Օրվա լրահոսը

Մարգար Օհանյանը գործը շուտով կուղարկվի դատարան

ՃՈ նախկին պետ, կալանքի տակ գտնվող Մարգար Օհանյանի վերաբերյալ գործով նախաքննությունը գտնվում է ավարտական փուլում եւ շուտով կուղարկվի դատարան։ Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է պաշտպան Մկրտիչ Վասակյանը։ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար, անազատության մեջ է արդեն շուրջ երեք ամիս՝ օգոստոսի 30-ից։ Վասակյանը դժվարացավ

Տատիկին հարկավոր էր մի զույգ կոշիկ

Սպիտակի մշակույթի տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ, երբ Արթուր Բաղդասարյանը խոսել է հաշմանդամների, աղետի գոտու, զբաղվածության խնդիրներից, սոցիալապես անապահով խավի հոգսերից, մի տատիկ հանդիպումից հետո մոտեցել է նրան եւ ամաչելով խնդրել, որ Բաղդասարյանն իրեն օգնի։ Երբ ԱԽ քարտուղարը հետաքրքրվել է, թե ինչով կարող է նրան օգնել, տատիկն Արթուր Բաղդասարյանի ականջին շշնջացել է՝ «կոշիկ չունեմ»: Ասում

Սիլվա Համբարձումյանի դեպքո՞վ են «Լիսկայի» հարցերը լուծում

Դատելով հատուկ քննչական ծառայության արագ արձագանքից, որը երեկ տեղեկացրեց, թե քրեական գործ է հարուցվել «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում նոյեմբերի 14-ի երեկոյան տեղի ունեցած դեպքի կապակցությամբ (Սյունիքի մարզպետը ծեծի է ենթարկել գործարար Սիլվա Համբարձումյանին), կարելի է հետեւություններ անել, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարցը վաղուց էր հասունացել, ուղղակի պատկերավոր ասած` «Ֆրանց Ֆերդինանդի սպանությունն» էր դրան պակասում: Մի խոսքով`

Սահմանադրականը վճռեց. դատի տալ կարելի է, սնանկացնել՝ ո՛չ

ՍԴ երեկվա որոշման ամենակարեւոր հանգամանքներից մեկը. «Վնասի փոխհատուցման իրավաչափությունը որոշելիս՝ պատասխանողի սահմանափակ միջոցները պետք է դիտվեն որպես գործոն, հաշվի առնվի պատասխանողի եկամուտների չափը, չսահմանվի պատասխանողի համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության համար»։ Եթե «իրավաբաներենից» թարգմանենք, ապա այս վերջինը նշանակում է, որ վիրավորանքի կամ զրպարտության համար կարող եք դատի

Իջեւանի ընտրությունները` ընթերցողի աչքերով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այս տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես է Իջեւանի նորընտիր քաղաքապետ, ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանը ինչ-որ մեկին գրպանից ինչ-որ բան տալիս, մեզ է ուղարկել մեր ընթերցողներից մեկը: Նա պնդում է, որ Ղալումյանը ընտրակաշառք է բաժանում, եւ որ տեսանյութն արվել է հենց Իջեւանի քաղաքապետի ընտրության օրը` նոյեմբերի 13-ին, Իջեւանի կենտրոնում` Երեւանյան փողոցում, ԲՀԿ գրասենյակի դիմաց, որը

Խելացի լինզաներ. ֆիլմերն ու նկարներն՝ անմիջապես աչքի մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մոտ ապագայում աչքերի լինզաներում կներդրվի «էկրան», որը թույլ կտա դիտել ֆիլմեր, նկարներ, ընկերների անունները, տվյալները, ճանապարհին նայել «GPS-աչքերով» և շատ ավելին: Վաշինգտոնի համալսարանի գիտնական Բաբակ Պարվիզը ներկայացրել է նման լինզայի նախատիպը, որում ներդրված են միկրոսխեմաներ:  «Դրանք թույլ կտան  շատ բարձր հստակությամբ դիտել տարատեսակ պատկերներ»,-ասում է Պարվիզը: Նախկինում նման լինզաներ չեն մշակվել, քանի որ դրանց պատրաստումը

