Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ քննիչ Արթուր Նադիրյանը «Նիսսան Պայտֆայնդեր»-ով վթարի է ենթարկվել

Նոյեմբեր 29,2011 22:31

Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Նիսսան Պատֆայնդեր» մակնիշի 067 ՏՕ 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Վթարը տեղի է ունեցել Երևան-Հրազդան ավտոճանապարհին: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ նշված ավտոմեքենան վարել է Հայաստանի հատուկ քննչական ծառայության քննիչ Արթուր Նադիրյանը:

Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները:
Բարեբախտաբար, ՀՔԾ-ի քննիչը մարմնական վնասվածքներ չի ստացել:
Մանրամասները` քիչ ավելի ուշ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել