Օրվա լրահոսը

Երեկվանից փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տեղեկության համաձայն, այս պահին դժվար անցանելի է միայն Իջեւան-Բերդ ճանապարհը այնտեղ բուք է, իսկ Սելիմի լեռնանցքում (Եղեգնաձոր-Մարտունի) մերկասառույց է, Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է: Հանրապետության մյուս ճանապարհներին արեւոտ եղանակ է: Երեկ բքի եւ վատ տեսանելիության պատճառով փակ էր էլի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Սելիմի լեռնանցքի, Նոյեմբերյանի, Ապարանի, Մեղրիի, Գորիսի, Աբովյանի, Գավառի որոշ ճանապարհահատվածներում

Վթար-վրաերթ` մահվան ելքով. 3 հոգի մահացել է, 1-ը գտնվում է հիվանդանոցում (Տեսանյութ)

Երեկ` նոյեմբերի 30-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23.45-ի սահմաններում Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ, 38-ամյա Արարատ Մուրադյանը, վարելով «ՎԱԶ 2107» մակնիշի 21 ՕՕ 984 համարանիշի ավտոմեքենան, Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի 2-րդ կմ-ում բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի 11 ԼԼ 074 համարանիշի ավտոմեքենային: Բախումից հետո Արարատ

«Սերժ Սարգսյանը չի կարող Ծառուկյանին ընդդիմադիր հաճախորդի դերակատարում վերապահել»

Սերժ Սարգսյանն, անշուշտ, դեռեւս մտածում է վերջին սցենարի կիրառման, այսինքն՝ ստատուս քվոյի պահպանման մասին։ Սրա համար նա պետք է ԲՀԿ-ի հետ պայմանավորվի հետեւյալը. անկախ քվեարկության արդյունքներից, ինքը ԲՀԿ-ին խորհրդարանում տալիս է նույնքան մանդատ, որքան այդ կուսակցությունը ունի այսօր։ Սրա դիմաց ԲՀԿ-ն միայնակ է գնում ընտրությունների եւ հանդես է գալիս ընդդիմադիր ռիտորիկայով՝ փորձելով տանել Հայ ազգային

ՀՀԿ-ն իր աչքի գերանը չի տեսնում, ԲՀԿ-ի աչքի փո՞ւշն է տեսնում

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը երեկ մեզ հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ ԲՀԿ-ականների ու ԲՀԿ-ամերձների ձերբակալություններն ուղղորդված են նախագահականից. «Որովհետեւ եթե ձերբակալելու լինեին, մի երկու հոգու էլ Հանրապետականից կձերբակալեին։ Իրենք սրբերի սուրբը չեն, եւ, ասենք, Սուրեն Խաչատրյանի դեպքում պիտի տեսնեինք մարզպետ ձերբակալված։ Հենց էստեղից է երեւում, որ ուղղորդված են էդ գործողությունները։ Եթե իրենց շարքերում էլ

Գուրգեն Եղիազարեանի Հայրիկեանաոչնչացման փորձի առիթով

 Ինչ որ բան մեր կեանքում շտապ պէտք է փոխել Մարդիկ միմիանց պիտի սիրել կարողանան։ Միայն այդ կերպ կարելի է մեր երկիրը լցնել սիրով։ Սիրել նշանակում է ներել։ Պիտի իրար ներենք եւ եթէ ցաւ ենք պատճառել, ապա ներողութիւն խնդրելով դիմացինին էլ հնարաւորութիւն տանք ներել ու իր մասով մեր երկիրը ատելութեան փոխարէն լցնել սիրով։ Նոր ոչինչ չեմ

Վրաերթ Խանջյան փողոցում. մոտ 50 տարեկան տղամարդը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Այսօր` դեկտեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան` ժամը 07.40-ի սահմաններում, Խանջյան փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին եւ թողնելով անօգնական` դիմել է փախուստի: Հետիոտնը տեղում մահացել է: Նա անցնելիս է եղել հետիոտնի համար չնախատեսված հատվածում: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական

Երեխաները դժգոհ են

«Դաժե» բառի համար լրագրողներից մեկը նկատողություն արեց 9-րդ դասարանցի Մարգարիտա Պարսամյանին: Վերջինս այսօր «Հենարան» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր.«Ախր Արմենիայով `հատկապես «Կարգին սերիալ» հաղորդման ժամանակ այնպիսի բառեր են ասում, дажо ես եմ ամաչում խոսել այդ մասին: Ապա թաքցնելով շփոթմունքը ավելացրել էր. «Անգամ ես եմ այդպիսի բառեր սովորել»: Մարգարիտան Երևանի Ջոն Կիրակաոսյանի անվան

ՀԱԿ ներկայացուցիչ. ՀՀԿ-ն ԲՀԿ-ին ձերբակալություններով է պատժում եւ փորձում է ենթարկեցնել իրեն

Վերջին օրերին թմրանյութեր պահելու կամ խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով  արդեն իսկ ձերբակալվել կամ կալանավորվել են «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության կամ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ ուղղակի կամ անուղղակի առնչություններ ունեցող 4 անձինք: Ձերբակալվածներից մեկը ԲՀԿ Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար Արմեն Հովհաննիսյանն է, որը կասկածվում է թմրանյութեր պահելու մեջ: Այս զարգացումներին անդրադառնալով՝ ԲՀԿ նախագահի մամուլի

«Մանկական Եվրատեսիլ 2011»-ի «բեյջերից» չկան. մտածում ես` կորցրել են

«Մանկական եվրատեսիլ 2011»-ը «Առավոտը» չի լուսաբանելու: Հայաստանյան պատվիրակության ղեկավարները ասում են` այդպես է «որոշել» Եվրոպական հեռարձակողների միությունը: «Մանկական եվրատեսիլ» մրցութ-փառատոնին դեռեւս անցած տարի բոլորս` լրատվամիջոցները եւ  հասարակությունը մեծ խանդավառությամբ էինք սպասում: Մտածում էինք` լավագույն առիթ է եւս մեկ անգամ Եվրոպային մեր մասին լսեցնելու, տրամաբանական էր` այստեղ իրենց մեծ դերն ու նշանակությունը պետք է ունենային լրատվամիջոցները,

Տեր-Պետրոսյանի՝ ԲՀԿ-ի վերաբերյալ հայտարարությունը արդյունավե՞տ ուղերձ էր

Որքանո՞վ էր արդարացված Հայ ազգային կոնգրեսի` անցած ուրբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքում ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության վարդագույն թվացող հեռանկարի մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը` մարտավարական իմաստով, որովհետեւ, շատ փորձագետների կարծիքով, դա միայն կարող է հերթական անգամ հիասթափեցնել Կոնգրեսի համակիրների առանց այն էլ ստվարացող շարքերը: «Այսօր այդ հայտարարության հետ կապված վերլուծությունների եւ մոտեցումների մեջ մոլորություն կա: Իմ կարծիքով՝ Լեւոն

Տիգրան Սարգսյան. «Մեր հռչակած արժեքային համակարգի և հասարակության մեջ գործող արժեհամակարգի միջև առկա է մեծ ճեղքվածք»

Վարչապետ Տիգրան Սարգսյանը  կառավարությունում հանդիպել է երիտասարդ տնտեսագետ ուսանողների միջազգային քառօրյա գիտաժողովի մասնակիցներին: Գիտաժողովը կրում է «Էթիկան և բիզնեսը 21-րդ դարում (համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունն ու հետևանքները)» խորագիրը: Կառավարության ղեկավարը ողջունելով հանդիպման մասնակիցներին` պատասխանել է նրանց հետաքրքող հարցերին, որոնք վերաբերել են էթիկայի և բիզնեսի հայաստանյան պատկերացումներին, դրա համաշխարահային մոդելներին և  արդյունավետությանը: Խոսելով Հայաստանում ստեղծված բիզնես

Դիմակավորված հանցագործը Հայփոստի բաժանմունքից գումար է հափշտակել և դիմել է փախուստի (Տեսանյութ)

Նոյեմբերի 30-ին կողոպուտ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.30-ի սահմաններում դիմակավորված անհայտ անձը մուտք է գործել Նոր Նորք վարչական շրջան Դավիթ Մալյան 4 հասցեում գործող «Հայփոստի» թիվ 0096 փոստային բաժանմունք եւ այնտեղ գտնվող աշխատակցուհու ձեռքից  հափշտակել գումար և դիմել փախուստի: Արդեն ժամանել են ոստիկանության քննչական գլխավոր

