Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի ընտրությունները` ընթերցողի աչքերով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբեր 15,2011 23:46

Այս տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես է Իջեւանի նորընտիր քաղաքապետ, ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանը ինչ-որ մեկին գրպանից ինչ-որ բան տալիս, մեզ է ուղարկել մեր ընթերցողներից մեկը: Նա պնդում է, որ Ղալումյանը ընտրակաշառք է բաժանում, եւ որ տեսանյութն արվել է հենց Իջեւանի քաղաքապետի ընտրության օրը` նոյեմբերի 13-ին, Իջեւանի կենտրոնում` Երեւանյան փողոցում, ԲՀԿ գրասենյակի դիմաց, որը նաեւ Վարդան Ղալումյանի նախընտրական շտաբն է եղել: Ըստ մեր ընթերցողի` այդ ամենն արվում էր հենց ՀՀԿ-ական մարզպետի ղեկավարած մարզպետարանի քթի տակ, ինչը նշանակում էր որ ՀՀԿ-ն աչք է փակել այդ ամենի վրա: Հիշեցնենք նաեւ, որ Իջեւանի մեր աղբյուրները դեռ ընտրության ժամանակ էին ահազանգում, որ ընտրակաշառք է բաժանվում, եւ նույնիսկ վստահեցնում էին, որ մի քանի հոգու` ընտրակաշառք բաժանելու կասկածներով տարել են քաղմաս, ապա ավելի ուշ բաց թողել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930