Օրվա լրահոսը
Դավիթ Հայրապետյանն ընտրվել է Ռուսաստանի հավաքականի ավագ
Կիսլովոդսկում գտնվող օլիմպիական հերթափոխի բազայում բռնցքամարտի Ռուսաստանի ազգային հավաքականի անդամները թիմի ավագ են ընտրել 49 կգ քաշային Դավիթ Հայրապետյանին: Հայ բռնցքամարտիկը Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից է, 2009 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2006 թվականի Եվրոպայի ու ՌԴ բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր: Դավիթ Հայրապետյանը նաեւ անցած տարի Բաքվում նվաճել է Լոնդոնի օլիմպիական խաղերի
Սամվել Նիկոյանի համար ակնհայտ է իր դեմ հրապարակումների «ճանապարհային քարտեզը»
Հատվածներ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ հարցազրույցից – Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին շրջանում մամուլում Ձեր մասին եղած հրապարակումները: – Երբ ես դեռ ԱԺ փոխնախագահ էի, բազմաթիվ անգամ մամուլում եղել են ստահոդ եւ վարկաբեկիչ նման հրապարակումներ: Եվ երբ կուսակցությունը որոշում կայացրեց ինձ առաջադրել ԱԺ նախագահի պաշտոնին, այդ պահից ինձ համար ակնհայտ էր, որ նման անազնիվ մոտեցումները ոչ
Մադրիդյան նորացված սկզբունքների փաստաթուղթը երկուստեք ընդունելի է
Սոչիում կայացած երեկվա եռակողմ հանդիպումը, ինչպես եւ սպասվում էր, որեւէ բեկումնային արդյունք չտվեց։ Դա, կարելի Է ասել, «հրաժեշտի հանդիպում էր» Դմիտրի Մեդվեդեւին, ով իր նախագահության տարիներին բավականին մեծ ջանքեր գործադրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Այդուհանդերձ, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների՝ երեկ ընդունած համատեղ հայտարարությունը փորձագետների գնահատմամբ եթե ոչ մեծ, սակայն զգալի դրական քայլ էր՝ հատկապես
Պայքարում են նաեւ խոշոր դրամական մրցանակների համար
Այսօր Ջիբրալթարում մեկնարկում է «Gibraltar Chess Festival» շախմատային 10-րդ՝ հոբելյանական բաց մրցաշարը, որի ուժեղագույն «Masters» խմբում հանդես եկող 256 մասնակիցներից 56-ը գրոսմայստերի կոչում ունի: Նրանց մեջ են Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ն ներկայացնող Վարուժան Հակոբյանը: Վիճակահանությամբ առաջին տուրում Սերգեյ Մովսիսյանը խաղում է Սիլաս Լունդի, Գաբրիել Սարգսյանը՝ Ազիզ Նեզադ Հուսեյնի,
Հայտարարություն 1. ՆԺԿ-ն՝ Ֆրանսիայի սենատի որոշման մասին
«Նոր Ժամանակներ» կուսակցության Վարչությունը իր և բազմահազար կուսակցականների անունից երախտագիտությամբ արձանագրում է, որ 2012 թվականի հունվարի 24-ին` ի դեմս Ֆրանսիայի Հանրապետության Սենատի, Ֆրանսիան և ֆրանսիայի ժողովուրդը որպես պատմական իրողություն փաստեցին, որ քաղաքակրթական զարգացումն առավել կարևոր է, քան այսրոպեական քաղաքական շահը: Մենք հավատում ենք, որ Հայ Ժողովրդին բարեկամ Ֆրանսիայի բարձրագույն քաղաքական
Կարինե Դանիելյան. Չէի ցանկանա, որ էկոլոգիական շարժումը որեւէ կերպ օգտագործվեր
Հատված «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ-ի նախագահ Կարինե Դանիելյանի հետ հարցազրույցից – Տիկին Դանիելյան, այս տարի նախընտրական տարի է, եւ քաղաքական շատ ուժեր փորձելու են օգտագործել նաեւ էկոլոգներին, ինչո՞ւ չէ, նաեւ չարչրկել էկոլոգիական ամենահրատապ հարցերը: Ինչքանո՞վ կշահի կամ կտուժի բնապահպանական շարժումը դրանից: – Ժամանակին դառը փորձը դաս էր ինձ համար, որ այլեւս չլինեմ որեւէ քաղաքական
Ձոն ֆիդայիզմին
Երբ առավոտյան մտա Համացանց, տեսա, որ բոլոր հայկական ԶԼՄ-ները և ֆեյսբուքյան առաջադեմ հանրությունն հիացած է Ֆրանսիայով և նրա “քաջ” որոշումներով: Մեր ժողովուրդը, որ կարծում էի, թե քաղաքականապես հասունացել է, պարզվում է` մնացել է 1878 թվականի մակարդակին`հիշելով «Զարթնիր լաո», «Ստամբուլն արյան ծով» և այլ նման ֆիդայական երգեր: Հիշո՞ւմ եք, Բեռլինյան կոնգրեսում ևս ինչքան էին հայերը ուրախ,
ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը չի բացառում, որ նորից սատարեն Սերժ Սարգսյանին
