Օրվա լրահոսը

Ձյունը եկավ դանդաղ, ձյունը հալվեց արագ

Ձյունը երկար սպասեց գիշերվա խորհրդին, մինչև լույսերը հանգան ու  ձայները լռեցին: Ռուբեն Հախվերդյանի այս երգը կարծես երեկվա համար էր. առավոտյան ամբողջ Երեւանը պատված էր ձյան սպիտակ շերտով: Ուռա, գոռում էին երեխաները և ուրախ, զվարթ շարունակում իրենց խաղը: Ցավոք, ձյունը մեկ ակընթարթի պես եկավ ու անցավ: Այժմ դրանից մնացին միայն հուշեր: Ինչպիսին էր քաղաքը ձյան շերտի

Վարդանիկն ու ռաբիսը (ՎԻԴԵՈ)

Խորհրդային տարիներին տարածված անեկդոտների շարք կար Վարդանիկի եւ ընկեր Մարգոյի մասին: Այդ անեկդոտները տարբեր տարիքի մարդկանց համար էին՝ կախված իրենց «բացության» աստիճանից… Բլոգում, Վարդանիկի եւ ընկեր Մարգոյի մասին անեկդոտ պատմել չեմ պատրաստվում, այս անգամ ուրիշ Վարդանիկի մասին եմ ուզում խոսել, բայց ոչ մերօրյա Վարդանիկի` այսինքն  Գյումրիի քաղաքպետի: Պատահաբար youtube-ում հայտաբերեցի մի վիդեո, որտեղ փոքրիկ երեխան

«Երբեմն ուզում եմ կարիճն իրական դառնա ու մի օր խայթի »

ՀՊՄՀ-ի  ուսանողուհի Անահիտի սերը դաջվածքների նկատմամբ նկատելի էր  դեռ մանկուց.   «Երբ փոքր էի,  սիրում էի գրիչով ձեռքերիս նկարել: Անմիտ պատկերներ էին, բայց ինձ դուր էին գալիս: Ամեն անգամ, երբ դասից տուն էի գալիս, մայրս մի լավ բարկանում էր: Ես ազդվում էի նրա խոսքերից, բայց շարունակում էի նկարել այնպես, որ  չնկատեր»,- պատմում է նա:  Ասում է`

Վիկ Դարչինյան. «Ես Մորենոյից շատ ուժեղ կլինեմ»

Վախթանգ Դարչինյանը դեկտեմբերի 3-ին թեթեւագույն քաշային կարգում WBA-ի չեմպիոն պանամացի Անսելմո Մորենոյի հետ մենամարտի մասին հայտարարել է. «Նա լավ բռնցքամարտիկ է, բայց լավ զինվոր չէ, նա ռինգ չի մտնում հաղթելու համար: Նա պաշտպանվողական ոճի բռնցքամարտիկ է եւ, պարզապես, ուզում է ռաունդներում հաղթել: Եվ ես շափից ավել ուժեղ կլինեմ նրա համար: Նա ինձանից խոշոր է ու,

Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը եւ «Զանգերը»

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ  նոյեմբերի 27-ի ժամը 15.00-ի դրությամբ  ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Գորիս-Սիսիան ավտոճանապարհի  «Զանգեր» կոչվող հատվածը և Սելիմի լեռնանցքը` Գեղարքունիքի մարզի հատվածում:

Թամար Պողոսյանը Վերահսկիչ պալատի բացահայտումների մասին. «Հայտարարություն կլինի, սիրելիս, բավարարվեք այսքանով»

Տեղեկացրել էինք, որ Հայաստանի Վերահսկիչ պալատն ավարտել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամում կատարած ստուգումները, որոնց արդյունքներով պարզվել է, որ Թամար Պողոսյանի ղեկավարած տարիներին այստեղ կատարվել են ֆինանսական լուրջ չարաշահումներ: Կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հիմնադրամի 2008, 2009, 2010 թվականների հաշվետվություններով ներկայացված բյուջետային միջոցներից արված ծախսերը չեն համապատասխանել փաստացի ծախսերին` դրամարկղային ծախսը ցույց է տրվել

