Օրվա լրահոսը

Մանկատան շրջանավարտներից բնակարանները հետ կվերցնեն

2012 թ. պետական բյուջեի նախագծում հատկացումներ չկան մանկատների շրջանավարտների բնակարանային ապահովման գծով, ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում երեկ ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: News. am-ի փոխանցմամբ, այդ նպատակով միջոցներ չեն հատկացվել նաեւ 2011 թ., իսկ 2003-10 թվականներին մոտ 300 բնակարան է տրվել: Սակայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության

Քուշկյանին մի շաբաթ ժամանակ են տալիս

Թե չէ՝ ահավոր բաներ են անելու Մեծամորցի 74-ամյա հաշմանդամ-թոշակառու Վալենտինա Վարդանյանը մինչեւ հասնում է պոլիկլինիկա, որպեսզի առաջնային բուժօգնություն ստանա, այսպես ասած՝ «կես մարդ է դառնում»: Բանն այն է, որ կառավարության՝ առողջապահության ոլորտի օպտիմալացման մասին որոշման արդյունքում, Մեծամոր քաղաքի կենտրոնում գտնվող պոլիկլինիկան փակվել է, իսկ բուժանձնակազմը՝ սարքավորումներով հանդերձ, տեղափոխել են քաղաքից մի քանի կմ հեռու՝ հիվանդանոցին

Պաշտպանները պատրաստ չէին

Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր տղայապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դատական դռնփակ նիստը: Նախատեսվում էր, որ պաշտպանական ճառերով հանդես կգան մեղադրյալի պաշտպանները: Սերոբ Տեր-Պողոսյանի պաշտպաններն ասացին, որ դեռ պատրաստ չեն հանդես գալ պաշտպանական ճառերով: Դատաքննությունը հետաձգվեց: Հիշեցնենք, որ մեղադրող կողմը պահանջել է 15 տարվա ազատազրկում:

Ոստիկանները հետեւել են ոստիկաններին

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալներից մեկին թմրանյութ փոխանցելու փաստի առնչությամբ ՔԿՀ-ում նրանց վերաբերյալ նյութերի նախապատրաստման եւ ոստիկանության Էրեբունու քննչական բաժին ուղարկելուց հետո բռնվել են ոստիկանները: ՀՀ ոստիկանության շտաբի Բարեփոխումների մշակման եւ ծրագրերի համակարգման բաժնի ավագ տեսուչ Կարեն Խաչատրյանը եւ ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միհրան Քեշիշյանը այդ գործով պատասխանատվությունից ազատելու համար ստացել

Վթարի է ենթարկվել ՊՆ-ի ավտոմեքենան

Ինչպես տեղեկացրել են ՊՆ մամուլի ծառայությունից, նախօրեին, ժամը 17:40-ի սահմաններում, զինծառայողներ տեղափոխող «ՊՆ ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան, հերթափոխից վերադառնալիս Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերի մոտ շրջվել է: Վթարի հետեւանքով 23 զինծառայողներ ստացել են մարմնական վնասվածքներ եւ ապաքինվում են:

Նորանշանակը հանդիպել է

Երեկ Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը այցելել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակ: «Ազատ դեմոկրատների» վերնախավի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության վիճակին, արտաքին հարաբերություններին, հասարակական-քաղաքական գործընթացներին վերաբերող հարցեր: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նորանշանակ դեսպանն իր նախաձեռնությամբ հանդիպել է նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

ՀԱԿ-ը միշտ պատրաստ է

«Դիմել ենք միջազգային հանրությանը՝ այն պահանջով, որ մոտ 2000 դիտորդ ուղարկվի ընտրություններին: Դա թույլ կտա ամեն տեղամասում ունենալ մեկ դիտորդ: Այդ գաղափարը հետաքրքրությամբ է ընդունվում միջազգային հանրության կողմից, անգամ Եվրոպայի խորհրդի վերջին բանաձեւի մեջ խոսվում է այն մասին, որ բազմամարդ առաքելություն ուղարկվի ընտրությունները վերահսկելու նպատակով»,- երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է՝ ՀԱԿ համակարգող Լեւոն

Հայ-ճապոնական երաժշտական համագործակցություն

«Ռոլան Բիկով» հիմնադրամի եւ «Հայաստանի նոր անուններ» կազմակերպության մասնակցությամբ Գեղագիտության ազգային կենտրոնում հայ երեխաները ներկայացրեցին ճապոնական եւ հայկական երաժշտություն: Համերգային ծրագրի ղեկավար Սիլվա Մեքինյանը նշեց, որ համերգի նպատակն է՝ ներկայացնել մեր պատանի տաղանդներին եւ գործիքների հնչողությունը. «Հայկական եւ ճապոնական երաժշտությունները նման են: Մեր երեխաները հաճույքով բացահայտեցին երաժշտական Ճապոնիան»: Համերգին ներկա ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր

«Մենք քեֆ կանենք այն ժամանակ, երբ կկրկնենք նոյեմբերը»

Երեկ Հայաստանի կոմունիստները տոնում էին Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության 94-րդ տարեդարձը: Այդ առիթով Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը երեկ լրագրողներին ներկայացրեց՝ ինչպես են նշելու իրենց տոնը. «Ոչ մի քեֆային բան չի լինելու, որովհետեւ մենք քեֆ կանենք այն ժամանակ, երբ կկրկնենք նոյեմբերը,- ասաց նա՝ ավելացնելով, որ կենացներ չեն լինելու, օղի չեն խմելու,- խմում են այն

Արձանագրվել է հրադադարի 1350 խախտում

Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հոկտեմբերի 1-30-ը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1350 անգամ, երեկ հաղորդել է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Հայաստանի Հանրապետության սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելի քան 200 դեպք: ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տվյալների համաձայն՝ նշյալ ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է

ՕԵԿ-ի մարդաշատ հանդիպումները Շիրակի մարզում

Նոյեմբերի 5-ին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ է ունեցել Շիրակի մարզի Մարալիկ, Արթիկ եւ Գյումրի քաղաքների բնակչության հետ: Բոլոր հանդիպումներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում՝ բարձր ակտիվության, ջերմ եւ անկաշկանդ մթնոլորտում: Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է տարածաշրջանի եւ հանրապետության առջեւ ծառացած արդիական խնդիրները, ՕԵԿ-ի կատարած աշխատանքները, խոսել առաջիկա անելիքների մասին, պատասխանել ազգաբնակչությանը հուզող հարցերին: Իր ելույթներում կուսակցության

Կոտայքի մարզում ընտրակեղծիքները բացառվելու են

Խոստանում է մարզպետ Կովալենկո Շահգալդյանը «Ես համոզված կարող եմ ասել եւ երաշխիք տալ, որ առաջիկա ընտրություններում եւս Կոտայքի մարզում ընտրակեղծիքները բացառվելու են: Ցանկացած մարդ, եթե տիրապետում է օրենքին եւ պատասխանատվություն ունի մեր երկրի ապագայի եւ առաջընթացի համար, պետք է ընտրակեղծիքների չգնա: Ես, որպես մարզպետ, մեր տարածքում կարող եմ դա երաշխավորել»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց Կոտայքի

«ՏԱՍԸ ՈՉԽԱՐ, ՀԻՆԳԸ ԿՈՎ, ԳԼԽԻԴ ՄԵՌՆԵՄ ՄԱԼԵՆԿՈՎ»

Հարցազրույց ԱԺ նախա•ահի խորհրդական  Ալբերտ Հերոյանի հետ -Մեր մի մասնավոր զրույցի ժամանակ ասացիք, թե Դուք  Ձեր կյանքում չորս ան•ամ սով եք  տեսել: – Ես ուզում եմ, որ մեր այս խոսակցությունը այնքան ճիշտ եւ ըմբռնելի լինի, որովհետեւ ամեն մի  իմ հասակն ունեցող անձնավորություն կարող  է ինձ հետ համամիտ լինել, բայց, ովքեր իմ հասակը չեն ունենա, չեն

Կովերը Նոյեմբերյանում գրին քարտ ունե՞ն

Հոկտեմբերի 19-ի համարում տեղեկացրել էինք, որ Նոյեմբերյանի երաժշտական դպրոցի հարակից տարածքը կովերի համար դարձել է հարմար արոտավայր: Քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն այն ժամանակ ընդունեց քննադատությունը՝ ասելով, որ ինքը մինչ այդ բազմիցս նախատել է կովատիրոջը: Դրանից հետո «Առավոտի» լուսանկարչական ապարատը արձանագրել է, որ քաղաքի կենտրոնում՝ Հայ-հունական բարեկամության զբոսայգում, շան աչալուրջ հայացքի ներքո կովերը դարձյալ անխռով արածում են:

Թուրքիան կարո՞ղ է միջնորդ լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ

Եվրոպացի չինովնիկները, անգամ հայաստանյան որոշ վերլուծաբաններ, կարծում են՝ կարող է «Եթե Անկարան ցանկանում է ներդրում ունենալ ԼՂ հարցի կարգավորման գործընթացում, պետք է կարգավորի հարաբերությունները Երեւանի հետ»,- անցած շաբաթվա վերջում Բաքվում նման հայտարարություն էր արել Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը: Ընդգծելով, որ Անկարան հետաքրքիր գաղափարներ ունի խնդրի կարգավորման առնչությամբ, տիկինը նաեւ հավելել էր.

Ինչո՞ւ են գետնանցումի ժամանակ փոխում ձիերին

«Առավոտի» հարցերին պատասխանում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը – Իշխանությունը շատ հետաքրքիր եւ անսպասելի քայլեր է անում, հատկապես վերջին շաբաթվա ընթացքում, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են արվում այս սենսացիոն քայլերը: – Ընտրությունների են պատրաստվում: – Էլի թող պատրաստվեն, բայց ինչո՞ւ անպայման պաշտոնանկություններով, հրաժարականներով եւ տեղափոխություններով: – Տարբեր կուսակցություններ տարբեր ձեւերով են պատրաստվում ընտրությունների: Մարդիկ կան՝

«Ես դեռ Կոտայքի մարզպետն եմ»

Երեկ երեկոյան «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով իր հնարավոր հրաժարականի մասին լուրերին՝ ասաց Կովալենկո Շահգալդյանը: – Իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ Դուք նույնպես պետք է հրաժարվեք զբաղեցրած պաշտոնից: – Համոզված եղեք, որ այս պահի դրությամբ դեռեւս նման բան չկա: Ես դեռեւս Կոտայքի մարզպետն եմ, եւ դուք հարցազրույց եք վարում Կոտայքի մարզպետի հետ: Անկեղծ ասած, ես կարծում

5.11.2011

5.11.2011

ԼՂ կարգավորման գործընթացը կդանդաղի՞

«Եթե Անկարան ցանկանում է ներդրում ունենալ ԼՂ հարցի կարգավորման գործընթացում, պետք է կարգավորի հարաբերությունները Երեւանի հետ»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվում ասել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը։ Ընդգծելով, որ Անկարան հետաքրքիր գաղափարներ ունի խնդրի կարգավորման առնչությամբ,  նա  նաեւ ասել է. «Սակայն Թուրքիան Հայաստանի հետ սահմանների հետ կապված խնդիր ունի»։ Ըստ Սաբինա Ֆրեյզերի, 

Էսօր ի՞նչ հայրենասիրական շունչ ես տեսնում՝ պոռնոգրաֆիա՞

«Այսօր ես այնքան եմ վիրավորված, որ մարդիկ կան, որ բանակին են արդեն սկսել անուն դնել, ինքը 27-28 տարեկան է, բանակում չի ծառայել, բանակին անուն ա  դնում, հազար անգամ ներողություն եմ խնդրում, ես սովետական կարգերի ժամանակվա մարդ  եմ, սովետական կարգերի ժամանակ  էլ են սպանություններ եղել:  Էսօր ես երկու զինվոր ունեմ, իմ  թոռներն են ծառայում բանակում: Բայց

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ   ԻՍԿԱԿԱՆ ԳՐՈՂԸ Եվ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Սիրավին ասաց՝ «էդ պատմությունն Արմենչոն ծայրեծայր հնարել ա», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե Արմենչոն էդ տեսակ պատմություն կարա հնարի, ուրեմն՝ ինքը կարա քեզնից ու Սարոյանից ուժեղ արձակ գրի», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դեմ չեմ» եւ մի

Ճանապարհից մինչեւ ինտերնետ

Ի՞նչ կա թվերի ետեւում 2008-2010թթ. Հայաստանում 3 անգամ ավելի ճանապարհ կառուցվեց, քան 2008-ին նախորդող 10 տարիների ընթացքում: Ընդհանուր առմամբ 797 մլրդ դրամ այս կառավարության գործունեության ընթացքում հոսել է դեպի ճանապարհներ, ջրագծեր, օդային հաղորդակցության, էներգետիկայի եւ կապի ոլորտներ: Հենց այս արդյունքներն էր ամփոփում ՀՀԿ-ն օրեր առաջ հրավիրած համաժողովում: Ճանապարհային ցանցը թարմացավ 15 %-ով Հայաստանի ճանապարհային ցանցը

Լրացուցիչ ռաունդի արդյունքը

Վերջերս Բրյուսելի «Վորստ նացիոնալ» լեփ-լեցուն մարզադահլիճում կայացավ թայ-բոքսի մի հետաքրքիր մրցամարտ: Աշխարհի եռակի չեմպիոն, մի քանի գոտիների ասպետ, հոլանդացի Անդի Սավըրի հետ մրցում էր Հարութ Գրիգորյանը: Ըստ մրցամարտի մեկնաբանի, ATV հեռուստամեկնաբանի, «Գազետ վան Անտվերպենի» թղթակցի եւ մեծաթիվ մասնագետների հայտնած կարծիքների՝ Հարութը երեք ռաունդներում էլ ջախջախեց Անդիին: Աշխարհի չեմպիոնը անսպասելիությունից, Հարութի հուժկու հարվածներից դարձել էր մարզադահլիճի

