Օրվա լրահոսը
Ինչպես բանկոմատներից քարտատերերի գումարները գողացան եւ ժամանակավոր հարստացան
Փողաբեր համակարգիչը հայտնաբերվեց «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, Մոսկվա քաղաքի բնակիչ Միքայել Թումասյանի դեմ հարուցված քրեական գործը գտնվում է դատական վիճաբանությունների փուլում, իսկ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության դատախազ Հովսեփ Սարգսյանն առաջիկայում հանդես կգա մեղադրական ճառով: «Զվարթնոց» օդանավայանում ԱԱԾ աշխատակիցների կողմից ուղեբեռի զննման արդյունքում բռնվեց Մոսկվայից Երեւան ժամանած Միքայել Թումասյանը: Նրա ուղեբեռում հայտնաբերվել
Գոգարանում հրդեհից մահացած 3 երեխաների հարազատներին կօգնեն
Գոգարանի գյուղապետ Արթուր Գալոյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ամբողջ գյուղն արդեն մի քանի օր է սգի մեջ է համագյուղացիների՝ Գասպարյան եղբայրների երեխաների մահվան պատճառով: Նրա խոսքերով, գյուղում շրջանառվում են լուրեր, թե երեխաները վառվել են քնած ժամանակ. «Բայց կարող է քնած չեն եղել, որովհետեւ երեխաները վառվել են շորերով: Ինչ իմանանք, կարող է երեխաներն ինչ-
ՀԱԷԿ-ի աշխատողներին չսփոփեցին
Նրանց կենսաթոշակները փոփոխության չեն ենթարկվի Օրերս «Առավոտն» իր 19.11.2011թ. «Մի հատ կոճակ են սեղմում ու սաղ ավերում» հրապարակմամբ անդրադարձել էր ՀԱԷԿ-ի մի խումբ աշխատակիցների այն դժգոհություններին, որ 2003 թվականին ընդունված օրենքով իրենք զրկվել են կենսաթոշակի արտոնյալ պայմաններից: Այսինքն՝ եթե մինչ 2003-ը առանձնապես վնասակար եւ ծանր վնասակար արտադրամասերի աշխատակիցների կենսաթոշակային ստաժը 1 տարվա համար հաշվարկվում էր
Սփյուռքահայերին կոչ են անում մանկատներին չօգնել
Քանի որ նրանց տրամադրած գումարների պատճառով նվազում են մանկատան երեխայի՝ ընտանիք վերադառնալու «շանսերը»: ՀՀ կառավարությունը 2011 թվականին մանկատների բեռնաթափումը ճանաչել է գերակա ուղղություն: Այս նախաձեռնության նպատակն այն է, որպեսզի մանկատներում խնամվող երեխաները վերադառնան ընտանիք: Թե այս մեկ տարվա ընթացքում քանի երեխա է դուրս եկել մանկատնից, ու մեր երկրի սոցիալական ոլորտի պատասխանատուներն ինչ «ջանասիրությամբ» են բեռնաթափում
Ձախորդ Փանոսը… կներեք՝ Խուան Կառլոսը, կոտրել է քիթը
Երկուշաբթի օրը Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը, ըստ ABC լրատվական գործակալության, հայտնվել է պաշտոնական հանդիպման՝ աչքի տակ կապտուկով եւ ջարդված քթով: 73-ամյա թագավորն ասել է, որ այդ վնասվածքները ստացել է, երբ պատահմամբ գլուխը խփել է դռան եզրին: Չնայած դիպվածին՝ նա ներկայացել է նախատեսված հանդիպմանը, որի ժամանակ Սուդանի, Բելգիայի, Մալազիայի, Հնդկաստանի եւ Կիպրոսի նոր դեսպանները նրան պիտի
Մնամ նամակիդ սպասող
