Օրվա լրահոսը
Ֆրանսիայի հարցը հասավ Թուրքիայի Անվտանգության խորհուրդ
Թուրքիան չորեքշաբթի օրը զգուշացրել է, որ նոր գործողություններ կձեռնարկի պաշտոնական Փարիզի դեմ, եթե Ֆրանսիայի Սենատը ընդունի Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը։ Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը, հույս հայտնելով, թե Ֆրանսիայում «առողջ բանականությունը» կհաղթանակի, եւ պաշտոնական Փարիզը կհրաժարվի «իր սխալից»։ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը, որում
Նախագահի նստավայրում Երեւանի բազմազավակ ընտանիքներն էին
Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում հյուրընկալել են մայրաքաղաքում բնակվող ավելի քան երեք տասնյակ բազմազավակ ընտանիքի: Նախագահը և տիկին Ռիտա Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել և բարեմաղթանքներ են հղել նրանց: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ որևէ խնդիր անլուծելի չէ, եթե ընտանիքում կա փոխադարձ սեր
Նոր տարին կգա ժամը 15-ին
Այս տարի՝ առաջին անգամ Հայաստանում, Նոր տարին մուտք կգործի դեկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով ժամը 15-ին եւ դիմավորման պահը ուղիղ կհեռարձակի «Եվրոնյուզը»: «Առավոտը» պարզեց, որ նախաձեռնության հեղինակը ռեժիսոր Լեւոն Իվանյանն է: Վերջինս ընդամենը հաստատելով վերը շարադրվածը, միայն փոխանցեց. «Համեցեք Հյուսիսային պողոտա՝ միասին դիմավորելու Նոր տարին: Երբ ավարտվում է հին տարին եւ նոր տարին մտնում է Երկիր
Թանգարանային մարկետինգի փորձ՝ «Էրեբունիում»
Հարցազրույց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի հետ: – Պարոն Գյուրջյան, ինչպե՞ս կգնահատեք անցնող աշխատանքային տարին: – Տարին «Էրեբունի» արգելոց-թանգարանի համար իրապես աշխատանքային էր: Բավական է նշել միայն միջազգային 4 նախաձեռնությունների՝ ապրիլի 18-ի՝ Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվան, մեկ ամիս անց՝ մայիսի 14-ի՝ Թանգարանների եվրոպական գիշերվան, մայիսի 18-ի՝ Թանգարանների միջազգային օրվան, իսկ հոկտեմբերի 1-2-ին՝
Տարեկան 270 մլն դրամի աջակցություն՝ ՔՐՈՆԻՄԵՏ հիմնադրամից
Գերմանական «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգը» լուրջ սոցիալական պատասխանատվություն է ստանձնել մեր երկրում Տոնական այս օրերին մանկատան երեխաները մի շարք բարեգործական կազմակերպություններից նվերներ են ստանում, եւ դա լուսաբանվում է բոլոր ԶԼՄ-ներով: Հաշվի առնելով, որ ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամը, անկախ տոներից, միշտ ուշադրության կենտրոնում է պահում մանկատների, գիշերօթիկ եւ հատուկ դպրոցների, խնամքի կենտրոնների երեխաներին, սոցիալապես անապահով ընտանիքներին՝ մենք զրուցեցինք հիմնադրամի
Սրբավայրը մաքուր եւ նորոգ է լինում միայն մայիսի 9-ին
Նոյեմբերյանի քաղաքի ծայրամասում, գողտրիկ բլրի վրա գտնվող զբոսայգում հառնում է Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանը: Այն անմխիթար վիճակում է. ջարդված են նստարանների փայտե նստելատեղերը, մանկական ճոճանակները պոկված են, հուշարձանին եւ զոհվածների անուններով սալիկների վրա դեռահասները տարբեր նյութերով գրել կամ փորագրել են իրենց եւ սիրած աղջիկների անունները: Հուշարձանի շրջակայքում կենցաղային աղբի կույտեր են: Մեր այս մտահոգությունը կիսեցինք
Թրաֆիքինգի զոհերի 97,9%-ը չի աշխատել
3 տոկոսն էլ՝ բարձրագույն կրթությամբ է ՀՀ գլխավոր դատախազության դեկտեմբերի 23-ի կոլեգիայի նիստին ամփոփիչ հաշվետվությամբ հանդես եկավ մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանը, որն էլ ներկայացրեց 2010թ. եւ 2011թ. 9 ամիսների ընթացքում թրաֆիքինգի փաստով հարուցված քրեական գործերի նախնական քննության նկատմամբ իրականացվող դատախազական հսկողության վիճակն ու մեղադրանքի պաշտպանության պրակտիկան: Նշենք, որ ամփոփիչ
