Լրահոս
Օրվա լրահոսը

Սելիմին «ավելացավ» Բերդ-Ճամբարակը

Հունվար 24,2012 10:46 Share

Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, սաստիկ բքի եւ վատ տեսանելիության պատճառով երեկվանից փակ Սելիմի լեռնանցքը փակ է նաեւ այս առավոտ: Եթե երեկ սա Հայսատանում միակ փակ ճանապարհն էր, ապա այսօր փակ է նաեւ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Նախարարությունը տեղեկացնում  է, որ անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով կատարվում են ձյունից մաքրման, աղով եւ ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:

Հանրապետության տարածքում միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են, թեթեւ մառախուղ է Սիսիան-Գորիս-Կապան հատվածում, Սպիտակ եւ Արարատ քաղաքների մատույցներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել