Օրվա լրահոսը

Սպանություն «Անահիտ» հանգստյան տանը. 58-ամյա տղամարդը ծեծելով սպանել է 29-ամյա աղջկան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի  17-ին, սպանություն է տեղի ունենցել Լոռու մարզում: Ինչպես Aravot.am-ին Ստեփանավանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը  22.40-ի սահմաններում Ստեփանավան բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին հայտնել են, որ գլխուղեղային փակ տրավմա, գլխի մասում ստացած սալջարդ, ուղեղային կոմա ախտորոշմամբ, անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ մի աղջիկ: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է,

Փողը տվել է հիմնադրամը, տոմսերը բաժանել ՀՀԿ-ն

Հանրապետական կուսակցությունը չի գաղտնազերծում, թե ինչ գումարներ է ծախսում Մարզահամերգային համալիրում անվճար համերգներ կազմակերպելու համար։ Որքան մեզ հայտնի է՝ Մարզահամերգային համալիրի միայն մեծ դահլիճը մեկ անգամ վարձակալելը 8 մլն դրամ արժե։ Երեկ խորհրդարանում ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանը հրաժարվել է պատասխանել մեր թղթակցի հարցին, երբ վերջինս ասել է, թե մեր ընթերցողներն ուզում են իմանալ՝ որքա՞ն

Թողնելու են նոր տարին եւ լծվելու Սերժի հեռացման գործընթացին

Հատված «Հանրապետություն» կուսակցության անդամ Սմբատ Այվազյանի հարցազրույցից – Ինչպե՞ս եք գնահատում այն վարկածը, որ ինչ-որ մի պահի իշխանությունն ինքը կուզենա գնալ արտահերթ ընտրությունների՝ Սահակաշվիլիի տարբերակով։ – Նման ինֆորմացիա չունեմ, բայց կարծում եմ, որ այս պահին իրենք նստած հաշվում են։ Եթե գոնե մտածեն, որ մի 40-45 տոկոսի շանս կունենան վերարտադրվելու, անպայման դրան կգնան։ Դա իրենց համար

Թալանի կասկածանքով կալանավորելը կուսակցական խաղե՞ր են

«Գառնի Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր, գործարար, ԲՀԿ անդամ Սուրիկ Հակոբյանը, որի ավագ որդին՝ Արտուշը, կրտսեր որդին՝ Անդրանիկը կալանավորված են մի շարք բարձրաստիճան անձանց տները թալանած բանդայի գործով՝ թերթին հարցազրույց է տվել: Ներկայացնում ենք հատվածներ: – Էս ամեն ինչը կուսակցական խաղեր են։ Ես Գագիկ Ծառուկյանից չեմ հրաժարվելու, Բարգավաճ կուսակցության անդամ եմ մնալու։ Սրանք էդ կուսակցության խաղերն

Արոնյանը խաղաղ տրամադրություն ունի

Շախմատի աշխարհի ութերորդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը երեկ ուշ երեկոյան միավորը բաժանեց Վլադիմիր Կրամնիկի հետ: Ոչ-ոքի գրանցվեց նաեւ Սվիդլեր-Անանդ, Կարյակին-Նակամուրա,Նեպոմնյաշչի-Իվանչուկ պարտիաներում: Օրվա միակ հաղթանակը տոնեց Մագնուս Կարլսենը` պարտության մատնելով աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Բորիս Գելֆանդին: Երկու տուրից հետո Իվանչուկը, Կարլսենը եւ Նեպոմնյաշչին վաստակել են 1,5-ական միավոր: 4-7-րդ տեղերը 1,0-ական միավորով բաժանում

Թագուհին առաջ անցավ

Ալբանիայում շախմատի աշխարհի թագուհու կոչման համար մրցամարտի երրորդ պարտիայում աշխարհի գործող չեմպիոնուհի Հոու Յիֆանը սեւ խաղաքարերով 38-րդ քայլում հաղթեց հնդիկ հավակնորդուհի Համփի Կոներուին: Հաշիվը դարձավ 2:1 : Այսօր չինացին խաղում է սպիտակներով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Էդուարդ Շարմազանով. «Արմեն Մովսիսյանը շատ պրոֆեսիոնալ, բարեխիղճ նախարար է» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ այսօր երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի աշխատանքային նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Երկու ժամից ավելի տեւած նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական հարցեր: ՀՀԿ խորհրդի անդամ, Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ քննարկվել են նաեւ կիրակի օրը տեղի ունեցած Իջեւանի

