Օրվա լրահոսը

ՄԱՐՈԿԱՑԻՆԵՐԸ ՇԱ՜Տ ԷԼ ԳՈՀ ԵՆ

Փոխարենը Եվրամիության ներկայացուցիչներն են խիստ անհանգստացած՝ դեպի Եվրոպա միլիոնավոր մահմեդական միգրանտների հոսքից: Եվրամիությունը Մարոկոյի իշխանությունների գործերին չի խառնվում, բայց խորհուրդներ է տալիս: Սա Մարոկոյի խորհրդարանի շենքն է: Մոտ 50 տարի է՝ Մարոկոյից դեպի Եվրոպական միության երկրներ, հատկապես Ֆրանսիա եւ Իտալիա, միգրանտների մեծ արտահոսք կա: Մարոկացիներն էլ հայաստանցիների նման Եվրոպա են արտագաղթում օրենքի գերակայությամբ երկրում աշխատելու

ՊԱՆԻՐԸ՝ ՏՄՊՊՀ-ՈՒՄ

Երեկ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում կայացած նիստում քննարկվել է նաեւ պանրի շուկայում ստեղծված իրավիճակը: Ինչպես տեղեկանում ենք ՏՄՊՊՀ հաղորդագրությունից՝ պանրի գների բարձրացման մասին մամուլի հրապարակումներից եւ Հանձնաժողովի  մոնիտորինգի արձանագրած գների աճից անմիջապես հետո՝ հոկտեմբերի 22-ին, Հանձնաժողով հրավիրված պանրի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ պարզաբանել էին, որ պանրի թանկացումը պայմանավորված չէ մրցակցությանն առնչվող խնդիրներով,

ԵՂԵՎՆԻՆ՝ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՐ

Երեկ «Առավոտը» ստացել է ՀՀ բնապահպանության նախարարության պարզաբանումը, որում, մասնավորապես, գրված է. «Առավոտ» օրաթերթի 30.10.2010թ. համարում լույս է տեսել «Ամանորին ընդառաջ» հոդվածը: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարականով Արագածոտնի տարածքային բաժինը իրականացրել է ուսումնասիրություն, ինչի արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Շահումյան համայնքի բնակիչ քաղ. Կարեն Հովհաննիսյանը իր սեփական միջոցներով համայնքում կառուցում է եկեղեցի եւ

Վերակառուցումն ավարտված է.

Գարեգին Նժդեհի կամուրջը երթեւեկելի է Գարեգին Նժդեհի կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «Վստրեչի» կամրջի վերակառուցման աշխատանքները, որոնք Երեւանի քաղաքապետարանի ծրագրերով սկսվել էին այս տարվա մարտին, ավարտված են: Կամուրջը երեկվանից երթեւեկության համար բաց է: Կամրջի բացման հանդիսավոր արարողության ժամանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կտրեց ժապավենը: Այնուհետեւ քաղաքապետը շինարարների, վարչական շրջանների ղեկավարների ու բազմաթիվ երեւանցիների հետ միասին քայլելով

ԳՐԱՎԻՉ ԵՆ ԼՈԼԻԿԸ, ԴԵՂՁՆ ՈՒ ԾԻՐԱՆԸ

 Արաբները հետաքրքրված են հայկական գյուղմթերքով Հայ-էմիրաթական առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու Հայաստանի ներդրումային հնարավորությունները երեկ գործարար համաժողովում քննարկում էին հայ ու արաբ գործարարները: Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա ալ Քասիմի խոսքով, լուրջ աշխատանքներ են տարվում երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը մեծացնելու ուղղությամբ: Նա հայ գործարարներին առաջարկեց արաբ գործընկերների հետ համագործակցել հատկապես միջուկային էներգետիկայի

Հայաստան-Լեհաստան.

Ձեռք են բերվել համագործակցության խորացմանն ուղղված հստակ պայմանավորվածություններ Շարունակվում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները Լեհաստանում:  Նոյեմբերի 3-ին Արթուր Բաղդասարյանին ընդունել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արթուր Բաղդասարյանը փոխանցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույնները եւ Հայաստան պաշտոնական այցի հրավերը: Բրոնիսլավ Կոմորովսկին սիրով ընդունել է հրավերը.

