծատուրյան. Թատրոնը առաջին հերթին պետք է հուզի հանդիսատեսին

Այսօր Երևանի թատրոնի ու կինոյի ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանողները Համազգային թատրոնում ներկայացրեցին իրենց դիպլոմային աշխատնաքը: Նրանք բեմադրել էին Գաբրիել Գարսիա Մարկեսի «Ես եկել եմ զանգահարելու» ստեղծագործությունը: Բեմականացրել էր դասախոս Սերգեյ Պետրոսյանը: «Սա իմ ու ուսանողների աշխատանքն է: Իրականում շատ դժվար է եղել բեմադրել այն»,- ասում է ստեղծագործության բեմադրիչ, Երևանի թատրոնի ու կինոյի ինստիտուտի դասախոս Նարինե

Հարյուրավոր ձերբակալվածներ «Արդար ընտրությունների համար» հանրահավաքում (Տեսանյութ)

Հանրահավաքն արտոնված չէր, ուստի ՕՄՈՆ-ը, ըստ https://tvrain.ru-ի՝ ձերբակալեց Պուշկինյան հրապարակում «Արդար ընտրությունների համար» հանրահավաքից հետո այնտեղ մնացած մարդկանց: Մանրամասները՝ տեսանյութում:

«Էդ խեղճ սառած արծիվները սիրտ ու հավես ունեի՞ն քոչարի պարելու»

Aravot.am-ի հետ զրույցում,  անդրադառնալով «Հայոց արծիվներ» հ/կ-ի երեկվա երթին ու Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի «սերժապաշտ» հայտարարություններին, Գյումրու ՀՀՇ կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանն ասաց, որ սեփական աչքերով է տեսել, թե  ինչպես  են Գյումրու կենտրոնական` Վարդանանց հրապարակից մայրաքաղաք տանելու համար «արծիվներ»  հավաքագրել  ու միկրովատոբուսներ նստեցրել: «Ես առանձնապես չէի ուզում անդրադառնալ այս թեմային, բայց քանի

Գալուստ Սահակյանենց էլ են ֆաշիստներին նմանեցրել

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Հայոց արծիվներ» հ/կ-ն չի ասոցացնում ֆաշիզմի հետ ու այն  համարում է պահպանողական կազմակերպություն ու կարեւորում նրանց միակ կարգախոսը: «Կազմակերպության  հիմնական կարգախոսը պետությունն է, եւ այս կարգախոսով հնարավոր է՝ պաշտպանեն մեզ»,-ասաց Գ. Սահակյանը՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե Սերժ Սարգսյանին գովաբանելու ու սատարելու մասին  ֆաշիզմի հետ ասոցացվող «Հայոց արծիվներ» հ/կ առաջնորդ

Աշոտյանը ՀՀԿ միջազգային քարտուղարն է

Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) կայքէջում հայաստանյան դիտորդ անդամների վերաբերյալ տեղեկատվության մեջ նշված են տվյալներ, որոնք Հայաստանի քաղաքական հասարակական շրջանակներին հայտնի չէին: Այսպես, Արմեն Աշոտյանն այս կայքէջում նշված է իբրեւ ՀՀԿ միջազգային քարտուղար, Արթուր Ղուկասյանը՝ «Օրինաց երկրի» գլխավոր քարտուղար: Իսկ «Ժառանգության» դեպքում կուսակցության գլխավոր քարտուղար է նշված Ռուբեն Հակոբյանը, Ստյոպա Սաֆարյանն էլ՝ միջազգային քարտուղար:

Ռուսաստանի որեւէ նախագահի օրոք ՌԴ քաղաքական գիծը չի փոխվելու

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի մատուցմամբ` մտայնություն կա, թե գերտերությունների ղեկավարներն իրենց երկրների հարաբերություններն այլ պետությունների հետ կապում են  առանձին քաղաքական գործիչների հետ: «Նրանք կարող  են, ենթադրաբար, նախապատվությունը տալ որեւէ քաղաքական ուժի, բայց անձնական հովանավորչություն որեւէ մեկ անձի հանդեպ չեն կարող ցուցաբերել, որովհետեւ այս պարագայում աշխատում են այդ երկրների, բայց  ոչ երբեք անձերի շահերը»,-

Փնտրվում են կրպակատերերը

«Փնտրվում են բուտիկատերերը, գտնողներին խոստանում ենք թուրքական փալաս- փուլուս»։ Այս հայտարարության հեղինակները 23 օր շարունակ Մաշտոցի պողատային հարակից այգում հերթապահություն իրականացնող բնապապաններն են: Նրանք ցանկանում են բացահայտել այն կրպակատերերին, որոնք Երեւանի կենտրոնի վերջին կանաչ տարածքների հաշվին ցանկանում են առեւտուր իրականացնել: Բնապահպանների կարծիքով, կրպակատերերը վաղուց պետք է իրենց միանային եւ հայտարարեին, որ Աբովյան փողոցից ապամոնտաժված իրենց

«Քաղցր» հիվանդություն՝ առանց քաղցրի

Աշխարհում  մահացությունների  5  տոկոսի  պատճառը  շաքարային  հիվանդությունն է:  «Շաքարային  հիվանդությունը  առաջանում է  ենթաստամոքսային  գեղձի  նորմալ   գործունեության խանգարման պատճառով: Ենթաստամոքսային  գեղձը  արտադրում  է  ինսուլին հորմոնը,  որը  կարգավորում է  օրգանիզմի  նյութափոխանակությունը: Ինսուլինի  նվազման  հետևանքով  առաջանում  է  նյութափոխանակության  խանգարում,  ինչն  էլ  հանգեցնում  է արյան  մեջ գլյուկոզայի  քանակի  բարձրացմանը»,- ասում է էնդոկրինոլոգ  Սամվել Հարությունյանը:  Նրա  խոսքով՝ շաքարային  հիվանդության  հիմնական 

Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Սենատի նախագահի հետ

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում հանդիպում է ունեցել Բելգիայի Սենատի նախագահ Սաբին դե Բեթյունի և Սենատի ու Ներկայացուցիչների պալատի պատգամավորների հետ: Հանդիպմանը Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու բազմաբնույթ կապերը Բելգիայի հետ, որը, նախագահի խոսքով, իր զարգացած տնտեսությամբ կարող է Հայաստանի համար լավ օրինակ հանդիսանալ

Հայաստանը ներառվել է EPP քարտեզում

Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) պաշտոնական կայքէջում տեղադրված քարտեզում, ուր աստղերով նշված են այն երկրները, որտեղ անդամներ ունի այս կուսակցությունը՝ արդեն ներառված է նաեւ Հայաստանը, եւ նշված են EPP դիտորդ անդամ երեք կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ «Ժառանգությունը»:

Առաջինը

Գարուն է… Գարնան  կենարար շնչից արբած, ժպտերես, երջանիկ քայլում են մարդիկ… Իսկ ինչ-որ տեղ հեռվում լուռ հանգչում է հզոր արծիվը… Այս գարունն ինձ չի հրապուրում իր շնչով, չի  ոգևորում: Անտարբեր եմ նույնիսկ…անձրևի նկատմամբ: Ուղեղումս հեքիաթներ են` անիրական ու… ծիծաղելի: Այսօր, ուզում եմ պատմել իմ հեքիաթը. Հզոր թևերով արծվի մասին… Ապրում էր իմ արծիվը`թվացյալ ուրախ, անհոգ:

Կապանի եւ Գորիսի հեռուստաընկերությունների եթերում քաղաքական գովազդ չի լինի

Կապանի «Սոսի» եւ Գորիսի «Լաստ» հեռուստաընկերությունները խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում քաղաքական գովազդ չեն հեռարձակի: Մինչեւ մարտի 5-ը հեռուստաընկերությունները պետք է հրապարակեին խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում քաղաքական գովազդի համար իրենց կողմից սահմանած  սակագները: Գորիսի եւ Կապանի հեռուստաընկերությունները սակագներ չեն սահմանել, քանի որ   որոշել են չմասնակցել առաջիկա ընտրությոնների քարոզարշավին: Գորիսում հեռարձակվող   «Լաստ Թիվի» հեռուստաընկերության տնօրեն 

Խոշտանգել են, որ իրեն մեղավոր ճանաչի

Աջափնյակ վարչական շրջանի դատարանում այսօր շարունակվում էր մարտի 1-ի գործով նախկինում դատապարտված Ֆելիքս Գեւորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը։ Ըստ մեղադրանքի՝ Գեւորգյանը 2011-ի ընթացքում Երեւանի տարբեր հատվածներից գողացել է մետաղյա մալուխներ, էլեկտրական շարժիչներ եւ այլ գույք։ Ֆելիքս Գեւորգյանը դատարանին հայտնեց, որ նախաքննության ժամանակ իրեն խոշտանգել են եւ ստիպել իր վրա վերցնել 2008-ի մարտի մեկի սպանություններից