Հումորը ռիթմի զգացողություն է

Երբ երեխաներս նայում են «Վիտամինը» եւ ուշքները գնում է ծիծաղից, իսկ ինձ դա առանձնապես ծիծաղելի չի թվում, բնականաբար, մոտս հարց է առաջանում՝ ինչով է պայմանավորված մեր ընկալումների այդ տարբերությունը: Մի կողմ թողնենք տարիքային տարբերությունը եւ այն, որ «Վիտամինի» հումորը հիմնված է ոչ այնքան իրավիճակների՝ ծիծաղ առաջացնող բնույթից, որքան ժարգոնային բառերի առատ կիրառումից: Այդ բառերն էլ

Լավագույն ուսանողը գնալու է Լոնդոն

Այսօր` ուսանողների օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և Հայաստանի պետական Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ միջոցառում էր կազմակերպվել օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Միջոցառման սկզբում հայտարարվեց  ՀՊՄՀ-ի «Լավագույն ուսանողի» անունը: Թեկնածուները տասն էին` տարբեր ֆակուլտետներից:  «Լավագույն ուսանողի» կոչմանն արժանացավ Հոգեբանության և սոցիալական մանկավարժության ֆակուլտետի ուսանողուհի Սառա Վանյանը, ով երկշաբաթյա ուղեւորության հնարավորություն ստացավ`

Արմենչիկյան սինդրոմ

Համարյա բոլորը ճանաչում են Արմենչիկին՝ ռաբիսի ծագող աստղին.  բազմահազարանոց համերգասրահներ է լցնում, ճաշակ թելադրում, քարոզում իրենը… Ցավոք, արմենչիկությունն այսօր պահանջված է  ամենուր, բոլոր ոլորտներում՝ սկսած քաղաքականությունից, ավարտված ժուռնալիստիկայով ու մշակույթով: Տեսնես`  ինչքա՞ն է տեւելու Արմենչիկի «դարաշրջանը»…   Արմենչիկյան մոտիվներով տեսահոլովակ՝ առանց Արմենչիկի

Ոչ մի պաշտոնանկություն էլ չեղավ

Չնայած նախապես տարածված լուրերին, թե ՀՀԿ-ն այսօր քննարկելու է Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Արարատի մարզպետների պաշտոնանկության հարցը՝ քիչ առաջ ավարտված նիստից հետո պարզ դարձավ, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Մանրամասն՝ քիչ անց

«Մեկ ուրախ օր, որպես նախարար, չեմ ապրել». Արմեն Աշոտյան

Այսօր ուսանողների օրվա կապակցությամբ «Առավոտ երիտասարդականը» որոշեց ներկայացնել Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ուսանողական տարիները: Նրա հետ չժամադրվեցինք. նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության միջոցով տեղեկացանք, որ այսօր Կառավարության նիստ կա, այնտեղ էլ կարող ենք հանդիպել նախարարին: Մոտեցանք՝ պարոն Աշոտյանն էլ առաջարկեց իր հետ գնալ նախարարություն՝ սուրճ խմելու եւ զրուցելու:     «Աշոտյանների ցեղում չկա

ՀՀ ոստիկանապետը հերթական հրամաններն է ստորագրել

Ինչպես Aravot.am-ին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այսօր աշխատանքից ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության բաժնի պետ Մուշեղ Բաբայանը: Նրա փոխարեն ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել է Գեւորգ Գեւորգյանը, որը նախկինում աշխատել է Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության քննչական գլխավոր

«Մարտի 8-ն արդեն զբաղված է»

Մեր ուսանողներից շատերը չգիտեն, որ այսօր նրանց օրն է ու եկել էին դասի սովորական օրվա նման: Նրանցից շատերը բողոքում էին, որ իրենց տոնը պետք է ավելի շուտ նշվեր, քանի դեռ եղանակները տաք էին: «Կուզեմ, որ այս օրը գարնանը կամ սեպտեմբերին նշվի, որ լինի տաք եւ լուսավոր օր, ոչ թե այսպես ցուրտ, որ տրամադրություն չունենաս ուրախանալու»,-

Թամամյանի եւ բանդայի անդամների կալանքի ժամկետները երկարացվեցին

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ուժեղացված ռեժիմ էր հայտարարվել Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշված դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման աշխատակիցների կողմից: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանում տեղի էին ունենում դռնփակ մի քանի դատական նիստեր: Նախ դատավոր Մխիթար Պապոյանը եւս 2 ամսով երկարացրեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես

Տոնդ շնորհավո´ր, ԵՊՀ-ի ուսանո´ղ

Երրորդ տարին անընդմեջ ավանդական դարձած այս բառերով սկսվեց ԵՊՀ համերգ–մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվել էր ՈւԽ-ի և ԵՊՀ Մշակույթի կենտրոնի ջանքերով: Տոնական միջոցառումը մեկնակեց ողջույնի խոսքերով. ԵՊՀ ՈւԽ նախագահ Ցոլակ Ակոպյանը, ողջունելով ներկաներին, հորդորեց ուսանողի համար կարևոր այս օրն անցկացնել մեծ ուրախությամբ, և, արդեն ավանդույթ դարձրեց ուսանողներին ողջույնի խոսքի փոխարեն նվիրել մեկ բանաստեղծություն. այս անգամ`Միքայել Նալբանդյանի «Ազատություն»

Գեւորգ Մհերյանը Սեւանի գաղութում նախ «գանտել»-ով, ապա դանակով հարձակվել է դատապարտյալների վրա

Նոյեմբերի 15-ին արտակարգ միջադեպ է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկում (գաղութ): Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Սեւան» ՔԿՀ-ից ոստիկանության Հրազդանի բաժին հայտնել են, որ նոյեմբերի 15-ին առավոտյան ժամը 7-ի սահմաններում «Սեւան» ՔԿՀ-ի բուժմասում 53-ամյա Գեւորգ Մհերյանը՝ նախկինում 3 անգամ դատված, որը 2009-ի ապրիլի 3-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 266 հոդված 2-րդ

Like արա իմ կովին Sojabook-ում

Արգենտինայում հայտնվել է նոր սոցիալական ցանց, որը նախատեսված է մարդկանց համար, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ. վկայակոչելով Reuters-ին՝ հաղորդում է Ittrend-ը: Ըստ գործակալության հաղորդման՝ ընկերների կամ ընտանիքի անդամների լուսանկարների փոխարեն, նոր սոցցանցի օգտատերերը փոխանակում են կովերի, սոյայի դաշտերի նկարներ եւ Like կոճակն են սեղմում վերջին մոդելի տրակտորների պատկերների ներքո: Կայքը ստեղծել է իրավաբան Մարիանո Տորուբյանոն, ըստ որի՝

Իտալիայում ուսանողները բողոքում են երկրի նոր կառավարության դեմ

Իտալիայում հազարավոր ուսանողներ բողոքի ցույցեր են անցկացրել` ուղղված երկրի նոր վարչապետ Մարիո Մոնտիի գլխավորած նոր կառավարության դեմ: Միլանում, Հռոմում եւ երկրի այլ քաղաքում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության ծառայողների եւ բյուջեի կրճատումների ու աշխատատեղերի սակավաթվության դեմ իրենց բողոքն արտահայտող ուսանողների միջեւ: Հռոմում անցկացվում է նաեւ տրանսպորտի ոլորտի աշխատողների գործադուլ, որի պատճառով քաղաքում այսօր չեն գործում գնացքներն

Ինքնասպան է եղել դպրոցի ուսուցիչը

Նոյեմբերի 16-ին ժ.12.00-ի սահմաններում Շիրակի մարզի Ջրառատ գյուղում իրենց տան երկրորդ հարկ տանող աստիճաններից կախվելու միջոցով ինքնասպան է եղել նույն գյուղի դպրոցի ուսուցիչ 63-ամյա Անուշավան Հրանտի Դարբինյանը: Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: Քննիչ Մկոյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական: Գագիկ ՇԱՄՇՅԱՆ

«Բայց որ լավ կտժժանք, հաստատ է». Գյումրեցի ուսանողները նշում են իրենց տոնը

Նախորդ տարի ուսանողների օրվա կապակցությամբ Գյումրու ուսանողական խորհուրդը, որի կազմի մեջ են մտնում Գյումրիի տարբեր բուհերի ուսանողական խորհուրդները,  կազմակերպել էր ֆլեշմոբ , որն ըստ մասնակիցների իրենց ուսխորհրդի կազմակերպած լավագույն միջոցառումն է եղել, իսկ այս տարի արտառոց և հետաքրքիր միջոցառումներ չեն կազմակերպել. «Որոշել ենք մի լավ ուրախանալ, նախ գնալու ենք զբոսնելու քաղաքի տեսարժան վայրերում, այնուհետև կգնանք

ԵՊՀ-ի EURO տատին…

Անվերջ լսում ենք, որ Երևանը աշխարհի հնագույն մայրաքաղաքներից է, ամենագեղեցիկներից  մեկը: Երևի ամենահնագույններից են նաև Երևանի փողոցներում նստած մուրացիկները: Այսօր ամեն գետնանցումում կարող ենք հանդիպել մուրացկանների: Բայց որ մուրացկանի կարելի է հանդիպել նաև ԵՊՀ տարածքում… Արդեն երրորդ տարին է, ինչ սովորում եմ ԵՊՀ-ում: Այդ ընթացքում ականատես եմ եղել ամենատարբեր բաների: Բայց մի բան, որին հանդիպում

«Մրցանակաբաշխությունը հենց այնպես չի արվում»