«ԲՈԼՈՐԻՆ Է ՁԵՌՆՏՈՒ ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՅԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ»

Կարծում է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը – Եվրախորհրդարանի պատգամավորների այցից հետո որեւէ զարգացում, որեւէ նախաձեռնություն սպասվո՞ւմ է, թե՞ դա հերթական այցն էր, որը ոչինչ չի տալու: – Դժվար է կանխատեսել, թե ինչ զարգացում դա կունենա, բայց այդ մարդիկ համարձակորեն են այցելել Արցախ, իմանալով, որ իրենց անունները կմտնեն ադրբեջանական, այսպես կոչված, սեւ ցուցակի մեջ:

Գնդապետն առաջարկել է հանդիպում կազմակերպել

Հայկական կողմը նորից է առաջարկում Ադրբեջանի հետ շփման գոտում անցկացնել ԵԱՀԿ երկարաժամկետ մոնիտորինգ: «ԱրմԻնֆո»-ի մատուցմամբ, համապատասխան առաջարկությունը երեկ հնչել է Հայաստանի Տավուշի մարզում տեղի ունեցած ճեպազրույցում, որը նախորդել էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում ԵԱՀԿ հերթական մոնիտորինգին: Ինչպես նախկինում հաղորդվել էր, հայկական կողմից մոնիտորինգին մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահ Իմրե Պալատինուսի անձնական ներկայացուցչի օգնական Ժեսլան Նուրտազինը: Մոնիտորինգը

Կասկածյալը թաղման բյուրոն է

ՀՀ գլխավոր դատախազությունից երեկ տեղեկացրին, որ արձագանքելով «Առավոտի» հոկտեմբերի 28-ի «Այլ գերեզմանում՝ այլ դիակ» վերնագրով հոդվածին, ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 214 հոդվածի 1-ին մասով (այն է՝ առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ եւ իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու նպատակով վնաս

Ծեծողն ազատության մեջ է

Նուբարաշենի զորամասի ժամկետային զինծառայող, 18-ամյա Էրիկ Գրիգորյանը հոկտեմբերի 28-ից գտնվում է Զինվորական հոսպիտալի դիմածնոտային բաժանմունքում՝ ուղեղի ցնցմամբ, սալջարդերով ու քթի կոտրվածքով: Երեկ այդ մասին «Ա1+»-ին հայտնել է Գեղարքունիքի մարզի Նորադուզ գյուղի բնակիչ, 5 ամսվա ծառայող Էրիկի հայրը՝ Գագիկ Գրիգորյանը, որը խիստ վրդովված մանրամասնեց, որ «որդուն ծեծի է ենթարկել Նուբարաշենի զորամասի հրամանատարի տեղակալ Արմեն Բարեղամյանը: Տղան

ԱՐԳԵԼԵԼ ԵՆ

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը նոյեմբերի 4-ին Թեքեյան կենտրոնում նախատեսում էր «Համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը. համապետական ընտրություններո՞վ, թե՞ ոչ» թեմայով սեմինար կազմակերպել, որին պետք է մասնակցեին հասարակական, քաղաքական գործիչներ, հրապարակախոսներ, փորձագետներ: Սեմինարի բանախոսն էր լինելու «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: «Իրականացնելով ճնշում Թեքեյան կենտրոնի ադմինիստրացիայի վրա՝ երկրի իշխանությունները պարտադրեցին վերջինիս հրաժարվել տրամադրելու Կենտրոնի փոքր դահլիճը նշված

Ի՞ՆՉ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ

«ՀՀ նախագահի պաշտոնային դրույքաչափը 400 հազար դրամ է, հարկերը հանելուց հետո այն իջնում է 320-330 հազար դրամի, վարչապետի պաշտոնային դրույքաչափը 350 հազար դրամ է, հարկերը հանելուց հետո 270-280 հազար է դառնում, նախարարներինը 330 հազար դրամ է, պատգամավորներինը՝ նույնպես, փոխնախարարներինը 180 հազար է, առաջին փոխնախարարներինը՝ 220 հազար, էլ չասած ավելի ցածր կարգի պաշտոնների դրույքաչափերի մասին: Եվ

ԿՈՄԱՆԴՈՍՆ ԷԼ ԱՍՏԱՆԱՅԻՑ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԻ

Ադրբեջանը չի սովորել պահել իր խոստումները. այն օրը, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կնքվում էր գերիների եւ դիակների փոխանակման մասին համաձայնագիրը, այդ երկրի զինվորականները չէին դադարում կրակել սահմանում: Նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է գեներալ-գնդապետ Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ «Կոմանդոսը» ու հավելել. «Այնպես որ, համաձայնագիրն Ադրբեջանը կարող է կատարել մասամբ»: News.am-ի մատուցմամբ,

ԳԵՐՈՒՆ ԿՀԱՆՁՆԵՆՔ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ի կատարումն հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության, նոյեմբերի 4-ին, ժամը 12-ին, հայ-ադրբեջանական շփման գոտու հյուսիս-արեւելյան սահմանում՝ Իջեւան-Ղազախ ճանապարհի հատվածում, ադրբեջանական կողմին է հանձնվելու այս տարի ՀՀ սահմանն ապօրինի հատած եւ այժմ Հայաստանում գտնվող Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին: Ելնելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերից՝

«ԲԱՐԵՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ՊԵՏՔ ՉԷ

«Ժողովրդին պետք չէ մեծահարուստների «բարերարությունը», որի ֆինանսական աղբյուրը ներդրածին ոչ համարժեք գերշահույթն է, վարձու աշխատողին չնչին աշխատավարձ վճարելն է, չհարկված ապրանքների վաճառքն է, պահանջվող մաքսային վճարումներից խուսափելն է եւ այլն, եւ այլն… Այս կերպ «բարեգործության» արդյունքում օր օրի բարձրանում են առաջին անհրաժեշտության ապրանքների գները: Գողը, ով էլ որ լինի, ինչ «քաղաքակիրթ» ճանապարհով էլ գրպանի ժողովրդի

ՈՉ ՄԻ ՔԱՐՏԵԶ ԷԼ ՉԿԱ

Աստանայում ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում, հակառակ Ադրբեջանի ԱԳ նախարարի սպասումների, ոչ մի բեկումնային բան չի լինի: Երեկ Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների դռնփակ առանձնազրույցը, որի ընթացքում՝ ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ ղարաբաղյան հակամարտության խնդիրը: Հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը լրագրողներին հայտարարել է, թե Աստանայում դեկտեմբերի 1-2-ը նախանշված ԵԱՀԿ գագաթաժողովը

«ՄԻ ԺԻԳՈՒԼՈՒ ՈՒՂԵՎՈՐ» ՀՆՉԱԿՅԱՆ՝ ԵՐԵՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Շուտով Հայաստանում եւս մեկ հնչակյան կուսակցություն կգրանցվի Հայաստանյան կուսակցությունների պատմության մեջ ամենաաղմկահարույցը թերեւս հնչակյաններն են եղել, չնայած  մշտապես էլ փոքրաթիվ են եղել եւ քաղաքական դաշտում առանցքային դերակատարում չեն ունեցել: Երեկ հայտնի դարձավ, որ մեկ տարի առաջ ՍԴՀԿ-ից Վահան Շիրխանյանի եւ Վարդան Խաչատրյանի հետ հեռացված-հեռացածները, ովքեր այս ընթացքում, փաստորեն, տանուլ տվեցին նաեւ դատական ատյաններում իրենց իսկ

ՄԻԱՅՆ ԳՈՎԱՍԱՆԱԿԱՆ ՆԱՄԱԿՆԵՐ

ՀՀ Սյունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհակալական նամակ է ստացել ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանից,  որում մասնավորապես ասված է. «Շնորհակալություն ենք հայտնում հոկտեմբերի 16-ին հանրապետության նախագահի մասնակցությամբ կայացած «Տաթեւի վերածնունդ» ծրագրի եւ «Տաթեւի թեւեր» ճոպանուղու բացման արարողությանը Ձեր կողմից ղեկավարած պետական մարմնի ցուցաբերած ակտիվ համագործակցության եւ աջակցության համար: Oգտվելով առիթից՝

Քվեարկությունը շարունակվում է

Ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի՝ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով, շարունակվում է: Արդեն 6 հազարից ավելի մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 6 հազար քվե «Ա1+»-ի օգտին: Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք՝ հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը

Ամենագեղեցիկները՝ Բրազիլիայում

Երկրագնդի ամենագեղեցիկ մարդիկ Բրազիլիայի կանայք ու տղամարդիկ են։ Այս մասին են վկայում զբոսաշրջային կայքերից մեկի օգտատերերի շրջանում անցկացված հարցման արդյունքները։ Վարկանիշային աղյուսակի 2-րդ տեղում են շվեդները, 3-րդ տեղում՝ հնդիկները, 4-րդ տեղում՝ Լեհաստանի, իսկ 5-րդ տեղում՝ Մեծ Բրիտանիայի բնակիչները։ Ցուցակը, որով հարցման մասնակիցները հնարավորություն են ունեցել ընտրել «ամենագեղեցիկ ազգերին», ներառում էր 34 պետություն, որոնց ներկայացուցիչները գոնե

«ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ. ԹԱՏՐՈՆ ԱՌԱՆՑ ԹԱՏՐՈՆԻ»

Նոյեմբերի 8-14-ը Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) կանցկացվի «Մեկ քառակուսի մետր. թատրոն առանց թատրոնի» ամենամյա 5-րդ փառատոնը: Փառատոնը, որի ծրագրում այս տարի ընդգրկված է 15 ներկայացում, կբացվի ֆրանսիացի Լողելին Քյոնիգի «Քամին» հեքիաթով: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ փառատոնի հիմնադիր-նախագահ Գագիկ Ղազարէն, խոսելով միջոցառման առանձնահատկությունների մասին, նշեց, որ մրցութային ծրագրի բոլոր ներկայացումները բեմադրվելու են 1 քառ.

Հայ վարպետները՝ օտար ափերում

Գորգ-մասունքներից մինչեւ զարդարվեստ Զարդարվեստի պատմության մեջ անուրանալի է հայ վարպետների դերն ու ավանդը: Այդ են վկայում աշխարհի նշանավոր հավաքածուներում ու թանգարաններում տեղ գտած հայանուն վարպետների եզակի գլուխգործոցները: Ցավոք, ոչ լիարժեք ուսումնասիրություններն ու անտարբեր վերաբերմունքը ժամանակին հնարավորություն չեն տվել ունենալու ոսկեձեռիկ հայ վարպետների աշխարհացրիվ աշխատանքների ամբողջական պատկերն ու աշխարհագրությունը: Բարեբախտաբար հազարամյա այս երթը այսօր էլ չի

«ՄԱՏԱՂԻ ՓՈՂ ԵՄ ՀԱՎԱՔՈՒՄ…»

Ինչո՞վ կարող եք օգնել Մեզանից շատերի հետ պատահած կլինի, երբ բնակարանի դուռը թակել են՝ բացել ենք, մեկ էլ մի խեղճուկրակ մարդ ասել է՝ «ազիզ ջան, մատաղի փող եմ հավաքում: Մի 2 կոպեկ չե՞ս տա»: Հաճախ այդ մարդիկ այնպիսի սրտաճմլիկ տեսքով են ներկայանում ու հայտարարում՝ «Աստծուն խոսք եմ տվել՝ մատաղ պիտի անեմ», որ անգամ մտածում ես՝

Բացառապես մեր շահերից ելնելով

Championat.ru-ն, վկայակոչելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, տեղեկացնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները մեկնելու են Վորոնեժ եւ ներկա են լինելու նոյեմբերի 17-ին կայանալիք Ռուսաստան-Բելգիա ազգային հավաքականների ընկերական հանդիպմանը: «Մենք ուշադիր հետեւում ենք Եվրո 2012 թվականի ընտրական մրցաշարում մեր խմբի բոլոր մրցակիցներին եւ Ռուսաստանը բացառություն չէ»,- նշել է ՀՖՖ նախագահը: Ռուբեն Հայրապետյանն ընդգծել է նաեւ, որ

Լավագույն ֆուտբոլիստ եւ լավագույն մարզիչ

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է Հայաստանի 2010 թվականի «Լավագույն ֆուտբոլիստի» եւ «Լավագույն մարզչի» որոշման համար քվեարկության սկիզբը եւ նշում է դրանց պայմանները: Ըստ այդմ, «Լավագույն ֆուտբոլիստի» որոշման համար քվեարկության իրավունք տրվում է. 1. ՀՖՖ գործկոմի անդամներին: 2. 2010 թ. բարձրագույն խմբի մասնակից թիմերի ակումբների նախագահներին: 3. 2010 թ. բարձրագույն

