Օրվա լրահոսը
Վարդան Այվազյանը նեղսրտում է, որ լրագրողներն «իրենց կամերաները սաղ օրը ՀՀԿ-ականների վրա են պահում»
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր անդրադարձավ պատգամավորների՝ միմյանց փոխարեն քվեարկելու երեւույթին: Նա մի կողմից բացասական որակեց այդ քայլը, մյուս կողմից էլ նշեց. «Լինում է, որ հինգ րոպեով խիստ կարեւոր գործով դուրս ես գալիս, ընկերոջդ ասում ես, իմ տեղը կքվեարկես: Իհարկե, անկախ ամեն ինչից, ուրիշի փոխարեն քվեարկություն չի
Մեծ պահքի մասին
Այս տարի փոտրվարի 20-ից սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 8-ին: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ
Տիգրան Սարգսյանը ԶՈՒ-ի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ՀՀ տնտեսական քաղաքականությունը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարությունում մասնակցել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքին: Կառավարության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական քաղաքականությունը, պատասխանել բարձրաստիճան սպաներին հետաքրքրող հարցերին: Նշելով, որ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ մշակվել է արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարություն՝ վարչապետն ասել է, որ դրա նպատակն է լինելու պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ 11 ճյուրեղով իրականացնել ներդրումային ծրագրեր:
Հարուցվել է քրեական գործ` թրաֆիքինգի դեպքի առթիվ
ՀՀ ոստիկանության Շիրակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Գյումրի քաղաքի մի քանի բնակիչների` Թուրքիայում սեռական շահագործման ենթարկվելու դեպքի առթիվ: Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի բնակչուհի, ժամանակավորապես Թուրքիայում բնակվող, «Դոկտոր» մականվամբ Ս. Մարտիրոսյանը Գյումրի քաղաքի բնակչուհի, իր պարտապան Ն.Մովսիսյանի միջոցով հավաքագրել է Գյումրի քաղաքի բնակչուհի Գայանեին եւ 2010թ. օգոստոս ամսին տեղափոխել Թուրքիայի
ՀՀԿ-ականի համոզմամբ՝ բնապահպանները պատվեր են կատարում (Տեսանյութ)
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անպայման պետք է լսի Մաշտոցի պուրակում նստացույցի դուրս եկած բնապահպաններին: Նա այսօր «Սլաք» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց, որ Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակների տեղադրումը Մաշտոցի հարակից այգում, հակասում է քաղաքաշինական նորմերին. «Շինարարությունը, կառուցապատումը 5 մետր հեռավորության վրա պետք է գտնվի, բայց ծառերը տաղավարներից մեկ մետր հեռավորության
Յո՞ երթաս, ԺԷԿ…
Գլուխ I. Ասք ծննդոց Լենին գիտաց կոմունիզմ` ծնավ Սովետ, Սովետ գիտաց Ժողովուրդ` ծնավ Շվոնդեր, Շվոնդեր գիտաց Դվորնիկ` ծնավ ԺԷԿ, ԺԷԿ-ըն գիտաց Անգիտաց` ծնավ Համատիրություն… Գույժ 1 (բանավոր) Հեռավոր 1998թ., փետրվար, Երևան, Հ/Ա Բ2 թաղամաս: Նախկին ԺԷԿ-ի, իսկ այսօր արդեն «Արսեն» համատիրության աշխատակցուհին ջանադրաբար իրազեկում է նույն թաղամասի 85 շենքի սեփականատերերին. – Հարգելի բնակիչներ, Կառավարության որոշմամբ
30-ամյա եղեւնիներ են կտրել
Երևանի կանաչ տարածքներն օր-օրի կրճատվում են։ Հերթը հասել է Արաբկիր համայնքի Ազատության պողոտայի N12 շենքի բակի ծառերին: Երեկ հետել են 5 եղևնի և 2 հացենի: Այսօր շենքի բնակիչներն ահազանգում են՝ ծառերը հատում են, որ խանութ կառուցեն: «Մի հատ տղա էր, ես ի՞նչ իմանամ՝ ովքեր էին։ Գիշերն են կտրել: Երեկ առավոտյան էլ են կտրել՝ եղևնիները, Արդեն 15
Հարց քաղաքապետին
Սկսեմ նրանից, որ սիրտս կտոր-կտոր է լինում այն բանից, որ գտնելով Հանրապետությունից դուրս չեմ կարող ֆիզիկապես կանգնել Մաշտոցի զբոսայգին փրկել փորձող մեր բնապահպանների կողքին: Բայց ուշադիր հետևում եմ իրադարձություններին, կապի մեջ եմ ընկերներիս հետ և փորձում եմ իմ լուման ունենալ այդ գործում: Սիրտս կտոր-կտոր է լինում նաև նրանից, որ այս պահին համեմատելու հնարավորություն ունեմ
