Օրվա լրահոսը
«The Economist». «Մտածեք, թե ինչ եք ասում»
«The Economist» հանդեսն այսօր հրապարակված իր «Մտածեք, թե ինչ եք ասում» հոդվածում անդրադարձել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծին և Թուրքիայի իշխանությունների կողմից տված արձագանքին: Հանդեսը մասնավորապես նշել է, որ Ֆրանսիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուց առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե Ֆրանսիայի խորհրդարանի կողմից օրինագծի ընդունումը «ռասիզմի, խտրականության և այլատյացության
Ջրանցքից դուրս է բերվել ձեռքերը կապված երիտասարդ
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին ժամը 22.50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Երեւանյան գիշերներ» ռեստորանային համալիրի հարեւանությամբ անցնող ջրանցքում մարդ է խեղդվում: Ինչպես տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կմեկնեին ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբն ու Երեւանի փրկարար ջոկատի փրկարարները, քաղաքացուն ջրանցքից դուրս են բերել ռեստորանային համալիրի աշխատողները: Արդեն
Մինչ քաղաքապետարանը կպատասխաներ, Արամի 30-ի սեփականատերը որոշել է 6000 ԱՄՆ դոլարով տարածքը վարձով տալ
Դեկտեմբերի 1-ին «Արամի խաչմերուկ» շարժումը գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարան` խնդրելով տրամադրել Արամի 30 հասցեն ներառող տարածքում նախատեսվող շինությունների ճարտարապետահատակագծային առաջադրանքների և ճարտարապետաշինարարական նախագծերի հաստատման հայտերի պատճենները, ճարտարապետական նախագծի մաս կազմող գլխավոր հատակագծերի պատճենները, քաղաքաշինական փորձաքննական եզրակացությունների պատճենները, շենքի քանդման և նոր շենքի կառուցման թույլտվությունների պատճենները: Հարցման մեջ խնդրով մտահոգվողները նշել էին նաեւ, թե
Ջրանցքում մարդ է խեղդվում
Այսօր` դեկտեմբերի 29-ԻՆ, ժամը 22.53-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի հին խճուղով անցնող ջրանցքում մարդ է խեղդվում: ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Անհատ ձեռներեցին սպանած Մհեր Խաչատրյանը տեղափոխվեց «Նուբարաշեն» ՔԿՀ
Այսօր, դեկտեմբերի 29-ին, Էրեբունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարան էր բերվել 26-ամյա Մհեր Խաչատրյանը, որ մեղադրվում է 40-ամյա Գարիկ Կիրակոսյանին սպանելու համար: Նշված դատարան էր դիմել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչ Բունիաթ Եղիազարյանը, որպեսզի Մհեր Խաչատրյանի նկատմամբ որպես
Հրանուշ Խառատյան. «Եթե ՀՀԿ-ն այնքան քաջություն ունենա, որ ընտրությունները չկեղծի, միեւնույն է, կանցնի ԱԺ` վերահսկիչ փաթեթով»
«Ես այսօր ոչ կանխատեսում եմ, ոչ ակնկալում եմ, եւ եթե կուզեք իմանալ` ոչ էլ նույնիսկ կարեւոր եմ համարում, ոչ էլ իմաստ եմ տեսնում արդար ընտրությունների»,- այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամում հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` իր ասածը հիմնավորելով այսպես.«Քսան տարի Հայաստանում արտագաղթ կար, բայց հատկապես վերջին տաս տարում Հայաստանի արտագաղթը տարել է որակական խումբ, եւ այդ որակական խումբն
11 տարի ազատազրկում` Աժ փոխնախագահ Բալասանյանի որդու թիկնապահին սպանողին