Սենսացիա. Ամերիկյան Սամոայի հավաքականը պատմության մեջ 1-ին հաղթանակն է տարել

Այս երկրի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում վերջին տեղերից մեկն է գրավում եւ իր 20-ամյա պատմության ընթացքում դեռ ոչ մի անգամ չէր ճաշակել հաղթանակի քաղացրությունը: Եվ ահա, սառույցը շարժվել է: Օրերս 2:1 նվազագույն հաշվով հավասարազոր ուժերի տեր Տոնգայի նկատմամբ տարած հաղթանակը սամոացիների համար վերածվել է ազգային տոնի: Իսկ հավաքականի մարզիչ ԹոմասՌոնգենի խոսքերով այն կմտնի ֆուտբոլի պատմություն:

Բնապահպաններն Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա կանցկացնեն

Վաղը՝ նոյեմբերի 28-ին, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվելու է նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի» նախագիծը, որտեղ, ըստ մի խումբ բնապահպանների, կան բազմաթիվ բացթողումներ, և բնության պահպանության համար վտանգավոր կետեր: Բնապահպանները կարծում են, որ նախատեսվող փոփոխություններով փորձ է արվում օրինականացնել Հայաստանի

Լեւոն Արոնյանը Մոսկվայում նոր ռեկորդ է սահմանել

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որ Միխայիլ Տալի հուշամրցաշարի «հնաբնակներից» է, երրորդ տարին անընդմեջ բաժանելով 1-ին տեղը, մրցաշարի յուրօրինակ ռեկորդ սահմանեց, ինչը վկայում է նրա կայուն ու բարձր խաղամակարդակի մասին: Գնահատելով իր ելույթը Մոսկվայում` Արոնյանը ԶԼՄ-ներին ասել է. «Խաղիս որակից ընդհանուր առմամբ գոհ եմ: Հունաստանում անցկացված Եվրոպայի թիմային առաջնությունից հետո մի փոքր հոգնած էի, սակայն որոշակի մակարդակից

Աշոտ Վարդապետյանը նշանակվել է Անանդ-Գելֆանդ մրցամարտի գլխավոր մրցավար

Մոսկվայում «Ինտերֆաքս» գործալայությունում կազմակերպված մամուլի ասուլիսում ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը պաշտոնապես հայտարարել է, որ հայաստանցի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը նշանակվել է շախմատի աշխարհի թագի համար գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի եւ հավակնորդ Բորիս Գելֆանդի միջեւ մրցամարտի գխխավոր մրցավար: Իրենք` գրոսմայստերները, հաստատել են, որ Աշոտ Վարդապետյանի թեկնածությունն իրենց լիովին բավարարում է: Վերջնականապես որոշվել են նաեւ մրցամարտի անցկացման

2012-ին համակարգիչը հնարավոր կլինի ղեկավարել ժեստերով (Տեսանյութ)

2012-ին Microsoft ընկերությունը կներկայացնի Kinect խաղային համակարգի նոր տարբերակը, որը նախատեսված կլինի Windows օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչների համար: Այն թույլ կտա ղեկավարել համակարգիչը ձեռքի շարժումներով: Սպասվում է, որ Kinect-ի համակարգչային տարբերակը կճանաչի շարժումները 50 սմ տարածության վրա: Խաղային տարբերակը թույլ է տալիս ժեստերով կառավարել սարքը 1,2 մետր հեռավորությունից: Առաջին անգամ Kinect-ը ներկայացվել է 2009-ի հունիսի

Կյանքը կախված է լինում ընդամենը մեկ պարանից

  Զառայի համար էքստրիմը անբացատրելի զգացում է: Նա մագլցում է Հրազդանի կիրճի բարձունքները արդեն մեկ տարի: Հասկացել է, որ  ստացած զգացողությունը «վերջնա»: «Էքստրիմը առաջին հերթին ադրենալինի հաճելի զգացում է, երբ դու կախված ես լինում օդում ընդամենը մեկ պարանով, ու քո կյանքն էլ է դրանից  կախված,  քո միակ օգնականն էլ դու ես: Այդ անբացատրելի զգացում է :

Գորիս-Սիսիան ավտոճանապարհը դժվարանցանելի է

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ  նոյեմբերի 27-ի ժամը 08.00-ի դրությամբ  ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Գորիս-Սիսիան ավտոճանապարհի  «Զանգեր» կոչվող հատվածը:  

Երկրաշարժ` Վան քաղաքի մոտակայքում

Արեւելյան Թուրքիայում` Վան քաղաքի մոտակայքում, 5 km խորության վրա, այսօր  4.2 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել: Փոխանցում է ԱԻ նախարարությունը` հղում անելով Եվրոպական-Միջերկրական Սեյսմոլոգիական Կենտրոնի աղբյուրին:

ՎիվաՍելլը շնորհավորեց լրագրողների Ամանորը

Այս զարմանահրաշ տորթը մեկն էր այն անակնկալներից, որ արեց «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ը՝ լրատվական դաշտի համար կազմակերպվող նախաամանորյան արդեն ավանդական դարձած հավաքույթի ժամանակ: Թերեւս որեւէ այլ առիթ, որեւէ այլ տեղ դժվար է գտնել, որտեղ տարբեր քաղաքական հայացքներ, տարբեր նախասիրություններ ունեցող լրատվամիջոցների ներկայացուցիչներ իրենց այդքան միասնական, ազատ եւ հանգիստ զգան: Այդ միասնությունն ապահովելը «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի մոտ ստացվում է միշտ: Երեկ՝

Ստյոպա Սաֆարյան. Սերժ Սարգսյանի արձագանքը անբացատրելի ու անհասկանալի ագրեսիվ էր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գեղարքունիք կատարած իր այցի ընթացքում անդրադարձել էր «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի՝ իրեն ուղղված նամակին: Մասնավորապես, ասել էր, թե «այդ հայտարարությունն արված է ոչ թե սրտի ցավով և ոչ թե նպատակ ունենալով բարելավել մեր դատական, մասնավորապես, ընտրական գործընթացները, այլ ուղղակի նպատակ ուներ վարկաբեկելու սկսված գործընթացը»,

Սամվել Տեր-Սահակյանն աշխարհի չեմպիոն է

Բրազիլիայում ընթացող շախմատի աշխարհի երիտասարդական առաջնության 18 տարեկանների մրցաշարի վերջին տուրում Սամվել Տեր-Սահակյանը ընդամենը 6 քայլ հետո համաձայնեց միավորը կիսել Հնդկաստանի ներկայացուցիչ Դաս Դեբաշիսի հետ և, 9 հնարավորից վաստակելով 8 միավոր, նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Վաստակած 7-ական միավորով 2-րդ տեղը կիսեցին Դաս Դեբաշիսն ու ռուս գրոսմայստեր Վլադիմիր Ֆեդոսեևը:

3 ջիփ տեղափոխող բեռնատարը շրջվել է. Վրաստանի քաղաքացին տեղափոխվել է Իջևանի հիվանդանոց (Ֆոտոշարք)

    Այսօր` նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` կեսօրին, Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհի 16-րդ կմ-ի ոլորաններում բեռնատար «Սկանիա» մակնիշի LAD 565 վրացական համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է, որի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջևանի հիվանդանոց: Վարորդը Վրաստանի քաղաքացի Համազի Պայիկիձեն է, որը հիվանդանոց

Չափավոր խմելը նվազեցնո՞ւմ է շաքարախտի վտանգը

Միջին տարիքի կանայք, որոնց ուտելիքը պարունակում է շատ ածխաջրեր՝ ըստ Foxnews-ի վկայակոչած նոր հետազոտության, կարող են նվազեցնել շաքարախտը՝ չափավոր օգտագործելով ալկոհոլ: Հետեւելով ավելի քան 80 հազար կանանց 26 տարվա ընթացքում՝ հետազոտողները պարզել են, թե նրանց համար, ովքեր գործածում են այնպիսի ածխաջրեր, ինչպիսիք են սպիտակ հացը, կարտոֆիլը եւ քաղցր ըմպելիքները, մի 30 տոկոսով ցածր է շաքարախտի

Սվարովսկի քարերով են ցանկանում տեսնել այս տարվա տոնածառը

Մոտենում է Ամանորը: Այս օրերին քաղաքը սկսում է ավելի գեղեցկանալ: Զարդարվում են փողոցները, խանութները և իհարկե` Հանրապետության հրապարակը: Այստեղ է տեղադրվում Ամանորի խորհրդանիշ եղեւնին: Եղեւնու տեղադրման աշխատանքները սկսված են: Մեր ժամանման պահին, եղեւնին տեղադրողներն արդեն գնացել էին: Փոքրիկ  հարցախույզ անցկացրեցինք երեւանցիների հետ: Ցանկացանք իմանալ` ինչպիսին կուզեին տեսնել այս տարվա տոնածառը: Քաղաքացիների ցանկությունների մասին կարող եք

Financial times. «Աթաթուրքի շրջանի շուրջ տաբուները սկսում են քանդվել»

«Նոյեմբերի 10-ի առավոտյան, 9 անց 5 Թուրքիայի մեծ մասը կանգ առավ: Մարդիկ դուրս եկան իրենց մեքենաներից: Հետիոտները կախեցին գլուխները: Դպրոցներում եւ գրասենյակներում տիրեց լռություն»,- Financial times-ի թուրք թղթակիցներն այսօր այսպես են նկարագրել, թե ինչպես է ամեն տարի նշվում 1938-ին մահացած ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մահը: Երկրի ամեն խանութում ու գրասենյակում դեռ նրա լուսանկարներն

Բլոգոսֆերայի զարգացմանը խանգարում են սոցիալական ցանցերը

Տեղեկատվական  անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանին բլոգերները ճանաչում են իր Kornelij Glas  բլոգով:  2005 թվականից նա Livejournale-ում  վարում է այս բլոգը: Ստորև հարցազրույցում  ներկայացնում ենք նրա տեսակետը բլոգոսֆերայի ընկալումների և զարգացումների մասին:   Արդեն 6 տարի է` վարում եք այս բլոգը: Ի՞նչ եք կարծում բլոգը կարող է հանդես գալ որպես այլընտրանք ավանդական ԶԼՄ-ներին –         Նախ

Սերժ Սարգսյանն արձագանքել է Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներին

Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Գավառի բժշկական նորաբաց կենտրոնում Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Հարց- Պարո՛ն Նախագահ, ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները Գավառի նորաբաց բժշկական կենտրոնից: Սերժ Սարգսյան– Բնականաբար, տպավորություններս շատ լավն են: Ինքներդ տեսաք, թե ինչ պայմաններ են ստեղծվել և լսեցիք, որ սա յոթերորդ բժշկական կենտրոնն է, որ բացում ենք վերջին երկու

Ռուբեն Հայրապետյան. «Ձեր վատ խաղի արդյունքում բոլոր մեղքերը բարդվում են ինձ վրա»

Յուրաքանչյուր տարվա ու մրցաշրջանի ավարտին ՀՖՖ-ն կազմակերպում է տոնական միջոցառում-մրցանակաբաշխություն, որի ընթացքում պարգեւատրվում ու գնահատվում են մրցաշրջանի ընթացքում իրենց լավագույնս դրսեւորած թե՛ թիմերը ու թե՛ ֆուտբոլիստները: 2011-ն այդ առումով նույնպես բացառություն չէր, սակայն 2011-ին հայկական ֆուտբոլի հերոսը ոչ թե ազգային առաջնությունն է, այլ հավաքականը, ուստի ՀՖՖ որոշմամբ հավաքականի տղաների մեծարումը, ինչպես նաեւ՝ Հայաստանի տարվա լավագույն