Հատված ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցից: – 2008-ի ընտրություններից հետո Դաշնակցությունը կոալիցիա կազմեց ՀՀԿ-ի հետ։ Այսօր նաեւ շեշտվում է, որ եթե քաղաքական ուժերը ձայներ են հավաքում, ապա պիտի իրենց ստացած ձայները չտան այլ քաղաքական ուժի, քաղաքական առեւտուր չլինի։ – Մենք կոալիցիայի մեջ Էինք, հետո նորից հայտնվեցինք կոալիցիայի մեջ։ Ուրեմն չփոխվեց մեր կեցվածքը։ – Դրանով
«Մերսեդես բենց»–ը գլորվելով հայտնվել է դաշտում
Հունվարի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.00-ի սահմաններում Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ 48-ամյա Գնել Գևորգյանը, վարելով «Մերսեդես բենց» մակնիշի 30 ԼՕ 669 համարանիշի ավտոմեքենան, Երևան–Գյումրի ճանապարհի 85-րդ կմ-ում՝ Լանջիկ գյուղի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել դաշտի մեջ։ Վթարի հետևանքով ուղևորը՝ Ախուրյան գյուղի բնակիչ
Արոնյան-Կարլսեն հակամարտությունն այսօր վերսկսվում է
Մեկօրյա հանգստից հետո Վեյկ-ան-Զեեում «Tata Steel Chess» շախմատային փառատոնի մասնակիցները վերսկսում են պայքարը: Այսօր՝ իններորդ տուրում, մրցաշարային աղյուսակի առաջատարներ Լեւոն Արոնյանն ու Մագնուս Կարլսենը, համապատասխանաբար, հանդիպում են Անիշ Գիրիի եւ Սերգեյ Կարյակինի հետ: Իսկ երրորդ տեղում ընթացող Թեյմուր Ռաջաբովի մրցակիցը Գատա Կամսկին է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Բանգլադեշի Համիկի գործով փորձաքննությունն ավարտվել է
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Բանգլադեշի Համիկի՝ Աշոտ Ավետիսյանի գործով նշանակված փորձաքննությունն ավարտվել է եւ եզրակացությունն ուղարկվել է գործը քննող Արաբկիրի քննչական բաժին։ Ըստ այդ եզրակացության, Համիկից տուժած անձի՝ Գարիկի առողջությանը ծանր վնաս է հասցվել, որը փորձագետների կողմից գնահատվել է որպես «կյանքի համար վտանգ սպառնացող»։ Դա նշանակում է, որ նախապես առաջադրված «խուլիգանություն» մեղադրանքը կփոխարինվի առավել
Արտակարգ պատահար. այրվել է Երիցյանի մեքենան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացանք, որ այսօր առավոտ 08:17-ի մատույցներում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Առնո Բաբաջանյան փողոցում այրվում է Ս. Երիցյանին պատկանող «Մերսեդես» 88 ՍՍ 700 մեքենան: Փրկարարները տեղում պարզել են, որ այրվել են մեքենայի ցուցիչների վահանակն ու որոշ էլեկտրալարեր:
Մալաթիա-Սեբաստիա համայնքում սկսել են անձնագրեր ստուգել
Հունվարի 22-ին, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հարավ-արեւմտյան թաղամասի բազմահարկ շենքերի բնակիչները գիշերային այցելուներ են ունեցել, որոնք ներկայացել են որպես ոստիկանության անձնագրային բաժանմունքի աշխատակիցներ։ Երբ բնակիչներից մեկը փորձել է ճշտել, թե ինչու են ստուգում անձնագրերը, այն էլ՝ այդ ուշ ժամին, անսպասելի հյուրերը պատճառաբանել են, թե ցանկանում են պարզել անձնագրերի վավերականությունը։ Բացի դրանից՝ նրանք գրանցել են բնակիչների անձնագրային
Սելիմին «ավելացավ» Բերդ-Ճամբարակը
Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, սաստիկ բքի եւ վատ տեսանելիության պատճառով երեկվանից փակ Սելիմի լեռնանցքը փակ է նաեւ այս առավոտ: Եթե երեկ սա Հայսատանում միակ փակ ճանապարհն էր, ապա այսօր փակ է նաեւ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Նախարարությունը տեղեկացնում է, որ անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով կատարվում են ձյունից մաքրման, աղով եւ ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: Հանրապետության
Կիրո Մանոյան. Ֆրանսիացիների, համայն հայության եւ ողջամիտ թուրքերի հաղթանակը
Ինչպես տեղեկացրել էինք, քիչ առաջ Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների ժխտման օրինագծի երկար քննարկման արդյունքում ձայների 127 կողմ, 86 դեմ հարաբերակցությամբ Ֆրանսիայի Սենատը վավերացրեց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագիծը: Այս առնչությամբ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանը Aravot.am-ին ասաց, որ թեեւ համոզված էր օրինագծի հաստատման հարցում, բայց երկար քննարկման ընթացքում իր մոտ էլ եղան կասկածի րոպեներ.