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ ծավալուն նամակ էր հղել երկրի նախագահ Սերժ Սարգսյանին, որում նշել էր մի շարք կետեր, որոնք, ըստ «Ժառանգության» ղեկավարի, անհրաժեշտ է իրականացնել մինչեւ ընտրություններ՝ առավել արդար, թափանցիկ եւ ազատ խորհրդարանական ընտրություններ ապահովելու համար: Երեկ «Առավոտը» հարցրեց «Ժառանգության» ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին՝ ի՞նչ է սպասում Րաֆֆի Հովհաննիսյանը երկրի նախագահին ուղղած
Ձգտում են դառնալ եվրոպական տիպի եւ ժողովրդական
Թե ինչո՞ւ են կոալիցիոն բոլոր երեք ուժերը եւ «Ժառանգությունը» այսպես ձեռուոտ ընկել ԵԺԿ անդամ դառնալու համար Մեր թերթի հետ զրույցում («Առավոտ», 11.11.2011) կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով Բրյուսելում ներկայացրել էր ԵԺԿ-ին անդամակցելու ՀՀԿ պլատֆորմը, ասել էր, թե իրենց ընտրությունը գիտակցված ընտրություն է եւ թելադրված չէ քաղաքական նպատակահարմարությամբ, եւ որ եվրոպական ինտեգրման ճանապարհին շատ
«ՀԱԿ-ը չի կարող բոլորի փոխարեն պատասխանել»
Հակադարձում է «Ժառանգության» նախկին անդամ Զոյա Թադեւոսյանը եւ բարձրաձայնում մարդահամարի կեղծված արդյունքների մասին: – Տարիներ շարունակ ՀԱԿ-ը հասարակության մի ստվար հատվածին ակտիվ պահեց՝ նպատակ ունենալով անցկացնել արտահերթ ընտրություններ եւ որպես արդյունք՝ իրականացնել համակարգային փոփոխություններ, հիմա ազնի՞վ եք համարում հերթական ընտրությունների գնալը: – ՀԱԿ-ի առաքելությունն այն չէր, որ ընտրազանգվածին անընդհատ ոգեւորեր արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարով, այլ
Չեմպիոնուհին մոտ է թագը պահպանելուն
Մրցակարգով նախատեսված երրորդ հանգստյան օրվանից հետո շախմատի աշխարհի կանանց չեմպիոն Հոու Յիֆանը (Չինաստան) եւ հավակնորդուհի Համփի Կոներուն (Հնդկաստան) այսօր վերսկսում են պայքարը: Սպիտակներով խաղում է չինուհին: Վեց տուրից հետո 4:2 հաշվով առջեւում է աշխարհի չեմպիոնը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սամվել Տեր-Սահակյանը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը
Հայաստանցի 18-ամյա գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը Բրազիլիայում ընթացող շախմատի աշխարհի պատանիների առաջնության հինգերորդ տուրում պարտության մատնելով նաեւ Սալեմ Սալեհին` բացարձակ արդյունքով ստանձնեց իր տարիքային խմբի միանձնյա առաջատարի դերը: Ռոբերտ Աղասարյանն իր անվան դիմաց գրանցեց կես միավոր եւ մեկ աստիճան նահանջելով 93 մասնակիցների մեջ հանգրվանեց 21-րդ հորիզոնականում: Տուրը հաղթական էր նաեւ 16 տարեկանների խմբում հանդես եկող մեր
Քաղաքապետը ասել է, որ Հրազդանում մետաղի հանքի վերաբերյալ հանրային լսումներ չեն եղել
Բնապահպանական մի շարք կազմակերպություններ նամակ են հղել Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին Հրազդանում մետաղի հանքի շահագործման հարցում անճշտությունները պարզաբանելու խնդրանքով: Այս տարվա ապրիլի 12-ին Արամ Դանիելյանը խնդրով մտահոգ կազմակերպություններին տեղեկացրել է, թե Հրազդանում մետաղի հանքի շահագործումը գնտվում է նախատեսման փուլում: Իսկ բնապահպանության նախարարությունը ասել է, որ դեռեւս 2008 թվականի հոկտեմբերի 13-ին «Նագին» ընկերության Հրազդանում մետաղի հանքի