Ցուցմունքից առաջ պաշտպանը միջնորդում է փոխել Մարգար Օհանյանի խափանման միջոցը (Տեսանյութ)
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը մտավ խորհրդակցական սենյակ: Պատճառը Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի պաշտպանի՝ Մկրտիչ Վասակյանի միջնորդությունն էր խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Պաշտպանն ասաց, որ Մ.Օհանյանն իրեն մեղավոր չի ճանաչել, նա 6 ամիս է, ինչ գտնվում է անազատության մեջ: Թե նախաքննության, թե դատաքննության ժամանակ պաշտպանական կողմը
Կարճամետրաժ ֆիլմ դանդաղեցված նկարահանմամբ «The Lake»
Այս հրաշալի և չափազանց գեղեցիկ կարճամետրաժ ֆիլմը նկարահանել է բելգիացի լուսանկարիչ Պիեռ Դեբուշերը (Pierre Debusschere)՝ օգտագործելով դանդաղեցված նկարահանման տեխնիկան: Ֆիլմում նկարահանվել է հայտնի ֆրանսիացի դերասանուհի Իսիլդ Լե Բեսքոն (Isild Le Besco): Մոնտաժի ժամանակ ընտրվել են ամենահաջողված և էսթետիկական առումով ամենագեղեցիկ կադրերը: Վիդեոն արտադրվել է 254Forest ստուդիայում, որը պատկանում է Պիեռ Դեբուշերին: Արխանգելոյի բլոգը
Այրվել է արագիլի բույն
Փետրվարի 17-ին ժամը 19.35-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում արագիլի բույն է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 20.09-ին: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրություն
ԲՀԿ վարկանիշը կնվազի՞ Օսկանյանի անդամակցությունից հետո
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուքի» իր անձնական էջում գրառել է (այն հրապարակում ենք իր թույլտվությամբ). «Օսկանյանը ԲՀԿ է մտել ի կատարումն կոալիցիոն հուշագրի, որը ամրագրում է գալիք ընտրություններին կուսակցությունների միջեւ համամասնության պահպանում: Քանի որ, եւ դա գաղտնիք չէ, մի պահ ԲՀԿ վարկանիշը սկսեց աճել, հուշագրի այդ կետը պահպանելու համար Օսկանյանը մտավ ԲՀԿ: Հիմա նորից
Բոդիբիլդերը տեղափոխվել է պոռնո աշխարհ
Ամերիկացի նախկին սուպերմոդել եւ բոդիբիլդեր Չինան, որը միակ կինն է, ում թույլատրվել է մասնակցել առանց կանոնների մարտերին (WWE), որոշել է կարողությունները փորձել պոռնո ինդուստրիայում: Նա նկարահանվում է մեծահասակների համար նախատեսված մի ֆիլմում, որտեղ միաժամանակ սեր է անում ձեռնամարտի աշխարհի ինը չեմպիոնների հետ: Չինան ձեռնամարտերից առաջին անգամ հեռացել է 2004 թվականին՝ մի ամբողջ շարք փայլուն հաղթանակներից
Օլիմպիադա 2000-ի եւ աշխարհի 2002 թվականի առաջնության մրցավարին բանտ են նստեցրել
Չինացի ֆուտբոլային մրցավար Լու Ցզյուն, որն սպասարկել է 2000 թվականի ամառային օլիմպիական խաղերը եւ ֆուտբոլի 2002 թվականի աշխարհի առաջնությունը, կաշառք վերցնելու համար դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման: Դատարանը որոշել է նաեւ ամբողջությամբ առգրավել նրա ունեցվածքը: Լու Ցզյուն մեղավոր է ճանաչվել Չինաստանի ֆուտբոլային առաջնության յոթ խաղերում անհրաժեշտ արդյունք ապահովելու նպատակով $ 128 հազար կաշառք վերցնելու գործում:
Ավտովթար ՀՀ ոստիկանության վարչական շենքի դիմաց (տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10։00-ի սահմաններում Նալբանդյան փողոցում՝ ՀՀ ոստիկանության վարչական շենքի դիմաց, իրար են բախվել Lexus մակնիշի 19 ՍՏ 565 համարանիշի և Subaru մակնիշի 30 ԼՕ 329 համարանիշի ավտոմեքենաները։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ աշխատակիցներն ու ապահովագրական ընկերության
Սեւանում շնաձկնե՞ր են հայտնվել
Սեւան-Դիլիջան ճանապարհին, Ծովագյուղի գյուղի մոտ ձկնավաճառները երթեւեկող մեքենաների առաջ լայն տարածում են թեւերը` ցույց տալով վաճառվող ձկների չափերը: Եթե հավատանք նրանց ցուցադրածին` Սեւանում շնաձկներ են հայտնվել: Մինչդեռ լճում աղետալի չափով պակասել են ձկան չափերը, դրանց պաշարները եւ բնականաբար ձուկը թանկացել է: Փոքրիկ սիգը վաճառվում է 600, 800 գրամանոցը` 3000 դրամով: Իշխան ձկան կիլոգրամի գինն այստեղ
Փոխոստիկանապետը հորդորե՞լ է քվեարկել ՀՀԿ-ի օգտին
