Օրվա լրահոսը

Ստեղծվում է սփյուռքահայերի իրավունքների պաշտպանության հիմնադրամ

Ստեղծվում է սփյուռքահայերի իրավունքների պաշտպանության հիմնադրամ: Նպատակն է, որպեսզի սփյուռքահայերը վստահ լինեն, որ Հայաստանում իրենց իրավունքները պաշտպանվում են: Մանրամասն՝ քիչ անց  

«Փորձված աղվեսը զույգ ոտքով է «Մարիոթն» ընկնում

Աստղագուշակ Սուրեն Խաչատրյան – Կենդանակերպի նշանը՝ նույնը։ Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի դրամատիկ իրադարձություններով։ Երկուշաբթի օրը՝ անսպասելի աշխատանքային հանդիպում «Մարիոթ» հյուրանոցում։ Երեքշաբթի օրը կհամոզվեք, որ ժողովրդական առածը ճիշտ է. փորձված աղվեսը զույգ ոտքով է «Մարիոթն» ընկնում։ Չորեթշաբթի օրը՝ անսպասելի առաջարկ Լոնդոնից։ Ձեզ կհրավիրեն Նորին Գերազանցության ջենթլմենական քոլեջ՝ դասախոսություն կարդալու։ Հինգշաբթի օրը՝ աշխատանքային

Տարոն Մարգարյանը երդվեց

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցավ Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ այլ բարձրաստիճաններ:

Բախվել է ՀՀ նախագահի նստավայրի դարպասին

Նոյեմբերի 17-ին, ժամը 23.30-ի սահմաններում, նախագահական նստավայրի դարպասին է բախվել «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենա: Անվտանգության ծառայության աշխատակիցները կասեցրել են մեքենայի ընթացքը ու բռնել վարորդին: Ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պարզել են, որ վարորդը 1972 թ. ծնված Վաչագան Իսոյանն է, որը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ: Հանգամանքները պարզվում են: Վաչագան Իսոյանը ձերբակալված է: Կատարվում է

Իրավապաշտպանը՝ «Ժառանգության» նախաձեռնության մասին

Նախկին խորհրդային ճամբարի շատ երկրներում է գաղտնազերծման մասին օրենք ընդունվել՝ Լիտվա, Լատվիա, էստոնիա, Լեհաստան, Չեխիա, Սլովենիա, Գերմանիա, Ռումինիա, Ալբանիա, Հունգարիա, Վրաստան, Բուլղարիա, եւ այդ երկրներից ոչ մեկը ոչ միայն չի կործանվել, այլեւ իրենց զարգացմամբ շատ ավելի առաջ են Հայաստանից։ Սա գալիս է ապացուցելու, որ մտացածին է այն միտքը, թե գաղտնազերծման մասին օրենքը կարող է վտանգել

«Մեր իմացած երկրաչափությունը սկսվում ու վերջանում է մի հարթության վրա՝ մու-տի-լով-կա-յի»

Հայաստանում ծավալվում են ամենակարեւոր իրադարձությունները. մի անհայտ մարզպետ մի անմեղ կնոջ է խփել (այդպես էլ անհասկանալի մնաց՝ ոտքո՞վ, ձեռքո՞վ, մտքո՞վ), վարչապետն էլ մի երեկո հարբած ելույթ է ունեցել։ Եվ այս դարակազմիկ դեպքերի վերաբերյալ բոլորն ամեն ինչ գիտեն, բոլորն ամեն ինչ հասկանում են, ու բոլորն իրենց պարտավորված են համարում մեկնաբանել, իսկ հայկական մենթալիտետը մեկնաբանելը միայն մի

Մերն ուրիշ է

Եզակի երկիր Է Հայաստանը։ Միայն մեր երկրում Է հնարավոր արժեքների ու չափանիշների այսպիսի խճողում, այսքան ձեւախեղված քաղաքական դաշտ եւ այսքան հանդուրժող հասարակություն։ Միայն մեր երկրում Է հնարավոր, որ երկրի տնտեսությունը տապալելն ու տնտեսական խայտառակ իրավիճակ ստեղծելը ներվեն երկրիդ վարչապետին, սակայն մի քանի բաժակ խմիչքը դառնա մատի փաթաթան։ Միայն մեզանում Է հնարավոր, որ, ասենք, հանքարդյունահանման ոլորտում

Մենք դատապարտված ենք խոսել։ Բայց մեզ լսող չկա։

Սահմանադրական դատարանի նոյեմբերի 15-ի վճիռը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի վերաբերյալ (հիշեցնենք, որ շատերի կարծիքով այն սահմանափակում է խոսքի եւ արտահայտվելու ազատությունը) դժգոհության նոր ալիք բարձրացրեց։ Հայտարարություններ հնչեցին, թե Հայաստանում չկա խոսքի ազատություն, լրատվամիջոցներին խեղդում են, լրագրողները վախենում են ազատ արտահայտվել եւ այլն։ Ճիշտ չէ, թե Հայաստանում չկա խոսքի ազատություն։ Հակառակը, գուցե երբեք հայրենի պատմության մեջ

Սպանություն «Անահիտ» հանգստյան տանը. 58-ամյա տղամարդը ծեծելով սպանել է 29-ամյա աղջկան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի  17-ին, սպանություն է տեղի ունենցել Լոռու մարզում: Ինչպես Aravot.am-ին Ստեփանավանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը  22.40-ի սահմաններում Ստեփանավան բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին հայտնել են, որ գլխուղեղային փակ տրավմա, գլխի մասում ստացած սալջարդ, ուղեղային կոմա ախտորոշմամբ, անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ մի աղջիկ: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է,

Փողը տվել է հիմնադրամը, տոմսերը բաժանել ՀՀԿ-ն

Հանրապետական կուսակցությունը չի գաղտնազերծում, թե ինչ գումարներ է ծախսում Մարզահամերգային համալիրում անվճար համերգներ կազմակերպելու համար։ Որքան մեզ հայտնի է՝ Մարզահամերգային համալիրի միայն մեծ դահլիճը մեկ անգամ վարձակալելը 8 մլն դրամ արժե։ Երեկ խորհրդարանում ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանը հրաժարվել է պատասխանել մեր թղթակցի հարցին, երբ վերջինս ասել է, թե մեր ընթերցողներն ուզում են իմանալ՝ որքա՞ն

Թողնելու են նոր տարին եւ լծվելու Սերժի հեռացման գործընթացին

Հատված «Հանրապետություն» կուսակցության անդամ Սմբատ Այվազյանի հարցազրույցից – Ինչպե՞ս եք գնահատում այն վարկածը, որ ինչ-որ մի պահի իշխանությունն ինքը կուզենա գնալ արտահերթ ընտրությունների՝ Սահակաշվիլիի տարբերակով։ – Նման ինֆորմացիա չունեմ, բայց կարծում եմ, որ այս պահին իրենք նստած հաշվում են։ Եթե գոնե մտածեն, որ մի 40-45 տոկոսի շանս կունենան վերարտադրվելու, անպայման դրան կգնան։ Դա իրենց համար

Թալանի կասկածանքով կալանավորելը կուսակցական խաղե՞ր են

«Գառնի Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր, գործարար, ԲՀԿ անդամ Սուրիկ Հակոբյանը, որի ավագ որդին՝ Արտուշը, կրտսեր որդին՝ Անդրանիկը կալանավորված են մի շարք բարձրաստիճան անձանց տները թալանած բանդայի գործով՝ թերթին հարցազրույց է տվել: Ներկայացնում ենք հատվածներ: – Էս ամեն ինչը կուսակցական խաղեր են։ Ես Գագիկ Ծառուկյանից չեմ հրաժարվելու, Բարգավաճ կուսակցության անդամ եմ մնալու։ Սրանք էդ կուսակցության խաղերն

Արոնյանը խաղաղ տրամադրություն ունի

Շախմատի աշխարհի ութերորդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը երեկ ուշ երեկոյան միավորը բաժանեց Վլադիմիր Կրամնիկի հետ: Ոչ-ոքի գրանցվեց նաեւ Սվիդլեր-Անանդ, Կարյակին-Նակամուրա,Նեպոմնյաշչի-Իվանչուկ պարտիաներում: Օրվա միակ հաղթանակը տոնեց Մագնուս Կարլսենը` պարտության մատնելով աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Բորիս Գելֆանդին: Երկու տուրից հետո Իվանչուկը, Կարլսենը եւ Նեպոմնյաշչին վաստակել են 1,5-ական միավոր: 4-7-րդ տեղերը 1,0-ական միավորով բաժանում

Թագուհին առաջ անցավ

Ալբանիայում շախմատի աշխարհի թագուհու կոչման համար մրցամարտի երրորդ պարտիայում աշխարհի գործող չեմպիոնուհի Հոու Յիֆանը սեւ խաղաքարերով 38-րդ քայլում հաղթեց հնդիկ հավակնորդուհի Համփի Կոներուին: Հաշիվը դարձավ 2:1 : Այսօր չինացին խաղում է սպիտակներով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Էդուարդ Շարմազանով. «Արմեն Մովսիսյանը շատ պրոֆեսիոնալ, բարեխիղճ նախարար է» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ այսօր երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի աշխատանքային նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Երկու ժամից ավելի տեւած նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական հարցեր: ՀՀԿ խորհրդի անդամ, Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ քննարկվել են նաեւ կիրակի օրը տեղի ունեցած Իջեւանի

Հումորը ռիթմի զգացողություն է

Երբ երեխաներս նայում են «Վիտամինը» եւ ուշքները գնում է ծիծաղից, իսկ ինձ դա առանձնապես ծիծաղելի չի թվում, բնականաբար, մոտս հարց է առաջանում՝ ինչով է պայմանավորված մեր ընկալումների այդ տարբերությունը: Մի կողմ թողնենք տարիքային տարբերությունը եւ այն, որ «Վիտամինի» հումորը հիմնված է ոչ այնքան իրավիճակների՝ ծիծաղ առաջացնող բնույթից, որքան ժարգոնային բառերի առատ կիրառումից: Այդ բառերն էլ

Լավագույն ուսանողը գնալու է Լոնդոն

Այսօր` ուսանողների օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և Հայաստանի պետական Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ միջոցառում էր կազմակերպվել օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Միջոցառման սկզբում հայտարարվեց  ՀՊՄՀ-ի «Լավագույն ուսանողի» անունը: Թեկնածուները տասն էին` տարբեր ֆակուլտետներից:  «Լավագույն ուսանողի» կոչմանն արժանացավ Հոգեբանության և սոցիալական մանկավարժության ֆակուլտետի ուսանողուհի Սառա Վանյանը, ով երկշաբաթյա ուղեւորության հնարավորություն ստացավ`

Արմենչիկյան սինդրոմ

Համարյա բոլորը ճանաչում են Արմենչիկին՝ ռաբիսի ծագող աստղին.  բազմահազարանոց համերգասրահներ է լցնում, ճաշակ թելադրում, քարոզում իրենը… Ցավոք, արմենչիկությունն այսօր պահանջված է  ամենուր, բոլոր ոլորտներում՝ սկսած քաղաքականությունից, ավարտված ժուռնալիստիկայով ու մշակույթով: Տեսնես`  ինչքա՞ն է տեւելու Արմենչիկի «դարաշրջանը»…   Արմենչիկյան մոտիվներով տեսահոլովակ՝ առանց Արմենչիկի

Ոչ մի պաշտոնանկություն էլ չեղավ

Չնայած նախապես տարածված լուրերին, թե ՀՀԿ-ն այսօր քննարկելու է Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Արարատի մարզպետների պաշտոնանկության հարցը՝ քիչ առաջ ավարտված նիստից հետո պարզ դարձավ, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Մանրամասն՝ քիչ անց

«Մեկ ուրախ օր, որպես նախարար, չեմ ապրել». Արմեն Աշոտյան

Այսօր ուսանողների օրվա կապակցությամբ «Առավոտ երիտասարդականը» որոշեց ներկայացնել Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ուսանողական տարիները: Նրա հետ չժամադրվեցինք. նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության միջոցով տեղեկացանք, որ այսօր Կառավարության նիստ կա, այնտեղ էլ կարող ենք հանդիպել նախարարին: Մոտեցանք՝ պարոն Աշոտյանն էլ առաջարկեց իր հետ գնալ նախարարություն՝ սուրճ խմելու եւ զրուցելու:     «Աշոտյանների ցեղում չկա

ՀՀ ոստիկանապետը հերթական հրամաններն է ստորագրել

Ինչպես Aravot.am-ին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այսօր աշխատանքից ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության բաժնի պետ Մուշեղ Բաբայանը: Նրա փոխարեն ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել է Գեւորգ Գեւորգյանը, որը նախկինում աշխատել է Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության քննչական գլխավոր

«Մարտի 8-ն արդեն զբաղված է»

Մեր ուսանողներից շատերը չգիտեն, որ այսօր նրանց օրն է ու եկել էին դասի սովորական օրվա նման: Նրանցից շատերը բողոքում էին, որ իրենց տոնը պետք է ավելի շուտ նշվեր, քանի դեռ եղանակները տաք էին: «Կուզեմ, որ այս օրը գարնանը կամ սեպտեմբերին նշվի, որ լինի տաք եւ լուսավոր օր, ոչ թե այսպես ցուրտ, որ տրամադրություն չունենաս ուրախանալու»,-

Թամամյանի եւ բանդայի անդամների կալանքի ժամկետները երկարացվեցին

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ուժեղացված ռեժիմ էր հայտարարվել Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշված դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման աշխատակիցների կողմից: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանում տեղի էին ունենում դռնփակ մի քանի դատական նիստեր: Նախ դատավոր Մխիթար Պապոյանը եւս 2 ամսով երկարացրեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես

Տոնդ շնորհավո´ր, ԵՊՀ-ի ուսանո´ղ

Երրորդ տարին անընդմեջ ավանդական դարձած այս բառերով սկսվեց ԵՊՀ համերգ–մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվել էր ՈւԽ-ի և ԵՊՀ Մշակույթի կենտրոնի ջանքերով: Տոնական միջոցառումը մեկնակեց ողջույնի խոսքերով. ԵՊՀ ՈւԽ նախագահ Ցոլակ Ակոպյանը, ողջունելով ներկաներին, հորդորեց ուսանողի համար կարևոր այս օրն անցկացնել մեծ ուրախությամբ, և, արդեն ավանդույթ դարձրեց ուսանողներին ողջույնի խոսքի փոխարեն նվիրել մեկ բանաստեղծություն. այս անգամ`Միքայել Նալբանդյանի «Ազատություն»

Գեւորգ Մհերյանը Սեւանի գաղութում նախ «գանտել»-ով, ապա դանակով հարձակվել է դատապարտյալների վրա

Նոյեմբերի 15-ին արտակարգ միջադեպ է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկում (գաղութ): Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Սեւան» ՔԿՀ-ից ոստիկանության Հրազդանի բաժին հայտնել են, որ նոյեմբերի 15-ին առավոտյան ժամը 7-ի սահմաններում «Սեւան» ՔԿՀ-ի բուժմասում 53-ամյա Գեւորգ Մհերյանը՝ նախկինում 3 անգամ դատված, որը 2009-ի ապրիլի 3-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 266 հոդված 2-րդ

Like արա իմ կովին Sojabook-ում

Արգենտինայում հայտնվել է նոր սոցիալական ցանց, որը նախատեսված է մարդկանց համար, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ. վկայակոչելով Reuters-ին՝ հաղորդում է Ittrend-ը: Ըստ գործակալության հաղորդման՝ ընկերների կամ ընտանիքի անդամների լուսանկարների փոխարեն, նոր սոցցանցի օգտատերերը փոխանակում են կովերի, սոյայի դաշտերի նկարներ եւ Like կոճակն են սեղմում վերջին մոդելի տրակտորների պատկերների ներքո: Կայքը ստեղծել է իրավաբան Մարիանո Տորուբյանոն, ըստ որի՝

Իտալիայում ուսանողները բողոքում են երկրի նոր կառավարության դեմ

Իտալիայում հազարավոր ուսանողներ բողոքի ցույցեր են անցկացրել` ուղղված երկրի նոր վարչապետ Մարիո Մոնտիի գլխավորած նոր կառավարության դեմ: Միլանում, Հռոմում եւ երկրի այլ քաղաքում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության ծառայողների եւ բյուջեի կրճատումների ու աշխատատեղերի սակավաթվության դեմ իրենց բողոքն արտահայտող ուսանողների միջեւ: Հռոմում անցկացվում է նաեւ տրանսպորտի ոլորտի աշխատողների գործադուլ, որի պատճառով քաղաքում այսօր չեն գործում գնացքներն

Ինքնասպան է եղել դպրոցի ուսուցիչը

Նոյեմբերի 16-ին ժ.12.00-ի սահմաններում Շիրակի մարզի Ջրառատ գյուղում իրենց տան երկրորդ հարկ տանող աստիճաններից կախվելու միջոցով ինքնասպան է եղել նույն գյուղի դպրոցի ուսուցիչ 63-ամյա Անուշավան Հրանտի Դարբինյանը: Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: Քննիչ Մկոյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական: Գագիկ ՇԱՄՇՅԱՆ

«Բայց որ լավ կտժժանք, հաստատ է». Գյումրեցի ուսանողները նշում են իրենց տոնը

Նախորդ տարի ուսանողների օրվա կապակցությամբ Գյումրու ուսանողական խորհուրդը, որի կազմի մեջ են մտնում Գյումրիի տարբեր բուհերի ուսանողական խորհուրդները,  կազմակերպել էր ֆլեշմոբ , որն ըստ մասնակիցների իրենց ուսխորհրդի կազմակերպած լավագույն միջոցառումն է եղել, իսկ այս տարի արտառոց և հետաքրքիր միջոցառումներ չեն կազմակերպել. «Որոշել ենք մի լավ ուրախանալ, նախ գնալու ենք զբոսնելու քաղաքի տեսարժան վայրերում, այնուհետև կգնանք

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031