Օրենքով չի կարգավորվի
Երբ Հայաստան եկած հյուրերը տեսնում են մեր օլիգարխներին, որոնք շրջում են քաղաքում՝ իրենց հետեւից «ախրանայի» 4-5 մեքենա գցած, նրանց մոտ, հավանաբար, հարց է առաջանում՝ այդ ի՞նչ մեղքեր են գործել այդ մարդիկ, որ այդչափ վախենում են իրենց կյանքի համար: Ընդ որում, «օլիգարխ» ասելով մենք հասկանում ենք ոչ միայն բուն գործարարներին, այլեւ Երեւանի որոշ համայնքների ղեկավարներին, նախարարներին,
Երթ հօգուտ հայերենի անաղարտության պահպանման
ՄԻԱՍԻՆ երիտասարդական շարժումն իրականացնում է Մայրենի լեզվի անաղարտության պահպանմանն ուղղված իր հերթական ակցիան: Ակցիան իրենից ներկայացնելու է երթ` մոտ 1000 երիտասարդների մասնակցությամբ, ովքեր, Մայրենի լեզվի պահպանմանն ուղղված կոչեր պարունակող պաստառներով, երթով կանցնեն Մաշտոց, Թումանյան, Հյուսիսային պողոտա և Աբովյան փողոցներով: Երթի ընթացքում պահանջ-նամակներ կհանձնվեն օտարալեզու ցուցանակներով հաստատություններին: Հայ երիտասարդը պահանջում է հարգել Մայրենի լեզուն, մենք ուզում
Մեծ փոթորիկ անպայման լինելու է
Անհավանական է, բայց աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի վեցերորդ հուշամրցաշարում երրորդ անգամ անընդմեջ միայն ոչ-ոքիներ գրանցվեցին: Մոսկվայում, ասես, ամեն ինչ խաղաղ է: Բայց այդպես լինում է միայն մեծ փոթորիկներից առաջ: Մանավանդ, որ մրցաշարի ավարտին արդեն ընդամենը երեք տուր է մնում եւ խաղատախտակների առջեւ շախմատային գերաստղերն են, որոնց մեջ են աշխարհի գործող չեմպիոնը եւ հավակնորդը, աշխարհի
ՀՀ բնապահպանության նախարարությունը լիազորված չէ՞ իրազեկել
«Էկոլուրը» պարզել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված «Դիլիջան» ազգային պարկի կառավարման պլան 2007 – 2011 թվականներ» եւ «Սեւան» ազգային պարկի կառավարմանպլան 2007 – 2011 թվականներ» հղումները՝ լինքեր չեն գործում: Սա տեխնիկական խոտան է՞, թե պարզապես այդպիսով փորձ է արվում չներկայացնել, թե 2007 – 2011թթ. «Սեւան» եւ «Դիլիջան» ազգային պարկերը ինչ պլաններով են
Սոնա Շահգելդյանը «շատ ընտիր» ռուսերեն է խոսում, ուղղակի իրեն նախանձում են
«Ժողովուրդը» զրուցել է Սոնա Շահգելդյանի հետ: Վերջերս ինտերնետում կրկին հայտնվեց Սոնա Շահգելդյանի ռուսերեն ելույթը, որը, հետո պարզվեց, հենց ինքը՝ Սոնան է տեղադրել՝ ապացուցելու, որ այս տարի ինքը շատ ավելի լավ է խոսել ռուսերեն, քան անցած տարի։ – Ես կարծում եմ, որ շատ լավ եմ խոսել, շատ ընտիր։ Չեմ հասկանում՝ հիմա ինչի համար են խոսում։ Այս
Քաղաքապետի թեկնածուն՝ ծառի վրա
Նկարի հեղինակը Իջեւանի Օրհուս կենտրոնն է: Նրանք քաղաքական գործիչներին առաջարկում են քարոզարշավի ընթացքում չվնասել բուսական աշխարհը: Կասկածից վեր է, որ որեւէ քաղաքում, այդ թվում Իջեւանում պաստառ փակցնելու տեղերի պակաս չկա: Ավելին, դրանց տեղը սահմանվում է քարոզարշավից առաջ ու էլի կասկածից վեր է, որ ծառը չէր կարող նախընտրական գովազդի հարթակ սահմանվել: Բայց Իջեւանի նոր ընտրված քաղաքապետը,
