Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ գլխավոր քարտուղար. Պատմությունը պատմաբանների համար է

Հունվար 24,2012 00:32

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը երեկ հարց ուղղեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդին՝ Ֆրանսիայի սենատի կողմից քննարկվող Հայոց Ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի նախագծի վերաբերյալ. «Չե՞ք կարծում, որ ցեղասպանությունները կանխարգելելու համար ԵԽ անդամ բոլոր երկրները պետք է ընդունեն եւ դատապատեն 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը։ Եւ ես այս ամբիոնից կոչ եմ անում առաջին հերթին Թուրքիային՝ ընդունել ու դատապարտել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված զարհուրելի ցեղասպանությունը։ Ունեցե՜ք համարձակություն գիտակցելու եւ ընդունելու ճշմարտությունը»:

Ի պատասխան՝ պրն Յագլանդն ասաց. «Որպես Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար՝ ես դիրքորոշում չունեմ այս հարցի վերաբերյալ: Ես չեմ ցանկանում մեկնաբանել Ֆրանսիայում քննարկումը մեր կազմակերպության եւ անդամ երկրների անունից: Բայց որպես նախկինում Նորվեգիայի վարչապետ ու ԱԳ նախարար, խորհրդարանի խոսնակ ու Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ՝ ես միշտ պնդել եմ, որ պատմությունը պատմաբանների եւ պատմության դասագրքերի համար է, եւ ես կողմնակից չեմ քաղաքական որոշումներ ընդունելու՝ պատմական իրադարձությունների վերաբերյալ:

Նշեմ, որ Թուրքիայի կառավարությունն առաջարկել է ստեղծել պատմաբանների հանձնաժողով՝ առաջ ընթանալու այս հարցում տեսակետների առնչությամբ, եւ, որ կընդունի այս հանձնաժողովի առաջարկները: Ես դիրքորոշում չունեմ այս առնչությամբ էլ: Ազգային խորհրդարանների եւ կառավարությունների գործն է այս խնդրին վերաբերմունք ունենալը: Սա չի քննարկվել Եվրոպայի խորհրդում»:

Քննարկվող օրինագծին անդրադարձ եղավ ԵԽԽՎ նստաշրջանում հնչած այլ ելույթներում էլ, որոնք կներկայացնենք առանձին հրապարակմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031