Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյան. «Եթե ՀՀԿ-ն այնքան քաջություն ունենա, որ ընտրությունները չկեղծի, միեւնույն է, կանցնի ԱԺ` վերահսկիչ փաթեթով»

Դեկտեմբեր 29,2011 23:13

«Ես այսօր ոչ կանխատեսում եմ, ոչ ակնկալում եմ, եւ եթե կուզեք իմանալ` ոչ էլ նույնիսկ կարեւոր եմ համարում, ոչ էլ իմաստ եմ տեսնում արդար ընտրությունների»,-  այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամում հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` իր ասածը հիմնավորելով այսպես.«Քսան տարի Հայաստանում արտագաղթ կար, բայց հատկապես վերջին տաս տարում Հայաստանի արտագաղթը տարել է որակական խումբ, եւ այդ որակական խումբն իր հետ տարել է մտածողություն, ակտիվություն եւ այլն: Ես որպես ամբողջ հանրապետության տարածքում անընդհատ լինող մարդ, կարող եմ ասել` մեր ժողովրդի, մեր ազգաբնակչության քանակական մեծամասնությունը այսօր նույնիսկ ընտրելու կամք չունի, նույնիսկ  ընտրելու կողմնորոշում չունի, եւ ոչ մի քաղաքական ագիտացիա նրան չի հանի այդ վիճակից: Ես ամենայն լրջությամբ եմ ասոմ, որ մենք այսօր չունենք այնպիսի քանակական մեծամասնություն, որի ընտրության արդյունքը լինի իսկապես որեւէ գիտակցված ընտրության արդյունք: Ես անկեղծորեն գտնում եմ, որ այս տարի Հանրապետականը որեւէ կեղծիք անելու կարիք չունի: Իհարկե, նրանք այնքան քաջություն չեն ունենա, որ չանեն կեղծիք, բայց եթե այնքան քաջություն ունենան, որ կեղծիք չանեն, իրենք  հանգիստ անցնելու են խորհրդարան` վերահսկիչ փաթեթով, նույնիսկ առանց կոալիցիաների կարիք ունենալու: Որովհետեւ այսօրվա մեր բնակչության քանակական մեծամասնությունը, միակ բանը, որ ասում է` էս խաղի կանոնն ա, ես խոշտանգված եմ, որ էդպես է` թող էդ գելն էլ ինձ ուտի: Շատ վատ բան եմ ես ասում, բայց սա էն տխուր իրականությունն ա, որը կա»:

Ընտրությունների եւ իշխանությունների լեգիտիմությանն անդրադարձավ նաեւ քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը. «Իմ կարծիքով Հայաստանում քաղաքական իշխանության լեգիտիմություն եւ ընտրության լեգիտիմություն մենք կունենանք էն ժամանակ, երբ կունենանք սեփականության ինստիտուտի պաշտպանված վիճակ եւ մասնավոր սեփականության լեգիտիմություն: Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում սեփականության հարցերը կարգավորված չեն, մենք ունենալու ենք արմատական իշխանություն: Սեփականությունը, հատկապես խոշոր սեփականությունը, սերտաճած է իշխանության հետ, եւ ցանկացած իշխանություն Հայաստանում մտահոգություն ունի, որ կորցնելով իր իշխանությունը, ինքը կկորցնի իր սեփականությունը եւ իր անձի անվտանգությունը: Հայաստանում քաղաքական մրցակությունը հիմա «կամ մահ կամ իշխանություն» տարբերակով է, որովհետեւ իշխանությունն ասում է` եթե ես գնամ, ես կմահանամ, ընդդիմությունն էլ ասում է` կամ ամեն ինչ կամ ոչինչ»:  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031