Օրվա լրահոսը

Լիբիայի կառավարության կազմում երկու ապստամբ կա

Լիբիայի նոր կառավարության մեջ, որի ամբողջական կազմը երեկ հրապարակեց երկրի վարչապետ Աբդել Ռահիմ ալ-Քիբը, կան երկու ապստամբ հրամանատարներ, որոնք մասնակցել են քաղաքացիական պատերազմին: Ֆավզի Աբդելալը, ով ղեկավարում էր զորքը Միստրատում, որտեղ բռնեցին Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադդաֆիին, դարձել է երկրի ներքին գործերի նախարարը: Մինչ այդ հաղորդվել էր, որ պաշտպանության նախարարի պաշտոնն էլ բաժին է հասել

Երիտասարդները մտահոգված չեն իրենց ապագայով. Ահարոն Ադիբեկյան

  Ավելի բարձր գոտիներում երիտասարդները պակաս ակտիվ են, քան ցածրերում: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն է «Առավոտ երիտասարդականին»  ասում: Երիտասարդների մասին նրա «Սոցիոմետր»   կազմակերպության վերջին ուսումնասիրությունը եղել է 2006 թվականին` «Երիտասարդությունը Հայաստանում» թեմայով, ասում է` «IDI» կազմակերպությունն էր պատվիրել: Եղել է համեմատական հետազոտություն` Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի միջև:  «Մենք վերցնում էինք երիտասարդների, բուհերի ուսանողների տեսակետները, ինչպես նաև

Սահակաշվիլին որոշել է իր մարմնամասերը փոխանակել

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել իր մարմնի որոշ մասերից՝ կորցրած տարածքների փոխարեն: Ակնհայտորեն՝ նա նկատի ուներ Աբխազիան եւ Հարավային Օսեթիան: Նման հայտարարությամբ, ըստ «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալության, Վրաստանի նախագահը հանդես է եկել հանրապետության կառավարության նիստի ժամանակ, որը տեղի էր ունենում Քութաիսի քաղաքում: Իր այս «առաջարկը» Սահակաշվիլին հասցեագրել է ռուսաստանյան իշխանություններին, հիշեցնելով,

Հիպերռեալիզմը սյուրռեալիզմ չէ

Երեւանի Ճարտարապետության և շինարարության պետական  համալսարանում այսօր` նոյեմբերի 22-ին, տեղի ունեցավ հիպերռեալիստական աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Ներկայացվեցին երիտասարդ դիզայներների հեղինակած մոտ 65 աշխատանք: «Խնդիր է եղել մեր կողմից հնարավորինս ճիշտ արտանկարել թղթի վրա: Ուսումնական ծրագրի մեջ, սա միակ ամենակարճ տարբերակն է, որ ուսանողին հնարավորություն կտա իր գիտելիքները լիարժեք օգտագործել: Երբեմն նույնացնում են հիպերռեալիզմը սյուրռեալիզմի հետ, բայց

Լավ է հեռանալ 5 տարի շուտ, քան 5 րոպե ուշ

«Ես չեմ պատրաստվում հավերժ երգել և երկար տարիներ մնալ բեմում: Կյանքի կանոնն այսպիսին է, երբ այլևս ասելիք չունես , ձայնդ չի ենթարկվում քեզ, չես ընկալվում հանդիսատեսիդ կողմից ,ինչպես կասեր ուսուցչուհիս, լավ է հեռանալ 5 տարի շուտ, քան 5 րոպե ուշ», – ասում է աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: Նոյեմբերի 16-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և

Հայրենասիրությունն այսօր ակտուալ չէ. Դավիթ Ամալյան

Դավիթ Ամալյանի հետ նախապես չէինք ժամադրվել: Հանդիպեցինք Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Որոշեցինք առիթը բաց չթողնել և տեղում կազմակերպեցինք մեր ժամադրությունը: Դավիթ Ամալյանը հիշում է իր առաջին երգը. «Գրել եմ 6-րդ դասարանում` Դուրյանի «Լճակ» բանաստեղծությունից ոգեշնչված»: Հիշում է երգը և նշում. «Ներկայիս հայկական շոու բիզնեսը ինձ թույլ է տալիս, որ այդ երգը ես հանգիստ երգեմ»:

Ռեստորանի դիմաց վիճել էր եւ ծեծել

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ շարունակվում է Կարեն Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Այսօր թվով 2-րդ դատական նիստն էր: Կարեն Հարությունյանը «Սանսեթ» ռեստորանի դիմաց վիճաբանել էր Արտակ Կարախանյանի հետ եւ ծեծել էր նրան: Ըստ փորձագիտական եզրկացաության, Ա.Կարախանյանի առողջությանը պատճառվել էր պատճառվել էր կյանքին վտանգ սպառնացող վնասվածք: Ի դեպ,

Աջափնյակում 1 օր ջուր չի լինի

Նոյեմբերի 23-ի ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 24-ը ժամը 10.00-ը, կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Գ-1 թաղամասի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Այս մասին հայտնում  են ՙ«Երեւան Ջուր»  ընկերությունից: Ջրամատակարարման դադարեցումը ընկերությունը  պայմանավորում է վերանորոգման աշխատանքներով:

Իմացել է, որ մայրը խորթ է, դրա համա՞ր է ինքնասպան եղել

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրիի այսպես կոչված «50-ամյակի» կամրջից կախվել էր  Ջաջուռ գյուղի բնակիչ, 21-ամյա Ստյոպա  Ավագյանը: Ջաջուռի գյուղապետ Սոկրատ Սուվարյանի տեղեկացնելով`  Ավագյանների ընտանիքը թեև  գրանցված է Ջաջուռում, սակայն 1988 թվականի երկրաշարժից հետո  փաստացի բնակվում է Գյումրիում: Նրանք անօթևան են, քաղաք են տեղափոխվել գյուղի տան փլուզումից հետո: Ըստ Սոկրատ Սուվարյանի՝ գյուղում ինքնասպան եղած երիտասարդին նույնիսկ

Եթերում ավելի շատ ընդդիմությունն է լուսաբանվում, քան իշխանությունը. հանրապետական պատգամավոր

Առաջիկա ընտրություններին «Ազատ» դեմոկրատներ» կուսակցությունը մասնակցելու է, որպես դաշնակից տեսնում  է «Ժառանգությանը»: Այսօր լրագրողներին ասաց կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Իր խոսքով՝ «Ժառանգության» հետ իրենց կուսակցությունը «ընդհանուր աղերսներ» ունի: Իսկ հարցին, թե որ ուժի հետ չի համագործակցի, կուսակցության փոխնախագահը պատասխանեց. «Չենք համագործակցի այն կուսակցությունների հետ, որոնք իրենց գործունեության ընթացքում ունեցել են հակաժողովրդական քաղաքական պրակտիկա, անունները բոլորը

Հաստատվեց. Երեւանի նախկին քաղաքապետը պաշտոն է ստանալու ՌԴ-ում

Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը ռուսական կողմի առաջարկությամբ առաջիկայում բարձրաստիճան պաշտոնի կնշանակվի ՌԴ գազաէներգետիկ համակարգում: Այս մասին այսօր Մեդիամաքս-ին ասել են «Հայռուսգազարդի» մամուլի ծառայությունում:

Վարչապետի դիմումն ուղարկվել է ոստիկանություն

Գլխավոր դատախազության կայքէջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիմումը, ինչպես նաեւ 2011 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացված քաղաքացի Հարություն Առաքելյանի բաց նամակն այսօր ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ նյութերի նախապատրաստմամբ ըստ էության ընթացքը լուծելու: Դիմումին ու բաց նամակին կից ոստիկանություն է ուղարկվել նաեւ նոյեմբերի 18-ին ՀՀ արդարադատության նախարարությունում Հ.Առաքելյանի

Հիասթափված գյումրեցիներ. «Օմբուդսմենը եկավ, քամի արեց ու գնաց»