«Գյումրեցուն պետք է վերադարձնել իր իսկական տեսակը»
Ասում է Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը Արդեն մի քանի տարի է՝ ՀՀ կառավարությունը մարզպետարաններին 20 մլն դրամ է հատկացնում՝ մարզերի սոցիալական վատ վիճակը փոքր-ինչ մեղմելու ու անապահովների մատից փուշ հանելու նպատակով: Սակայն 2 տարի առաջ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, որոշակի ուսումնասիրություններ կատարելով, նկատել էր, որ Շիրակի նախորդ մարզպետ Լիդա Նանյանը օգնություն ստացողների ցուցակում ընդգրկել է
Էնջըրօղլիին ուզում են համոզել
Արամի փողոցի 82 եւ 84 հասցեներում «Հերմեկ» ՍՊԸ-ն պետք է 2007-ին կառուցած լիներ բնակելի համալիր՝ իր ավտոկայանատեղիներով, մի շարք հարմարություններով: Սակայն կառուցապատողը նախօրոք, ըստ մակետի վաճառելով բնակարանները, չի կատարել իր պարտավորությունները եւ մինչ օրս բնակիչներին թողել է անտուն: «Հերմեկ» ՍՊԸ-ն՝ պատճառաբանելով, որ այլեւս միջոցներ չունի ներդրում կատարելու ու շենքը իր տրամաբանական ավարտին հասցնելու համար, իրեն
Իրար չխառնեք ճարպոտ կերակուրը, միրգն ու ալկոհոլը
Ամեն ինչից կերեք, սակայն քիչ քանակությամբ, ընդմիջումներով ու հերթականությամբ Հայկական ամանորյա սեղանը միշտ էլ առատ է եղել յուղալի սննդամթերքներով: Հայերը սիրում են հատկապես տոնական օրերին սեղանը «լցնել» ամեն ինչով, ու որքան շատ, այնքան «չուզողներին»՝ վատ: Եվ որպեսզի տոնը չվերածվի «սգի», մասնագետները խորհուրդ են տալիս խիստ հետեւել սննդակարգին եւ դիմանալ գայթակղությանը: Հակառակ դեպքում խառը սնունդը կարող
«Հաստատել արդարություն եւ հաստատել արդարություն»
Մեր գործընկերների մաղթանքը եկող տարվա համար Տարին վերջանում է, եւ բոլորը, կամա թե ակամա, փորձում են իրենք իրենց համար փոքրիկ ամփոփում կազմակերպել՝ անցնող տարում կորցրա՞ծն էր շատ, թե՞ գտածը: Մենք եւս փորձեցինք պարզել՝ մեդիա-աշխարհում ով ինչպես է գնահատում անցնող տարին, եղա՞ն ձեռքբերումներ, թե՞ կորուստներն էին շատ: Այս հարցերի շուրջ զրուցեցինք լրատվության խնդիրներով մտահոգ մեր գործընկերների հետ:
Ֆեյսբուքը գրավել է աշխարհը
comScore-ի վերջին տվյալների համաձայն՝ ինտերնետ օգտագործողների 80%-ը գրանցված է սոցցանցերում: Առաջատարը Ֆեյսբուքն է, որտեղ օգտագործողները ծախսում են համակարգչի առաջ անցկացրած ժամանակի ¾-ը: Այսօր Մարկ Ցուկերբերգի ստեղծած ցանցն ունի արդեն 800 մլն օգտագործող, ընդ որում՝ Հայաստանում Ֆեյսբուքից օգտվում է արդեն 240 հազարից ավելի օգտագործող, և այս ցուցանիշը ակտիվորեն աճում է (վերջին կիսամյակում օգտագործողների թիվն աճել է
ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարի շնորհավորանքը
Շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը: 2012 թվականը մեր երկրի համար հեշտ չի լինելու թե քաղաքական, թե մարզական առումներով: Արտաքին եւ ներքին մարտահրավերները հաղթահարելու համար մեր ժողովրդին մաղթում եմ համերաշխություն, իսկ մեր մարզաշխարհի ներկայացուցիչներին՝ միայն հաղթանակներ, որոնցից ամենակարեւորը, ցանկանում եմ, որ լինի ամռանը՝ Լոնդոնի օլիմպիական խաղերում: 1996 թվականից այս կողմ Հայաստանի դրոշի ներքո հանդես
Բոլոր շովինիստներին
Ազգամոլության սկզբունքը մարդկային տեսակետից ոչ ազնիվ է եւ ոչ խելացի: Մարդիկ, որ ձգտում են իրանց հայրենիքի երջանկությունը հաստատել մի ուրիշ ազգի կործանման կամ թշվառության վրա, ոչնչով չեն տարբերվում մեծ ճանապարհի վրա գործող ավազակներից: Բայց նրանք եւ տխմար են, վասնզի չգիտեն, որ ոչ մի ազգ չի կարող շարունակ ապրել ուրիշների գույքը հափշտակելով, այնչափ տխմար, որչափ այն
Շարմազանովն էլ պատասխանում է Ռուբեն Հակոբյանին