Փետրվարի 17-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության վետերանների խորհրդի հաշվետու ժողովը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Հավաքում բազմաթիվ հարցեր են քննարկվել: Մեր աղբյուրը հայտնեց, որ օրակարգի հարցերից զատ փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը վետերաններին հորդորել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում քվեարկել ՀՀԿ-ի օգտին` այդ գործում ներգրավելով նաեւ իրենց հարազատներին: Սակայն վետերան ոստիկանները դժգոհություն
ԱՄՆ կոնգրեսական. «Ապահովեք ազատ, արդարացի և վստահարժան ընտրություններ»
Փետրվարի 19-ին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը` կոնգրեսական Դեյվիդ Դրայերի գլխավորությամբ, հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ: Կոնգրեսական պատվիրակության պատվին Նախագահ Սարգսյանի տված պաշտոնական ճաշին ներկա էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 5 անդամները և դեսպան Ջոն Հեֆերնը: Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Դրայերն ընդգծեց առաջիկա
Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Թալինի և Աշտարակի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Թալինի և Աշտարակի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, Շիրակի մարզի Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհը, իսկ Արագածի և Ապարանի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները ձնաբքի պատճառով հիմնականում փակ են և
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալը շնորհվել է Հռիփսիմե Խուրշուդյանին
Փարիզում անցած տարի անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնության ավարտից հետո VADA-ն դոպինգ օգտագործելու համար չորս տարով որակազրկել է կանանց մրցաշարի 75+ քաշայինների պայքարում երրորդ տեղն զբաղեցրած, ուկրաինացի Օլգա Կորոբկային: Ու քանի որ նրա արդյունքները չեղյալ են հայտարարվել, պոկում վարժությունում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակրի կոչումը շնորհվել է 125 կգ արդյունք ցույց տված Հռիփսիմե Խուրշուդյանին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մյունխենի ոստիկանությունը հիմա էլ որոնում է Դեյվիդ Հեյին
Մյունխենի ոստիկանությունը ցուցմունք վերցնելու նպատակով երեկվանից որոնում է տխրահռչակ Դերեք Չիսորայի հետ մամուլի աուլիսում ձեռնամարտի բռնված նույնպես անգլիացի ծանր քաշային բռնցքամարտիկ, WBA-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Դեյվիդ Հեյին: Իրավապահները նրան հյուրանոցում չեն գտել եւ շարունակում են որոնումները: Ասուլիսին ներկա գտնված լրագրողների փոխանցմամբ կռիվն ու փոխադարձ սպառնալիքներն սկսվել են այն բանից հետո, երբ Հեյն իր հայրենակցին
Ոստիկանությունը յոթ ժամ հետո Դերեկ Չիսորային ազատ է արձակել
Բրիտանացի բռնցքամարտիկը վերջին օրերին իր խուլիգանական վարքագծի պատճառով դարձել է սոցիալական ցանցերի գլխավոր գործող անձը: Արդեն տեղեկացրել ենք, որ Գերմանիայի ոստիկանությունը մամուլի ասուլիսի ժամանակ ծեծկռտուք սարքելու համար նրան ու մարզչին հարցաքննելու նպատակով ձերբակալել էր Մյունխենի օդանավակայանում: Եվ ահա հայտնի է դարձել, որ կռվարար բռնցքամարտիկին եւ մարզչին յոթ ժամ հարցաքննելուց հետո ոստիկանությունը ուշ երեկոյան ազատ է
Ադրբեջանական կայքերի վրա հարձակում
Հայ հաքերներն այսօր կոտրել են 20-ից ավելի ադրբեջանական կայքեր՝ ի հիշատակ Գուրգեն Մարգարյանի սպանության 8-ամյակի. այս մասին գրում է բլոգեր kornelij-ն եւ ներկայացնում ջարդված կայքերի ցանկը՝ հավելելով, թե այն գուցե ամբողջական չէ: 1. https://sulh.az/ 2. https://autolux.az/ 3. https://www.bakucctv.com/ 4. https://www.dayaq.org/ 5. https://rednews.az/ 6. https://www.sonxeber.az/ 7. https://cereselektrik.com/ 8. https://primetime.az/ 9. https://www.rotaract.az/ 10.https://www.hilalelektrik.az/ 11. https://toyumuz.com/ 12. https://cinsielaqe.com/ 13. https://nigarjamal.com/ 14.
