Օրվա լրահոսը
ՊՆ. 2011թ. նոյեմբեր ամսին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները
Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում 2011թ. նոյեմբերի 1-ից 30-ը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1150 անգամ: Հայաստանի Հանրապետության սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելի քան 200 դեպք: ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տվյալների համաձայն` նշյալ ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 950 անգամ: Հրադադարի խախտումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել է
Քննիչը որոշումը փոխել է հանուն Հերմինե Նաղդալյանի մանդատի՞
ՀՀ նախագահի վերահսկողության տակ գտնվող՝ «Նորաշեն-2007» կոոպերատիվի գործը ինչպես հարմար են գտնում, այնպես էլ վարո՞ւմ են: «Նորաշեն-2007» կոոպերատիվից տուժած բնակիչների գործը մոտ 10 ամիս է՝ գտնվում է ՀՔԾ-ում: Քննչական խումբը ղեկավարում է ՀՔԾ քննիչ Վաղինակ Ջանազյանը: Նշենք, որ սա այն կոոպերատիվն է, որի տերերը՝ Արմեն Թադեւոսյանը եւ Լյովա Սամվելյանը, բնակարան հատկացնելու համար հարյուրավոր քաղաքացիներից հավաքելով
Դալլաքյանն ուզում է պայքարել «դրակոնյան մեթոդներով»
Գուցե նրան հաջողվի այդպիսով սեռական ոտնձգությունից պաշտպանել մանկահասակ երեխաներին, իսկ անօգնական ծերերի՞ն ինչ անել: Մանկապղծության համար որպես պատիժ նախատեսել քիմիական ամլացումը: Այս նախաձեռնությունը՝ օրենսդրական փոփոխությունների տեսքով, առաջարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Վերջինս առաջարկում է «մոլագարներին» ու «մանկապիղծներին», նրանց համար սահմանված պատիժը կրելուց հետո, ենթարկել քիմիական ամորձատման: Իհարկե, մինչ այդ պատգամավորն առաջարկում է դատապարտված մանկապիղծներին ազատ
Աղջկա համար ծեծել է ու ազատազրկվել 5 տարով
Ամերիկացի բռնցքամարտիկ Մեթ Ռեմիլարդը բեյսբոլի մականով դաժան ծեծի է ենթարկել իր սիրուհու` Դանիելա Նապոլիտանոյի նախկին ընկերոջը, որի համար դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Գանգոսկրի, կողերի ու ձախ ձեռքի բազմաթիվ կոտրվածքներ ստացած տուժողին, որի անունը Ջոն Էվանս է, անհրաժեշտ է եղել ենթարկել բարդ վիրահատության լ: Երբ հանգամանքների բերումով Ռեմիլարդը եւ Էվանսը միեւնույն ժամանակ հայտնվել են Դանիելայի
«Պաշտոններն անձերին չեն պատկանում»
Համոզված է ԱԺ նախկին նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Տիգրան Թորոսյանը – Ազգային ժողովում հերթական ճգնաժամային իրավիճակն է, նորից ԱԺ նախագահ փոխվեց: Ըստ որոշ պնդումների՝ մեր խորհրդարանին վիճակված չէ ունենալ մինչեւ իր պաշտոնավարման ավարտն աշխատող ԱԺ նախագահ: Դուք հավատո՞ւմ եք, որ սրանում դեր ունեն չար ու մութ ուժերը, ինչպես պնդում են Կոզեռնի գերեզմանատան մասին հիշեցնող Ձեր գործընկերները:
«Դեմ» լինելով՝ «կողմ» են
Առաջին նախագահի քաղաքագիտական վերլուծությունից հետո ՀԱԿ-ում սրբագրո՞ւմ են ԲՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ մոտեցումները: Նոյեմբերի 29-ին կայացած ՀԱԿ հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստանի» հակասությունների հետեւանքով առաջացած նոր քաղաքական իրավիճակի գնահատմանը ես պատրաստվել էի անդրադառնալ դեռեւս նախորդ հանրահավաքում, սակայն Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում այդ հարցի շուրջ կոնսենսուսի չկայացման պատճառով ժամանակավորապես հրաժարվեցի
Պատվեր որոնողները
17 տարի թերթի խմբագիր աշխատելով՝ ես դեռեւս չեմ հանդիպել մի դեպքի, որ մեր հրապարակումից դժգոհ որեւէ քաղաքացի չասի՝ «սա պատվեր է»: Այսինքն՝ քննադատությունը կամ բացասական փաստի հրապարակումը (ճիշտ, թե սխալ) չի կարող լինել լրագրողի սեփական նախաձեռնությունը, պարտադիր է, որ դա լինի հակառակորդի, նախանձողի կամ չուզողի պատվեր: Կյանքի նման անառողջ, պարանոյիկ ընկալման պատճառները երկուսն են: Նախ՝
Ֆուտբոլիստը մահացել է…ձեռքի ցավից
20-ամյա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Արումա Ամեխն ընկերների հետ ֆուտբոլ խաղալիս ձեռքի սուր ցավ է զգացել եւ բուժման նպատակով հիվանդանոց պառկելուց մեկ շաբաթ հետո մահացել է: Մահվան բուն պատճառը, կարծես, հայտնի չէ: Արուման հանդես էր գալիս «Բայեսպա Յունայթեդ» ակումբում, որի կազմում 2007 թվականին ճանաչվել է Նիգերիայի առաջնության լավագույն ռմբարկու: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Բեռնախցիկից ընկել է հաստոցը՝ դառնալով մահացու վթարի պատճառ
Դեկտեմբերի 2-ին`ժամը 00.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզում` Երևան-Սիսիան ավտոճանապարհի 38-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Իրանի Իսլամական Հանրապետության «ՈՒԱՅՏ» մակնիշի IR 11573 պետհամարանիշի բեռնատարի բեռնախցիկից հաստոցը`ընկնելով ավտոճանապարհի երթևեկելի մաս, բախվել է «ՀՈՒՆԴԱՅԻ» մակնիշի 409
ՆԺԿ համագումարն առանց կողմնակի անձանց
Այսօր Մելիք Ադամյան փողոցում գտնվող կառավարության նիստերի դահլիճում տեղի Է ունենալու «Նոր ժամանակներ» կուսակցության 6-րդ հերթական համագումարը։ Համագումարի օրակարգում մի շարք ներքին եւ արտաքին հարցեր են։ Այսինքն՝ ինչպես Եվրասիական միությանը մաս կազմելուն, ներքին քաղաքական զարգացումներին անդրադարձ-ելույթներ, այնպես Էլ առաջիկա համապետական՝ խորհրդարանական եւ նախագահական եւ արտահերթ կամ հերթական ընտրություններին ՆԺԿ-ի մասնակցության վերաբերյալ ընդունվելիք բանաձեւեր։ Ինչպես հայտնեց
Տեր-Պետրոսյանը փորձում է ճեղք առաջացնել ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ
Հատված Հանրային խորհրդի անդամ, ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանի հետ հարցազրույցից: -Ուրեմն ի՞նչ խնդիր է փորձում լուծել ՀԱԿ առաջնորդը` ռեւերանսներ անելով «Բարգավաճին»։ -Տեր-Պետրոսյանի վերջին արած հայտարարությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ կոալիցիոն ուժերի միջեւ խնդիրներ ստեղծելու փորձ։ Փաստորեն Տեր-Պետրոսյանն ընդունում է «Բարգավաճ Հայաստանի» պատասխանատու եւ ազդեցիկ դերակատարումը հանրային կյանքում, եւ, ընդունելով դա որպես հիմք, ընդամենը
Համայնքապետը դուրս է եկել ԲՀԿ-ից ու մտել ՀՀԿ
Ակնհայտ է, որ առաջիկայում ԲՀԿ-ն կանգնելու է չափազանց լուրջ ընտրության առջեւ։ Իշխանությունը եւ իրեն արմատական համարող ընդդիմությունն ամեն ինչ անում են ԲՀԿ-ին երկընտրանքի առջեւ կանգնեցնելու համար՝ «կամ մեզ հետ ես, կամ մեր թշնամին» տարբերակով։ Իշխանության համար կարող է լինել ոչ թե թշնամի, այլ բացառապես չեզոքացված ԲՀԿ, ինչը գործնականում հնարավոր է միայն մեկ դեպքում. Գագիկ Ծառուկյանի
Իջեւանի քաղաքապետի պաշտոնանկությունից առաջ. «Սպիտակ լիճը» 40 տարով անհատույց տվել է իր բարեկամին
Իջեւանի ավագանու նոյեմբերի 28-ին կայացած նիստում որոշվել է համայնքի սեփականությունը հանդիսացող «Սպիտակ լիճ» արհեստական ջրամբարը անհատույց օգտագործման հանձնել «Իջեւան տուրիզմ եւ բիզնես» ՍՊԸ-ին՝ 40 տարի ժամկետով: Դեռեւս գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը նման առաջարկը ներկայացնելիս հիմնավորել է այսպես. «Իջեւան քաղաքի զարգացման հայեցակարգին համապատասխան «Սպիտակ լիճ» արհեստական ջրամաբարը եւ շրջակա կանաչապատ տարածքը հանդիսանում են հանգստի եւ ժամանցի
Արարատյան թեմի առաջնորդի աստղագուշակը
Նավասարդ Կճոյան- Կենդանակերպի նշանը՝ Սուրբ։ Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի հոգեւոր պայծառակերպումներով։ Երկուշաբթին ծանր օր է: Տիգրան Սարգսյանր սխալ կհասկանա. «դե՛ն գնա, Սատանայ» արտահայտությունը։ Երեքշաբթի օրը աշխատանքային հանդիպում «Jose» սրճարանում։ Անմիջապես բանադրանքի ենթարկեք մատուցողուհուն եւ բարձրացեք «Օջախ»։ Չորեքշաբթին անբարենպաստ է հատկապես ֆինանսական առումով. «Բենթլիի» պահեստւամասերը կթանկանան։ Հինգշաբթին բարենպաստ է հատկապես Աստվածաշնչյան ավանդույթների
Հաստատվել է Հայաստան-ՆԱՏՕ նոր` 2012-2013թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը
Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի յոթերորդ նիստը: Բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասել է. «Ուզում եմ նշել, որ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումները մեր երկիրը արդյունավետորեն իրականացրել է: Հատկապես դրական են պաշտպանության ռազմավարական վերանայման շրջանակներում իրականացված բարեփոխումները,
ՀԱԿ-ը հիասթափված է Եվրանեստի համանախագահից
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ս/թ նոյեմբերի 29- ին նամակով դիմել Է եվրոպական մի շարք կառույցների ղեկավարների։ Նամակը ուղղված Է մասնավորապես՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին, Եվրոպական խորհրդարանի ԵՄ–Հայաստան պատվիրակության նախագահ Միլան Գաբրնոխին, Եվրոպական խորհրդարանի ԵՄ–Հայաստան պատվիրակության փոխնախագահ Վիտաուտաս Լանսբերգիսին, Եվրոպական խորհրդարանի ԵՄ–Հայաստան պատվիրակության փոխնախագահ, տիկին Մոյցա Կլեւային։ Պատճենը՝ Ընդլայնման եւ Եվրոպական հարեւանության
Սովորում են կին քաղաքական գործիչները
ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակն ու ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) դեկտեմբերից 2-4-ը Երեւանում անցկացնում է Հայաստանի քաղաքական կուսակցություններում կանանց մասնակցության բարձրացմանն ուղղված քննարկում: Այժմ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Հայաստանում քաղաքացիական եւ քաղաքական մասնակցության գենդերային հարթությունը թեմայով սոցիոլոգիական ուսումնասիրության եզրահանգումների վերաբերյալ զեկույցն է ներկայացնում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ծրագրի պատասխանանատու Աիդա Ղազարյանը: Կլոր-սեղանին ներկա են կուսակցությունների մեծ