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքելով «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի պատասխանին՝ նախ համեստություն եւ հասունություն է ցանկացել բոլորին, որպեսզի զերծ մնան ամբոխահաճո, պոպուլիստական դատարկ մեկնաբանություններից, եւ կոնկրետ հարցերին տան կոնկրետ պատասխաններ: «Ի գիտություն պարոն Հակոբյանի ասեմ` որոշ քաղաքական գործիչների նման ես պահի ազդեցության տակ կուսակցություն երբեք չեմ փոխել եւ չեմ տառապել քաղաքական
Ավտովթարից ողջ մնացած միակ ուղեւորի վիճակը ծանր է, բայց կայուն
Երեկ երեկոյան ժամը 21:10-ի սահմաններում Կապանում տեղի ունեցած ավտովթարից ողջ մնացած միակ ուղեւորի վիճակը գնահատվում է կայուն: Հիշեցնենք, որ Կապանի Սպանդարյան փողոցի թիվ 4Ա շենքի դիմաց տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով՝ «Օպել վեկտրա» մակնիշի 19 ՍՏ 159 համարանիշի ավտոմեքենան միջպետական ճանապարհի այդ հատվածում բախվել է էլեկտրասյանը, այնուհետեւ ծառին: Ականատեսների պատմելով, մեքենան մեծ արագությամբ էր ընթանում,
Հայոց ցեղասպանության հարցը` Բոսնիայի խորհրդարանում
Առաջիկա օրերին Բոսնիա եւ Հերցեգովինայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ժխտումն արգելող օրինագիծը:Երեքշաբթի օրը նման նախաձեռնությամբ է հանդես եկել Բոսնիայի սերբական հատվածի նախագահ Միլորադ Դոդիկը: 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանության ճանաչելու եւ այդ փաստի ժխտումն արգելելու նախաձեռնությունը Բոսնիայի դաշնային խորհրդարան կներկայացնի Դոդիկի Սերբական անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: «Մենք ցանկանում ենք մտնել եվրոպական այն քաղաքակիրթ երկրների, մյուս նմանատիպ
Առինջ գյուղի գերեզմանատանը հայտնաբերվել է պահակի մոխրացած դին (ֆոտոշարք)
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես դեպքի վայրից «Առավոտ»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09.30-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի գերեզմանների մոտ գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Մինչ
Երկու դատավորների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին
«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 26.05.2011թ. ԱԺՈ-277-Ն որոշման կիրառման պրակտիկայի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած համատեղ քննարկումների արդյունքներով ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից կատարվեցին համապատասխան ուսումնասիրություններ, որոնց արդյունքում ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից 28.12.2011թ. հարուցվել են թվով 7 կարգապահական վարույթներ,
Ռուբեն Հակոբյանը պատասխանում է Շարմազանովին
Ցավում եմ, որ Էդուարդ Շարմազանովը ինքն իրեն կարգեց խորհրդատու, ինչի համար առնվազն անհրաժեշտ է ապրած սեփական կենսագրությամբ դրա իրավունքը նվաճել: Երիտասարդ պատգամավորը փորձել է խուսափել ասելիքիս բուն իմաստից, թե ինչ ճանապարհով այսօր կարելի է ազատ ու արդար ընտրությունների միջոցով ձեւավորել վստահություն ներշնչող ԱԺ, այդ թվում նաեւ այս փուլում հրաժարվելով մեծամասնական համակարգից, եւ խոսքիս միայն մեկ
Մանվել Սարգսյան. «Կուսակցություններն ի զորու չեն համակարգային փոփոխություն կատարել»
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը դեկտեմբերի 22-ին կազմակերպել էր սեմինար «Ընտրությունների» այլընտրանքը թեմայով, որը տեղի ունեցավ Խնկո Ապոր անվան գրադարանի դահլիճում: Ձեզ ենք ներկայացնում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն՝ Մանվել Սարգսյանի ելույթը ։ Կարծում եմ` ժամանակն է վերանայել քաղաքական գործունեության այն ձեւերը, որոնք Հայաստանում գոյություն ունեն մինչեւ այժմ: Բոլորս հստակ տեսնում ենք, որ այդ
Այ, վիշապը կուլ տա ձեզ: Մեզ էլ հետը
Բոլոր տարեվերջերին «խելագարվում» եմ, երբ սկսվում են «ամփոփիչ» ասուլիսները, հարցազրույցները, մենախոսություններն ու «բարձրաձայն մտորումները»: Այդ անհասցե հայտարարություններն ում են ուղղված, հայտնի չէ, բայց «պարտավոր» ես լսել անվերջանալի դատարկաբանությունները: Վստահաբար հանրությունը նման «ամփոփագրերի» կարիք չի զգում, բայց ուղիղ նրա ականջի մեջ հերթով գոռում են, խաթրով կամ զոռով համոզում` «Տարին հանգրվանային էր», «Տարին բեկումնային էր», «Տարին սովորական
Ավտոմեքենաներ՝ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանից
Երեկ մարզաշխարհի ներկայացուցիչների տարեվերջյան հանդիպման ժամանակ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն, ավանդույթի համաձայն, անձնական միջոցներից որպես խրախուսանք ավտոմեքենաներ նվիրեց մրցաշրջան 2011-ի Հայաստանի տասը լավագույն մարզիկներին, որոնց որոշել է հանրապետության մարզական լրագրողների ֆեդերացիան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Պարգեւներ մարզական լրագրողներին
Այսօր մարզաշխարհի ներկայացուցիչների տարեվերջյան մեծարման երեկոյի ժամանակ պարգեւատրվեցին նաեւ մեր գործընկերները: Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման, օլիմպիական գաղափարների տարածման գործում ներդրած ծառայությունների համար ՀԱՕԿ-ի «Հրանտ Շահինյան» մեդալով պարգեւատրվեց մարզական լրագրող, ՀԱՕԿ-ի լրատվական ծառայության աշխատակից, սպորտային մարմնամարզուհի, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նաթելա Հովասափյանը, իսկ «Շանթ» հեռուստաընկերության մարզական մեկնաբան Վարդան Թադեւոսյանին հանձնվեց «Տրդատ 3-րդ Արշակունի» մեդալ: Սրտանց շնորհավորում
Խոշոր ավտովթար Սյունիքում. 3 երիտասարդներ մահացել են, մեկն էլ տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր` դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես «Առավոտ»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.30-ի սահմաններում Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում, որը համարվում է միջպետական ճանապարհ, «Օպել վեկտրա» մակնիշի 19 ՍՏ 159 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 26-ամյա Դավիթ Գրիգորյանը, վարելով ավտոմեքենան, բախվել է նախ էլեկտրասյանը, այնուհետև ծառին: Վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ 26-ամյա
Ռուսաստանը դատապարտել է ԱՄՆ-ին՝ մարդու իրավունքների չարաշահումների համար
Ռուսաստանի արտգործնախարարությունն այլ պետություններում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակի վերաբերյալ երբևէ հրապարակված իր առաջին զեկույցում մեղադրել է Միացյալ Նահանգներին ինչպես երկրի ներսում, այնպես էլ այլ պետություններում մարդու իրավունքների չարաշահումներ իրականացնելու մեջ: Չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցում Միացյալ Նահանգները քննադատության է արժանացել Կուբայում գտնվող Գուանտանամո Բեյ ռազմական բանտի գործունեությունը շարունակելու համար: ԱՄՆ-ի Սպիտակ տունը մեղադրվել է նաև ԿՀՎ-ի
Նոր պաշտոնանկություններ և նշանակումներ ՀՀ ոստիկանությունում
Այսօր` դեկտեմբերի 28-ին, ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես «Առավոտ»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Մարգար Մելքոնյանը` նշանակվելով ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Գոռ Ալեքսանյանը նշանակվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գոռ
Հերթական ծեծկռտուքը
Հայ եւ հույն հոգեւորականների հերթական ծեծկռտուք է տեղի ունեցել Բեթղեհեմի Քրիստոսի Ծննդյան եկեղեցում: Մանրամասն՝ կարդացեք այստեղ


















































