Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը կարծում է, որ օլիգարխներն ամոթից չեն դիմի դատարան

Այսօր «Ուրբաթ» ակումբում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անդրադառնալով Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածին՝ կոչ արեց ԶԼՄ-ներին միավորվել եւ ուժեղացնել ինքնակարգավորող մարմինը, որն այլընտրանք կլինի դատարաններին. «Դուք ստիպված չեք լինի մեծ գումարներ վճարել, ձեր ժամանակը ծախսել դատարաններում, թանկ փաստաբանի հետ գնալ դատարան: Հարկավոր է, որ դուք այդ մարմնին ընդունեք որպես հեղինակություն. մինչեւ դուք չընդունեք, այն չի

ՀՔԾ քննիչը փրկվել է ամրագոտու եւ անվտանգության բարձիկների շնորհիվ

Ինչպես երեկ` նոյեմբերի 29-ին, վթարի վայրից Aravot.am-ին հայտնել էր  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21.00-ի սահմաններում «Նիսսան Պայտֆայնդեր» մակնիշի 067 ՏՕ 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սեւան-Երեւան ավտոճանապարհի Հրազդանի հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց ու շրջվել ձորը: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի

Սամվել Նիկոյանի «կոճակը» երկու անգամ չաշխատեց

ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, ի պատասխան իր մի քանի գործընկերների բողոքների, թե իրենց քվեարկության կոճակը չի աշխատում, անկեղծորեն խոստովանեց. «Իմ կոճակն էլ չի աշխատում»: Իսկ քվեարկությունների ընթացքում հարկ համարեց հայտարարել, թե «քվորումի որեւիցե խնդիր չկա, ես խնդրում եմ ուրիշի փոխարեն չքվեարկել»: Մարգարիտ ԵՍԱՅԱՆ

Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը կախվածության մեջ է գործադիր իշխանությունից

Այսօր կեսօրին Եվրոպական միության պատվիրակության Երեւանի նստավայրում հանրությանը ներկայացվեց Սյունիքի մարզի Սիսիան եւ Գորիս քաղաքներում իրականացված «Ես գնահատում եմ» ուսումնասիրության արդյունքները եւ փաստվեց ցավալի իրողություն. Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը, որի բյուջեի 80 եւ ավելի տոկոսը պետական դոտացիան է, կախվածության մեջ է պետությունից՝ մասնավորաբար գործադիր իշխանությունից: Գործադիրից ներկա էր միայն Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցը, որը համաձայն

Բրազիլահայ գրոսմայստերն առաջատարների թվում է

Բրազիլիայի Սան-Պաուլու քաղաքում ընթացող շախմատային ներկայացուցչական փառատոնում, որի ծրագրում գլխավորը տասն ուժեղագույն շախմատիստների (վեցը կրում է գրոսմայստերի կոչում) մասնակցությամբ շրջանաձեւ մրցաշարն է, բրազիլահայ գրոսմայստեր Կրիկոր Սեւագ Մխիթարյանը վեց տուրից հետո 3,5 միավորով ընթանում է 3-րդ հորիզոնականում: Նա ընդամենը կես միավոր է զիջում առաջատարին` արգենտինացի Սանդրո Մարեկոյին: Այսօր` 7-րդ տուրում Կրիկորի մրցակիցը բրազիլացի գրոսմայստեր Ռաֆայել Լեյտաոն

Ընդդիմադիր պատգամավորը հարց ուղղեց «Շմայսին»

Խորհրդարանական մեծամասնությունը անցած մեկ ժամի ընթացքում փորձեց դահլիճում հավաքել իր պատգամավորներին, արդյունքում՝ դահլիճը լցվեց որոշ չափով: «Ժառանգությունը» սովորականի պես ակտիվ էր աշխատում եւ պարզապես հարցերի տեղատարափ էր ուղղում կառավարության ներկայացուցիչ, ՀՀ կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանի վրա: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն իր հարցից առաջ հայտարարեց. «Ես կուզեի հարցնել պարոն Առաքել

