Լրահոս
Կրկին արծաթե մեդալ
Օրվա լրահոսը

«ԲՄՎ»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ծառին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)

Հունվար 24,2012 01:55 Share

Հունվարի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից հայտնել  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22.30-ի սահմաններում, Շիրակի փողոցում «ԲՄՎ» մակնիշի 27 ՏԼ 724 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 26-ամյա Վահագն Բաղդասարյանը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել մայթեզրի ծառին:

Վթարի հետևանքով վթարի վայրից 1-03 ծառայության բրիգադը վարորդին մարմնական վնասվածքներով տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել