Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիսային պողոտան «նստո՞ւմ է»

Նոյեմբեր 23,2011 11:49

Անորակ էլիտար թաղամասում «ռեմոնտ» է՝ գրում է «Հայացքը»:  «Երեւանի իշխանությունները Հյուսիսային պողոտայի թերություններն այլեւս չեն կարողանում թաքցնել։ Հանվել են մայթերի սալիկները, բարձրացվում են «նստած» մայթերը, որպեսզի հավասարեցվեն շենքերի հիմքերին։ Եվ հիմա դժվար է հավատալ, որ գետիտ տակն անցնող մայթերի կողքին գտնվող շենքերի հիմքերը չեն վնասվել։ Մեծ ներդրումներ պահանջած պողոտայի հիմքերն արդեն խարխլվում են, իսկ շենքերի բնակարանների մեծ մասը բնակիչներ չունեն։ Ուրեմն արժե՞ր մի խումբ մարդկանց, առանց համարժեք փոխհատուցման, վռնդել իրենց պապենական տարածքներից, փոխարենը անորակ էլիտար թաղամաս կառուցել, որն այսօր պետք չէ ոչ ոքի։

Հյուսիսային պողոտայի անորակ շինարարության մասին բազմիցս է խոսվել, բայց դա չի խանգարում, որպեսզի պողոտայի «կնքահայր» Նարեկ Սարգսյանը  մշտապես գովերգի իր նախագիծն ու դրա կարեւորությունը։ Ի դեպ, ամիսներ առաջ նույն Նարեկ Սարգսյանը, «Հայացք»-ի հարցին ի պատասխան ասել էր, թե «խարխլվել են ոչ թե շենքերի հիմքերը, այլ՝ մայթերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930