«ԲՄՎ»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ծառին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Հունվարի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22.30-ի սահմաններում, Շիրակի փողոցում «ԲՄՎ» մակնիշի 27 ՏԼ 724 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 26-ամյա Վահագն Բաղդասարյանը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել մայթեզրի ծառին: Վթարի հետևանքով վթարի վայրից 1-03 ծառայության բրիգադը վարորդին մարմնական վնասվածքներով տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը
Այսօր Սենատի ընդունած որոշումը 2001 թվականին Ֆրանսիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին օրենքի տրամաբանական շարունակությունն է: Այս օրը ոսկե տառերով կգրվի ոչ միայն ֆրանսիացի և հայ ժողովուրդների բարեկամության պատմության մեջ, այլև աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության տարեգրքում եւ կլրացնի մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման առկա մեխանիզմները։ Ֆրանսիան վերահաստատեց իր առանցքային դերակատարությունը որպես համամարդկային արժեքների անշահախնդիր պաշտպան: Ես
Բանգլադեշի Համոն եւ ասքերը նրա մասին
Ասում են, թե լրագրողների համար ճիշտ է բլոգներում գրել նաեւ, թե ինչպես է ստեղծվել որեւէ հրապարակում, դրա, այսպես ասած, խոհանոցային մանրամասները: Տեսնենք, թե արդյոք դա իրոք հետաքրքիր է ընթերցողներին: Ուրեմն, հունվարի 17-ի կեսգիշերն անց՝ կարելի է ասել, արդեն հունվարի 18-ին, 01:47-ին մեր կայքում հրապարակվեց Խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանություն է տարվել «Նեպտունի» Համիկը լուրը: Այն առանձնապես
Ֆրանսիայի Սենատն ընդունեց օրինագիծը (Տեսանյութ)
Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների ժխտման օրինագծի երկար քննարկման արդյունքում 237 քվեարկողներից 127-ը քվեարկեցին կողմ, 86-ը՝ դեմ: Այսպիսով Ֆրանսիայի Սենատը քրեականացրեց ցեղասպանության ժխտումը: Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունել էր ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որի հեղինակը իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության անդամ Վալերի Բուայեն է: Օրենքը խախտողներին սպառնում է 45 հազար եվրո տուգանք եւ
Ֆրանսիայի Սենատի օրինագծի մասին՝ ԵԽԽՎ-ում
ԵԽԽՎ նիստում երեկ երեկոյան կազմակերպվել էին ազատ բանավեճեր, որի ընթացքում Թուրքիայի պատվիրակ Հալուկ Քոչն անդրադարձավ Ֆրանսիայի խորհրդարանում քննարկվող օրինագծին եւ հայտարարեց, թե այս խնդիրն ավելի լավ է թողնել պատմաբաններին՝ այն հարմար նյութ չէ օրենսդիրների համար: Նաեւ նշեց, թե այս նախաձեռնության հետեւանքները կլինեն շատ բացասական: Թուրք պատվիրակը Վեհաժողովի ամբիոնից փորձեց վիճարկել՝ հայտարարելով. «1915-ի դեպքերը ցեղասպանություն չէին»:
ԵԽ գլխավոր քարտուղար. Պատմությունը պատմաբանների համար է
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը երեկ հարց ուղղեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդին՝ Ֆրանսիայի սենատի կողմից քննարկվող Հայոց Ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի նախագծի վերաբերյալ. «Չե՞ք կարծում, որ ցեղասպանությունները կանխարգելելու համար ԵԽ անդամ բոլոր երկրները պետք է ընդունեն եւ դատապատեն 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը։ Եւ ես այս ամբիոնից կոչ եմ անում առաջին հերթին Թուրքիային՝
Հերմինե Նաղդալյան. Չավուշօղլուն անգամ ելույթս էր խանգարում
ԵԽԽՎ բյուրոյի անդամ Հերմինե Նաղդալյանը, որն այդ մարմնում Հայաստանի միակ ներկայացուցիչն էր՝ «Առավոտին» մանրամասներ պատմեց Վեհաժողովի բյուրոյի՝ առավոտյան տեղի ունեցած նիստի մասին, որը վերջին անգամ նախագահել էր ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն: Ինչպես արդեն հաղորդել ենք՝ բյուրոն քննել էր ԼՂ հարցով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Խուկլա ի Կոստայի առաջարկը՝ հանձնաժողովի գործունեությունը եւս 1 տարով երկարաձգելու վերաբերյալ: Հերմինե
Սենատը հաղթահարեց օրենսդրական խոչընդոտը
Սենատի իրավական հարցերով հանձնաժողովի՝ ցեղասպանությունները ժխտող օրինագծի հակասահմանադրական ճանաչելու որոշման վերաբերյալ քվեարկության արդյունքում Սենատը օրինագիծը չհամարեց հակասահմանադրական: Նշենք, որ Aravot.am-ն էլ իր կայքում հարցում է տեղադրել, որով փորձել է իմանալ, թե մեր ընթերցողների կարծիքով, Ֆրանսիայի Սենատը կհաստատի՞ ցեղասպանությունները ժխտող օրինագիծը: Հարցմանը մասնակցել էր շուրջ 300 ընթերցող: 67%-ը գտել էր, որ Սենատը կհաստատի օրինագիծը, 26%-ը՝ ոչ,
Ի՞նչ ազդեցություն կունենա Ֆրանսիայի Սենատի որոշումը
Ֆրանսիայի Սենատում արդեն ավարտվում է ցեղասպանությունների ժխտման վերաբերյալ քննարկումը: Սենատորների կարծիքները խիստ հակասական են: Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի լիագումար նիստին ցեղասպանությունները քրեականացնող օրինագծի քննարկման ընթացքում կառավարության` խորհրդարանի հետ կապերի գծով նախարար Պատրիկ Օլիեն հայտարարել է, որ Ֆրանսիայի կառավարությունը վերահաստատում է անցած տարեվերջին արտահայտած իր դիրքորոշումը` ցեղասպանությունների ժխտումը երկրի տարածքում պետք է քրեորեն պատժելի լինի:
Սուրեն Սիրունյան. «Սեւազգեստ կանայք մեր բակում ցույց չեն անի»
«Ես ցանկանում եմ Մյասնիկ Մալխասյանին հիշեցնել, որ ժամանակին ինքը եղել է ՀՀՇ անդամ, ԵԿՄ անդամ, ՀՀԿ անդամ, «Արդարություն» դաշինքով եղել է պատգամավոր, «Առաջ Հայաստան» լոզունգի տակ եղել է պատգամավոր, հիմա դարձել է ՀԱԿ անդամ: Ամեն մարդ իրավունք ունի ինքնուրույն մտածելու եւ կարծիք հայտնելու, բայց Մյասնիկ Մալխասյանը փորձում է իր անձն իմ անձի հետ համեմատել եւ
Դավիթ Հարությունյանը վերահաստատեց ՀՀ պատվիրակության դիրքորոշումը
Այսօր Ստրասբուրգում Վեհաժողովի բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի ընթացիկ զեկույցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ մասնավորապես հայտարարեց. «Անցած հունվարին Բյուրոն՝ ԵԽԽՎ նախագահի ճնշման ներքո, որոշում ընդունեց վերականգնել Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովը: Այդ որոշումն ընդունվել է՝ առանց պատշաճ ուշադրություն դարձնելու Հայաստանի պատվիրակության դիրքորոշմանը»: Անդրադառնալով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի սկսվելուց առաջ՝ առավոտյան
Գագիկ Ջհանգիրյանը՝ «մարտի 1-2»-ի դեպքերի վերաբերյալ ՀՔԾ-ի վերջին հաղորդման մասին (տեսանյութեր)
Ի կատարումն ԵԽԽՎ 1837 բանաձևի 3-րդ կետի պահանջի, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը «մարտի 1-2»-ի իրադարձությունների կապակցությամբ, Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող քրեական գործով նախորդ տարվա դեկտեմբերի վերջին հրապարակեց եւս մեկ զեկույց : «Ծավալուն այդ փաստաթղթի հետ ծանոթացումը ոչ միայն չի փարատել մեր ունեցած կասկածները գործի քննության օբյեկտիվության, բազմակողմանիության ու լրիվության ապահովման առումով, այլեւ հարուցել է նորերը»,-այսօր
ԵԽԽՎ նախագահը չէր հավատում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի արդյունավետությանը
ԵԽԽՎ նորընտիր նախագահ Ժան Կլոդ Մինյոնին՝ իր առաջին ասուլիսին այսօր հարց ուղղվեց Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի վերաբերյալ։ Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին՝ նա ասաց, թե չի հավատում եւ երբեք չի հավատացել, թե այս ենթահանձնաժողովը կարող է որեւէ արդյունք տալ։ «Կարծում եմ, որ մենք պետք է օգնենք ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը զբաղվում է ԼՂ հակամատության կարգավորմամբ»,-


















































