Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժեղ մրցակիցը Վրաստանն է. կարծում է Արտակ Վարդանյանը

Նոյեմբեր 15,2011 22:57

 

«Մանկական Եվրատեսիլ 2011» -ի հաղորդավարներն են լինելու Գոհար Գասպարյանը և Ավետ Բարսեղյանը: Այդ մասին այսօր Անի պլազա հյուրանոցում ասուլիսի ժամանակ  ասացին ասուլիսի կազմակերպիչներ Գոհար Գասպարյանը եւ Արտակ Վարդանյանը: «Թեկնածուներ շատ են եղել և բավական երկար քննարկումներից ու բանակցություններից հետո կանգ են առել այս անունների վրա»,-ասաց  Գոհար Գասպարյանը: «Առավոտ երիտասարդականը»   հետաքրքրվեց, թե իրենց կարծիքով որ երկրները կարող են լուրջ մրցակիցեր լինել: «Հիմա, որ պատասխանեմ, կասեն կողմնապահություն եմ անում, բայց ես շատ եմ հավանել Վրաստանի ներկայացուցչի կատարումը և այս պահի դրությամբ այդ կատարումն եմ համարում մրցակից», -պատասխանեց Արտակ Վարդանյանը: Եվրատեսիլի մրցանակը պատրաստելու է Նուռը: «Կարծում եմ` շատ հետաքրքիր մրցանակ է հաղթողի համար և բացի մրցանակից` կլինեն նաև շատ անակնկալներ: Առաջին անգամ Հայաստանի պատմութան մեջ լինելու է հրավառություն-ներկայացում: Կլինեն նաև այլ անակնկալներ, բայց չակերտներն առայժմ չենք բացի»,-ասաց Գոհար Գասպարյանը և վերջում հավելեց, որ Եվրատեսիլը տեղական արտադրության համար  չէ, այն մասշտաբային բնույթ է կրում, որտեղ պարտավորվածությունը մեծ է:

 

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930