Օրվա լրահոսը
ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ-3
Հ2-ի մրցութային առաջարկի համաձայն՝ «Հ2-ի բարի լույսը կարող է դիտել ցանկացած հայ տղամարդ եւ չթաքցնել այդ փաստը»: Հեռուստաընկերության մրցութային առաջարկում, ըստ էության, պիտի լինեն արտոնագրված անձի ընտրության համար «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով սահմանված 6 չափանիշների պատասխանները: Թիվ 3 մրցույթի մասնակցի՝ «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» մրցութային առաջարկը 3 հաստլիկ հատորներից է բաղկացած, որոնցից մեկում հավելվածներ են՝
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՀՈՒՍԱՀԱՏՎԻ
Երեկ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մեկնաբանում է օրերս ստորագրված կոալիցիայի նոր հուշագիրը. «Իշխող կոալիցիայի նոր հայտարարությունը ընդգծում է իշխանության արհամարհանքը ժողովրդավարության, ընտրությունների ինստիտուտի եւ հասարակության կամքի հանդեպ: Կոալիցիոն ուժերը բաց տեքստով հայտարարում են, որ գալիք խորհրդարանական ընտրություններում չեն պատրաստվում իրականացնել քաղաքական ուժերի հիմնական առաքելությունը՝ քաղաքական ազատ մրցակցության մեջ մտնել
ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը tert.am-ի խնդրանքով պարզաբանեց այն տեղեկությունը, համաձայն որի՝ փետրվարի 16-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի կինն ու որդին Երեւան-Լոնդոն-Լոս Անջելես չվերթով մեկնել են ԱՄՆ՝ երկար ժամանակով։ «Տիկին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանն անցած ձմռանը Լոս Անջելեսում անցել է քաղցկեղի վիրահատություն եւ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ մեկնում է ԱՄՆ՝ պարտադիր հետազոտություն անցնելու համար:
ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ՀՈՒՇԱԳԻՐԸ
Երեկ ՀՀ քաղաքացի ներկայացած ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը հանդես եկավ մեկնաբանությամբ, որում, մասնավորապես ասված է «Հետեւելով ներիշխանական զարգացումներին՝ կարելի է փաստել, որ վարչակազմը հերթական անգամ օրինախախտում իրականացրեց՝ ստորագրելով եռակողմ հուշագիր 2013 թվականի ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ: Այս անգամ խախտվեց ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ ենթակետը, որտեղ գրված է, որ կուսակցությունները հանրապետության նախագահի
«Ով ուզում է՝ կարող է մեզ միանալ»
«Ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժման» մասին ասում է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը երեկ լրագրողների հետ զրույցում խիստ բացասաբար գնահատեց կոալիցիայի փետրվարի 17-ի հայտարարությունը. «Չեմ կարող հասկանալ՝ ի՞նչ է նշանակում ընտրություններին մասնակցել, բայց համամասնությունն իրար նկատմամբ պահպանել: Բա ժողովուրդն ո՞ւր է, բա քվեարկության երեւույթն ո՞ւր է: Սրանով իշխանության դաշտում ստեղծվում է դիկտատուրա,
ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Հայ ազգային կոնգրեսում վստահ են, որ Հայաստանում անարյուն ու անցնցում հեղափոխություն անելը հնարավոր է Երեկ Մատենադարանի մոտ ավելի քան երկու ամիս ընդմիջումից հետո տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը, որն այս անգամ, այսպես ասած, նվիրված էր փետրվարի 19-ին, ասել է թե՝ 2003 եւ 2008 թվականների նախագահական կեղծված ընտրություններին: Հանրահավաքը վարող ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն
«ԴԱԲՐՈՆ» ՍՏԱՑԵԼ Է
Արմավիրի հերթական քաղաքապետը կնշանակվի՞, թե՞, այնուհանդերձ, կընտրվի Երեկվանից արդեն սկսվել են մարտի 20-ին Արմավիրի մարզի մարզկենտրոն Արմավիր քաղաքում կայանալիք քաղաքապետի ընտրություններում թեկնածուների առաջադրումները: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 23-ն է: Երեկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ փաստաթղթերի ներկայացման առաջին օրն իր «թեկնածուական» փաստաթղթերը ներկայացրել է միայն գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Ռուբեն Խլղաթյանը, որը երկու ժամկետ արդեն
ՀՌԱՀ-Ի ԿՈՂՄԻՑ ԿՈՂՄՆԱԿԱԼ ՄՈՏԵՑՄԱՆ ԵՎՍ ՄԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Հ2-ի բիզնես ծրագրում ներկայացված՝ հեռուստաընկերության զարգացման ծրագիրն իրականացնելու համար որպես լրացուցիչ երաշխիք ներկայացված է հավաստագիր «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ կողմից: Սա Հ2-ի նման միակ ֆինանսական փաստաթուղթն է՝ ներդրումային ծրագիրն իրականացնելու մնացած բոլոր միջոցները մրցութային առաջարկում ներկայացված են գովազդը, վճարովի եթերը, հովանավորչությունը, վիճակախաղերը եթեր հեռարձակելը: Այս կապակցությամբ հիշեցնենք, թե ինչպես էր ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը 2010 թվականի
ՓԵՏՐՎԱՐԻ 18
ԽՈՅ (21.03-20.04)- Օրն արդյունավետ է աշխատանքի համար: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ամեն գնով կհասնեք ձեր ուզածին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրվա երկրորդ կեսը շատ լարված կանցնի՝ հատկապես սիրային հարցեր կարգավորելիս: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Զինվեք համբերությամբ, որովհետեւ հնարավոր է խնդիրներ ունենաք ղեկավարության հետ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ավելորդ չէր լինի, եթե երեկոն անցկացնեիք նոր ծանոթների շրջապատում: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր կարող եք հանգիստ,
ՄԻԱՅՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ
Գիտնականները բացահայտել են, որ «սիրո» զգացումը ավելի հատուկ է իգական սեռի ներկայացուցիչներին: Որպես կանոն, աղջիկները սիրահարվում են միայն մեկ անգամ, այն ժամանակ, երբ տղամարդիկ կարող են սիրահարվել 5-8 հոգու: Գիտնականներն այդ իրավիճակը գնահատում են նրանով, որ տղամարդկանց գենետիկ մակարդակում դրված է ավելի շատ սերունդ ունենալու անհրաժեշտությունը: Հենց դրանով է բացատրվում կանանց՝ ընտանիք կազմելու եւ պահպանելու
ԴՈՒՔ ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՔ ՌԻՍԿԻ ԴԻՄԵԼ
Թեստի հարցերին պատասխանեք «այո»-2 միավոր, «ավելի շուտ՝ այո, քան ոչ»-1 միավոր, «չգիտեմ»- 0 միավոր, «ավելի շուտ՝ ոչ, քան այո»- -2 միավոր, «ոչ»- -1 միավոր: 1. Կգերազանցե՞ք թույլատրված արագությունը, որպեսզի շտապ օգնություն ցույց տաք ծանր հիվանդին: 2. Լավ վարձատրման դիմաց կհամաձայնե՞ք մասնակցել ծանր եւ վտանգավոր արշավի: 3. Դուք փախչող վտանգավոր կողոպտիչի ճանապարհին կկանգնե՞ք: 4. 100 կմ/ժ
ՖԻԼՄ ԴԱԼԻԴԱՅԻ ՄԱՍԻՆ
Ֆրանսիացի կինեմատոգրաֆները որոշել են գեղարվեստական ֆիլմ նկարահանել երգչուհի Դալիդայի մասին։ Ֆիլմը կպատմի 20-րդ դարի երկրորդ կեսին ֆրանսիական էստրադայի խորհրդանիշը դարձած հանրահայտ երգչուհու կյանքի եւ մահվան պատմությունը։ Ապագա ֆիլմի սցենարը գրել է երիտասարդ հեղինակ Քարիմ Այնուսը, բեմադրիչը Լիզա Ազուելոսն է։ Ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2011թ. ամռանը։ Գլխավոր դերակատարը Նադյա Ֆարեսն է։ Վերջինս, ինչպես եւ հայտնի երգչուհին, ծնվել
