Օրվա լրահոսը
ԱԺ փոխնախագահի որդու թիկնապահին սպանողին սպասվում է 8-15 տարվա ազատազրկում
Ավարտին է մոտենում Աժ ԲՀԿ-ական փոխնախագահ, Գյումրու գարեջրի գործարանի սեփականատեր Սամվել Բալասանյանի որդու` Միսակի թիկնապահներին դանակահարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Մարդասպանության մեջ մեղադրվող երիտասարդները` Սահակյան եղբայրները, երեկ պիտի հանդես գային պաշտպանական ճառով, սակայն նրանք պատրաստ չէին, հետևաբար և Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանը տվեց 10 օր ժամանակ: Հիշեցնենք, որ սա տարվա
«Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դեռ բազում անելիքներ կան»
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1950թ-ին որոշում կայացրեց դեկտեմբերի 10-ը պաշտոնապես հռչակել որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր` հիմք ընդունելով 1948թ-ին Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Այն դարձավ մարդու իրավունքները կարգավորող աշխարհում առաջին փաստաթուղթը: Մարդու իրավունքները և հիմնարար ազատություններն ամրագրվել են նաև ՀՀ Սահմանադրությամբ: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003 թ-ի
Ում իրավունքն ինչպես է ոտնահարվում
Երգչուհի Աննա Խաչատրյանը մոռացել էր այսօրվա «խորհրդի» մասին: Մարդու իրավունքների օրն է, հիշեցրինք նրան: Ցանկացանք իմանալ՝ եղել են դեպքեր, երբ ոտնահարվել են նրա իրավուքները եւ ինչպե՞ս է պաշտպանել դրանք: Երգչուհին նման դեպք չհիշեց, բայց ասաց՝ գիտի Հայաստանում սովորաբար ոտնահարվում են մարդու «աշխատանքային», խոսքի ազատության, հայտնիների դեպքում՝ անձնական կյանքի գաղտնիության իրավունքները: Ասում է՝ իր դեպքում այդ
Ընդդիմադիր կուսակցություններին պետք է խեղդեն, նեղացնեն, որ իրենց ավելի լիաթոք զգան սանձարձակության մեջ. Պետրոս Մակեյան (Տեսանյութ)
«Հայաստանցին վերջին 15 տարվա ընթացքում պաշտպանված չի եղել: Հայաստանի քաղաքացու իրավունքներն ամենուր ոտնահարվում են: Մեր կուսակցության հետ կապվածն էլ նույն մասնակի խնդիրն է: Իշխանական կուսակցությունները բարգավաճում են տարածքները, պետության, ժողովրդից գողացած գումարներով ավելացնում, իսկ ընդդիմադիր կուսակցություններին պետք է խեղդեն, նեղացնեն, որպեսզի իրենց ավելի լիաթոք զգան սանձարձակության մեջ»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության
Ընդդիմադիր կուսակցությունների տղամարդկանց էլ ամլացման վտանգ է սպառնում
Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Դալլաքյանի օրինագծի պատճառով հենց վերեւների բիզնեսին խանգարեն՝ մանկապիղծ կհանեն ու կամլացնեն Օրեր առաջ Գյումրիում տեղի էր ունեցել հերթական մանկապղծման դեպքը: Եվ քանի որ օրակարգում Վիկտոր Դալլաքյանի՝ մանկապիղծներին ամլացնելու օրինագիծ կա, Aravot.am-ը «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանին հարցրեց չե՞ն պատրաստվում միանալ այդ օրինագծին: Պարզվում է՝ պատգամավորը ոչ միայն մտադիր է միանալ,
ՀԱԿ-ը փետրվարին նոր բարձունք է նվաճելու (Տեսանյութեր)
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն այսօր՝ Մարդու իրավունքների օրը, մինչ երթի անցկացումը Ազատության հրապարակում իր ելույթի ժամանակ նշեց. «Մենք մեր համառ պայքարով կամաց-կամաց պարտադրեցինք բռնապետությանը, որ ազատության սահմաններն այս երկրում ընդլայնվեն: Հասել ենք նրան, որ բոլոր քաղբանտարկյալներին ազատեցին, Ազատության հրապարակը նորից վերադարձրինք ժողովրդին: Հասել ենք նրան, որ ակտիվացել է քաղաքացիական հասարակությունը եւ պայքարում է իր իրավունքների համար
