Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակոցներ ԲՀԿ-ական պատգամավորի տան ուղղությամբ

Դեկտեմբեր 01,2011 23:58

Դեկտեմբերի 1-ին, առավոտյան 8-8.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում կրակոցներ են հնչել:«Առավոտի» աղբյուրի տեղեկացմամբ` կրակոցները եղել են ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանի տան ուղղությամբ: Մինչդեռ գյուղապետ Էդիկ Մանուկյանն իր մտերիմներից մեկին ասել է, թե կրակոցները գյուղամիջում են եղել: Ոստիկանությունն էլ, թեև դեպքի վայրում եղել և հարցաքննել է պատգամավորի հարևաններից մի քանիսին, այդուհանդերձ`դեպքի մասին մինչ այս պահը հայտարարություն չի տարածել:
Պատգամավորի հետ կապ հաստատել չհաջողվեց: Ավելի ուշ վերջինիս մերձավորներից մեկն ասաց, որ Ռուստամ Գասպարյանը Չինաստանում է`անորոշ ժամանակով: Նրա տրամաբանությամբ`կրակոցներն ամենայն հավանականությամբ  մեկ այլ պատգամավորի`ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանի / Նավո / ձեռքի գործն է:«Անհիշելի ժամանակներից իրար դեմ թուր ու թվանք են»,-ասաց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031