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող Գյումրու գարեջրի գործարանի դիմաց տեղի ունեցած մարդասպանության գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ գարեջրի գործարանի բանվորներից մեկի` Ալբերտ Սահակյանի եղբայրը`Արմենը, դանակահարել էր Բալասանյանի որդու` Միսակի երկու թիկնապահներին, որոնցից մեկը` 28-ամյա Արթուր Առաքելյանը մահացել էր, իսկ Վարդան Ասատրյանը հաշմանդամ դարձել: Չնայած այս գործով 5 երիտասարդ
Վիշապը` մնացած կենդանակերպի նշանների համար
«Դեռ Նոր տարին չեկած`բոլորի ուշադրության կենտրոնում եմ: Բարեկամներս հարցնում են`քեզ ի՞նչ նվեր առնեմ, ես էլ հո առիթը բաց չեմ թողնի: Շատ լավ կլինի, եթե ամբողջ տարին սենց շարունակվի: Չնայած հորոսկոպով կարդացել եմ , որ էս տարի իմ տարինա, երեւի նրա համար, որ վիշապի տարում եմ ծնվել»,-ասում է Մանվելը: Իսկ դուք արդեն գիտե՞ք, թե ձեզ ինչ
Հայաստանի հետ ռուսները չէին պայքարելու՝ անգամ արծաթից զրկվելու գնո՞վ
Մարդինում ավարտված շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունում Ռուսաստանի հավաքականն արժանացավ արծաթե մեդալի: Սակայն «Chess-news.ru»-ի կայքէջում տեղադրված տեղեկատվությունից կարելի է ենթադրել, որ ռուսները պատրաստ են եղել փոխչեմպիոն չդառնալ, բայց եզրափակիչ տուրում Հայաստանի հետ ոչ-ոքի խաղալ: Կայքէջը, մասնավորապես, գրում է. «Ռուսաստանը որոշել է շատ արագ խաղաղ դաշն կնքել Հայաստանի հետ: Հարկ է նշել, որ եթե այսօր Հնդկաստանը
Անդրանիկ Թեւանյան. «ԱԺ ընտրությունները ինչ-որ առումով բուրժուադեմոկրատական հեղափոխության նման մի բան են լինելու»
«Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն, «քոչարյանականի» համբավ ունեցող Անդրանիկ Թեւանյանն այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամում կայացած քննարկման ժամանակ, խոսելով ՀՀ-ում տնտեսության զարգացման փուլերի մասին, ասաց, որ առաջին նախագահի օրոք, ինչպես ողջ հետխորհրդային տարածքում, դրվեցին կլանաօլիգարխիկ համակարգի հիմքերը, որոնք հաջորդ իշխանությունների օրոք խորացան. «Տեր–Պետրոսյանի օրոք քաոտիկ ձեւավորման փուլն էր, որովհետեւ դա կապիտալի նախնական կուտակման շրջանն էր, պրոցեսները տանում էին դեպի
Բյուրականի աստղադիտարանն ամփոփեց 2011թ. արդյունքները
Բյուրականի աստղադիտարանն ամփոփել է անցնող տարվա արդյունքները: Կարևոր գիտական արդյունքների թվում են ինչպես մեր Գալակտիկայի աստղերի ու միգամածությունների, այնպես էլ այլ գալակտիկաների հետազոտություները, այդ թվում` դրանցում բռնկվող Գերնոր աստղերի վիճակագրությունը: Այսպես, հետազոտելով տարբեր դասերի գալակտիկաներում Գերնորերի բռնկման վիճակագրական տվյալները, հաջողվել է գնահատել նաև մեր Գալակտիկայում աստղային այդ վիթխարի պայթյունների սպասվող քանակը: Հայկական աստղագիտական ընկերության` Aravot.am-ին ուղարկած հաղորդագրության մեջ
«Բուդաբլինչիկային մղձավանջ». Հոգեբանը կարեւորում է հոգեւոր սնունդը
«Ես սիրում եմ իմ անունը, այն գալիս է միջին հայերենից, առաջներում օգտագործվել է որպես ածական` նշանակելով նրբագեղ և բարձրահասակ, իսկ հետո դարձել է անձնանուն», ասում է մեր զրուցակից` մասնագիտությամբ հոգեբան` Սոնա Գրիգորյանը: Սոնայի հետ զրուցեցինք նախատոնական անցուդարձի մասին, նա ասում է, որ շատ կարեւորում է այս տոները, քանի որ դրանք օգնում են կտրվել ձմեռային առօրյա