Զանգեր ու սպառնալիքներ չեն եղել, բայց հոգեբանորեն են ճնշել
Լարիսա Ալավերդյանը տարիներ անց բացահայտում է, թե ինչպես է օմբուդսմեն եղած ժամանակ իրեն ճնշել իշխանությունը: Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում պատգամավոր Լարիսա Ալավերդյանն ասուլիս էր հրավիրել՝ Հայաստանում ՄԻՊ ինստիտուտի խնդիրների մասին, եւ վստահեցնում էր, որ մարդու իրավունքների պաշտպանությունը մեր երկրում վտանգված է: Aravot.am-ի հետ զրույցում տիկին Ալավերդյանը մեր հարցին՝ երբ դուք ՄԻՊ էիք, ձեր վրա ճնշումներ
Ֆուտբոլիստին սպանել են թունավորված մսով
Անցած շաբաթ Aravot.am-ը, վկայակոչելով արտասահմանյան ԶԼՄ-ները, տեղեկացրել էր, որ մահացել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Սոկրատեսը: Լրատվամիջոցները մահվան պատճառ էին նշել լյարդի ցիռոզը: Սակայն ռուսական «Утро»-ն ավելի ուշ գրում է, թե ֆուտբոլիստին սպանել են Սան Պաուլուի ռեստորաններից մեկում թունավորված միս մատուցելով: Այդ օրը Սոկրատեսի հետ նույն մսից ճաշակել են նաեւ նրա կինն ու ընկերը, որոնք նույնպես
Երեխաներն են պաշտպանում իրենց իրավունքները
Այս տեսանյութը պատրաստել են Երևանի Ջոն Կիրակաոսյանի անվան թիվ 20 դպրոցի սաները`«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տեխնիկական աջակցությամբ: Նրանք պայքարում են իրենց իրավունքների համար, որոնք ոտնահարում են տարբեր հեռուսատալիքները`ցուցադրելով ժառգոնով և «գռեհկաբանությամբ» լեցուն հաղորդումներ: Սաները ներգրաված են «Երեխան երեխայի համար» մեթոդաբանությամբ գործող խմբում: Հիշեցնեմ` ըստ ՄԱԿ-ի երեխայի իրավունքների մասին կոնվեցիայի 17-րդ հոդվածի` հարկավոր է զանգվածային լրատվամիջոցներով խրախուսել
Ամերիկացի ճանաչված մարզիկը Մոսկվայի մետրոյում ծեծել է ոստիկանների
Մարտեր առանց կանոնների մարզաձեւի ամերիկացի ներկայացուցիչ, գերծանր քաշային Ջեֆ Մոնսոնը աշխարհի չեմպիոնության համար «Կռիլատսկիում» անցկացված մենամարտում ռուսաստանցի Ֆյոդոր Եմելյանենկոյին 3-րդ ռաունդում պարտվելու նախորդ օրը ակամա հարկադրված է եղել Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկում քաշքշուքի մեջ մտնել ոստիկանության հետ: Կտրականապես հրաժարվելով իրեն հատկացված հատուկ մեքենայից` Մոնսոնը երեկոյան «Կռիլատսկի» մարզահամալիր ցանկացել է գնալ մետրոյով, որպեսզի մոտիկից ծանոթանա հասարակ
Լարիսա Ալավերդյան. «Ինձ Դաշնակցության հետ կռվացնել չի ստացվի»
Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում Aravot.am-ը «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանից հետաքրքրվեց՝ ԱԺ նախագահի ընտրություններին թեկնածություն առաջադրելու մեջ ինչ-որ գաղտնիք կա՞ր, որը ՀՅԴ-ն չէր հասկացել, դրա համար էլ Սամվել Նիկոյանի օգտին ձայն տվեց: Տիկին Ալավերդյանի դիտարկմամբ՝ ոչ մի գաղտնիք էր չկա, իրենք միշտ էլ թեկնածություններով հանդես եկել են, չի եղել դեպք, որ չառաջադրվեն. «Այն , որ ՀՅԴ
Երեխայի իրավունքներից մեկն էլ կրծքով սնվելն է