ԱԺ փոխնախագահը ընդդիմադիր պատգամավորին խորհուրդ տվեց «ականջները լվանալ»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ՀՀ կառավարության ներկայացուցիչ Անդրանիկ Անդրեասյանին հարցրեց, թե ջրային տնտեսությանը տրված վարկը ինչպե՞ս է ծախսվելու եւ ի հավելումն ասաց. «Դուք ուրիշներին եք մեղադրում գրանտակեր լինելու մեջ, բայց ամենամեծ գրանտակերը պետությունն է»: Նաեւ ուզեց իմանալ՝ ՀՀ-ն կարողանալո՞ւ է դուրս գալ այս պարտքերի տակից, հատկապես՝ երբ այս վարկերի ծախսման օբյեկտիվությունը կասկածի տակ

Հայաստանի զինված ուժերի տեսչական խումբը մեկնել է Թուրքիա

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խումբը նոյեմբերի 29-ին մեկնել է  Թուրքիա` Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի /ԵՍԶՈՒ/ շրջանակներում «Հայտարարված վայրի» տեսչություն  անցկացնելու նպատակով: Տեսչական խումբը Հայաստան կվերադառնա դեկտեմբերի 2-ին: Պաշտպանության նախարարության հաղորդագրություն    

Մունդիալ 2014-ի ժամանակացույցը որոշվեց

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն աշխարհի 2014 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի «B» խմբում ընդգրկված հավաքականների՝ Իտալիայի, Դանիայի,  Չեխիայի, Բուլղարիայի եւ Մալթայի ընտրանիների ղեկավարության հետ  Պրահայում քննարկել է խաղացանկը, որի վերջնական ժամանակացույցը հաստատվել է: Հայաստանի ազգային հավաքականը պայքարն սկսելու է եկող տարվա սեպտեմբերի 7-ին: Այդ

ՄԻՊ. «Մամուլի հրապարակումն ինձ համար ահազանգ չէ» (տեսանյութ)

Կարեն Անդրեասյանը մեկնաբանում է հանրահավաքի օրը մարդկանց տեղաշարժվելու իրավունքի ոտնահարումներից հետո իր լռությունը: Այսօր «Ուրբաթ» ակումբի հյուրը ՄԻՊ Կարեն Անդրեասյանն էր:  Aravot.am-ը պարոն Անդրեասյանից հետաքրքրվեց՝ հանրահավաքի օրը ոտնահարվեցին մարդկանց տեղաշարժվելու իրավունքները, ինչի մասին մամուլում հրապարակումներ եղան, ինչո՞ւ չարձագանքեցիք. «Ես բազմիցս ասել եմ եւ նորից կրկնում եմ՝ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է ստանա գոնե 1 ահազանգ,

Սիրանուշ Անդրիասյանը 3-րդ տեղը գրավեց

Շախմատի Հայաստանի այս տարվա չեմպիոնուհի, միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը Խարկովում անցկացված նահանգապետի գավաթի խաղարկությունում 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր՝ եզրափակեց առաջատարների եռյակը: Նրանից կես միավոր ավելի վաստակեց եւ երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքը ներկայացնող Ալինա Բալայանը: Իսկ 7,5 միավորով հաղթող դարձավ տանտիրուհիներից՝ Իրինա Անդրենկոն: Սիրանուշ Անդրիասյանը երկար ժամանակ մրցումների չէր մասնակցում: «Առավոտը» ժամանակին ընթերցողներին

Խուսափեք խանդի զառանցանքից

Խանդոտ մարդն ունակ է ստեղծելու ֆանտաստիկ պատկերացումներ, որոնք կապ չունեն իրականության հետ «Խանդոտ մարդը դիմացինի մեջ տեսնում է այն, ինչի բացակայությունը չի ուզում նկատել սեփական «ես»-ի մեջ: Մի քիչ խանդոտ լինելը նորմալ է, բայց դրան եւս սահման կա, որը խախտել չի կարելի: Խանդը չունի տարիք, սեռ: Հիմնականում այն ի հայտ է գալիս ընկերոջը, սիրելիին կորցնելու

«Հունաստան մեկնած հույները Հայաստան չեն գա»