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր Գյումրի էր եկել՝ հանդիպելու տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, բնակիչների բողոքներն արձանագրելու, եւ որ ամենակարեւորն է՝ օմբուդսմենի մարզային գրասենյակի համար տարածք ու իրավաբաններ փնտրելու համար: Նշենք, որ հանդիպումը տեղի ունեցավ Գյումրու սոցիալ-կրթական կենտրոնում, որտեղ ասեղ գցելու տեղ չկար: Բնակիչների մեծ մասը օմբուդսմենին դիմում էին նեղ անձնական խնդիրներով, օրինակ`

Սյունիքի 120 դպրոցից 94-ում տնօրենները պաշտոնավարում են անորոշ ժամկետի պայմանագրով

Սյունիքի մարզպետարանի տվյալներով, այսօր Սյունիքի 120 հանրակրթական ուսումնական հաստատություններից 94-ում տնօրենները պաշտոնավարում են անորոշ ժամկետի պայմանագրի հիման վրա։ Մինչեւ դեկտեմբերի 26-ն այս դպրոցներում կանցկացվեն տնօրենի պաշտոնի համար մրցույթներ։ Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստանալու համար վերապատրաստվել եւ քննություններին մասնակցել է 85 տնօրեն, որոնցից 2-ը չեն հաղթահարել հավաստագիր ստանալու համար քննական սահմանված շեմը: 9-ը տնօրեն չի

Վիճաբանության եւ ծեծկռտուքից հետո վրաերթի են ենթարկել զինծառայողին

 ՀՀ ՊՆ N զորամասից ՊՆ Աբովյանի ռազմական ոստիկանության բաժին 2011թ. նոյեմբերի 20-ին հեռախոսագիր է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 19:20-ի սահմաններում քաղաքացիական անձանց կողմից վրաերթի է ենթարկվել նույն զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Արմեն Սանթոյանը: ՀՀ ՊՆ Աբովյանի ՌՈ բաժնից ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնին 2011թ. նոյեմբերի 20-ին տրված հաղորդման համաձայն՝ նույն

Թուրքական հուշանվեր `զբոսաշրջիկների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թուրքիայի ոստիկանությունը վնասազերծել է կեղծ թղթադրամներ (ռուբլի) տպագրող մի խմբավորում: 5000-անոց կեղծ թղթադրամները, որոնք ընդհանուր հաշվով կազմել են 150 մլն, նրանք պատրաստվում էին իրացնել հանգստյան տներում գտնվող զբոսաշրջիկների շրջանում:    

Ազատվել է աշխատանքից՝ ոստիկանին անհարիր պահվածքի համար

ՀՀ ոստիկանութան պետ, գեներալ-լեյտենանտ  Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ոստիկանին ոչ հարիր պահվածքի համար աշխատանքից այսօր հեռացվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Լևոն Շմավոնյանը: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, աշխատանքից ազատվել է ոստիկանության մարզական ու ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ ոստիկանության գնդապետ Սուրիկ Ադամյանը: Վերջինիս փոխարեն ՀՀ ոստիկանապետի հրամանով

Աստղագիտությունը նաեւ կանացի գիտություն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր ԳԱԱ-ում բացվեց ԱՊՀ երկրների ուսանողների եւ երիտասարդ գիտնականների կոնֆերանսը «Տիեզերական դարաշրջանի 50 տարին. երկնքի իրական եւ վիրտուալ ուսումնասիրություններ» թեմայով: Կոնֆերանսը կազմակերպվել է առաջին տիեզերական թռիչքի 50-ամյա միջոցառումների շրջանակներում: Մասնակցում էին ԱՊՀ եւ բալթյան երկրների 29 ուսանողներ եւ երիտասարդ գիտնականներ: Նրանց թվում քիչ չեն աղջիկները: Կոնֆերանսի կազմկոմիտեի նախագահ, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար

Սյունիքում սեփական եկամուտները հավաքել են 86,5 տոկոսով

Այսօր Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստում մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական վարչության պետ Աշոտ Մարդյանը հայտարարել է, որ ընթացիկ տարվա 10 ամիսների համար նախատեսված 868,120 միլիոն դրամ սեփական եկամուտների փոխարեն մարզի համայնքները հավաքել են ընդամենը 86,5 տոկոսը` 750,765 միլիոն դրամ, որը, սակայն, նախորդ տարվա համեմատ ավելի է 11,5 տոկոսով: Իսկ 360,136 միլիոն դրամ նախատեսված վարձավճարների դիմաց հավաքվել

720 հազար մարդ՝ Թուրքիայի զինված ուժերում

 Թուրքիայի գլխավոր շտաբը տարածել է տեղեկատվություն զինված ուժերի 2011 թվականի անձնակազմի վերաբերյալ, հաղորդում է regnum.ru –ն՝ վկայակոչելով Dogan գործակալությունը: Ըստ փաստաթղթի, թուրքական զինված ուժերում ընդհանուր առմամբ հաշվվում է 720,000 մարդ, որից 666.576-ը՝ շարքային զինծառայողներ են, 39.975-ը՝ սպաներ, գրեթե 96.000-ը՝ ենթասպայական կազմն է, 365 -ը գեներալներ եւ ադմիրալներ են: Քաղաքացիական ծառայողների թիվը զինված ուժերում հաշվվում է

Լեդի Գագան ցույց տվեց իր հետույքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այս տարի հայտնի MTV երաժշտական մրցանակաբաշխության հաղթող ճանաչված երգչուհի Լեդի Գագան ստացավ ամենաշատ մրցանակները. նրան տրվեցին «լավագույն երգչուհի», «ամենաշատ երկրպագուների բանակ ունեցող աստղ» տիտղոսները, «Born this way»-ը ճանաչվեց որպես լավագույն երգ ու լավագույն տեսահոլովակ. հաղորդում է eg.ru կայքը: Քանի որ Լեդի Գագան ավելի շատ հայտնի է որպես ամենատարօրինակ հագուստներ կրող աստղ, այս անգամ եւս իր

Պարզաբանում. Սփրեդը նույն գնով չեն վաճառել, ինչ կարագը

Երեկ` նոյեմբերի 21-ին ՏՄՊՊՀ հանձնաժողովի որոշմամբ տուգանքի ենթարկվեցին կարագի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ, այդ թվում և Սթար Դիվայդ ՓԲԸ-ն: Հանձնաժողովի դիտարկմամբ, այն տնտեսվարողները, որոնք բուսասերուցքային սփրեդը վաճառել են կարագի անվան տակ անհավասար մրցակցային պայմաններում են հայտնվել բարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ` ստանալով մրցակցային լուրջ առավելություններ: «Նախ և առաջ կարևոր ենք համարում նշել, որ Սթար

Ըստ ՀՀԿ-ականի՝ ՕԵԿ-ականի ոճն է բոցաշունչ հայտարարություններով հանդես գալը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը, մեկնաբանելով վերջերս ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի՝ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի ներկայությամբ Գյումրիում արած հայտարարությունը, որին տարբեր քաղաքական ուժեր գնահատականներ տվեցին, ասաց. «Մեթոդները տարբեր են եւ մարդիկ ձայներ հավաքելու համար տարբեր միջոցներ կարող են ձեռնարկել: Ինքս այդ ելույթը չեմ լսել, բայց կարծում եմ, որ մեր

Ինչ նվեր է ցանկալի ամանորին երեխաների համար

Nielsen վերլուծական ընկերությունը, ըստ IT Trend-ի, ԱՄՆ-ում անցկացրել է փոքր եւ միջին տարիքի 3 հազար դպրոցականների՝ արդեն ավանդական դարձած հարցում, թե ո՞ր նվերը նրանց համար կլիներ ամենացանկալին ամանորին: Եվ ահա թե ինչ արդյունքներ են ստացվել:  Խաղալիքներից, ավտոմեքենաներից եւ հեծանիվներից առավել՝ 6-12 տարեկան երեխաներին հետաքրքրում է Apple ընկերության արտադրանքը, եւ Ձմեռ Պապիից նրանք հույս ունեն նվեր