Սիրո խոստավանություն պատին

  Չարենցի փողոցի շենքերից մեկին էր փակցված անանուն այս գրությունը: Դիմացը ԵՊՀ-ն  է: Կարծում ենք` հասցատերն այնտեղից է, խոսքերի հեղինակն էլ անհայտ է:

«Մաֆթուլ տուր ֆանդ անեմ». Այս ասացվածքով են ճանաչել նրանց

  Արարատ գյուղը` նախկին Դավալուն,  Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Գյուղն, ըստ ավանդության, կոչվել է Օհանաշեն, Մարտակերտ: Հետո այստեղ բնակություն հաստատած թուրքերը կոչել են Դավալու: «Դավալու» թուրքերենից նշանակում է կռվի, վեճի վայր: Գյուղի բնակիչներն էլ իրենց ճարպկությամբ հարևան բնակավայրերին հայտնի են եղել «Մաֆթուլ տուր, ֆանդ անեմ» ասացվածքով: Ներկայումս գյուղն ունի 8400 բնակիչ: Այս տարի նշվեց գյուղի

«Ազատ դեմոկրատներ». ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցության մասին հայտարարությունը հանճարեղ անհեթեթություն էր

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության գործադիր քարտուղար Մասիս Այվազյանը, «Առավոտի» հարցին ի պատասխան՝ մեկնաբանելով Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքում հնչած՝ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության հեռանկարի վերաբերյալ  հայտարարությունը, նախ՝ հայտարարեց, թե դա հանճարեղ անհեթեթություն էր, ու կարծիք հայտնեց, թե՝ նաե՛ւ դրանով ՀԱԿ-ն ապացուցեց, որ չունի երկարաժամկետ ռազմավարություն եւ քաղաքական սկզբունքայնություն ու պահի ազդեցության տակ,  ելնելով կոնյունկտուրայից, կարող է նույնիսկ իր

Ուզո՞ւմ ես հացի փող աշխատել, կարծիք մի հայտնիր. նախընտրական հարցում Երեւանի փողոցներում (Տեսանյութ)

«Ախպերս, ցավդ տանեմ, վաղը ուզո՞ւմ ես հացի փող աշխատես, սուս մնա». առաջիկա ընտրությունների վերաբերյալ Aravot.am-ը հարցումներ էր անցկացնում Երեւանի փողոցներում՝ պարզելու, թե ինչ են մտածում շարքային քաղաքացիներն առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ. գնալո՞ւ են ընտրություններին եւ որո՞նք են, ըստ նրանց, այն առաջնային խնդիրները, որոնց լուծմանը պետք է ձեռնամուխ լինեն նորընտիրները: Մինչ քաղաքական ուժերը, լրատվամիջոցները վերջին օրերին

Գրիշա Սարգսյան. «Ես ոստիկանապետի հետ անձնական խնդիրներ չեմ ունեցել, այլ ունեցել եմ ծառայողական խնդիրներ»

Ներկայացնում ենք  «Առավոտի» հարցազրույցը «Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ ոստիկանության գնդապետ Գրիշա Սարգսյանի հետ. – Պարոն Սարգսյան, հաճախ է  լրատվամիջոցներում շրջանառվում, թե սատարում եք Սերժ Սարգսյանին, բայց ոչ՝ նրա թիմին: Ի վերջո՝ հստակեցրեք: – Կրկին անգամ մամուլը խեղաթյուրում է: Ասել եմ՝ ես նախագահի կողքին եմ կանգնած, ամբողջ պոտենցիալով, իմ ընտանիքով

Արմեն Գեւորգյանը անթույլատրելի է համարում բյուջեի հավաքագրման նվազման միտումը

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի՝ Լոռու մարզ կատարած այցի նպատակն էր ծանոթանալ պետբյուջեից տրամադրված գումարներով կատարվող շինարարական աշխատանքներին: Փոխվարչապետի առաջին կանգառը Արեւաշող համայնքի նախակրթարանն էր, որի շինարարությունն սկսվել է համայնքային բյուջեով, եւ միայն այս տարի է պետբյուջեից լրացուցիչ գումար տրամադրվել շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Մարզկենտրոն Վանաձորում փոխվարչապետը կանգ առավ Տարոն թաղամասի հիմնանորոգված փողոցներում, որից հետո