Ոստիկանները հայտնաբերել են 407 մլն 413 հազար ՀՀ դրամ հափշտակած խարդախին (ֆոտոշարք)

Այսօր՝ մարտի 5-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները քիչ առաջ ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկեցին մի քաղաքացու։ Ինչպես ոստիկանության Կենտրոնականի բաժնի դիմացից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձնավորությունը «Գապբնակշին» և «Նարեկ–Դավիթ» ՍՊԸ–ների տնօրեն, 63-ամյա Գագիկ Պապոյանն է, ում ոստիկանները Կենտրոնականի բաժին բերման ենթարկելուց դիմակավորված էին և զինված ժամանակակից

Նավապետ Սերժ Սարգսյանը տանում է Տեր-Պետրոսյանի «գռուզը» (Տեսանյութ)

«Դժվար կլինի հակափաստարկով հանդես գալ Տեր-Պետրոսյանի ասածին, ուղղակի պետք է տեսնել` այդ խորտակվող նավի եղած գռուզը որտեղի՞ց էր գոյացել: Դա ոչ 4 տարվա, ոչ 8 տարվա ծանր բեռ է, այս 20 տարիների ընթացքում հավաքված բեռ է»,- Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն այսպես մեկնաբանեց ՀԱԿ-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի համեմատությունը Ռոբերտ Քոչարյանի ու

Մոր գերեզմանի վրա ինքնասպան եղած դատախազին սպանե՞լ են (ձայնագրություն)

Հայրենիքի դավաճանության, դրան աջակցելու, իմանալ-չհայտնելու մեջ  մեղադրվող Աշոտ Չտրկյանի հարազատներն այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մուտքի մոտ վիճում էին անվտանգության աշխատակիցների հետ՝ պնդելով, որ բենզին են լցնելու, թե իրենց, թե անվտանգության աշխատակիցների վրա: VOICE002 «Դատում են ամեղ մարդուն, որին օժանդակության մեջ են մեղադրում, ինքը բացարձակ մեղավոր չէ, ասում են, որ 300

Գավառի ոստիկանության դիմաց «Միցուբիշի»–ն ու «ՎԱԶ 2108»–ը բախվել են իրար (ֆոտոշարք)

Այսօր՝ մարտի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 17.30-ի սահմաններում Գավառ քաղաքում՝ Սայադյան փողոցի 91 շենքի ոստիկանության Գավառի բաժնի դիմաց, իրար են բախվել «ՎԱԶ 2108» մակնիշի 68 ՕԼ 763 համարանիշի և «Միցուբիշի Շառլոտ» մակնիշի 24 ՍՕ 541 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Գավառի հիվանդանոց է տեղափոխվել Նորադուզ գյուղի

Անժելա Սարգսյանի ամուսինը դատարանում այսօր ցուցմունք տվեց (ձայնագրություն)

«Այսօրվա դրությամբ, որեւէ էական ապացույց չկա, որ այդ արարքը կատարել է Կարեն Արայանը, քանի որ այն տեխնիկայի միջոցով է արվել ու 21-րդ դարում հեշտ է ապացուցել, որ համակարգչից  է տարածվել, ճշտել կոնկրետ տվյալ էլեկտրոնային հասցեն կամ էջը պատկանու՞մ է Կարենին, թե՝ ոչ»,- այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դերասանուհի Անժելա Սարգսյանի

Պետությունը կօգնի զինծառայողներին՝ կրթական հաստատություններ ընդունվելու գործում

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ հանդիպել է Երևանի զորամասերից մեկի զինծառայողներին՝ ներկայացրել զինված ուժերում իրականացվող կրթական ծրագիրը: Վերջինիս նպատակը զորացրվող զինծառայողների մասնագիտական հմտությունների և առանձին ուսումնական առարկաների գծով գիտելիքների  զարգացումն ու նրանց նախապատրաստումն է՝ ՀՀ բուհեր, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար: «Մենք պետք է օգնենք ձեզ զինծառայության ընթացքում