Ուզում էր Ռիմային, տվեցին Մարուսյային

Ուզում էր ամուսանալ մի քրոջ հետ, բայց ամուսնացավ մյուսի: Այն ժամանակ Արտավազդը երիտասարդ էր, ամաչեց ասել  աղջկա հորը, որ սխալ է հասկացել, ինքը Ռիմայի հետ է ուզում ամուսնանալ,  ոչ թե՝ Մարուսյայի:  «Ջահել տղա էի: Գյուղում կինո էի ցույց տալիս ու լավ փող  աշխատում: Մեր գյուղի վանեցի Մեսրոպը 3 աղջիկ ուներ. ես էլ որոշեցի գնալ ու

Հարցմանը մասնակցել է վանաձորցիների մեկ տոկոսից էլ քիչ մասը

Վանաձորի քաղաքապետարանի կազմակերպած «ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Վանաձորի քաղաքային տնտեսության համար» ինտերնետ հարցմանը, որը տեւել է մոտ 5,5-6 ամիս, մասնակցել է հազիվ 151 մարդ՝ ըստ պաշտոնական տվյալների, մոտ 100 հազար բնակիչ ունեցող քաղաքի բնակչության մեկ տոկոսից էլ պակաս մասը: Ըստ այս հարցմանը մասնակցածների 45,7 տոկոսի` քաղաքի համար առաջնային է արդյունաբերության զարգացումը, 17,9 տոկոսի համար՝

Իսկ ո՞րն է մեր «զասլուգան»

Վերջերս մի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի հետ զրուցում էինք Սյունիքի մարզպետի եւ Սիլվա Համբարձումյանի միջեւ տեղի ունեցածի շուրջ: Ինքս փորձում էի այդ պաշտոնյանից ճշտել՝ թե ո՞վ է Սիլվա Համբարձումյանը, քանի որ վերջինս ասում է, որ ինքը դեռ 1990-ականներից է բիզնես-գործունեություն ծավալում, իսկ զրուցակիցս հենց այդ տարիներից քաղաքական, նաեւ գործադիր դաշտի առաջին դեմքերից էր: Պարզվեց, որ զրուցակիցս

Գորբաչովը չի կարողանում գրանցել նոր կուսակցություն (տեսանյութ)

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը Բեռլինում ասուլիսի ընթացքում անդրադառնալով ՌԴ-ում կայանալիք ընտրություններին՝ ասել է, թե իր կարծիքով՝ Ռուսաստանին այժմ հարկավոր են նոր սերնդի քաղաքական գործիչներ: 80-ամյա գործիչը դեռ մտածում է քաղաքականություն վերադառնալու մասին եւ արդեն իսկ արժանացել է ՌԴ իշխանությունների հակազդեցությանը. «Ես փորձում եմ ստեղծել կուսակցություն, իսկ ինձ ասում են՝ Միխայիլ Սերգեյիչ, դա ձեր ինչի՞ն

ԽՍՀՄ փլուզման 20-ամյակի առթիվ Թբիլիսիում կբացվի Ռեյգանի հուշարձանը

 Չորեքշաբթի, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, Խորհրդային Միության փլուզման 20-րդ տարելիցի կապակցությամբ, տեղի կունենա  ԱՄՆ քառասուներորդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հուշարձանի հանդիսավոր բացումը, տեղեկացնում է РБК-ն: ԱՄՆ նախկին նախագահի բրոնզաձույլ արձանի հեղինակն է Ավթանդիլ Մոնասելիձեն: Ռեյգանը նստած է նստարանին: Պատվանդանի վրա վրացերեն եւ անգլերեն լեզուներով  գրված է  նրա հայտնի արտահայտությունը. «Ազատության համար  պետք է հոգ տանեն բոլոր սերունդները»:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031