«Բալիկս 4 ամսեկան է, կրծքով կերակրելուց բացի ես նրան տալիս եմ նաև կաթնախառնուրդներ: Կարծում եմ` դա ևս օգտակար է փոքրիկիս համար»,-ասում է տիկին Նարինեն: Իսկ «Վստահություն» հասարակական կազմակերպության նախագահ, մանկաբույժ Սուսանա Հարությունյանը հակառակ կարծիքին է. «Անհրաժեշտ է, որ մայրը ամենաքիչը 6 ամիս երեխային կերակրի կրծքով, քանի որ շատ մեծ է մինչև 2 տարեկան երեխաների մահվան հավանականությունը»:
«Ես պաշտպանված չեմ»
Մարդու իրավունքների պաշտպան: Շատ ծիծաղելի է հնչում: Ես արդեն 20 տարեկան եմ, ու ոչ մի անգամ ինձ պետք չի եկել ինչ-որ մեկի պաշտպանությունը իմ իրավունքների հարցում: Ու կարելի է ասել, որ մենք պաշտպանված չենք: Վերեւում ասում էի, որ պետք չի գալիս, իսկ հիմա ասում եմ , որ պաշտպանված չենք: Այո՛, պաշտպանված չենք: Պաշտպանված չենք լինում
ՀԱԿ-ի երթին ոստիկանները չմիջամտեցին (Տեսանյութ)
Այսօր՝ Մարդու իրավունքների օրը, «Հայ ազգային Կոնգրեսը» երթ անցկացրեց: Ազատության հրապարակում նրանց միացավ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը: Վերջինս երթը սկսել էր Երեւանի փողոցներով՝ ավելի վաղ: Ազատության հրապարակում էր նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ելույթ ունեցան Նիկոլ Փաշինյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը: Երթը մեկնարկեց Ազատության հրապարակից, այնուհետեւ մասնակիցները «Սերժիկ հեռացիր», «Ազատություն Տիգրան Առաքելյանին», «Պայքար, պայքար մինչեւ վերջ»
«Իմ իրավունքները ոտնահարվում են ամեն րոպե»
Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների օրն է: Հայաստանում ևս այս օրը նշվում է: Մեր անցկացրած հարցումներից պարզ դարձավ, որ հայ երիտասարդներից քչերն են, որ տեղյակ են օրվա նշանակության մասին: Շատերն էլ պնդում են՝ իրենց իրավունքները Հայաստանում պաշտպանված չեն: Մետաքսյա Ավագյանը Արարատից է. սովորում է Երևանում, ցույցերի օրերին միշտ խնդիրներ է ունենում, ասում է՝ տրանսպորտ չի լինում
Ցուցահանդեսում պաշտպանում են իրենց իրավունքները
Այսօր` դեկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների պաշտպանը Եվրամիության հետ միասին կազմակերպել է ցուցահանդես, որտեղ տասը բաժիններում ներկայացված են բռնությունների եւ խոշտանգումների ենթարկված անձանց, հաշմանդամների, կանանց, երեխաների, սոցիալապես անապահովների, մարդու իրավունքների, միավորված ազգերի, փախստականների, ազգային փոքրամասնությունների եւ տեղեկատվություն ստանալու իրավունքները: «Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում Կարեն Անդրիասյանը հայտնեց, որ պետբյուջեից հատկացվել է 10 մլն դոլար` ամսական 850 հազ
Այսօր Մարդու Իրավունքների միջազգային օրն է
Այսօր` դեկտեմբերի 10-ին ողջ աշխարհը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: 1948թ-ին այս օրը Փարիզի Պալե դե Շայոն պալատում ստորագրվեց Մարդու իրավունքների հռչակագիրը, որը դարձավ մարդու իրավունքները կարգավորող աշխարհում առաջին փաստաթուղթը: Հայաստանում Մարդու իրավունքները և հիմնարար ազատություններն ամրագրված են ինչպես Սահմանադրության, այնպես էլ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում, որը ընդունվել է 2003 թ-ի
Ամենասուր և ամենահամակարգային խնդիրը արդար դատաքննության պակասն է
Հատված այսօր «Մարդու իրավունքների EXPO 2011»-ում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ելույթից. «Այսօր, նշելով մարդու իրավունքների միջազգային օրը, մենք կազմակերպել ենք Մարդու իրավունքների EXPO, որը տարբերվում է այլ EXPO-ներից հատկապես նրանով, որ այստեղ մենք ցուցադրում ենք ոչ թե հաջողություններն ու ձեռքբերումները, այլ ներկայացնում ենք մեր հասարակության դժվարությունները, ձախողումները, ցավերն ու սուր խնդիրները: Այս պահին ես
Մարգար Օհանյանի գործը չի ընթանա արագացված դատաքննությամբ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվեց ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի՝ Մարգար Օհանյանի, 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժանմունքի պետ Արա Լեւոնյանի եւ բաժանմունքի տեխնիկ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Գործն ուղարկվել է դատարան: Մինչ քրեական գործը դատարան կհասներ` Մարգար Օհանյանը պետությանը պատճառած 197.003.060 ՀՀ դրամ գույքային վնասից հատուկ քննչական
Հրադադարը խախտվել է 200 անգամ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, դեկտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը: ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին
Մարդու իրավունքների օրը ՀՀ Ոստիկանությունը չարաշահեց լիազորությունները (Տեսանյութ)
«Ակնհայտ ապօրինի կերպով հերթական անգամ Հայաստանի ոստիկանությունը չարաշահում է իր լիազորությունները, խոչընդոտում մարդկանց ազատ տեղաշարժին, խոչընդոտում նաեւ հասարակական բողոքը հասցեատիրոջը հասցնելու մեր ձեւը»,- այսօր՝ Մարդու իրավուքների պաշտպանության օրը, Aravot.am-ին ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի իրավապաշտպան կառույցի ղեկավար Արթուր Սաքունցը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՌԴ դեսպանատան դիմաց պիկետի անցկացումն արգելվեց ԱԱԾ եւ Հայաստանի ոստիկանության աշխատակիցների կողմից: Նրանք արգելեցին լրագրողներին
Եզդիների դիմում-բողոքը՝ Եվրախորհրդի երեւանյան գրասենյակին
Ամբողջ աշխարհի եզդիները, որ չունեն պետականություն, կրկին տագնապած ու անհանգստացած են, պատճառը՝ իրադարձություններն են, որոնք տեղի են ունեցել, եւ կարծում ենք, շարունակվում են Հյուսիսային Իրաքում, ուր ապրում է աշխարհի թվով մոտ մեկ միլիոնից ավելի ամենամեծ եզդի համայնքը, և որտեղ գտնվում են եզդիական սրբավայրերը՝ Սուրբ Լալըշ կենտրոնով։ Մեզ եզդիներիս, մտահոգող իրադարձությունների մասին ավելի հանգամանալից կարդում ենք
ՀՀ-ում էլ «Էլ կլասիկո»-ն ամենաուշագրավ ֆուտբոլային հանդիպումն է
Գաղտնիք չէ, որ դեռեւս 1902 թվականից Իսպանիայի առաջնության «ոխերիմ» հակառակորդներ «Ռեալի» եւ «Բարսելոնայի» անզիջում պայքարն ամենաուշագրավն է ֆուտբոլային աշխարհում: Այդ հակամարտությանը սպասում է ամբողջ ֆուտբոլային աշխարհը: Շատերն «Էլ կլասիկոն» համարում են ավելի ծանրակշիռ, քան նույնիսկ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Այս խաղում կենաց-մահու պայքար են մղում ոչ միայն ֆուտբոլիստները, այլեւ երկու ակումբների Հայաստանի իսկական ֆանատները: Նրանք «Կիլիկիա» մարզադահլիճում կազմակերպում
Արամ Գ. Սարգսյանի բաց նամակի մասին
Ինչպես որ հնարավոր չէ քարոզչություն իրականացնել դիվանագիտական նոտաների միջոցով, այնպես էլ հնարավոր չէ դիվանագետ դառնալ միայն դիվանագիտական գրականություն կարդալով: Օրեր առաջ «Ի պաշտպանություն ԼՂՀ» կազմկոմիտեի նախագահ Արամ Սարգսյանը բաց նամակով դիմել էր արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին՝ պահանջելով, մասնավորապես, «դիվանագիտական նոտա հղել ՄԱԿ-ի անդամ երկրների ղեկավարներին՝ մանրամասն ներկայացնելով ԼՂՀ կազմավորման օրինականությունը հաստատող իրավական փաստաթղթերը…»: Եվ կազմկոմիտեի նախագահը
Երեկ հայն ու թուրքը համաքաղաքացի էին, այսօր՝ թշնամի
Ինչպես որ ԱՍԱԼԱ-ի ասպարեզ գալով՝ Թուրքիան գիտակցեց համաշխարհային հանրությունում հայկական հարցի գոյությունը, եւ ինչպես որ սառը պատերազմի ավարտը անպատրաստ դիմավորեց, այնպես էլ ամեն տարի ապրիլի 24-ի սինդրոմն է ապրում: Թուրքիան մի պատերազմ է մղում, որտեղ ակադեմիական իմաստով պարտություն է կրում, սակայն, փակելով սահմանները եւ պատերազմելով Սփյուռքի հետ, շարունակում է պայքարը, ինչի անարդյունավետությունը ցանկացած տեսակետից ակնհայտ
«Վարժվել ենք քրտինքով վաստակելուն»
Բալետի արտիստ Արմեն Գասպարյանը չի մտածում ստեղծագործելուն զուգահեռ՝ բիզնես սկսելու մասին Առաջատար թատրոններում պրեմիերաներից առաջ, մանավանդ երբ գլխավոր դերակատարներից մեկը կամ երկուսը նշում է իր դեբյուտը, կազմակերպվում են PR ակցիաներ՝ ինչը ոգեւորող հանգամանք է ու նպաստում է երիտասարդ արտիստի հաջողությանը: Ազգային օպերային թատրոնում Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացումից առաջ, որը վարում էր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, որեւէ
Անհիմն մեղադրանքներ
Պատասխան Լյուդվիգ Մելքումյանի «Տագնապ՝ ՀՀ-ում կենսաբանական գիտության կործանման մասին» վերնագրով «բաց նամակին»: Իմ՝ Է. Մ. Եղիազարյանի 2008թ. ապրիլի 9-ին պաշտպանած «Հայաստանի երկկենցաղների ֆաունան եւ էկոլոգիան» դոկտորական ատենախոսությունը նվիրված է հանրապետության բատրախոֆաունայի կարգաբանական տվյալների վերստուգմանը, էկոլոգիական-ֆաունիստական բնութագրերի մանրամասն վերլուծությանը, Հայաստանում հանդիպող երկկենցաղների ձայնային էլեկտրամագնիսական ազդանշանների տեսակային կայուն հատկանիշների առանձնացմանը, ինչպես նաեւ ստացված տվյալների հիման վրա երկկենցաղների հաշվառման եւ
Վանո Եղիազարյանն ընդդեմ Արթուր Սաքունցի
Դատաքննությունը շարունակվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Բորիկ Գրիգորյանի գլխավորությամբ, ընթանում է Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցադիմումի քննությունն ընդդեմ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցի: Լեռնապատի ղեկավարը մեղադրում է Արթուր Սաքունցին իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորելու մեջ: Վանո Եղիազարյանը հայցադիմումի մեջ նշում է, որ
Հացադուլը դեռ շարունակում է
Կալանավոր Մհեր Համբարձումյանը նոյեմբերի 30-ից հայտարարել է անժամկետ հացադուլ: Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սկսված հացադուլը գրանցված է եւ «Կարմիր խաչը» այցելել է հացադուլավորին: Մհեր Համբարձումյանի հայրը՝ Ռուբեն Համբարձումյանը, երեկ տեղեկացրեց, որ որդին նամակներ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, արդարադատության նախարարին: Մհերը չի ընդունել իրեն մեղսագրված մեղքը եւ իր դեմ կայացրած դատավճիռները: Կալանավորին մեղադրել են
Այս անտերությունը «չընթերցվող թեմա է»
Մտորումներ՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ «Hargeli Ruzan, inshy sheq grym mer datavorneri, dataxazneri, iravapahneri ancnakan pahvacqi e6 hakymneri masin, mer irapahneri lktiytyan masin. Insh e, nranq anme՞x en, te՞…da hetaqrqir tema e, mtaceq ayd masin el»:


















































