Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուջեւանում մեծ բեռնատարը վթարի է ենթարկվել, վրացի վարորդը զոհվել է

Փետրվար 19,2012 20:33

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Ջուջեւան գյուղում վթար է տեղի ունեցել:Վթարի մասին մանրամասները հայտնում է Տավուշի մարզի մեր թղթակից Ոսկան Սարգսյանը:

PrevPhoto
NextPhoto

Փետրվարի 19-ին, ժամը 17-ն անց 40-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքից 8 կմ հեռավորությամբ  գտնվող  Ջուջեւան գյուղում շուռ է եկել  Վրաստանից Հայաստան ձկան կեր տեղափոխող  խոշոր բեռնատարը:  Վթարի պատճառն ամենայն հավանականությամբ արգելակների անսարքությունն է: Բեռնատարը  գյուղի մեջ, ոլորանում դուրս էր եկել ճանապարհից, կցորդը շուռ էր եկել:  Վրացական համարանիշներով մեքենայի ղեկին վրացի վարորդ էր` Ավթանդիլ Խուռաշվիլին:  Ջուջեւանի բնակիչները` գյուղապետ Ժորա Չիլինգարյանի գլխավորությամբ եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի այլ բնակիչներ բեռնատարի ջախջախված խցիկից  հանել էին ծանր վիճակում գտնվող վարորդին: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի «շտապ օգնության» անձնակազմը` բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանի գլխավորությամբ առաջին բժշկական օգնություն էր ցուցաբերում, արհեստական շնչառություն էր տալիս վիրավորին: Ժամը 18.30-ի սահմաններում  վիրավոր վարորդը մահացավ : «Շտապ օգնության» մեքենան նրա մարմինը տեղափոխեց Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:

Ոսկան Սարգսյան

Լուսանկարները` հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829