Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրանցքից դուրս է բերվել ձեռքերը կապված երիտասարդ

Դեկտեմբեր 30,2011 01:27

 

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին ժամը 22.50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Երեւանյան գիշերներ»  ռեստորանային համալիրի հարեւանությամբ անցնող ջրանցքում մարդ է խեղդվում:

Ինչպես տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կմեկնեին ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբն ու Երեւանի փրկարար ջոկատի փրկարարները, քաղաքացուն ջրանցքից դուրս են բերել ռեստորանային համալիրի աշխատողները: Արդեն ժամանած փրկարարներն ու կառավարման կենտրոնի աշխատակիցները շտապ օգնության ավտոմեքենայով քաղաքացուն տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վարում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ երբ երիտասարդին դուրս են բերել ջրից, ձեռքերը եղել են կապված վիճակում: Համապատասխանու՞մ է այդ տեղեկությունը իրականությանը, թե ոչ, կպարզի ոստիկանությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ երիտասարդը Երեւանի Սարկավագի 5-րդ նրբանցքի բնակիչ, 28-ամյա Արշակ Ավետիսյանն է, որն, ըստ տեղեկությունների, զբաղվում է ոսկու գործով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031