Ռոբերտ Քոչարյանը ոչ հայաստանյան, ոչ ռուսաստանյան ուժերին, Պուտինին էլ պետք չի

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի Դաշնությունում անցած կիրակի տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում Վլադիմիր Պուտինի ընտրության փաստին, կարծիք հայտնեց, թե «Պուտինի ձեւական վերադարձով Կրեմլ» առանձնապես որեւէ բան թե’ Ռուսաստանի ներքաղաքական համակարգում, թե’ հայ-ռուսական հարաբերություններում եւ թե’ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում որեւէ փոփոխության սպասել պետք չէ: «Իհարկե,

Ոստիկանը բաժին է բերել երկու հոգու դանակահարած անչափահաս եղբորը

Մարտի 4-ին ժամը 20-ն անց 30-ի սահմաններում, Իջեւան քաղաքում 17- ամյա Մհեր Օթարյանը դանակի հարվածներ է հասցրել Սուրեն Օթարյանին եւ Արման Պետրոսյանին: Վերջիններս չափահաս երիտասարդներ են: Մեր տեղեկություններով` երիտասարդների ստացած վերքերը ծանր չեն, նրանք բժշկական օգնություն ստանալով` Իջեւանի հիվանդանոցից դուրս են գրվել: Դանակահարված Սուրեն Օթարյանի եւ դանակահարողի հայրը հորեղբոր որդիներ են: Ուշագրավ է, որ Մհեր

«Fisker Karma» մակնիշի ավտոմեքենա՝ 18 ամյակի կապակցությամբ (Տեսանյութ)

Գարնան առաջին օրը  Ջասթին Բիբերը նշեց իր ծննդյան 18 ամյակը: Երգիչը ծննդյան օրվա կապակցությամբ հրավիրվել էր հայտնի  Էլլենա Լի Դեջեներսի շոուին, որի ժամանակ էլ հաղորդավարն ու հյուրերը Ջասթինին շնորհակալություն հայտնեցին կատարած  բարեգործությունների, նաեւ նրա մատուցած ճաշակի, հիթային երաժշտության համար, որը  սիրով կատարում է երգիչը: Հաղորդման կազմակերպիչները  շոուի ընթացքում, Բիբերին՝ 18 ամյակի կապակցությամբ, շքեղ, էքսկլյուզիվ «Fisker

Ամբաստանյալը նախազգուշացվեց լրագրողներին «լրտես» անվանելու համար

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջաների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց հայրենիքի դավաճանության, դրան աջակցելու, իմանալ-չհայտնելու համար Կարեն Մեհրաբյանին, Ռոմիկ Մաթեւոսյանին, Աշոտ Չտրկյանին, Կարեն Պետրոսյանին, Արթուր եւ Դավիթ Ավետիքյանններին առաջադրված մեղադրանքով դատական հերթական նիստը: Մինչ դատական վիճաբանությունների փուլին անցնելը՝ ամբաստանյալ, օժանդակության համար մեղադրվող Աշոտ Չտրկյանը դատարանից պահանջեց ստի դետեկտոր եւ նաեւ դժգոհեց, թե բոլոր լրատվամիջոցները «լրտես

Ինչ անել քնելուց առաջ

Ըստ Daily Mail-ի՝ Bedeck ընկերությունը հարցում է անցկացրել 2000 մարդու շրջանում, պարզելու համար, թե ինչ են անում մարդիկ քնելուց երկու ժամ առաջ: Հարցումների արդյունքները ցուց են տվել, որ մարդկանց մեծամասնությունը նախքան քնելը՝ գրեթե մեկ ժամ անցկացնում է հեռուստացույց նայելով: Bedeck ընկերության ներկայացուցչի խոսքով, լավ քնի համար կարեւոր է, որ դրանից առաջ երկու ժամ շարունակ գրեթե

Գեներալը կոպտորեն խախտում է օրենքը (տեսանյութ, ֆոտոշարք)

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 4-ին, գիշերը ժամը 01.00-ի սահմաններում, «Կիա Սորենտո» մակնիշի ՊԲ 00-006 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, կոպիտ ձևով խախտելով երթևեկության կանոնները, Մաշտոցի պողոտա և Խորենացի փողոցի խաչմերուկում ավտոմեքենան կայանել էր չթույլատրելի հատվածում՝ հանդիպակաց գոտում, հետիոտնի համար նախատեսված «զեբրերի» վրա։ Այդ ընթացքում Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն անցնում էին ավտոմեքենայի մոտով, սակայն, չգիտես ինչու,

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031