«Երիտասարդները չեն ուզում հոգեւորական դառնալ». Տեր Եսայի քահանա Արթենյան

«Աղանդն ասում է` կգաս ինձ մոտ, ու արդեն սուրբ ես»: Ըստ Տեր Եսայի քահանա Արթենյանի` սա է հիմնական պատճառը, որ հայ երիտասարդներն ու ոչ միայն երիտասարդները դառնում են այս կամ այն կրոնական կազմակերպության, և ոչ թե հայ առաքելական եկեղեցու  հետևորդներ: Մյուս ստիպող հանգամանքներն էլ սոցիալական, ֆինանսական խնդիրներն են: Սակայն բացի սրանց` երիտասարդն այսօր խնդիր ունի

«Ես ոչ միայն սիրո, այլ նաև հաճույքի արդյունք եմ». Հրաչ Մուրադյան

  «Առավոտ երիտասարդականն» այս անգամ ժամադրվեց հեռուստահաղորդավար, շոումեն Հրաչ Մուրադյանի հետ: Ժամադրությունը   ATV հեռուստաընկերությունում էր: Հեռուստահաղորդավար համբերատար եւ ժպիտով պատասխանեց մեր բոլոր հարցերին:     Կյանքում ի՞նչն է Ձեզ համար ամենակարևորը: -Ինձ համար ամենակարևորը իրողություններն են, որոնցից ես որպես մարդ հաճույք եմ ստանում, որոնց օգնությամբ կարողանում եմ մարդ լինելս պահել: Ինչի՞ համար եք փոշմանել: -Ես

Րաֆֆի Հովհաննիսյանը բանախոսեց «Ցեղասպանություն» բառի վերաիմաստավորում» սեմինար-քննարկմանը

Երեկ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը դոկտոր Արմեն Մազմանյանի հրավերով բանախոսեց Հայաստանի Ամերիկյան համալսարանի իրավագիտության դեպարտամենտում: «Արժեքների, նորմերի եւ հաստատությունների վերաիմաստավորումը Հայաստանում» (Rethinking Values, Norms, and Institutions in Armenia) շարքից «Ցեղասպանություն» բառի վերաիմաստավորում» (Rethinking the G-word) խորագրով բաց սեմինար-քննարկման ընթացքում Հովհաննիսյանը պատմական անդրադարձ կատարեց Հայոց ցեղասպանության ու Հայրենազրկման, համայն հայության եւ մարդկության դեմ հանցագործությունների իրավական

Կարմիր փուչիկներ` ընդդեմ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ կարմիր խորհրդանշական փուչիկներ պայթեցրին Հյուսիսային պողոտայում: «World Vision» միջազգային բարեգործական  կազմակերպության հայաստանյան գրասենյակի  և հայկական Ֆլեշմոբ Դիվիզիայի նախաձեռնությամբ էր, անցկացվում էր «Ո´չ ՁԻԱՀ»-ին  խորագրով  ֆլեշմոբ: Ֆլեշմոբ Դիվիզիայի հիմնադիրներից Էդուարդ Լևանյանը նշեց, որ  իրենց նպատակն էր հասարակության ուշադրությունը խնդրին սևեռել այլընտրանքային եղանակով: «Դասընթացներ և սեմինարներ կազմակերպելուց բացի անհրաժեշտություն կա այլ

Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը հանդիպել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավարների հետ

Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան, ՆՄ հյուպատոս Գարեթ Վին Օուենը երեկ այցելել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել կուսակցության ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական ներկայիս իրավիճակի, ժողովրդավարության մակարդակի, արտաքին հարաբերությունների հիմնախնդիրները: Փոխդեսպանը՝ կարեւորելով «Ազատ դեմոկրատների» հետ հանդիպումը, նշել է, որ կուսակցության շուրջ հետաքրքրության մթնոլորտ է ձեւավորվել, որի համատեքստում առանձնահատուկ հնչեղություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԳՎԱԾ ՍևԱԶԳԵՍՏՆԵՐ

Թեման արդիական է: Լսելով ընկերներիս խոսակցությունները , հասկացա, որ նրանց դժգոհությունները շատ են մարդկային այդ խավի դեմ: Սևազգեստ մարդիկ, որոնց համար ամեն ինչ կարելի է, և միշտ ճիշտ են: Երիտասարդության մեջ սերմացել է «քյառթու» հասկացությունը: Այս տիպը հիմնականում է բնորոշ է տղաներին, և ինչո՞ւ միայն, հաճախակի էլ աղջիկներին: Սևազգեստ տղաները մեր քաղաքում արդեն շատացել են.

Որ հրավառություններն իրոք տոնական ու անվտանգ լինեն

Նոյեմբերի 30-ին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մոտ կազմակերպված խորհրդակցությունը նվիրված էր հրագործական արտադրանքի անվտանգ կիրառման խնդիրներին։  Նախարար Երիցյանը նշեց, որ առաջիկա տոնական օրերին մարդկանց զանգվածային ներկայությամբ օբյեկտներում և այլ վայրերում բնակչության անվտանգությունն ապահովելու, հրդեհների և այլ արտակարգ իրավիճակների առաջացումը կանխելու նպատակով անհրաժեշտ է հնարավորինս բացառել չլիցենզավորված և կասկածելի ծագում ունեցող հրագործական արտադրանքի կիրառումը, ինչպես

Դեռ ցուրտ կլինի, բայց կտաքանա

Ցուրտ եղանակը առաջիկա օրերին կպահպանվի: Ձյուն եւ անձրեւ չի լինի, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արեւելյան շրջանների, որտեղ հնարավոր է, որ թեթեւ ձյուն գա: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց «Հայպետհիդրոմետի» օթերեւութաբանական. կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը: Նրա խոսքերով, դեկտեմբերի 4-ին օդի ջերմաստիճանի կբարձրանա՝ 1-3 աստիճանով:   Անուշ ԽԵՉՈՅԱՆ

Սերժ Սարգսյանը մեսի՞ջ էր ուղարկել իր զինակիցներին

Նախորդ շաբաթվա ամենակարեւոր քաղաքական քննարկումները, թերեւս, երկուսն էին` ինչո՞ւ Սերժ Սարգսյանն այդքան կոպիտ պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանի բավականին զուսպ եւ անմեղ նամակին, եւ ի՞նչ պատասխան կտա Գագիկ Ծառուկյանը` Լեւոն Տեր-Պետրոսյանի բավականին թափանցիկ առաջարկին: Մինչ Գագիկ Ծառուկյանը մտածում է պատասխանի շուրջ` մեր որոշ աղբյուրներ պնդում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ Սերժ Սարգսյանի դրսեւորած վարքագիծն ունի հստակ պատճառներ:

Հյուսիսային համալսարանի ռեկտոր. Փոքրոգի մարդիկ մեզ նախանձում են

Այսօր լրանում է Հյուսիսային համալսարանի հիմնադրման 15-ամյակը: Բուհը հավուր պատշաճի նախապատրաստվել էր հոբելյանին: Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանի կարծիքով, իրենց բուհը մի շարք չափանիշներով առաջ է անգամ որոշ պետական բուհերից: Հանդիսության ժամանակ ողջունելով ներկաներին՝ ռեկտորն ասաց. «Հյուսիսային համալսարանն ինձ համար ապրելու կերպ է, ամբողջ կյանքիս ընթացքում կուտակած գիտելիքների, փորձի, մարդկային արժեքների կիրառման, փորձարկման օբյեկտ: Ես

Լեւոն Զուրաբյան. «Ոչ ոք «Բարգավաճին» չի կանչել համագործակցության» (տեսանյութ)

ՀԱԿ-ի հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը «Բարգավաճ Հայաստանի» մասին բուռն քննարկումների տեղիք է տվել: ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը հեգնել էր, որ «մի օր չստացվի այնպես, որ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու համար Տեր-Պետրոսյանն առաջարկի համագործակցել Սերժ Սարգսյանի հետ»: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում պաթոսով խոսողներին խորհուրդ տվեց կարդալ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի բուն տեքստը. «Այնտեղ 2

Անդրադարձ է կատարվել Հայաստանում Վիկի նախագծերի զարգացմանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստը: Նախ ներկայացվել է ՏՏԶԱԽ նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին հաշվետվությունը: Օրակարգային առաջին հարցով քննարկվել է ՀՀ մաքսային սահմանով անցնող համակարգչային որոշ ապրանքատեսակների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերի վերաբերյալ հարցը: Նշվել է, որ ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված նույն հատկություններով օժտված

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031