Սիրիացիները պահանջում են, որ Էրդողանը ներողություն խնդրի նաեւ իրենցից ու հայերից

The Daily Star-ի այսօրվա համարում անդրադարձ կա Syriac League-ի հայտարարությանը, որն անբավարար է գնահատել այն, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանն այս շաբաթ ներողություն խնդրեց իր երկրի քուրդ ազգաբնակչությունից: Հայտարարության մեջ ասված է, որ  թեեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներողությունը թեկուզ ուշացած, բայց խղճի խայթ էր, ըստ խմբի՝ նման ազգային հաշտությունը չպետք է լինի ընտրովի: Հիշեցնենք, որ Էրդողանը չորեքշաբթի ներողություն խնդրեց 1937-38թթ. Դերսիմում

Վիլնյուսում բացվել է Հայաստանի դեսպանատուն

Այսօր` նոյեմբերի 26-ին, Վիլնյուսում Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Աուդրոնիուս Աժուբալիսի մասնակցությամբ տեղի է ունեցել Լիտվայում ՀՀ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա են եղել Լիտվայի խորհրդարանի անդամներ, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին Aravot.am-ին տեղեկացնում են Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունից: Իր խոսքում նախարար Նալբանդյանը խորհրդանշական է համարել երկու երկրների միջեւ

Թուրքիան հզորանում է տնտեսապես, ռազմապես եւ գիտականորեն, մենք մեր գիտական պոտենցիալը շարունակում ենք կորցնել

«Հայոց ցեղասպանության հարցի ճանաչման գործընթացը Թուրքիային զսպելու քաղաքականության տարր է, բայց ոչ նրա հետ վերջնականապես հաշիվները փակելու համար»,- այսօր «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը քննարկման դնելու մասին, ասաց Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Շիրինյանը: Ըստ նրա, Ֆրանսիան եւ Թուրքիան 200-300 տարի, իրար լավ հասկանալով, իրար աչքերի

7 զոհ և վիրավոր. հայկական կողմի պատժիչ գործողությունները

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 270 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1500 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հատկապես նոյեմբերի 20-ին, 22-ին և 23-ին, որոնց ընթացքում բացի ավտոմատ զինատեսակներից,

Մենք ոչ ոքից չենք վախենում, մենք մեր գործն ենք անում». ՀՊՏՀ ՈՒԽ նախագահ Սեւակ Խաչատրյան

Ուսանողական խորհուրդը երգերի, պարերի համար չէ, այլ`բողոքների, առաջարկների և ուսանողի կողքին լինելու   Կան դասախոսներ, որոնք լսարան մտնելու իրավունք չունեն: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանն է այդ մասին ասում: «Նոր առաջարկով ենք հանդես գալու ռեկտորատ ու անգամ կրթության նախարարություն,  որ ուսանողը ընտրի իր դասախոսին,- ասում է նա եւ ավելացնում,- մենք ոչ

Իրավո՞ւնք չունեն գնահատական տալու, կարծիք հայտնելու…

Այսօր Գեղարքունիքի մարզ կատարած այցելության ժամանակ, լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հայտնի  նամակին՝ ուղղված իրեն: Ս.Սարգսյանը, ըստ tert.am-ի, ասել է. «Ցավոք սրտի, այդ հայտարարությունն արված է ոչ թե սրտի ցավով և ոչ թե նպատակ ունենալով բարելավել մեր դատական, մասնավորապես, ընտրական գործընթացները, այլ ուղղակի նպատակ ուներ վարկաբեկելու

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031