Ձինձիրուկն այս անգամ փախչել չի կարող

Կրտսեր միջին քաշային կարգում պարտություն չունեցող հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը «Fightnews»-ի հետ ունեցած զրույցում իր ոգեւորությունն է արտահայտել, որ WBO-ն մտադիր է աշխարհի չեմպիոն Սերգեյ Ձինձիրուկին հարկադրել գոտու պարտադիր պաշտպանության երկու մենամարտ անցկացնել: Մարտիրոսյանը այդ վարկանիշային ցուցակում երրորդն է եւ նրանցից առաջ առաջնահերթության կարգով ուկրաինացու հետ մենամարտելու իրավունք ունեն միայն Պոլ Ուիլյամսը եւ Խուլիո Սեզար

Եզրափակում է լավագույն տասնյակը

Սանկտ Պետերբուրգում շարունակվում է Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի հիմնական փուլի պայքարը, որտեղ հանդես են գալիս նաեւ մեր հանրապետության ներկայացուցիչները: Հինգ տուրից հետո 4,0 միավորով լավագույն տասնյակը եզրափակում է գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Սա մեր շախմատիստների առայժմ լավագույն արդյունքն է: Մյուսներն ընթանում են մրցաշարային աղյուսակի միջին եւ ստորին հորիզոնականներում: Իսկ միանձնյա առաջատարը միայն հաղթանակներ տոնած Իվան Սոկոլովն է,

Իլյումժինովից պատասխան են պահանջում

ՖԻԴԵ-ում նոր սկանդալ է հասունանում: Եվրոպայի շախմատային միությունը 14 ազգային ֆեդերացիաների ստորագրությամբ բողոք-նամակ է ստացել, որը ԵՇՄ-ի նորընտիր նախագահ Սիլվիո Դանաիլովը հասցեագրել է ՖԻԴԵ-ի նախագահական խորհուրդ: Նամակում բողոք է հայտնվում Խանտի-Մանսիյսկում անցկացված ՖԻԴԵ-ի համաժողովում կազմակերպության կանոնադրությունը եւ ՖԻԴԵ-ի հինգ փոխնախագահների ընտրության կարգը խախտելու համար: Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը մեղադրվում է նրանում, որ նա

Անանդը վերագլխավորեց վարկանիշային ցուցակը

Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի նոյեմբերի 1-ին հրապարակած վարկանիշային դասակարգման տղամարդկանց եւ կանանց ցուցակի վերին հորիզոնականներում էական փոփոխություններ են արձանագրվել: Մասնավորապես, աշխարհի չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը վերադարձել է առաջին հորիզոնական՝ նորվեգացի Մագնուս Կարլսենին մղելով երկրորդ տեղ: Այս փոխատեղությունը հնարավոր եղավ հոկտեմբերին Բիլբաոյում կայացած գերմրցաշարից հետո, որտեղ Անանդը ճանաչվեց երկրորդը, իսկ Կարլսենը բավարարվեց երրորդ ցուցանիշով: Նշվածի

«ՆՌԱՆ ՀԱՏԻԿՆ» ՈՒ ՃԵՄԱՐԱՆԸ

Օրերս «Նռան հատիկ» մանկապատանեկան փառատոնի շրջանակներում «Անանիա Շիրակացի» ճեմարանում ցուցադրվեցին տեղի մնջախաղի թատրոնի «Ծովի հեքիաթ» եւ «Հայելի», ինչպես նաեւ «Կանաչ մոլորակ» միջազգային մրցույթի դափնեկիր ճեմարանի թատերական ստուդիայի «Մոգերի ընծաները» ներկայացումները: Միջոցառումը կազմակերպվել էր թատերական ստուդիայի ղեկավար, փառատոնի հիմնադիր անդամ Գեորգի Խոջոյանի եւ փառատոնի համահիմնադիր Գարիկ Ղազարյանի նախաձեռնությամբ: Որպես փառատոնի հիմնադիր՝ «Նախաբեմ» ասոցիացիայի նախագահ Գեորգի Խոջոյանը

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031