Ուժեղ մրցակիցը Վրաստանն է. կարծում է Արտակ Վարդանյանը

  «Մանկական Եվրատեսիլ 2011» -ի հաղորդավարներն են լինելու Գոհար Գասպարյանը և Ավետ Բարսեղյանը: Այդ մասին այսօր Անի պլազա հյուրանոցում ասուլիսի ժամանակ  ասացին ասուլիսի կազմակերպիչներ Գոհար Գասպարյանը եւ Արտակ Վարդանյանը: «Թեկնածուներ շատ են եղել և բավական երկար քննարկումներից ու բանակցություններից հետո կանգ են առել այս անունների վրա»,-ասաց  Գոհար Գասպարյանը: «Առավոտ երիտասարդականը»   հետաքրքրվեց, թե իրենց կարծիքով որ

Մեկ տարի ուշացումով բացվեց Վարուժան Վարդանյանի ցուցահանդեսը

Այսօր Նկարիչների միությունում կայացավ  անվանի գեղանկարիչ  Վարուժան Վարդանյանի ստեղծագործությունների հետահայաց  ցուցահանդեսի բաց ումը: Պատկերասրահում ներկայացված էին արվեստագետի լավագույն գործերը, որոնք հասցրել էին սիրվել և ճանաչվել: Վարուժան Վարդանյանը գեղանկարչության ասպարեզ մտավ 1960-ականների տաղանդավոր արվեստագետներ  Մինաս Ավետիսյանի , Սեյրան Խաթլամաջյանի, Աշոտ Հովհաննիսյանի և մյուս սերնդակիցների հետ : Վ. Վարդանյանի գործերը ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ երկրներում, տեղ գտել

Գյուղում վերջին անգամ 1 տարի առաջ է երեխա ծնվել

Վայոց Ձորի Սալլի գյուղը աստիճանաբար նոսրանում է: Հեռանում են բոլորը, տղամարդիկ` արտագնա աշխատանքի, աղջիկներն` ամուսնանալու համար: Հատկապես կանանց արտահոսքն է ամենամեծ խնդիրը, տղամարդիկ ձմռանը դեռ կվերադառնան, իսկ Սալլի սիրուն աղջիկները` ոչ: Սալլիում, հարսների «արտահանումը» գերազանցում է ներմուծումը»` հարս տալիս են, բայց չեն բերում:  Ո՞ր աղջիկը կգա, էս գյուղում կամուսնանա, իսկ գյուղի աղջիկներն էլ էնքան են

Սեւանի հոգեւոր ճեմարանի սաները թունավորվել են

«Առավոտի» չճշտված տեղեկություններով` օրերս սննդային զանգվածային թունավորում է գրանցվել Սեւանի հոգեւոր ճեմարանի ուսանողների մոտ: Ըստ մեր աղբյուրի` թվով քսաներեք ուսանող թունավորվել են, նրանցից ոմանք ներկայումս Երեւանի հիվանդանոցներում են` նրանց «սիստեմա» է միացված: Այժմ քննություն է գնում պարզելու` ինչից են թունավորված սաները` անանասի հյութից, թե ոլոռով ապուրից: Քանի որ այս տեղեկությունը մենք ստացանք ուշ երեկոյան` ճշտելու

Երեխային թողեց քրոջը

Արմենն ու Մարինեն եղբայր և քույր էին: Նրանք դեռ երեխա էին, երբ երկրաշարժից մահացավ իրենց մայրը: Մեծացան հոր խնամակալության տակ: Տարիներ հետո Մարինեն ամուսնանում է և մեկնում Երևան, որոշ ժամանակ անց էլ Արմենն է ամուսնանում. «Կնոջս շատ էի սիրում: Թվում էր` ամեն ինչ կարգին է, ծնվել էր մեր առաջնեկը` Սարգիսը: Սակայն պատահեց ինձ համար ամենասարսափելին.

Դատավորին ներկայացնում էին ուժեղ հսկողության ներքո

Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանում արդեն 2 ժամ է, հայտարարված է ուժեղացված ծառայություն: Ինչպես դատարանից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարան են ժամանել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, Քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, ովքեր նշված դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի մասնակցությամբ, դատարանի աշխատակազմին են ներկայացնում նորանշանակ դատավոր Արշակ Վարդանյանին, ով, ըստ

Մի քանի րոպե բժշկական քոլեջում

«Սպիտակամորթ, բայց սեւազգեստ մի խումբ տղաներ… Նրանց միջով ամեն օր ստիպված եմ լինում անցնել»,- ասաց բժշկական քոլեջի ուսանողուհին: Առավոտյան ժամը 10-ն էր, երբ «Առավոտ երիտասարդականը» եղավ Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջում: Շենք մտնելուն պես՝ դիմավորում են բժշկական խալաթներով ուսանողները: Սկսում է մարմնովդ դող անցնել` ուր որ է կներարկեն, ատամդ կհանեն կամ էլ չգիտես, թե ինչ

ՀՔԾ-ն հարուցեց քրեական գործ՝ Սյունիքի մարզպետի հասցրած հարվածների առնչությամբ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացի Սիլվա Համբարձումյանից ստացած գրավոր հաղորդման հիման վրա՝ ըստ որի Սյունիքի մարզպետը 2011 թվականի նոյեմբերի 14-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարվածներ է հասցրել իրեն: Ս.Համբարձումյանին առաջարկվել է դատաբժշկի ուղեգիր, սակայն նա հրաժարվել է փորձաքննության ենթարկվելուց՝ պատճառաբանելով, որ մարզպետի հարվածից ցավ է զգացել, սակայն մարմնական վնասվածքներ չի ստացել: Հարուցվել է

Լարիսա Ալավերդյանը բյուջեն լցնելու աղբյուրներ է ցույց տալիս

ՀՀ ԱԺ-ում այսօր հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն անդրադարձել է «ստվերին» եւ առաջարկել բյուջեն լցնելու աղբյուրներ: Նա, մասնավորապես, ասել է.«Մեր խմբակցությունը տարիներ շարունակ ներկայացնում է օրենսդրական նախաձեռնություններ և առաջարկներ, որոնց ընդունումն ու իրականացումը կբերի այնպիսի բյուջեի ձևավորմանը, որը կնպաստի օլիգարխիկ համակարգի արմատախիլ անելուն եւ մարդակենտրոն քաղաքական համակարգ ստեղծելուն։ Ամեն անգամ «բյուջեում փող չկա»

Սահմանադրական դատարանի որոշումը

ՀՀ սահմանադրական դատարանը, 2011թ. նոյեմբերի 15-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա քննության առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերին եւ 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, որոշեց. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը՝ սահմանադրական դատարանի որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներից

ՀՀԿ-ի պատգամավորը շնորհակալ է Թռչկանի համար

Երեկ ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի ելույթը նվիրված է եղել Թռչկանի ջրվեժին: Նա, մասնավորապես, ասել է. «Գուցե և մեզանից շատերի համար այդպես էլ աննկատ մնար Թռչկանն իր գեղատեսիլ բնությամբ, եթե չլիներ նրա շուրջ բարձրացված այս աղմուկը: Անշուշտ, մենք նույնպես խրախուսում և կարևորում ենք վերականգնվող այլընտրանքային էներգիաի արտադրությունը, որը մեզ համար