Երիտասարդները գերադասում են ֆիլմեր դիտել

Վամպիրի վերափոխվող աղջիկն ու սուտը նրանց ավելի է ոգեւորում Ի դեմս աշնանային ուսումնական շրջանի դժվարությունների՝ Հայաստանի բուհական համակարգի ուսանողները հասցնում են ժամանակ տրամադրել ֆիլմեր դիտելուն եւ ընթերցանությանը: «Առավոտի» փոքրիկ հարցախույզի արդյունքում պարզեցինք, թե վերջին անգամ ինչ ֆիլմեր, ներկայացումներ են դիտել եւ ինչ գրքեր են կարդացել ուսանողները: Երիտասարդների մի մասը չհիշեց, թե վերջին անգամ երբ է

Եվ ընթերցողն է փոխվել, եւ գրականությունը

Գրականագետ Ազատ Եղիազարյանի դիտարկումները «Առավոտը» տեղեկացրել է, որ հոկտեմբերի 6-8-ը Բուդապեշտում կայացել է հայագիտական համաժողով, որին մասնակցել են Եվրոպայի եւ ԱՄՆ-ի տարբեր համալսարանների հայագիտական ամբիոնների ղեկավարներ եւ այլ մասնագետներ: Համաժողովի ընթացքում ընթերցվել է շուրջ 70 զեկուցում: Հայաստանը ներկայացրել են Հայ-ռուսական համալսարանի հայոց լեզվի եւ հայ գրականության ամբիոնի վարիչ Ազատ Եղիազարյանը, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը եւ

Հինգ գյուղը՝ մեկ օրում

Դեկտեմբերի 18-ին Սյունիքի մարզի 5 գյուղերում կանցկացվի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություն: Կապանի տարածաշրջանի Չափնի, Գորիսի` Վաղատուր եւ Սիսիանի տարածաշրջանի Աշոտավան գյուղերում համայնքի ղեկավար են ընտրելու, իսկ Մեղրու Ալվանք եւ Սիսիանի Նժդեհ համայնքներում՝ համայնքի ավագանի: Նոյեմբերի 13-18-ը թեկնածուների առաջադրման ժամկետն է, ընտրվածներն իրենց պաշտոններին կանցնեն 2012թ. հունվարի 24-ից:

Հայեցակարգը մնալու է թղթի վրա

Հինգշաբթի՝ նոյեմբերի երեքին, ՀՀ կառավարությունն ընդունել է գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգը: Ըստ ընդունված փաստաթղթի, ենթադրվում են մի շարք գործողություններ մինչեւ 2020 թվականը, ծախսվելու է մոտ 5 միլիարդ դրամ: Նախագծի հեղինակը ՀՀ գյուղնախարարությունն է, որն ուսումնասիրել է մեր եւ դրսի փորձը ու գրել, որ խոշորացման ձեւերից մեկը, եթե ոչ հիմնականը, կոոպերատիվների ստեղծումն է: Ըստ գյուղնախարարության ներկայացրած

Բնակչության եւ ԶԼՄ-ների հետ ձեռք ձեռքի

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խոստանում է  թափանցիկ աշխատել Լոռու նոր մարզպետ Արթուր Նալբանդյանի պաշտոնավարման 100- օրյա ժամկետին նախատեսված մամուլի ասուլիսը ձեւաչափից դուրս էր. առաջին անգամ մարզպետն առանց ներածական խոսքի պատասխանեց լրագրողների հարցերին՝ նախօրոք ներողություն խնդրելով, որ մի շարք հարցեր դեռեւս անպատասխան կմնան: 100 օրում Արթուր Նալբանդյանը շրջել է մարզի առողջապահական, կրթական հաստատություններում, պետբյուջեի գումարներով կատարվող

Մարզերում հանրապետականն ընդդեմ հանրապետականի

Կուսակցական կառույցների «դեմքերը» իրար «ուտում են», առաջիկա ԱԺ ընտրությանը շատ քվե հավաքելը կուսակցությունից մեծ ջանքեր է պահանջելու: «Առավոտը» բազմիցս գրել է, որ մարզերում համայնքապետի ընտրությանը հաճախ իրար դեմ են դուրս գալիս Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: ՀՀ ԱԺ ընտրությանն ընդառաջ՝ մարզերի հանրապետականները փորձում են կենտրոնի բարեհաճությանը արժանանալ իրար դեմ դուրս գալով՝ փորձելով ցուցադրել իրենց անփոխարինելիությունն ու հզորությունը:

Իսպանիայի Թագավորության քաղաքացին՝ Արշակունյաց պողոտայից

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Արշակունյաց պողոտայից բերման են ենթարկել Իսպանիայի Թագավորության քաղաքացի, 33-ամյա Նարեկ Տոնականյանին, որը Իսպանիայի Թագավորության իրավապահ մարմինների կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ: Նարեկ Տոնականյանը կալանավորված է:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031