Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթարից ողջ մնացած միակ ուղեւորի վիճակը ծանր է, բայց կայուն

Դեկտեմբեր 29,2011 12:07

Երեկ երեկոյան ժամը 21:10-ի սահմաններում Կապանում տեղի ունեցած ավտովթարից ողջ մնացած միակ ուղեւորի վիճակը գնահատվում է կայուն:

Հիշեցնենք, որ Կապանի Սպանդարյան փողոցի թիվ 4Ա շենքի դիմաց տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով՝ «Օպել վեկտրա» մակնիշի 19 ՍՏ 159 համարանիշի ավտոմեքենան միջպետական ճանապարհի այդ հատվածում բախվել է էլեկտրասյանը, այնուհետեւ ծառին: Ականատեսների պատմելով, մեքենան մեծ արագությամբ էր ընթանում, ուստի վթարից հետո ավտոմեքենան բաժանվել էր մասերի: Վարորդ 26-ամյա Դավիթ Գրիգորյանը, ինչպես նաեւ մեքենայում եղած 3 ուղեվորներից 2-ը` 26-ամյա Նվեր Մովսիսյանը, 25-ամյա Կարեն Հովակիմյանը, դեպքի վայրում մահացել են, իսկ 24-ամյա Արման Ասատրյանը մարմնական խիստ ծանր վնասվածքներով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել էր Կապանի բժշկական կենտրոն:

Մեր ունեցած տեղեկություններով մեքենայի ուղեւորներն ընկերներ էին եւ մի բակի տղաներ:

Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Գագիկ Աթաջանյանի փոխանցմամբ, վթարից ողջ մնացած միակ ուղեւորի վիճակն այս պահին գնահատվում է ծանր, բայց կայուն: «24-ամյա Արմանը հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր, շոկային վիճակում, համակցված վնասվածքներով` սրունքի, ազդրի, բազուկի կոտրվածքներով, գանգաթաղի պատռվածքներով, մարմնի ձախ մասի տարածուն սալջարդով: Ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, ներկա դրությամբ հիվանդի վիճակը ծանր, կայուն է գնահատվում եւ շոկային վիճակում չի գտնվում», – «Առավոտին» տեղեկացրեց բժիշկ Աթաջանյանը:

Ի դեպ, մայրուղու մաս կազմող Կապանի Սպանդարյան փողոցում բավականին շատ են վթարներ տեղի ունենում եւ հիմնականում դժբախտ ելքերով:

 Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031