Լրահոս
Օրվա լրահոսը

Խելացի լինզաներ. ֆիլմերն ու նկարներն՝ անմիջապես աչքի մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբեր 15,2011 23:36

Մոտ ապագայում աչքերի լինզաներում կներդրվի «էկրան», որը թույլ կտա դիտել ֆիլմեր, նկարներ, ընկերների անունները, տվյալները, ճանապարհին նայել «GPS-աչքերով» և շատ ավելին:

Վաշինգտոնի համալսարանի գիտնական Բաբակ Պարվիզը ներկայացրել է նման լինզայի նախատիպը, որում ներդրված են միկրոսխեմաներ:  «Դրանք թույլ կտան  շատ բարձր հստակությամբ դիտել տարատեսակ պատկերներ»,-ասում է Պարվիզը:

Նախկինում նման լինզաներ չեն մշակվել, քանի որ դրանց պատրաստումը այնքան էլ հեշտ չէ. այն նյութը, որից պատրաստվում են լինզաները, միկրոսխեմաներից ուղղակի հալչում է: Սակայն Պարվիզի ղեկավարած խումբը գտել է այլընտրանքային լուծում: Շարունակությունը դիտեք տեսահոլովակում:

PCNews.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930