Լրահոս
Օրվա լրահոսը

Վիշապը` մնացած կենդանակերպի նշանների համար

Դեկտեմբեր 29,2011 22:48

«Դեռ Նոր տարին չեկած`բոլորի ուշադրության կենտրոնում եմ: Բարեկամներս հարցնում են`քեզ ի՞նչ նվեր առնեմ, ես էլ հո առիթը բաց չեմ թողնի: Շատ լավ կլինի, եթե ամբողջ տարին սենց շարունակվի: Չնայած հորոսկոպով կարդացել եմ , որ էս տարի իմ տարինա, երեւի նրա համար, որ վիշապի տարում եմ ծնվել»,-ասում է Մանվելը: Իսկ դուք արդեն գիտե՞ք, թե ձեզ ինչ է սպասվում 2012 թվականին: Եթե ոչ, հոգ չէ, մի փոքր հուշում:
Առնետ – Հաջողակ տարի է Ձեզ համար: Զբաղվեք հաճելի գործերով, և ամենինչ հանգիստ կընթանա:
Ցուլ- Դուք կմտածեք, որ եկել են հին ու լավ օրերը, բայց դա միայն պատրանք է…Զգոն եղե’ք ու աշխատեք:
Առյուծ – Ձեզ լարված տարի է սպասվում: Բայց պետք չէ անհանգստանալ, վիշապը սիրում է ձեզ:

Կատու – Դուք հայացք կնետեք բոլոր անհանգստություններին: Դրանք կմնան անցյալում, մտածեք գործերի մասին:
Վիշապ – Կզգաք ձեզ երջանիկ, ինչպես ձուկը ջրում… Այս տարին լի է հաջողություններով:
Օձ – Ամենինչ հանգիստ է ու լավ: Կյանքը ժպտում է ձեզ: Իմաստությունը կօգնի հաղթահարել ձանձրույթն ու անհանգստությունները:
Ձի- Դուք կլինեք բավարարված: Մասնակցե’ք խնջույքների:
Այծ -Ամենուր մի փոքր կօգտվեք բարիքներից և ձեզ լավ կզգաք:
Կապիկ – Դուք ձեզ գլխավոր դերում կզգաք: Մի լավ կզվարճանաք:
Աքլոր –Կարող եք սիրաբանել, որքան ուզեք: Հաջողակ տարի է նաև ամուսնության համար:
Շուն – Սպասվում է հուսահատություն: Ձեզ կթվա, թե ամենինչ անօգուտ է: Ավելի լավ է մի կողմ քաշվե’ք:
Խոզ – Վստահ եղե’ք, որ կարող եք ապրել ավելի հեշտ ու համեստ: Ընկերները նույնպես կօգնեն ձեզ:

Հիանալի տարի է: Սպասվում են կամ մեծ հաղթանակներ կամ էլ պարտություն: Զգուշացեք վթարներից: Եղե’ք անկեղծ և առաջ շարժվեք: Եթե ձեր երեխան ծնվել է վիշապի տարում, հանգիստ եղե’ք նրա համար: (Ըստ հին ռուսական Աստղագուշակի): Ինչպես ասում են`աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031