Գեներալ մարզպետին հաջողվե՞ց իր գյուղապետերին փողկապներով ու սափրված տեսնել
Դեռևս նախորդ տարի, քերակատարողական հիմնարկների վարչության պետ Աշոտ Գիզիրյանը, մարզպետ նշանակվելուն ու Շիրակ մարզ ոտք դնելուն պես, գյուղապետերին հավաքեց ու հրահանգեց` այլևս չներկայանալ մարզպետարան` առանց փողկապների: Aravot.am-ն այսօր մարզպետին հիշեցնելով իր հանձնարարականի մասին` հարցրեց, թե հաջողվե՞ց արդյոք Գիզիրյանին գյուղապետերին փողկապ կապել սովորեցնել: «Այո, չտեսա՞ք բոլորը գալստուկներով էին, անգամ մարզիկները, ջահել, սիրուն տեսքով երեխեք են`գաստուկով էին
Սյունիքի մարզպետը կուզեր, որ 2012 թվականին իրար հարգեինք ու արժանավայել ապրեինք
Այսօր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզպետարանում Ամանորի կապակցությամբ տոնական ընդունելություն էր կազմակերպել մարզում աշխատող լրագրողների համար: Շնորհավորական ուղերձում նա մաղթել է բարությամբ, սիրով, հանդուրժողականությամբ դիմավորել 2012-ը, միմյանց հարգանքով վերաբերվել: Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի բոլոր ընտանիքներին ցանկացել է երջանիկ ու արժանավայել կյանք: «Պարտավորվածություն ունենք ժողովրդի առաջ, որովհետեւ էս ժողովուրդն ի սկզբանե արժանի է լավ ապրելու, վաստակել է
Իսկականից բարեմաղթենք
Վերջերս հարցազրույցի ժամանակ մի դիրիժոր ասաց, թե ինչքան էլ մարդիկ բողոքեն «խոզաբդային շիզոֆրենիայից», միեւնույն է `ձեռ են առնելու ու շարունակելու են այդ ոչ հայեցի ուտեստով սեղանը զարդարել: Ուտեստը՝ ուտեստ, բայց, ցավոք, այսօր խոզաբդային մտածողությունն է արմատավորված՝ ամեն ինչ մե’ծ լինի, շա’տ լինի, իմը՝ լինի… Իմ գերանը ոչինչ, ուրիշ աչքի փուշը տեսեք, թե ի՜նչ վիթխարի
Համերգախառն մարզխորհրդի նիստ` Գյումրու կուսանոցում
Այսօր «Տիրամայր Հայաստան» կազմակերպության դահլիճում, որը Գյումրիում հայտնի է որպես քույր Արուսյակի կուսանոց, տեղի ունեցավ տարվա ամենավերջին մարզխորհրդի նիստը: Այս անգամ միակ զեկուցողը Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն էր, որ փորձեց մանրամասնորեն` ոլորտ առ ոլորտ ներկայացնել իրենց կատարած ու չկատարած աշխատանքները, ձեռքի հետ էլ նախագահ Սերժ Սարգսյանին ու նրա նախընտրական ծրագրերը գովերգել: Սակայն նախքան մարզպետի ելույթը,
Ամանոր` ամենագեղեցիկ, ամենասպասված, ու ամենակարեւոր տոն
«Թող Նոր տարին դառնա ձեր երջանկության ավետաբերը», «Թող Նոր տարին իրականացնի Ձեր իղձերն ու հույսերը», «Թող հաջողությունն ուղեկցի Ձեզ ողջ տարում»,- ահա այն բարեմաղթանքները, որ հնչում են Նոր տարուն: Եկավ դեկտեմբերն ու սկսվեց ամանորյա քաշքշուկն ու վազվզոցը: Ամեն քայլափոխին հանդիպում են մտազբաղ ու մտահոգ դեմքեր: Որոնք մտքում հաշվարկում են, թե տարվա ընթացքում ինչքան գումար են
«Հավատում եմ` Ամանորի գիշերը Ձմեռ պապիկը բարձիս տակ խելոք աղջկա նկար է դնելու, իմ միակի…..». Նարեկ Մակարյան
Այս անգամ «Առավոտ երիտասարդականը» ժամադրվել էր երգիչ Նարեկ Մակարյանի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Ռադիոտանը: Երիտասարդ կատարողը համբերատար ու իրեն հատուկ հումորով պատասխանեց մեր բոլոր հարցերին: -Նարեկ, ինչպե՞ս ստացվեց, որ ճարտարապետի և ռուսաց լեցվի դասախոսի որդին որոշեց զբաղվել երաժշտությամբ: -Ասեմ, որ սկզբում ինձ համար առաջնային տեղ էր զբաղեցում սպորտը, մեծ թենիսը: Փոքր
