Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար` Երևանում. «Մերսեդես»-ն ու «Շկոդա»-ն բախվել են իրար, կա վիրավոր

Նոյեմբեր 23,2011 10:52

Այսօր` նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,, ժամը 05.00-ի սահմաններում Երևանի Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 77 LV 771 համարանիշի և «Լիաստղ» տաքսի ծառայությանը պատկանող «Շկոդա» մակնիշի Տ 2810 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով «Մերսեդես»-ի վարորդը` 25-ամյա Մառլեն Մուրադյանը, տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանը:
Նրա հանձնարարականով, երկու ավտոմեքենաներն էլ տեղափոխվեցին Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Փաստի առթիվ ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930