Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 8-ն արդեն զբաղված է»

Նոյեմբեր 17,2011 22:06

Մեր ուսանողներից շատերը չգիտեն, որ այսօր նրանց օրն է ու եկել էին դասի սովորական օրվա նման: Նրանցից շատերը բողոքում էին, որ իրենց տոնը պետք է ավելի շուտ նշվեր, քանի դեռ եղանակները տաք էին: «Կուզեմ, որ այս օրը գարնանը կամ սեպտեմբերին նշվի, որ լինի տաք եւ լուսավոր օր, ոչ թե այսպես ցուրտ, որ տրամադրություն չունենաս ուրախանալու»,- ասում է 19-ամյա Լուսինեն: 20-ամյա Սաթենիկ Մելքոնյանն էլ պնդում է. «Ընդհանրապես ես դեմ եմ ուսանողության տոնը Հայաստանում նշելուն, այստեղ մենք ոչ մի դեր էլ չունենք` ուղղակի ձեւական նշում ենք: Ուսանողներն ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնց ուշադրություն չեն դարձնում»: Մանկավարժական համալսարանի ուսանողուհի Նելլի Մովսիսյանն էլ կարծում է, որ ուսանողներն այդքան էլ ակտիվ չեն համալսարանի ներսում: «Ինձ համար կարեւոր չի երբ կլինի, ուղղակի ուզում եմ, որ տոնի զգացողություն լինի մեր մոտ: Մի տեսակ քնած վիճակ է:: Աշխույժ կյանքն ուսանողները պատկերացնում են դասի պրոցեսից դուրս: Մեր տոնն է ու պետք է այն կապված լինի ուսանողական պրոցեսի հետ: Ես օրինակ չգիտեյի, որ նոյեմբերի 17-ը մեր տոնն է: Կուզեյի մարտի 8-ին նշենք` չնայած այդ օրն արդեն զբաղված է»-, ծիծաղում է նա: Կան ուսանողներ էլ, որոնք դժգոհում են անուշադրությունից: Նրանցից մեկն էլ Աննա Բադալյանն է. «Ես կուզեմ, որ ամեն օրը մեր տոնը լինի: Միշտ ուսանողներն զգում են ուշադրության եւ արդարության կարիքը, ինչը չկա մեր համալսարաններում: Կցանկանայի, որ ամեն դասի գալուց իմանայի, որ այդ օրն էլ է իմը լինելու»:

                                                                                                                       Ռուբինա Սաֆարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930