Լրահոս
Օրվա լրահոսը

Հարբած վարորդն այնպես է հարվածել, որ շրջվել է

Դեկտեմբեր 01,2011 22:09

PrevPhoto
NextPhoto

 

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:00-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 658 ՏՍ 42 համարանիշի ավտոմեքենան դեպի Երեւան գալուց հարվածել է իր դիմացով ընթացող բեռնատար «Ուազ» մակնիշի 144 ԼՏ 62 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ»-ը կողաշրջվել է հենց ճանապարհի մեջտեղում:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները՝ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանի գլխավորությամբ:

Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն «Ֆորդ Տրանզիտի» վարորդի վրա կային արյան հետքեր:

Նա  հրաժարվեց մեկնել հիվանդանոց, ինչքան էլ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հորդորում էին դա անել:

«Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի վարորդը ոստիկաններին չէր կարողանում ասել իր անուն-ազգանունը, իր տվյալները, կամ հրաժարվում էր ասել: Նա ոչ սթափ վիճակում էր, նրա վրայից «փչում» էր ալկոհոլի հոտը:

Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հետաքննիչը նյութեր է նախապատրաստում:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031