Ասում է «Պոնտի» հունական համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Նիկոլաիդին Ըստ «Պոնտի» հունական համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Նիկոլաիդիի՝ ԽՍՀՄ տարիներին Հայաստանում ապրող հույները ոչ միայն զրկված էին իրենց պատմական հայրենիքը գնալ-տեսնելու հնարավորությունից, այլեւ արդեն մոռացության էին մատնվում իրենց ազգային մշակույթն ու լեզուն, քանի որ արգելված էին անգամ հունական երգերի ձայնապնակները: «Հայաստանի անկախացումից հետո շատ բան փոխվեց: Մենք վերականգնեցինք

Երիտասարդները՝ գրական տարեգրքում

Երեկ ՆՓԱԿ-ում կայացավ «Մուգ կապույտ, վառ կարմիր» գրական տարեգրքի շնորհանդեսը, որը կազմել է ճանաչված գրող Ռազմիկ Դավոյանը: Տարեգիրքը նպատակ ունի սատարելու պոեզիայի եւ արձակի ասպարեզում մինչեւ 35 տարեկան ստեղծագործողներին: Ռ. Դավոյանը գրքի առաջաբանում գրել է, որ հիմնականում տեղ է տվել այն հեղինակներին, ովքեր ավելի քիչ են հայտնի ընթերցողին կամ դեռեւս ծանոթ չեն հանրությանը: Ռ. Դավոյանը

Դեբեդի հովտի գույները՝ ցուցահանդեսում

Նոյեմբերի 29-ից ՀՀ նկարիչների միությունում բացվել է «Դեբեդի հովտի գույները» խորագրով գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ դեկտեմբերի 5-ը: Մասնակիցներին գրավել էր Դեբեդի հովիտը՝ իր բնաշխարհով, բնակավայրերով, մարդկանցով եւ հուշարձաններով: Ներկայացված էին 28 տարբեր ձեռագրեր ունեցող նկարիչների ստեղծագործություններ: Դրանցում գերիշխողը պայծառ ու լուսավոր գույներն են` իրենց նրբերանգներով: Ամեն մի նկարիչ ստեղծել էր Դեբեդի իր հովիտը`

«Ղարիբ անունով թուրք չես գտնի»

Էլինար Շահենը՝ աշուղական սիրավեպի մասին Նոյեմբերի 22-29-ը Բալի կղզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հերթական նստաշրջանի ժամանակ պետք է որոշվեր, թե 84 ազգային ավանդություններից որոնք են արժանի ընդգրկվելու «Ոչ նյութական ժառանգության» ցանկում եւ պահպանվելու սերունդների համար: Հայաստանը 2 հայտ էր ներկայացրել՝ Վարդավառը եւ Հայ աշուղական սիրավեպը: Ըստ «Առավոտի» տեղեկությունների, ադրբեջանցիները Բալիում դժգոհել էին, թե աշուղական սիրավեպը ադրբեջանական է: Նշենք,

Ձգձգված գործ. Տավուշի մարզի դատավորը չընդունեց հանրային շահի հիմնավորումը

Դատարանը որոշեց, որ ոստիկանները կասկածյալներ Վլադիմիր Տոնոյանի եւ Արմեն Մելքոնյանի նկատմամբ բռնություն չեն կիրառել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը եղել էր Վանաձորի ձերբակալված անձանց պահման վայրում, ուր գողություն կատարելու համար 2009 թվականի սեպտեմբերի 29-ին ձերբակալված Վլադիմիր Տոնոյանը հայտնել էր, որ իր եւ գողության մեջ մեղադրված Արմեն Մելքոնյանի նկատմամբ ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները

21-րդ դարում ի՞նչ գաղութ-բնակավայր

Հարցազրույց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանի հետ – Օրերս հրապարակ նետվեց ՀՀ-ում գաղութ-բնակավայրերի ինստիտուտի ներդրման առաջարկը, որի հեղինակների կարծիքով՝ նման ինստիտուտի գոյությունն անհրաժեշտություն է: Համամի՞տ եք: – Կարծում եմ, որ գաղութ-բնակավայրերի հիմնումը չի բխում ժամանակի պահանջներից եւ չի կարող արդյունավետ կիրառվել Հայաստանում: Նմանատիպ գաղութ-բնակավայրեր մեծամասամբ գործել են ԽՍՀՄ-ի օրոք, երբ ողջ տնտեսությունը գտնվել է