Գիզիրյանն ու նրա ընկեր Բաբակեխյանը խոսք չեն տալիս, որ Գյումրում այլևս կրակոցներ չեն հնչի
Մոտ մեկ ամիս է` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Շիրակ մարզային ոստիկանությունը ղեկավարում է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ Կարեն Բաբակեխյանը, որը Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի կադրերից է ու նրա մոտ ընկերը: Հիշեցենք, որ Շիրակի գեներալ մարզպետը նախկինում եղել է նաև ոստիկանապետ: Այսօր Աշոտ Գիզիրյանը, նորանշանակ ոստիկանապետ Բաբակեխյանին ծանոթացնելով
Սերժ Սարգսյանը՝ լրագրողներին. «Մեծ մասամբ կարողացաք խուսափել քաղաքական համառ պայքարի բութ և անիմաստ գործիք լինելուց»
Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Սերժ Սարգսյանը շնորհավորել է նրանց գալիք տոների կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Հանրապետության ղեկավարը համոզվածություն է հայտնել, որ 2012 թվականը լինելու է համագործակցության, վերընթաց զարգացման և առաջընթացի տարի: Նախագահն իր շնորհավորական խոսքում անդրադարձել է նաև անցնող 2011
Ավագանու ՀՀԿ-ական անդամի ձերբակալումը քաղաքակա՞ն պատճառ ունի
Տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի 27-ին Իջեւանում ձերբակալվել էին եղբայրներ Հովիկ, Շեկո Խեչյանները եւ նրանց հորեղբոր որդի Վարդանը: Խեչյանները ձերբակալվել են այս տարվա հուլիսին Իջեւանի «Արտեմիս» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Իջեւանի «Արտեմիս» ռեստորանում, կերուխումի ժամանակ քեֆի մասնակիցներից մեկը մատուցողուհու նկատմամբ անհարգալից վերաբերմունք էր դրսեւորել, որի պատճառով իջեւանցիների եւ դիլիջանցիների միջեւ վեճ, ծեծկռտուք էր ծագել: Դրանից
Ոստիկանապետ Բաբակեխյանը գյումրեցի կրիմինալների հետ «ախպերություն» չի՞ անի
Այսօր Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը Գյումրու «Տիրամայր Հայաստան» կոչվող կուսանոցում առաջին անգամ հարցազրույց տվեց տեղի լրագրողներին: Aravot.am-ը նրանից հետաքրքվեց, թե ինչո՞ւ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը որոշեց հենց իրեն` ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալին բերել Շիրակի մարզ, և մի՞թե դժվար չէ մայրաքաղաքից եկած Բաբակեխյանին համակերպվել նոր տեղանքին. վերջիվերջո որոշ
Բելգիացի ակտիվիստի և նրա հայ կնոջ նկատմամբ հարուցված գործը կարճվել է
Նոյեմբերի 28-ին ձերբակալված և 72 ժամ անազատության մեջ անցկացրած բելգիացի ակտիվիստ Լյուկ Վադեվալեի անձնագիրը վերջապես վերադարձրել են: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Վադեվալեի կինը` Գայանե Վարդանյանը: Վերջինս նաև տեղեկացրել է, որ իր և ամուսնու նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է: Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին ամուսինները գնացել էին իրենց աղջկա դպրոց, որտեղ ջեռուցման խնդրի
BBC-ն Հայոց Ցեղասպանության մասին ծավալուն հարց ու պատասխան է հրապարակել
Բրիտանական BBC-ն իր կայքում Հայոց Ցեղասպանության մասին ծավալուն հարց ու պատասխան է հրապարակել: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այն վերնագրված է “Հարց ու Պատասխան. Հայոց ցեղասպանության վեճը” (Q&A: Armenian genocide dispute): Հարց ու պատասխանն ունի մի քանի ենթավերնագրեր`Ի՞նչ է կատարվել, ի՞նչ է ցեղասպանությունը, արդյո՞ք հայերի սպանությունները շարունակական են եղել, ինչպիսի՞ քաղաքական ենթատեքստ են ունեցել, որեւէ մեկը