Գալուստ Սահակյանը պաշտպանել է Շմայսին
«Ինչո՞ւ պիտի պատժվի։ Չեմ կարծում»,- երեկ այսպես է պատասխանել Գալուստ Սահակյանը «ՀԺ»-ի հարցին, թե՝ ՀՀԿ-ն չի՞ պատրաստվում պատժել Առաքել Մովսիսյանին, որ նախօրեին ԱԺ նիստում հայհոյել Էր Արմեն Մարտիրոսյանին։ «Ես կարծում եմ, Առաքել Մովսիսյանը չլիներ, կարող է մեկ ուրիշը լիներ, որովհետեւ կարելի՞ է 2 օր անընդհատ խոսել ամեն ինչից, բացի արտահերթ նիստի օրակարգից։ Արհամարհական կանգնում են,
Հովոյի համար շրջադարձային էր 2008-ի մարտի 1-ը
Հատված հումորիստ Հովոյի՝ Հովհաննես Ազոյանի հետ հարցազրույցից – Դու արդեն վերարժեւորե՞լ ես քեզ: – Ես շատ սխալներ եմ արել իմ կյանքում, շատ-շատ, շատ անփույթ եմ ապրել, անփույթ վերաբերվել մարդկանց, ընկերներիս, հետապնդել եմ միայն իմ շահը՝ մենակ ինձ լավ լինի, որովհետեւ մյուսը չի հետաքրքրել ինձ, որովհետեւ ասել եմ՝ դա իմ անելունը չի։ Բայց տենց չի, դա
Բերդ-Ճամբարակ ճանապարհը դեռ փակ է
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տվյալներով, այսօր դեռ փակ է վերջին երկու օրերին փակ Ճամբարակ-Բերդ ճանապարհը: Հանրապետություն այլ փակ ճանապարհներ չկան, ամենուր, բացառությամբ Հրազդանի արեւ է: Մառախուղով պայմանավորված է տեսանելիությունը ցածր է Քաջարան-Մեղրի եւ Սեւան-Գավառ հատվածներում
ԲՀԿ-ականը ծաղկեցրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը
Հատվածներ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի հետ հարցազրույցից – Պարոն Գեւորգյան, Դուք է՞լ եք այն կարծիքին, որ վերջին աղմկոտ ձերբակալությունները «վերեւից» են հրահանգված, եւ սա ուղղված է ԲՀԿ-ին հնազանդեցնելուն։ – Ես կարող եմ մի բան ասել, դա իմ կարծիքն է՝ որպես քաղաքական գործչի եւ ԲՀԿ պատգամավորի։ Ոստիկանապետը՝ Վլադիմիր Գասպարյանը, լինելով աստվածավախ եւ հավատով լցված տիրոջ
ԱՄՆ-ի նախագահը վառել է ազգային նոր տոնածառի լույսերը
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ընտանիքի հետ հինգշաբթի երեկոյան պաշտոնապես մեկնարկել է Միացյալ Նահանգներում Սուրբ Ծննդյան տոների ժամանակաշրջանը՝ 89 տարվա ավանդույթի համաձայն Վաշինգտոնում վառելով ազգային տոնածառի լույսերը: Ազգային տոնածառի լույսերը վառելու ավանդույթը սկսել է 1923 թվականին ԱՄՆ-ի նախագահ Քալվին Քուլիջը: «Էմ-Էս-Էն-Բի-Սի» գործակալության փոխանցմամբ, այս տարի Միացյալ Նահանգների նախագահը վառել է ազգային նոր տոնածառի լույսերը՝ Կոլորադո
Նախարար Օհանյանին ուղղված նամակը համարվել է 60 000 դրամանոց զրպարտություն
Հայաստանի դատարաններում կան 60-ից ավելի պատվի, արժանապատվության եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունների դեմ հայցադիմումներ: Խոսքը լրատվամիջոցների դեմ հայցերի մասին չէ, այլ գործատու-աշխատող, մայր-դուստր, հրամանատար-շարքային, հարեւան-հարեւան եւ այլն: Կենդանապաշտպան մի կազմակերպության գործարար համբավն արատավորվել է, երբ աշխատակիցը մի քիչ բարձր դիրք զբաղեցնողին անվանել է «ուղտ»: Մի դիահերձող էլ վիրավորվել է, երբ իրեն «սնղչի» են ասել: 90-ամյա
Իսրայելի Քնեսեթի հանձնաժողովում Հայոց Ցեղասպանության մասին հարցը կքննարկվի դեկտեմբերի 20-ից հետո
