Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ անուն ա՝ դեպուտատ, էլի, ոնց որ մարդը երկու գլուխ ունենա մեկի փոխարեն»

Մարտ 06,2012 10:55

Հատվածներ ՀՀԿ անդամ, «Հայդուկ» հասարակական կազմակերպության նախագահ, Արագածոտնի մարզպետի եղբայր Նաիրի Սահակյանի հետ հարցազրույցից

– Պարոն Սահակյան, օրեր առաջ հայտարարել էիք պատգամավոր  դառնալու Ձեր ցանկության մասին, սակայն ասել էիք, որ սպասում եք կուսակցության որոշմանը, կայացվե՞լ է նման որոշում։

– Ոչ, քուրիկ ջան, ոչ մի խոսակցություն էլ չկա, պրոստո եղել է նախկինում ցանկություն-բան, բայց դե հիմա ցանկություն չունենք, չենք էլ ուզում դնենք, հա, ոչ էլ էս յան, էն յան ենք գնում, որ ինչ– որ դաբրո վերցնենք։ Նորմալ ա, ամեն ինչ նորմալ ա։ Մի երկու օր առաջ էլ մի հատ լրագրող զանգեց-հարցրեց, եթե դաբրո տան՝ կդնե՞ք, ես էլ ասի՝ խի՞ չեմ դնի։ Իսկ ըտենց մարդ չկա, էլի: Հա, ճիշտ ա, առանց դեպուտատության էլ է շատ լավ, էլի, «свободный волк свободной стаи»՝ էն, որ ասում են, ճիշտ ա, էլի։

 – Բայց մի քանի օր առաջ Ձեր հարցազրույցում ասել էիք, որ նման ցանկություն ունեք ու սպասում եք կուսակցության որոշմանը։

– Քուրիկս, ո՞վ չունի ցանկություն դառնալ դեպուտատ, հլը մի հատ ասա։ Է, հիմա մտնեք Աշտարակի շուկա, էն պամիդոր ծախողից բռնած, կանաչի ծախողից, ստայանշիկից, տաքսու վարորդից, ում մոտիկանաս, ասես՝ ուզո՞ւմ ես դառնաս դեպուտատ, կասի՞ չէ, չեմ ուգում։

Ինչո՞վ է լավ պատգամավորի աշխատանքը։

– Դե եսիմ, քուրս, անուն ա, էլի, լավ անուն ա՝ դեպուտատ, էլի, ոնց որ մարդը երկու գլուխ ունենա մեկի փոխարեն։

Այսինքն գործունեությո՞ւնը չէ կարեւորը, այլ անունը:

– Դե անուն է, էլի, թուղթ է, քսիֆ ա, դնում ես ջեբդ՝ ֆռռում ես։

– Կարծես մի քիչ վատ եք զգում, որ Ձեր ասած դաբրոն Ձեզ չտվեցին։ Մնացական Մնացականյանը Ձեզնից ինչո՞վ է առավել՝ Ձեր կարծիքով:

– Քուրս, ստեղ ավել-պակասի հարց չկա, երկուսս էլ նույն բոյի ենք, նույն ռազմերի կոստյում ենք հագնում, երկուսս էլ, հա, ըտենց բան չի, էլի։ Իսկ ի՞նչ ա եղել, որ վատ զգամ։

 

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031