Թիկունքի վետերաններին հաշվի չեն առնում

85-ամյա վետերան Արտաշես Նահապետյանը 20 տարի առաջ որպես ավանդ 5000 ռուբլի է ի պահ տվել «Հայխնայբանկին», որը հիմա գործող ավանդների վերադարձման ծրագրով չի կարողանում հետ ստանալ: Պատճառն այն է, որ նա Հայրենական մեծ պատերազմին անմիջական մասնակցություն չի ունեցել, այլ իր գործն արել է թիկունքում՝ կոլխոզում աշխատելով, ռազմամթերքներ ապահովելով ու այլ տարբեր աշխատանքներ կատարելով, ուստի չի

Ինչպե՞ս եք 12 հազար դոլարով կուսակցություն պահելու

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն այսօր խորհուրդ տվեց իշխող մեծամասնությանը հիշել Նյուտոնի հակազդեցությունների մասին օրենքը եւ հորդորեց առավել ուշադիր լինել «Կուսակցությունների մասին» օրենքի որոշ դրույթների նկատմամբ, քանի որ, ըստ պատգամավորի, ցանկացած ազդեցություն ծնում է համարժեք հակազդեցություն: Եվ եթե մի օր այսօրվա մեծամասնությունը դառնա փոքրամասնություն եւ փոքրամասնությունը դառնա մեծամասնություն, այ, այն ժամանակ Անահիտ Բախշյանը նրանց կհարցնի`

«Թուրքիային օգնում են, իսկ իրենց քաղաքացիներին՝ անտեսում»

Մեկ տարի է՝ հրդեհից տուժած կորյունցիների հարցը չի լուծվում Պոնչիկանոցի հետնամասում գտնվող Կորյունի 23 հասցեում տեղի ունեցած հրդեհից անցել է արդեն 1 տարի, սակայն տուժած բնակիչների խնդիրն այդպես էլ չի լուծվում: Անցյալ տարի հրդեհից հետո որոշ ընտանիքներ մոտ մեկ ամիս բնակվեցին վրաններում: Եվ միայն նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի՝ տարածք այցելելուց հետո քաղաքապետարանը նրանց գումար տրամադրեց

Խոսնակի դերում իրեն դեռ երկար է պատկերացնում

«ՀՀԿ խոսնակի դերում ինձ դեռ երկար եմ պատկերացնում»,- երեկ պատասխանելով մեր հարցին՝ եթե ինքը դառնա ԱԺ փոխնախագահ, ո՞վ է լինելու ՀՀԿ խոսնակը, ասաց ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը՝ միաժամանակ հայտնելով, որ ԱԺ նախագահի եւ փոխխոսնակի հարցը կուսակցությունում դեռ չի քննարկվել, եւ, հավանաբար, նման քննարկում կլինի առաջիկա հինգշաբթի կամ ուրբաթ: «Առավոտ» օրաթերթ

Նոր պաշտոնանկություններ ու նշանակումներ ՀՀ ոստիկանությունում

Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Աթանյանը ազատվել է Ճանապարհային ոստիկանության Կապանի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնից և ուղարկվել կադրերի տրամադրության տակ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, Պողոս Մարգարյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության Կապանի հաշվառման քննական բաժանմունքի պետ` ազատվելով ՃՈ Աշտարակի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնից: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով, ոստիկանության

«Սեքսոտներին»՝ այո

«Այսօր չկա Սովետական Միությունը, չկա այդ հասարակարգը, բայց արտաքին հետախուզության համար աշխատող մարդկանց, գործակալներին չպետք է խառնել, ասենք, մոռդովական ճամբարներում աշխատող գործակալների հետ, որոնց ռուսական գողական բարբառով անվանում են «սեքսոտ»: Այ, նման ճիվաղների բացահայտմանը ես երկու ձեռքով կողմ եմ: Որովհետեւ այդ լագերային առնետները պատրաստ էին ամեն ստորության գնալ՝ իրենց համար ձկան մսով կամ խտացրած կաթով