Իսրայելի Քնեսեթի Կրթության հարցերով հանձնաժողովում Հայոց Ցեղասպանության մասին հարցը կքննարկվի դեկտեմբերի 20-ից հետո: Այս մասին Մեդիամաքս-ի հետ զրույցում հայտնել է Երուսաղեմի «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Ժորժետա Ավագյանը: Նրա փոխանցմամբ, հարցի քննարկումը հետաձգվել է Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռեվլինի երկրից բացակայելու պատճառով:
Անհավատալի է. հաշմանդամ հեծանվորդուհին ապաքինվել է երրորդ անգամ վթարի ենթարկվելով
Նիդեռլանդցի 27-ամյա Մոնիկ վան դեր Վոստն անցած տարի պարալիմպիկ հավաքականի կազմում մարզման ժամանակ վթարի ենթարկվելով` 13 տարի անվասայլակին գամված լինելուց հետո հրաշքով ոտքի է կանգնել: Գիտությունը մինչեւ հիմա անզոր է բացատրություն տալ կատարվածին: Մոնիկը 13 տարեկանում սկսել էր լրջորեն զբաղվել հեծանվասպորտով, երբ մի անգամ ոտքի վնասվածք ստանալուց հետո պիտի ենթարկվեր վիրահատության: Սակայն բժիշկներն անփութության պատճառով
Կրակոցներ ԲՀԿ-ական պատգամավորի տան ուղղությամբ
Դեկտեմբերի 1-ին, առավոտյան 8-8.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում կրակոցներ են հնչել:«Առավոտի» աղբյուրի տեղեկացմամբ` կրակոցները եղել են ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանի տան ուղղությամբ: Մինչդեռ գյուղապետ Էդիկ Մանուկյանն իր մտերիմներից մեկին ասել է, թե կրակոցները գյուղամիջում են եղել: Ոստիկանությունն էլ, թեև դեպքի վայրում եղել և հարցաքննել է պատգամավորի հարևաններից մի քանիսին, այդուհանդերձ`դեպքի մասին մինչ այս
ԱԺ «վերնախավը» առաջա
Հենց նոր ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի եւ ՀՀԿ խորհրդի նիստը: Ինչպես արդեն գրել ենք մի քանի օր առաջ, նիստում ՀՀ նախագահ, կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է ԱԺ նախագահի պաշտոնի համար Սամվել Նիկոյանի, ԱԺ փոխնախագահի` Էդուարդ Շարմազանովի, իսկ ՀՀԿ խմբակցության քարտուղարի համար` Գագիկ Մելիքյանի թեկնածությունները: Բոլոր թեկնածություններն ընդունվել են միաձայն: Շարմազանովը, իր կանխատեսման
Հարբած վարորդն այնպես է հարվածել, որ շրջվել է
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:00-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 658 ՏՍ 42 համարանիշի ավտոմեքենան դեպի Երեւան գալուց հարվածել է իր դիմացով ընթացող բեռնատար «Ուազ» մակնիշի 144 ԼՏ 62 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ»-ը կողաշրջվել է հենց ճանապարհի մեջտեղում: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները՝ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն «Ֆորդ Տրանզիտի» վարորդի վրա կային արյան հետքեր: Նա հրաժարվեց մեկնել հիվանդանոց, ինչքան էլ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հորդորում էին դա անել: «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի վարորդը ոստիկաններին չէր կարողանում ասել իր անուն-ազգանունը, իր տվյալները, կամ հրաժարվում էր ասել: Նա ոչ սթափ վիճակում էր, նրա վրայից «փչում» էր ալկոհոլի հոտը: Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հետաքննիչը նյութեր է նախապատրաստում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի


















