ՀԱՅԵՐԸ ՊՈՌՆՈ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ
Օրեցօր ինտերնետում, հսկայածավալ տեղեկատվության ավելացմանը զուգահեռ, ավելանում է նաեւ պոռնոգրաֆիկ բովանդակության նյութերի թիվը։ Հայաստանցիներն սկսել են ավելի շատ Google-ում փնտրել «պոռնո» բառը։ Google-ի վիճակագրության համաձայն՝ 2004-ից մինչ օրս «porno» բառի որոնողական հարցումների աճի միտումներով Հայաստանը ստացել է 100 ցուցանիշը: Ցուցանիշն ամենաբարձրն է Google Trends-ում: Երկրորդ տեղում է Թուրքիան՝ 87 ցուցանիշով: Google Trends-ում «porno» բառի որոնման
«Անտիվիրուս՝ «վիրուսոների» դեմ»
Կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանի դեղատոմսը «Սարդարապատ» շարժման այլընտրանքային խորհրդարանի մշակութային հանձնաժողովի ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ հասարակությանը հուզող մշակութային-կրթական հարցերն ու խնդիրները: Ընթացքի մեջ է հանձնաժողովի կողմից մշակված կոմիտասյան քաղաքականության իրականացման ծրագիրը եւ առաջիկայում կազմակերպվող «Կոմիտասյան շարքը»: Երեկ այս մասին լրագրողներին տեղեկացրեց «Սարդարապատ» շարժման մշակույթի հանձնաժողովի համակարգող Լալա Մնեյանը: Նրա կարծիքով, այսօր մշակութային առումով Հայաստանն ազգային
ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ 1000 ԵՐԵԽԱ ՉԻ ԾՆՎՈՒՄ
Նրանք շարունակում են գործել, վարակվել ու սեռավարակը տարածել հայ ընտանիքներում Ամեն երկրորդ մարմնավաճառ տառապում է այս կամ այն վեներական հիվանդությամբ: Եվ քանի որ ոստիկանությունը հիմա չի կարող փողոցից մարմնավաճառին բռնի ուժով տանել հետազոտման, վարակված մարմնավաճառները շարունակում են վտանգ ներկայացնել հայ ընտանիքների համար: Տղամարդիկ րոպեական հաճույքին տրվելով՝ հաճախ վարակում են իրենց կանանց ու երեխաներին, շատ երեխաներ
ԿԱՌԼՈՍԻՆ ԱՀԱԲԵԿՈՒՄ ԵՆ
Բրազիլիայի եւ համաշխարհային ֆուտբոլի վետերան Ռոբերտո Կառլոսը խոստովանել է, որ Եվրոպա վերադառնալու ցանկություն ունի, որովհետեւ իր ներկայիս ակումբի՝ «Կորինտիանսի» երկրպագուներն ահաբեկում են իրեն եւ իր ընտանիքին, տեղեկացնում է «Lancenet» կայքը: Ֆուտբոլիստի խոսքերով, այն բանից հետո, երբ «Կորինտիանսը» դուրս մնաց «Լիբերտադորեսի գավաթի» խաղարկությունից, իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից. ֆուտբոլասերներն սկսել են քարեր նետել եւ հարձակվել ակումբի
Հակառակ բեւեռներ
Չեխիայի Լիբերեց քաղաքում շարունակվում է Եվրոպայի երիտասարդական ձմեռային օլիմպիական 10-րդ փառատոնը, որտեղ մեր մարզիկների դժգույն մասնակցության ֆոնի վրա ուրախացնող է միայն գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանի մրցելույթը: Պատանի մարզիկը, որի հետ մարզաձեւի մեր մասնագետներն ապագայի լուրջ հույսեր են կապում, իրեն լավ դրսեւորեց նաեւ ազատ ծրագրում (կարճ ծրագրից հետո նա ընթանում էր 5-րդ տեղում): Ճիշտ է, այստեղ նա
ՖՈՒՏԲՈԼԸ ԾԱՂԿՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Աշխարհի ամենաեկամտաբեր ֆուտբոլային ակումբների վարկանիշային ցուցակում, որ կազմել է «Deloite» աուդիտորական կազմակերպությունը, Մադրիդի «Ռեալը» պահպանել է առաջատարի իր դիրքը: 2009/2010 թվականներին արքայական ակումբի եկամուտներն աճել են 9,2%-ով եւ կազմել 438,6 եվրո: «Armsport.am»-ը նշված աղբյուրից հրապարակել է աշխարհի ամենաեկամտաբեր քսան ակումբների ցանկը եւ դրանց եկամուտները (մլն եվրո): «Ռեալ» Իսպանիա 438,6 «Բարսելոնա» Իսպանիա 398,1 «Մանչ. Յունայթեդ» Անգլիա
2-ՐԴ ՀԱՂԹՈՂԸ՝ «AEROFLOT OPEN»-ՈՒՄ
Փետրվարի 16-ը, իրոք, հայկական շախմատի հաղթարշավի օր էր Մոսկվայում Այն բանից հետո, երբ ցերեկը հայաստանցիներ Դավիթ Շահինյանն ու Տիգրան Սիմոնյանը դարձան «Aeroflot Open» շախմատային փառատոնի «C» խմբի հաղթողն ու երկրորդ մրցանակակիրը, երեկոյան «Իզմայլովո» հյուրանոցային համալիրի «Գամմա-Դելտա» մասնաշենքում մեր հանրապետության եւս մեկ ներկայացուցչի հաղթանակի վկան դարձանք: «B» խմբում, որտեղ հանդես էին գալիս ՖԻԴԵ-ի 2550-ից պակաս, սակայն
ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍՆ ՈՒ ԴՊՐՈՑԸ
Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը այս տարի կնշվի փետրվարի 19-ին: Սուրբ Սարգսի տոնը Երիտասարդության օրհնության օր է հռչակվել՝ Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ: Երեկ Երեւանի Ա. Չեխովի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջոցառումը նվիրված էր Սուրբ Սարգսին: Ներկա էր նաեւ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Շահե քահանա Հայրապետյանը: Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, այնուհետեւ տեր Շահեն
ՎԵՆԳԵՐՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
Այսօր մշակույթի նախարարությունում տեղի կունենա Գրեմմի մրցանակակիր, հանրահռչակ ջութակահար եւ դիրիժոր Մաքսիմ Վենգերովի ասուլիսը՝ նվիրված նրա համերգին, որը տեղի է ունենալու փետրվարի 22-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Երաժիշտը ելույթ է ունենալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ, որի հրավերով ժամանելու է Երեւան: Սա մաեստրոյի առաջին այցն է Հայաստան: Համերգին նաեւ կմասնակցի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մրցանակակիր,
Նրա ճակատագիրը թատրոնն է
Բորիս Պեպանյանի ծննդյան 60-ամյակին Հայ անվանի կատակերգակ, անզուգական Կարպ Խաչվանքյանի ամենատես աչքը եւ սուր միտքը չէր սխալվել եւ Բորիս Պեպանյանի համար իզուր չէր ասել. «…Այս տղան ծնված է մեր ժանրի համար»: Իսկապես, երաժշտական կոմեդիայի ժանրի համար բացառիկ արտիստ է Բորիս Պեպանյանը: Բնությունը նրան պարգեւել է բեմական արտաքին, հաճելի ձայն, նուրբ դիտողականություն, թատերարվեստն իր մեջ ամբարելու
«ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ»՝ ԱԶԳԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ԱՅՑԵՔԱՐՏ
Որի արտիստներն առայժմ պետության կողմից ըստ արժանվույն չեն գնահատվել «Բարեկամություն» պարարվեստի պետական անսամբլն իր 2011թ. համերգները նվիրում է անսամբլի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան 70-ամյակին: Մեկնարկը կտրվի «Արամ Խաչատրյան» համերգասրահում, փետրվարի 19-ին՝ Սուրբ Սարգսի տոնի օրը: Խորհրդանշական մեկնարկ, քանզի ճանաչված բալետի արտիստի, խորեոգրաֆի, բեմադրիչի արվեստը իսկապես սիրո արտահայտություն է, ավելին՝
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՎ Է ԸՆԴՈՒՆԵԼ
Եվրախորհրդարանը կրկին կոչ է արել ՌԴ իշխանություններին՝ բացահայտել իրավապաշտպանների եւ լրագրողների՝ հասարակական հնչեղություն ստացած սպանությունները, գործնական քայլերով ամրապնդել երկրի նախագահի հայտարարությունները օրենքի գերակայության մասին՝ զգուշացնելով, որ մոդեռնիզացիան անհնար է անօրինականության եւ կոռուպցիայի պայմաններում: «Վերջին տարիներին Ռուսաստանի դատարաններում իրականացվող որոշ դատաքննություններ ստիպում են կասկածի տակ առնել դատարանների անկախությունն ու անաչառությունը»,- ասված է Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձեւում,