Սյունիքի մարզպետ. Քաջարան գյուղի շուրջ աղմուկը 1-2 հոգու անիմաստ շահարկում է
Այսօր Սյունիքի մարզկենտրոն Կապանում մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լրագրողներին հրավիրել էր Ամանորյա ընդունելության, որից հետո էլ լրագրողները նրան հարցրել են Քաջարան գյուղի շուրջ վերջին զարգացումների մասին: Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է. «Այսօր ոչ մեկը այդպիսի որոշում չի ընդունել, որ գյուղը կամ գերեզմաննները քանդի: Ես կարող եմ վստահաբար ասել, որ մեկ-երկու մարդու անձնական շահի խնդիրն է: Իրենց անձնական
«Թարս» պսակադրություն
Արտակ Գևորգյանն օրերս մասնակցել է մի պսակադրության, որտեղ «հոգևորականները ամեն բան թարս արեցին` եկեղեցում հենց անմիջապես թագադրեցին նորապսակներին, հարսին կանգնեցրեցին փեսայի ձախ կողմից, գինու գավաթը նախ մեկնեցին հարսին, հետո փեսային»։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Zeo Mobile. սարք, որը կօգնի վերականգնել առողջ քունը
Zeo ընկերությունը թողարկել է հատուկ սարքավորում, որը հուշում է, թե ինչ անել առողջ քուն ունենալու համար: Սարքը կոչվում է Zeo Mobile և արժե մոտ 99 դոլար: Zeo Mobile-ն իր բնագավառում միակը կամ առաջինը չէ. վերջին տարիների ընթացքում շուկայում են հայտնվել բազմաթիվ նմանատիպ սարքավորումներ, սակայն այս սարքի արդյունավետությունը գերազանցում է նախկին բոլոր սարքերը: Հաղորդում է Mobbit-ը:
Մամեդյարով. «Բանակցությունները 2011-ին իրական արդյունքի չբերեցին»
Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների շրջանակներում 2011 թվականին կայացած հանդիպումները իրական արդյունքների չբերեցին, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը «Թրենդ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։ Պատճառը, ըստ Մամեդյարովի, «հայկական կողմի ապակառուցողական վերաբերմունքն» է։ «Առանց օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերման հակամարտության կարգավորման հարցում չի կարող լինել ոչ մի առաջխաղացում», – ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Ի պատասխան
Գիզիրյանը թեև հյուրասեր է, բայց չի պատրաստվում Ամանորին իր տանը գյուղապետեր ընդունել
Այսօր Aravot.am-ը Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին հարցրեց, թե ինչպե՞ս են իր նոր տարին շնորհավորում մարզի համայնքապետերը, 119-ին էլ հերթով հասնում են մայրաքաղաքում գտնվող իր տո՞ւն: «Ոչ, դա ես արգելել եմ ընդհանրապես: Եթե գալիս էլ են՝ իմ տիկինը լավ ղարաբաղյան ճաշատեսակ է հյուրասիրում, բոլորին խմցնում, նոր ենք ճանապարհում: Բայց ես արգելել եմ: Երեկոյան մենք ունենք միջոցառումներ
Հայտնի են դարձել պատժված դատավորներից 2-ի անունները
Panorama.am-ին հայտնի են դարձել աշխատանքում թերացած շուրջ 9 դատավորներից երկուսի անունները. նրանք են` Լևոն Բեգլարի Ավետիսյանը, որը 2008 թվականից մինչ այժմ աշխատում է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր և Տիգրան Շահենի Պետրոսյանը, որը 1999 թվականից առ այսօր զբաղեցնում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը։
















