Ջուջեւանում մեծ բեռնատարը վթարի է ենթարկվել, վրացի վարորդը զոհվել է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Ջուջեւան գյուղում վթար է տեղի ունեցել:Վթարի մասին մանրամասները հայտնում է Տավուշի մարզի մեր թղթակից Ոսկան Սարգսյանը: Փետրվարի 19-ին, ժամը 17-ն անց 40-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքից 8 կմ հեռավորությամբ գտնվող Ջուջեւան գյուղում շուռ է եկել Վրաստանից Հայաստան ձկան կեր տեղափոխող խոշոր բեռնատարը: Վթարի պատճառն ամենայն հավանականությամբ արգելակների անսարքությունն է: Բեռնատարը գյուղի մեջ,
Սոթքի ոսկու հանքում բանվոր է մահացել
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր-ի 157 հոդվածի 2-րդ մասի (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հատկանիշներով: Ինչպես Վարդենիսից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 11-ին` ժամը 16.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքի տարածքում աշխատանքներ կատարելու ժամանակ ավտոկռունկի
Ավտովթար Տավուշի մարզում. վրացի վարորդը մահացել է
Այսօր` փետրվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.00-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի, 55-ամյա Ավթանդիլ Խուռաշվիլին, վարելով «Սկանիա» մակնիշի VQV-652 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ջուջևան գյուղի վարչական շրջանում բախվել է հողե թմբին և շրջվել: Վարորդը տեղում մահացել է: Այս պահին դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ
Ռոբերտո Կառլոսը Սամյուել Էտո`Օից գրազով 1000 եվրո է կրել
Թուրքիայի Բելեկ քաղաքում ուսումնամարզական հավաքում գտնվող Մախաչկալայի «Անժիի» կիսապաշտպան Ռոբերտո Կառլոսը «Twitter»-ի իր էջում պատմել է թիմի վերջին մարզման մասին: «Այսօր շատ լավ մարզում անցկացրինք: Էտո`Օն պարտվեց իմ թիմին: Մենք Սամյուելի հետ հաշվի վրա գրազ էինք եկել եւ ես նրանից հազար եվրո կրեցի: Ինչպիսի~ գեղեցկություն է», – գրել է բրազիլացին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Խտացրած կաթը կարող է վտանգավոր լինել
«Երբ տանը քաղցրավենիք չի լինում, սիրտս խտացրած կաթ է ուզում: Դրա համար էլ մայրս ու հայրս ամեն օր խտացրած կաթ են գնում ինձ համար», – ծիծաղելով ասում է 8-ամյա Ալեքսանդրան: Իսկ տնային տնտեսուհի Քնարիկը բոլորին առաջարկում է ուտել եփած խտացրած կաթ` պատճառաբանելով, որ այդպես ավելի համեղ է, քան սովորականը: Սակայն 27-ամյա դեղագետ Լուսինե Չոբանյանը վստահեցնում
Հերթական գայլը վնասազերծվել է այս անգամ Արարատի մարզում
Այսօր` փետրվարի 19-ին, Արարատի մարզում գայլ է վնասազերծվել: Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է` Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղում գյուղացիները գիշերները լուսացնում են ահը սրտներում, թե` «ուր որ է գելը վրա կտա իրենց հոտին»: Անգամ գյուղում կատակում էին թե` «ով գելին խփի, էլ չեն սպասելու պետության փոխհատուցմանը, այլ իրենք մի լավ


















