ՆԱԽԿԻՆ ԲՌՆԱՊԵՏՆԵՐԸ ԿՈՄԱՅԻ ՄԵՋ ԵՆ
Թունիսի նախկին նախագահ Զին ալ Աբիդինը (աջից) կաթվածի արդյունքում կոմայի մեջ է ընկել, հաստատում է ֆրանսիական Le Monde թերթը։ Newsru-ի մատուցմամբ, թերթի տվյալներով, խռովությունների արդյունքում հունվարի 14-ին Թունիսը լքած եւ Սաուդյան Արաբիայում ապաստան գտած նախկին նախագահ Զին ալ Աբիդինը շտապ կարգով տեղափոխվել է Սաուդյան Ջիդդա քաղաքի հիվանդանոց։ Պետության նախկին ղեկավարն անվտանգության նկատառումներով Սաուդյան թագավորական ընտանիքի
ՏԱՆԶԱՆԻԱՅՈՒՄ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏԱՍՆՅԱԿ ԶՈՀԵՐ ԿԱՆ
Առնվազն 32 մարդ է զոհվել Տանզանիայի խորոշագույն Դար-էս-Սալամ քաղաքում տեղի ունեցած ռազմամթերքի մի քանի պայթյունների արդյունքում: BBC-ի մատուցմամբ, ռազմական հենակետում տեղի ունեցած պայթյունները որոտացել են մի քանի ժամ շարունակ: Զոհերի մասին տեղեկությունները հաստատել են նաեւ երկրի պաշտոնական անձինք: Պայթյունները տեղի են ունեցել լույս հինգշաբթի գիշերը, ինչը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում, քանի որ պարզ չի
ԱՄՆ-ը հեղափոխությունները կանխատեսել էր
Միացյալ Նահանգների իշխանությունները նախապես իմացել են արաբական աշխարհում տիրող անկայունության մասին, կանխատեսել են հեղափոխությունների ալիքը, բայց իրենց տեղեկացվածությունը գաղտնի են պահել՝ զգուշանալով, որ տեղեկատվության արտահոսքի դեպքում տարածաշրջանի իրենց դաշնակիցները ճնշումներ կգործադրեն Սպիտակ տան վրա: Այդ մասին հաղորդել է The New York Times-ը: Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներն այդ փաստի մասին հայտնել են միայն հիմա, երբ զանգվածային հուզումների
ՄԻ «ՄԱՐՏԻ 1» ԷԼ ԵՂԵԼ Է ԲԱՀՐԵՅՆՈՒՄ
Լույս հիգշաբթի գիշերը Բահրեյնի ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել՝ երկրի մայրաքաղաք Մանամայի գլխավոր հրապարակը հակակառավարական ցուցարարներից «մաքրելու» համար: Lուսադեմին հարյուրավոր ոստիկաններ շրջապատել են հրապարակը եւ մահակներ, արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ են կիրառել հրապարակում գտնվող հազարավոր ցուցարարների դեմ: Ականատեսների պատմելով, ցուցարարների ճամբարի վրա հարձակումն իրականացվել է ցինիկաբար եւ ուխտադրուժ կերպով: Ոստիկանները գրոհել են խաղաղ քնած
ՀԱՆՎԱԾ ՀԱՍՏԻՔԸ «ԿՆՈՐՈԳՎԻ»
«Առավոտի» տեղեկություններով, առաջիկայում Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունը պետի տեղակալ կունենա, հաստիք, որը հանված էր նախկին քաղաքապետի օրոք: Ըստ շրջանառվող լուրերի, այդ պաշտոնի հնարավոր թեկնածուն քաղաքապետ Կարեն Կարապետյանի բարեկամ Հակոբ Ասլանյանն է, որը պատմության ուսուցիչ է հասցրել աշխատել մի շարք դպրոցներում՝ թիվ 132, 135, 164, «Անանիա Շիրակացի» ճեմարանում, ներկայումս էլ թիվ 127 դպրոցում է աշխատում: Թե
«Հերիք է, հանգիստ թողեք Հայաստանը»
Ըստ Մեսրոպ աբեղա Պարսամյանի, չափազանցված են կրոնական անհանդուրժողականության մասին ոմանց հայտարարությունները: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը խղճի եւ կրոնի ազատության մասին քննարկումները Հայաստանի համար ամենահրատապ հարցերից է համարում: Երեկ «Կոնգրես» հյուրանոցում «Միջդավանաբանական ներդաշնակության շաբաթվա շրջանակներում» կազմակերպված «կլոր-սեղանի» ժամանակ նա եւս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանում կրոնի, խղճի ազատության հարցում խնդիրները շատ են, կա հանդուրժողականության