Զոհվել է 6 տարեկան երեխա

  Այսօր առավոտյան Իջեւանի տարածաշրջանի Ակնաղբյուր գյուղում զոհվել է  6 տարեկան  Սպարտակ Թուխիկյանը: Ոստիկանության մեր աղբյուրները հայտնեցին, որ երեխաներով փորձել են հրել, գործարկել մեքենան, որի ղեկին նույնպես դպրոցական է եղել: Սպարտակը  հայտնվել է թափ առած մեքենայի անիվների տակ եւ զոհվել: Իջեւանի հիվանդանոցից տեղեկացանք, որ ժամը 9.30-ի սահմաններում  հարազատները երեխային արդեն մահացած վիճակում տեղափոխել են հիվանդանոց:

Իջեւանի քաղաքապետի ընտրությունները՝ ժողովրդավարության դրսեւորում. ՀՀԿ պատգամավոր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իջեւանում կիրակի օրը տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները ըստ հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանի՝ ժողովրդավարության հերթական դրսեւորում են: Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ պատգամավորը շնորհավորեց Իջեւանի նորընտիր քաղաքապետ, ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Ղալումյանին: «Ուրախ եմ հանրության մեջ ձեւավորված այն կարծիքի համար, որ  բոլորը մտածում են, թե հանրապետականը բոլոր ընտրություններում պետք է հաղթի: Սա խոսում է Հանրապետականի

Հասմիկ Պապյան. «Կվերադառնամ Հայաստան, բայց այլ կարգավիճակով»

1989թ. նոյեմբերի 16-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ռոզինայի դերերգով (Ռոսինի «Սեւիլյան սափրիչ») առաջին անգամ հայ հանդիսատեսը ծանոթացավ այսօր արդեն ճանաչված օպերային սոպրանո Հասմիկ Պապյանին: Ներկայացումից հետո  մասնագետների ու օպերային արվեստի սիրահարների «մտատանջությունը», թե երիտասարդ երգչուհին երկար չի մնա մեր թատրոնում,  կհասնի «Մետրոպոլիտեն», «Լա Սկալա» եւ այլ հեղինակավոր թատրոններ, իրականություն դարձավ:

Համապատասխանում են Սահմանադրությանը, կարելի է շարունակել ճնշել լրատվամիջոցներին

  Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Սահմանադրական դատարանը քննում էր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիմումը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերին եւ 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ: Սահմանադրական դատարանի 37 էջից բաղկացած որոշման հրապարակումը տեւեց կես ժամ: Սահմանադրական դատարանը հանգեց նրան, որ ՀՀ

Կալանավորը մահացել է հիվանդախցում

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Կարեն Պետրոսյանը հիվանդախցում հանկարծամահ է եղել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մահվան պատճառը կասվի փորձաքննությունից հետո: Տեղեկացնենք, որ 46-ամյա կալանավոր Կարեն Պետրոսյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 18-ին : Նա կասկածվել է քրօրի 104 հոդվածի՝ սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով, պատվերով, 175 հոդվածի՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ,184 հոդվածի՝

«Մանկական Եվրատեսիլի» տոմսի գինը 9-55 եվրոյին համարժեք դրամ

Այսօր «Մանկական Եվրատեսիլ- 2011» երգի մրցույթի վերաբերյալ ասուլիսում հայտարարվեց, որ մրցույթը կայանալու է դեկտեմբերի 2-3-ին՝ «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում: Մրցույթը վարելու են   Գոհար Գասպարյանն ու Ավետ Բարսեղյանը:  Մրցույթին հավատարմագրված 50-ից ավելի լրագրողները կարող  են  ներկա լինել նաեւ փորձերին:  Կազմակերպիչներ Գոհար Գասպարյանն ու Արտակ Վարդանյանը տեղեկացրին, որ գլխավոր փորձի  օրվա տոմսերի գինը կազմում է  3.5-22 եվրոյին

Ձյուն է գալիս, բայց կհալչի

Երեւանում այս պահին ձյուն է տեղում: Aravot.am-ը «Հայպետհիդրոմետից» հետաքրքրվեց՝ տեղումները շարունակվելո՞ւ են, թե՞ այս ձյունը կարճ կյանք ունի:  «Հայպետհիդրոմետի» հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց առաջիկա 3 օրերի եղանակի տեսությունը: Ըստ նրա, մինչեւ նոյեմբերի 17-ը օդի ջերմաստիճանը բարձրանալու է 5-7 աստիճանով. «Սա հատկապես կզգացվի գիշերային ժամերին, քանի որ այդ

Նախընտրական տղամարդիկ

Տղամարդու ձայնալարերը ուղղակի  պրկվել  էին, դեմքը կարմիր-կարմիր էր, աչքերը՝  արյունոտ, ձայնը կոկորդից դուրս էր գալիս խռպոտ,  կոշտ,  վզի վրա  բոլոր մկանները ահավոր ձգված  էին,  թվում  էր, մի քիչ էլ շարունակի գոռգոռոցը,  կպայթի  համայն հայության աչքի առաջ: Բայց տղամարդը շարունակում  էր գոռգոռալ, շարունակում էր  խոսել, թափահարելով ձեռքրը  ամուր բռնած փոքրիկ ամբիոնը եւ մարդիկ   նրան լսում  էին

Կապանի նկարիչները կունենան ցուցասրահ

Սյունիքի մարզկենտրոն Կապանի նկարիչները հնարավորություն չունեն ցուցադրելու ու վաճառելու իրենց նկարները: Ու այս վիճակը դրդել է շատերին մոռանալ արվեստը ու ընտանիքի կարիքները հոգալու համար զբաղվել այլ գործով: Կապանցի նկարիչների համար այսօր ուրախալի լուր է հայտնել քաղաքապետ Արտուր Աթայանը: Ըստ նրա՝ քաղաքի Ժամանակակից արվեստի թանգարանի 700 քմ տարածքից մի մաս է առանձնացվել, որը եկող տարի կնորոգվի

Կապանի քաղաքապետը՝ Կապանի խնդիրների մասին

Կապանում կարեւորագույնը բազմաբնակարան շենքերի անմխիթար տանիքների ու վերելակների խնդիրն է, լուծումը կապված է մեծ ֆինանսների հետ է: «Ճիշտ է, վերջին 3 տարիներին համայնքի, պետության միջոցներով մոտ 41 տանիք է վերանորոգվել, բայց դա քիչ է, 50-ից ավելի տանիքներ դեռ հրատապ նորոգման կարիք ունեն, շատ սարսափելի ու ծանր է վիճակը: Վերելակներն ու տանիքները համարվում են բնակիչների սեփականություն

Նարեկ Սարգսյանը հրաժարվեց պաշտոններից մեկից

Այսօր Երեւանում կայացած Ճարտարապետների եւ շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության խորհրդի ընդլայնված նիստում հրաժարական տվեց խորհրդի նախագահ, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Հրաժարականն անակնկալ չէր միայն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի  համար, որին, ինչպես նախարարն ինքը հայտարարեց՝ արդեն տեւական ժամանակ է, ինչ Նարեկ Սարգսյանը խնդրում եւ առաջարկում է ընդունել իր խնդրանքը: «Պետք չէ ինձ հարգել, իմ խնդրանքը

Հոսթինգի մասին. Բացատրում են դրանից հասկացողները

Բլոգեր Վահե Շահվերդյանն ասում է՝ տիրապետում է հոսթինգի բոլոր նրբություններին, նշում է՝ սերվերից է կախված ներբեռման արագությունը: Ըստ նրա՝ Հայաստանում նորմալ սերվեր չկա: Ամենաուժեղը գերմանականներն ու ամերիկյաններն են: Հինգ տարի առաջ, երբ լսել է հոսթինգ տերմինը, կողքին եղած ծրագրավորողը միանգամից աչքով է արել և հետո բացատրել, թե ինչ է դա: Հոսթինգը իրենից ներկայացնում է  համակարգչային

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031