Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի 120 դպրոցից 94-ում տնօրենները պաշտոնավարում են անորոշ ժամկետի պայմանագրով

Նոյեմբեր 22,2011 17:48

Սյունիքի մարզպետարանի տվյալներով, այսօր Սյունիքի 120 հանրակրթական ուսումնական հաստատություններից 94-ում տնօրենները պաշտոնավարում են անորոշ ժամկետի պայմանագրի հիման վրա։ Մինչեւ դեկտեմբերի 26-ն այս դպրոցներում կանցկացվեն տնօրենի պաշտոնի համար մրցույթներ։

Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստանալու համար վերապատրաստվել եւ քննություններին մասնակցել է 85 տնօրեն, որոնցից 2-ը չեն հաղթահարել հավաստագիր ստանալու համար քննական սահմանված շեմը: 9-ը տնօրեն չի մասնակցել ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար անցկացված վերապատրաստման դասընթացներին (Կապանի թիվ 1,1 7, 13, Ներքին Հանդի, Լեռնաձորի, Գորիսի թիվ 1 հատուկ, Որոտանի միջնակարգ, Տանձատափի, Խոզնավարի, Վարդանիձորի դպրոցներ): Նրանք չեն կարող մասնակցել տնօրեն դառնալու մրցույթներին: Ըստ այդմ, դուրս են մնացել քննական գործընթացին մասնակցելու իրավունքից։

Կապանի թիվ 1, 2, Քաջարանի, Օխտարի, Քարահունջի, Խնձորեսկի, Ծղուկի, Իշխանասարի, Շենաթաղի, Լորի դպրոցների տնօրենները երկու անգամ են մասնակցել ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննությանը: Քարահունջի, Խնձորեսկի, Ծղուկի, Շենաթաղի եւ Կապանի մի դպրոցի տնօրեններ չեն հաղթահարել հավաստագիր ստանալու համար քննական սահմանված շեմը։ Ծղուկի, Քարահունջի, Շենաթաղի դպրոցների տնօրենները բախտը փորձել են երեք անգամ: Առաջին երկուսը հաջողել են, երրորդը՝ ոչ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930