Թե ինչպե՞ս է «բրոյլեր» հավիկը կտցահարել Հայրիկյանին

Գուրգեն Եղիազարյանը՝ Հայրիկյանի անցյալի եւ «գաղտնազերծման» օրենքի մասին «Ես մեծ հաճույքով կընթերցեի մոռդովական ճամբարների բոլոր այն +սեքսոտների անունները, ովքեր մի տուփ պահածոյի համար շառով են տվել, սրիկայություններ են արել իրենց դրկիցների՝ նույն կալանավորների նկատմամբ: Բայց չեմ կարծում, որ ռուսական հատուկ ծառայություններն իրենց նման շռայլություն թույլ կտան»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ հայտարարեց ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպա,

Վերջում ՀԱԿ-ը խնդրելու է Սերժին, որ թույլ տա իր մի քանի անդամներին մտնել ԱԺ

Ասում է «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը Անցած ուրբաթ օրը Հայ ազգային կոնգրեսի այս տարվա արդեն վերջին հանրահավաքի ժամանակ Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություն-վերլուծությունը՝ ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցության հեռանկարի վերաբերյալ, հաստատապես գոնե մինչեւ տարեվերջ քննարկման առարկա կմնա: Տեր-Պետրոսյանի առաջարկը, որը ՀԱԿ-ին մաս կազմող որոշ ուժերի համար ընկալվեց որպես հերթական հանճարեղ միտք ու ընդունվեց «ադաբրյամսի» մթնոլորտում, տարակուսանք

ԱԺ մեծամասնությունը ինքն իրե՞ն է բոյկոտում

ԱԺ արտահերթ նիստում այսօր բավականին դժվարությամբ հաջողվեց ապահովել անհրաժեշտ քվորումը: ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանն իզուր էր խնդրում պատգամավորներին մտնել դահլիճ եւ ներկա ստանալ: Ի վերջո, առաջին անհաջող փորձից հետո, երբ պարզ դարձավ, որ քվորում չկա՝ Նիկոյանը խնդրեց նորից «հանել-մտցնել» քվեարկության քարտերը, եւ ինքն էլ օրինակը ցույց տվեց սեփական քարտով: Այդ գործողությունից հետո հանկարծ պարզվեց, որ դահլիճում

Ընդդիմության պոտենցիալ դաշնակիցները

Քանի որ Հայ ազգային կոնգրեսը վերջնականապես խորացել է «ռեալպոլիտիկի» մեջ, ես, որպես հավելյալ քաղաքագիտական վերլուծություն, առաջարկում եմ հետեւյալ նկատառումները: Իրականում քաղբանտարկյալ են ոչ միայն Տիգրան Առաքելյանը եւ ի նշան ավազակապետության դեմ բողոքի նախագահական նստավայրի ցանկապատի վրա վրաերթ կատարած Վաչագան Իսոյանը, այլեւ՝ Մարգար Օհանյանն ու Հովիկ Թամամյանը: Հոգու ամենախորքում ազնիվ ոստիկաններ լինելով՝ նրանք չէին դիմանում մոնղոլ-թաթարական

30.11.2011

Տեսանյութեր «Մանկական Եվրատեսիլի» փորձերից

Escdaily կայքն անդրադարձել է »Մանկական Եվրատեսիլին» ու ներկայացրել մի քանի կատարումներ: Առաջինը Լատվիայի ներկայացուցիչ Ամանդա Բաշմակովան է, իր «Լուսնային շունը» կատարմամբ:  Երկրորդը Մոլդովայից Լերիկան է՝ «Ոչ, ոչ» երգով» Ներկայացնենք նաեւ Բուլղարիայից Իվան Իվանովի կատարումը Ուկրաինայից Կրիստալը ներկայացրել է պարային երգ:  Շատ նրբագեղ է Բելառուսից Լիդիա Զաբլոտսկայի կատարումը:  Փորձին ներկա լրագրողները բարձր են գնահատել Ռուսաստանի ներկայացուցիչ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031