Ուսանողների ամենասպասված օրերից մեկը թերևս նոյեմբերի 17-ն է` ուսանողության միջազգային օրը, որին շատ ուսանողներ մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում, շատերն էլ նույնիսկ չգիտեն օրվա խորհուրդը: ԵՊՀ ուսանողական խորհուրդը երրորդ տարին է, ինչ տոնի առթիվ կազմակերպում է  «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխություն: Մեզ հետ զրույցում ուսանողներից մի քանիսը դժգոհեցին անցկացվող մրցանակաբաշխությունից՝ ակնարկելով՝ անարդար է ու անհասկանալի. «Համալսարանում սովորող ուսանողը

Սիլվա Համբարձումյանի ընկերությունում սկսվել են հարկային ստուգումներ

Գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությունում հարկային ստուգումներ են սկսվել: Epress.am-ի տեղեկություններով, հարկային տեսուչները ընկերության հացի եւ խմորեղենի արտադրամասեր են այցելել դեռևս երեկ երեկոյան, իսկ արդեն այսօր լուսաբացից «հիմնավորվել են» այնտեղ և մանրակրկիտ փաստաթղթային ստուգումներ են անցկացնում, ինչպես նաեւ ստուգում են լույսի եւ ջրի սպառման հետ կապված տվյալները: Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանը նոյեմբերի 10-ին լրագրողների

«Կուզեի պատասխանատվության սանդղակ ունենալ»

26-ամյա Կառլեն Խաչատյանը դասավանդում է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, բուհի ՈՒԳԸ նախագահն է, 2011 թվականին կազմավորված երիտասարդկան խորհրդարանի պատգամավոր է, ղեկավարում է Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովը, ինչպես նաև՝ նոյեմբերի 8-ից նախագահում է երիտասարդական խորհրդարանը: Իր մանկության և դպրոցական տարիների մասին խոսելիս Կառլենը նշում է, որ շատ գոհ է այդ տարիներից: Այդ

Սյունիքում օմբուդսմենի հանդիպումն անցավ պարբերաբար հոսանքազրկվող սենյակում

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Սյունիքի մարզկենտրոն Կապանից սկսել է մարզային այցելությունները: Կապանում ՀՀ օմբուդսմենի եւ նրա աշխատակազմի մեկ տասնյակից ավելի ներկայացուցիչների հանդիպումն անցավ պարբերաբար հոսանքազրկվող գրասենյակում: Հանդիպումից առաջ Կարեն Անդրեասյանը խոսեց իր հեղինակած եւ մամուլի գլխին մահակ դարձած վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացման նախաձեռնության մասին: «Ես 2009 թ.-ին առաջին անգամ Հայաստանում ուղղակի բարձրաձայնել եմ

Քաղաքապետարանի ԲՀԿ-ական պաշտոնյան բերման է ենթարկվել ոստիկանություն` թմրանյութ պահելու կասկածանքով

Քիչ առաջ ոստիկանության Մասիսի բաժնից ստորագրությամբ ազատ արձակվեց մի քաղաքացի: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` նոյեմբերի 17-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Մասիսի քաղաքապետարանի` բնակչության հատուկ սպասարկման բաժնի տնօրեն, նախկինում դատված, 25-ամյա Արթուր Ղազարյանին: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Ա.Ղազարյանը բերման է ենթարկվել

Լոռիում ծնողների 70 տոկոսը խոստովանել է, որ իր երեխայի հանդեպ որոշակի բռնություն է գործադրել

Բռնություն, դաստիարակություն, պատիժ: այս երեք գործոնները տարանջատելու, ծնողների եւ երեխաների հետ աշխատող բոլոր պետական եւ հասարակական կազմակերպություններին իրազեկելու նպատակով Save the Children կազմակերպությունը՝ Բաց հասարակության ինստիտուտի ու Եվրոպական միության հայաստանյան գրասենյակների ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագիրը: Ծրագրի արժեքը՝ 750 հազար եվրո: Լոռու մարզից մեկնարկած նախաձեռնության հեղինակներն այսօր լրագրողների հետ հանդիպման

Բյուջեն ի կատար ածելու ամենալուրջ քայլը շարիկ գլորելն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ես զայրացած եւ զարհուրած էի, երբ նայեցի տեսանյութը, որովհետեւ նախարարը համակարգչային խաղ էր խաղում իմ գործընկեր Արմեն Մարտիրոսյանի ելույթի ժամանակ, երբ վերջինս թվարկում էր այս կառավարության աչքի առջեւ թալանվող ընդերքի հաշվին եկամուտների ավելացման առաջարկությունը: Հաջորդը Տիգրան Թորոսյանի ելույթն էր, որի ժամանակ շարունակվում էր շարիկի գլորումը»,- այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում ասաց «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031