Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԳՎԱԾ ՍևԱԶԳԵՍՏՆԵՐ

Նոյեմբեր 30,2011 18:06

Թեման արդիական է: Լսելով ընկերներիս խոսակցությունները , հասկացա, որ նրանց դժգոհությունները շատ են մարդկային այդ խավի դեմ: Սևազգեստ մարդիկ, որոնց համար ամեն ինչ կարելի է, և միշտ ճիշտ են: Երիտասարդության մեջ սերմացել է «քյառթու» հասկացությունը: Այս տիպը հիմնականում է բնորոշ է տղաներին, և ինչո՞ւ միայն, հաճախակի էլ աղջիկներին:

Սևազգեստ տղաները մեր քաղաքում արդեն շատացել են. կարծելով, թե սև հագնելով ավելի լուրջ մարդու տպավորություն են թողնում, կամ էլ ինչներին է պետք «թիթիզանալ»:

«Հա լավ լոխա» արտահայտությունը կլսենք «քյառթու» տղաներից, ովքեր խոսում են ճաշակով հագնված, գեղեցիկ տեսքով, «համով մռութով» երիտասարդի մասին: Թե մեկն էլ ասի` բա դուք ի՞նչ ես:

«Բալամ ինչ լավն ես», «ուխ մռութ», «կարա՞նք ծանոթանանք, կուկու ջան», կամ թուրքական մեղեդիներով հայկականացված ռաբիզ երաժշտոիւթյուն կլսենք հասարակության կողմից հարգված սևազգեստերի միջավայրի տղաներից այն ժամանակ, երբ իրենց կողքով անցնում է գեղեցիկ, կրկին համով մռութով աղջիկ: Երևանի տարբեր թաղամասերում կան «հարգված» տղաներ, որոնք, իրենց լեզվով ասած, «թեմա են փակում»: Տեսնես ու՞մ թեման են փակում: Բա ինչո՞ւ չենք ասում մեր արդի չլուծվող թեմաներն էլ լուծեն ու փակեն, երևի մեր քաղաքական գործիչները չգիտեն նրանց մասին, զարմանալի է: «Մենք ամեն ինչ գիտենք, մենք ամեն ինչ կարող ենք» կարգախոսով են առաջնորդվում:

«Քյարթու» աղջիկների թիվը կգերակշռի տղաներից: Նրանց տարբերությունը կլինի տղաներից միայն այն բանով, որ հագուստի մեջ այդքան էլ չկա սև գույնը, բայց փոխարենը կան աշխարհի բոլոր գույներն իրնեց երանգներով:  Նրանց բառապաշարից մի քանիսը . «Ազիզզզզ», «մեռնեմ կռոմե տեբյա», «արեւս», «հալալս»:            Նրանց, որ ասել են հարդարվես, ավել գեղեցիկ կլինես, հասկացել են, որ տանը ինչ գույնի, բույրի շպար ունենան, պետք է անպատճառ հենց հաջորդ օրը օգտագործեն: Բա հագուկապը` մոխրագույն սպորտային հագուստը ( իրենց լեզվով . սեռի սպառտիվկա) համադրում են  երկարաճիտ , բարձրակրունկ սուր ծայրերով կոշիկների` իրենց լեզվով ասած`ծիծակներկի հետ, այսքանից զատ` սպառտիվկան  էլ `ծիծակի տակը: Դատենք ինքներդ:

 

 

Օֆելիա Շահբազյան

Երեւանի համար 147 միջնակարգ դպրոց

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930