Հյուսիսային պողոտան «նստո՞ւմ է»
Անորակ էլիտար թաղամասում «ռեմոնտ» է՝ գրում է «Հայացքը»: «Երեւանի իշխանությունները Հյուսիսային պողոտայի թերություններն այլեւս չեն կարողանում թաքցնել։ Հանվել են մայթերի սալիկները, բարձրացվում են «նստած» մայթերը, որպեսզի հավասարեցվեն շենքերի հիմքերին։ Եվ հիմա դժվար է հավատալ, որ գետիտ տակն անցնող մայթերի կողքին գտնվող շենքերի հիմքերը չեն վնասվել։ Մեծ ներդրումներ պահանջած պողոտայի հիմքերն արդեն խարխլվում են, իսկ շենքերի
Թռչկանի փոխարեն Սյունիքում միանգամից 10 փոքր ՀԷԿ է կառուցվելու
Լոռու մարզի Թռչկանի ջրվեժը միայն հասարակական աղմուկից հետո փրկվեց ոչնչացումից: Աղմուկից ու բողոքի բազմաթիվ ակցիաներից հետո ՀՀ կառավարությունը նոյեմբերի 3-ին որոշեց փոփոխել Լոռու մարզի Մեծ Պարնիի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման եւ Թռչկանը դարձավ հատուկ պահպանվող տարածք: «Սրանով մենք այս խնդիրը կհամարենք ամբողջությամբ փակված», – որոշումից հետո հայտարարել էր ՀՀ վարչապետը: «Էկոլուրին» սակայն հայտնի
«Մուդիսն» ասում է, որ Հայաստանի տնտեսությունը վատն է
«ՀՀ կառավարության համար «դժվար» օրեր են սկսվել,- կանխատեսում է «Հայկական ժամանակը» եւ շարունակում,- Ընդամենը նախորդ օրը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց տնտեսական ցուցանիշները, որոնցից պարզվեց, որ Հայաստանի տնտեսությունում սկսվել է անկման շրջան։ Դրան զուգահեռ, միջազգային հեղինակավոր «Մուդիս» վարկանիշային կազմակերպությունը (Moodys investors service) օրերս տվեց իր գնահատականը մեր երկրի տնտեսության մասին, եւ այդ գնահատականը վատն է։
Իմ ճաղապատ, անհասանելի ազատությունը
1977թ., Երեւանի ՊԱԿ-ի մեկուսարան Որքան էլ որ զարմանալի թվա, բանտային ռեժիմը մի առավելություն ունի. ամբողջ օրը կարող ես զբաղվել ընթերցանությամբ: Ցերեկը քնելն արգելվում էր, եւ վատ լուսավորության պայմաններում երկար կարդալուց աչքերս գերլարվում էին ու ինձանից միջանկյալ հանգիստ պահանջում: Առհասարակ, արտաքին աշխարհի հետ` լիներ դա «Ստոլիպինում», «Վորոնոկում», թե խցում, միակ շփումը նեղ` 30 աստիճան թեքությամբ, 2
Հարկայինը հեռացավ Սիլվա Համբարձումյանի «օբյեկտից»
Արաբկիրի հարկային տեսչությունն ավարտել է գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությունում օրերս սկսված ստուգումները։ Համբարձումյանը երեկ«ՀԺ»-ին հայտնել է, որ որեւէ խախտում չի արձանագրվել։ Մեր թղթակցի հարցին, թե հարկայինի խաղաղ հեռացումը չի՞ նշանակում, որ Սյունիքի մարզպետ, ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանի հետ կապված քրգործերի շրջանակներում գործարք է տեղի ունեցել, Համբարձումյանը պատասխանել է, որ ինքը մարզպետի հետ կհաշտվի, եթե
Սերժ Սարգսյանի երեւակայական «հարցազրույցը» «Չորրորդ իշխանության» հետ
«Չորրոդ իշխանությունը» հրապարակել է «Բլից վիրտուալ»«հարցազրույցը» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որից մի հատված ներկայացնում ենք. – Պարոն նախագահ, նախ՝ հասարակությանն առավել հետաքրքրող հարցը, առաջիկայում կադրային նոր փոփոխություններ սպասվո՞ւմ են։ – Գիտե՞ք ինչ, ՀՀԿ շտաբը «բեզ ռազմեռ»չի։ – ճի՞շտ են արդյոք մամուլում հայտնված այն տեղեկությունները… – Ո՛չ։ – Մամուլում խոսվում էր, որ ձեր դեմ
Ավտովթար` Երևանում. «Մերսեդես»-ն ու «Շկոդա»-ն բախվել են իրար, կա վիրավոր
Այսօր` նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,, ժամը 05.00-ի սահմաններում Երևանի Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 77 LV 771 համարանիշի և «Լիաստղ» տաքսի ծառայությանը պատկանող «Շկոդա» մակնիշի Տ 2810 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «Մերսեդես»-ի վարորդը` 25-ամյա Մառլեն Մուրադյանը, տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր էր
Չեխիայում Հայաստանն արդեն դեսպանություն ունի
«Ազգից» տեղեկանում ենք, որ երեկ՝ նոյեմբերի 22-ին Պրահայի դիվանագիտական թաղամասում պաշտոնապես բացվեց Հայաստանի դեսպանությունը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը: Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը Հայաստանի հիմնի հնչյունների ներքո բարձրացրեց ՀՀ պետական դրոշը, որից հետո երկու նախարարները կտրեցին կարմիր ժապավենն ու հավաքված բազմաթիվ հյուրերին հրավիրեցին դեսպանատուն: Դեսպանատանը
Պատից հետո ճակատից կախվելու տրամաբանությունը
Կյանքում չտեսությունից ավելի տհաճ՝ շատ քիչ բան կա, չտեսությունից ինչ ասես կարող է պատահել: Ժողովրդական առածը զուր չի փաստում. «Չտեսավ պատից կախ, տեսավ ճակտից կախ»…Չտեսության դասական նմուշների կարելի է հանդիպել ամենուր, համացանցը եւս ծփում է «դրանցով»… Օրինակ չտեսություն էր, երբ տարիներ առաջ «ամենայն հայոց» կոմպոզիտոր, դերասան, ռեժիսոր, մարզիկ Գոռ Վարդանյանը իր հերթական արյունոտ ֆիլմի շնորհանդեսին
«Ուրիշ քաղաքում» . Լիլիթ Բլեյանն ունի հեղինակային երգերի ձայնասկավառակ
«Առաջին անգամ եմ լսում Լիլիթի երգերը և շատ տպավորված եմ: Մինչ այդ մեր շփումը եղել է որպես լրագրող և երգիչ»,-ասում է երգչուհի Շուշան Պետրոսյանը: Այսօր` նոյեմբերի 22-ին, «Golden Tulip» հյուրանոցային համալիրում կայացավ Լիլիթ Բլեյանի ձայնասկավառակի շնորհանդեսը: «Ուրիշ քաղաքում» ձայնասկավառակի նպատակն է ներկայացնել իմ երգերը, որոնք տարիների ընթացքում գրել եմ և սպասել արձագանքին: Նրանք ինձ համար
ՊՆ-ի լեյտենանտը վրաերթի է ենթարկել հետիոտնին, բայց չի փախել
Այսօր` նոյեմբերի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.00-ի սահմաններում Երևանի Պորույր Սևակ փողոցի թիվ 92 շենքի դիմաց 25-ամյա Վահագն Վարդանյանը, վարելով «Աուդի» մակնիշի 29 ՍՏ 045 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Ռուբինյանց փողոցի բնակիչ, 36-ամյա Արտակ Գևորգյանին: Վրաերթից հետո վարորդը դեպքի վայրից փախուստի չի


















































