Լրահոս
Օրվա լրահոսը

Բրազիլահայ գրոսմայստերն առաջատարների թվում է

Նոյեմբեր 30,2011 14:07 Share

Բրազիլիայի Սան-Պաուլու քաղաքում ընթացող շախմատային ներկայացուցչական փառատոնում, որի ծրագրում գլխավորը տասն ուժեղագույն շախմատիստների (վեցը կրում է գրոսմայստերի կոչում) մասնակցությամբ շրջանաձեւ մրցաշարն է, բրազիլահայ գրոսմայստեր Կրիկոր Սեւագ Մխիթարյանը վեց տուրից հետո 3,5 միավորով ընթանում է 3-րդ հորիզոնականում: Նա ընդամենը կես միավոր է զիջում առաջատարին` արգենտինացի Սանդրո Մարեկոյին:

Այսօր` 7-րդ տուրում Կրիկորի մրցակիցը բրազիլացի գրոսմայստեր Ռաֆայել Լեյտաոն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել